Գունանկարչություն
Գունանկարչություն, կերպարվեստի տեսակ, գույներով (ներկերով) որևէ մակերեսի վրա իրականության կերպարային պատկերում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Mona_Lisa%2C_by_Leonardo_da_Vinci%2C_from_C2RMF_retouched.jpg/220px-Mona_Lisa%2C_by_Leonardo_da_Vinci%2C_from_C2RMF_retouched.jpg)
Տեսակները
խմբագրելԳունանկարչությունը, հետևաբար նաև գունանկարը, լինում է․
- ըստ օգտագործված նյութի՝ յուղաներկ, տեմպերա, պաստել, սոսնձաներկ, մոմաներկ և այլն
- ըստ չափեր՝ մոնումենտալ որմնանկար և այլն
- ըստ ժանրերի՝ անիմալիստական, դիմանկարի, դիցաբանական, նատյուրմորտի, բնանկարի, կենցաղական և այլն
- ըստ ստեղծման նպատակի՝ ցուցադրման, ձևավորման և այլն
- ըստ գույնի՝ մոնոքրոմ (միագույն) և պոլիքրոմ (բազմագույն)։
Գույները լինում են տաք (կարմիր, դեղին, նարնջագույն և այլն) և սառը (կապույտ, կանաչ, երկնագույն և այլն), անփոփոխ լոկալ և փոփոխվող։ Գունանկարի կառուցվածքային կարևորագույն տարրերից են գծանկարը, գուներանգը, գունահամակարգը, կոմպոզիցիան և այլն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել