Լյուդովիտ Ֆուլա

Սլովակ գեղանկարիչ, պատկերազարդող, գրաֆիկ, բեմանկարիչ, մանկավարժ

Լյուդովիտ Ֆուլա (սլովակ.՝ Ľudovít Fulla, ապրիլի 27, 1902(1902-04-27)[1], փետրվարի 27, 1902(1902-02-27)[2][3] կամ 1902, Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[2] - ապրիլի 21, 1980(1980-04-21)[4][5][2][…], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ գեղանկարիչ[7], պատկերազարդող, գրաֆիկ, բեմանկարիչ, մանկավարժ[8]։ Պրոֆեսոր։ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1963)։

Լյուդովիտ Ֆուլա
սլովակ.՝ Ľudovít Fulla
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1902(1902-04-27)[1], փետրվարի 27, 1902(1902-02-27)[2][3] կամ 1902
ԾննդավայրՌուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[2]
Մահացել էապրիլի 21, 1980(1980-04-21)[4][5][2][…]
Մահվան վայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]
ԿրթությունՊրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա (1927)
Մասնագիտություննկարիչ, բեմանկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Ľudovít Fulla Վիքիպահեստում

20-րդ դարի սլովակյան մշակույթի ակնառու գործիչներից է[9]։

Կենսագրություն խմբագրել

 
Խճանկար Լյուդովիտ Ֆուլայի թանգարանում

Ֆուլան ընտանիքում հինգ քույրերի միակ եղբայրն էր։ 1922-1927 թվականներին սովորել է Պրահայի Գեղարվեստա-արդյունաբերական դպրոցում։ 1929-1939 թվականներին դասավանդել է Բրատիսլավայի Արվեստի և արհեստների դպրոցում, ներկայացրել է առաջադեմ գաղափարներ, որոնք մոտ էին գերմանական Բաուհաուզին։

«Երգեր և աշխատանք» ստեղծագործության համար 1937 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գրան պրիի։ 1949-1952 թվականներին եղել է Բրատիսլավայի Գեղարվեստի նորաստեղծ ակադեմիայի մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության բաժնի ղեկավարը, որը թողել է քաղաքական դրդապատճառներով։

1956-1962 թվականներին ապրել է Ժիլինա քաղաքում, որտեղ հիմնել է անհատական պատկերասրահ։ Նա նվիրվել է գեղանկարչությանը, գրաֆիկային, նկարչությանը, բեմանկարչությանը և գրքի պատկերազարդումներին։

Զգալի ներդրում է ունեցել Սլովակիայի մոդեռնիզմի կայացման գործում[10]։ Նա ստեղծագործաբար մերժել է ֆովիզմի և ժողովրդական լուբոկի առանձին հնարքներ։

Նրա անհատական ոճը բնութագրվում է հատուկ «բանաստեղծական պատկերավորմամբ», որը հիմնված է բանական և հուզական տարրերի, վառ գույների, ժողովրդական արվեստի, արևելյան սլավոնական պատկերագրության և մոդեռնիզմի աշխարհի սինթեզի վրա։

1920-ական թվականներին Ֆուլան ոգեշնչվել է Պրահայի մոդեռնից։ Իր աշխատանքներում կիրառել է Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Պաբլո Պիկասոյի և Պաուլ Կլեեի ստեղծագործական սկզբունքները։

Նա և իր ընկեր Միկուլաշ Գալանդան Սլովակիայի մոդեռնիստների մանիֆեստի հեղինակներն են։

Ֆուլայի աշխատանքները («Սլովակ աղջիկ», «Փուչիկներ», «Սլովակյան Մադոննա», «Գյուղական հարսանիք» և այլն) առանձնանում են պատկերավոր կառուցվածքի վիպական ընդհանրությամբ, կոլորիտի դեկորատիվ կառուցվածքով։

Ֆուլան հայտնի է նաև որպես գեղանկարիչ-մոնումենտալիստ (Կլիժսկ-Հրադիշտ քաղաքում գտնվող կոստյոլի (լեհական կաթոլիկ եկեղեցի) որմնանկարներ, 1932-1934) և գրքի պատկերազարդող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118694235 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Ludovit FullaOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  7. «8. Balancing 'Absolute Painting' and Reality: Ľudovít Fulla and the Paradoxes of Slovak Modernism | Katarína Bajcurová». The Courtauld Institute of Art (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  8. «Ľudovít Fulla, Birdland - Nitrianska galéria» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  9. «Ľudovít Fulla». sng.sk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  10. a.s, Petit Press (2012 թ․ հունիսի 4). «Slovak Modernism – or the best of what the SNG has». spectator.sme.sk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիտ Ֆուլա» հոդվածին։