Միկուլաշ Գալանդա
Միկուլաշ Գալանդա (սլովակ.՝ Ľudovít Fulla, 4 մարտի, 1895, Մալա Վեսկա, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Տուրչյանսկե-Տեպլիցեի մոտ, Սլովակիա) – 5 հունիսի, 1938, Բրատիսլավա), սլովակ գեղանկարիչ, նկարազարդող, գրաֆիկ[4]։
Միկուլաշ Գալանդա սլովակ.՝ Mikuláš Galanda | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Turčianske Teplice, Ժիլինայի շրջան |
Վախճանվել է | հունիսի 5, 1938[1][2][3] (43 տարեկան) |
Մահվան վայր | Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն[3] |
Կրթություն | Հունգարիայի գեղարվեստի համալսարան (1916) և Պրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա (1927) |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող և գծանկարիչ |
Անդամակցություն | Q125391761?[3] |
Mikuláš Galanda Վիքիպահեստում |
Եղել է 20-րդ դարի սկզբի սլովակյան մոդեռնիզմի սկզբնավորողներից ու պրոպագանդողներից մեկը։
Կենսագրություն
խմբագրելՄիկուլաշ Գալանդան ծնվել է 1895 թվականի մարտի 4-ին Մալա Վեսկայում։ Նկարչական կրթություն է ստացել Բուդապեշտի Գեղարվեստի ակադեմիայում (1914-1916 թվականներ) և Պրահայի Գեղարվեստա-արդյունաբերական դպրոցում(1923-1927, ներկայում՝ Պրահայի գեղարվեստի ակադեմիա)։
Միկուլաշ Գալանդան մեծ ներդրում է ունեղել սլովակյան մոդեռնիզմի կայացման գործում։ Իր ընկերոջ՝ Լյուդովիտ Ֆուլլայի հետ նա հեղինակել է սլովակ մոդեռնիստների մանիֆեստը։
Միկուլաշ Գալանդան մահացել է 1938 թվականի հունիսի 5-ին Բրատիսլավայում։ Թաղված է Մարտինի ազգային գերեզմանատանը։
Արվեստ
խմբագրելԻր աշխատանքներում Միկուլաշ Գալանդան օգտագործել է ֆովիզմի ու կուբիզմի առանձին տարրեր, դիմել է ժողովրդական արվեստի ավանդույթներին։
Պատկերել է կոլորիտային տեսարաններ գյուղացիների կյանքից, որ առանձնանում են նուրբ գուներանգներով և ընդհանրացած գծային ռիթմով («Օրորոցի մոտ», 1929, Ազգային պատկերասրահ, Պրահա, «Հովվերգություն», 1936, մասնավոր հավաքածու), ինչպես նաև հեղինակել է քաղաքի աղքատության կյանքին նվիրված փայտափորագրություններ ու նկարներ, որոնք ունեն սոցիալ-քննադատական ուղղվածություն («Սերը քաղաքում» վիմագրություններ շարք, 1924, «Առանց աշխատանքի», վիմագրություն, 1925)[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 4,0 4,1 Միկուլաշ Գալանդա(չաշխատող հղում) (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկուլաշ Գալանդա» հոդվածին։ |