Լիզա Մարի Փրեսլի (անգլ.՝ Lisa Marie Presley, փետրվարի 1, 1968(1968-02-01)[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3] - հունվարի 12, 2023(2023-01-12)[4][5][6], West Hills, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ[7][8]), ամերիկացի երգիչ և երգահան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլիի և նրա կնոջ՝ դերասան Պրիսցիլա Փրեսլիի միակ զավակն ու իր հոր ունեցվածքի միակ ժառանգորդը։ Լիզա Մարի Փրեսլին իր կարիերայի ընթացքում թողարկել է «To Whom It May Concern» (2003), «Now What» (2005) և «Storm & Grace» (2012) ալբոմները։ Նրա առաջին ալբոմն Ամերիկայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե հավաստագրի։ Փրեսլին նաև թողարկել է սինգլներ, այդ թվում՝ դուետներ հոր հետ։

Լիզա Մարի Փրեսլի
Բնօրինակ անունանգլ.՝ Lisa Marie Presley
Ծնվել էփետրվարի 1, 1968(1968-02-01)[1][2]
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 12, 2023(2023-01-12)[4][5][6] (54 տարեկան)
West Hills, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ[7][8]
Ժանրերփոփ ռոք և Քանթրի
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, բանաստեղծուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլCapitol Records
ԿրթությունJohn Thomas Dye School? և Besant Hill School?
ԱմուսինԴեննի Քեուֆ[9][10], Մայքլ Ջեքսոն, Նիկոլաս Քեյջ և Michael Lockwood?
 Lisa Marie Presley Վիքիպահեստում

Երգչուհին ամուսնացած է եղել երաժիշտ Դենի Կիոյի հետ[11], երգիչ Մայքլ Ջեքսոնի[12], դերասան Նիկոլաս Քեյջի[13] և երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի[14]։

Կենսագրություն խմբագրել

 
Էլվիսը և Պրիսցիլան նորածին Լիզա Մարիի հետ, 1968 թվական

Լիզա Մարին ծնվել է 1968 թվականի փետրվարի 1-ին[15][16], Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների ընտանիքում, վերջիներիս հարսանիքից ինն ամիս անց։

Ծնողների ամուսնալուծությունից հետո նա մոր հետ ապրել է Լոս Անջելեսում, սակայն հաճախ է այցելել հորը, որն ապրել է Մեմֆիս քաղաքում գտնվող «Գրեյսլենդ» կալվածքում։

 
Լիզա Մարիի Convair 880 ինքնաթիռը

1977 թվականի օգոստոսին՝ հոր մահից հետո, իննամյա Լիզա Մարին պապի և մեծ տատի հետ դարձել է հոր ունեցվածքի համատեղ ժառանգորդը։ 1979 թվականին պապի և 1980 թվականին տատի մահից հետո նա դարձել է միակ ժառանգորդն ու ժառանգել «Գրեյսլենդ» կալվածքը։ 1993 թվականին, երբ լրացել է նրա 25 ամյակը, ժառանգել է 100 միլիոն դոլար արժողությամբ մի ունեցվածք։ 2004 թվականին Փրեսլին վաճառել է իր հոր ունեցվածքի 85%-ը[17]։

1970-ականների վերջին՝ հոր մահից մեկ-երկու տարի անց, նա ներկա է եղել «Քուին» խմբի համերգին։ Համերգից հետո նա Ֆրեդի Մերկուրիին նվիրել է իր հոր շարֆը և արտահայտել իր սերը համերգի հանդեպ[18]։ Հոր մահից հետո՝ 1978 թվականից մինչև 1984 թվականը, մայրը հանդիպել դերասան Մայքլ Էդվարդսի հետ։ Ըստ որոշ աղբյուրների դեռահաս Լիզա Մարին 12-ից 15 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել Էդվարդսի կողմից։ 2003 թվականին Playboy ամսագրին տված հարցազրույցում Փրեսլին նշել է, որ Էդվարդսը հարբած վիճակում հաճախ է ներխուժել իր առանձնասենյակ և իրեն պահել անքաղաքավարի[19][20]։ Նրանց բաժանումից հետո Էդվարդսը գիրք է գրել «Պրիսցիլան, Էլվիսը և ես» վերնագրով[21]։

Լիզա Մարին սովորել է մի շարք ուսումնական հաստատություններում, հիմնականում՝ գիշերօթիկ դպրոցներում։ Նա թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով մի քանի անգամ հեռացվել է Լոս Անջելեսի դպրոցներից[22]։ Որոշ ժամանակ Լիզա Մարին սովորել է Լոս Անջելեսի սայենթոլոգիայի եկեղեցու դպրոցում։

Լիզա Մարին երգչուհու կարիերան սկսել է հայտնի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող Լինդա Թոմփսոնի հետ հանդիպելուց հետո, որը երեքուկես տարի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել իր հոր հետ[23]։ Լինդայի եղբայրը եղել է Փրեսլիի թիկնապահներից[24]։

Լիզա Մարին իր դեբյուտային ալբոմը թողարկել է 2003 թվականի ապրիլին և այն անվանեց «Wom It May Concern», որից հետո երգչուհին թողարկել է «Now What» ալբոմը։

2002 թվականին նա գործարար Նիլ Բուշի (նախագահ Ջորջ Ու. Բուշի եղբայրը) հետ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի լսումների ժամանակ՝ ընդդեմ հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների դեղորայքային բուժման։

Լիզա Մարիի ծնողների կյանքի, ծննդյան և մանկության պատմությունը՝ մինչև հոր մահը, նկարագրված է մոր «Էլվիսը և ես» գրքում։

Բարեգործություն խմբագրել

«Էլվիս Փրեսլի» բարեգործական հիմնադրամի ղեկավարման ընթացքում Լիզա Մարին օգնել է անօթևան ընտանիքներին՝ առաջարկել անվճար բնակարաններ, երեխաների համար ցերեկային խնամք և այլ ծառայություններ կարիքավոր ընտանիքներին։ Նա նաև բարեգործ Օփրա Ուինֆրիի հետ աշխատել է «Օփրայի հրեշտակների ցանց» բարեգործական միությունում և օգնել Կատրինա փոթորկից տուժածներին և կյանքին սպառնացող հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին[25]։

Ամուսնություններ և երեխաներ խմբագրել

1988-1994 թվականներին Փրեսլին ամուսնացած է եղել երաժիշտ Դենի Կիոյի հետ[26]։ 1989 թվականի մայիսի 29-ին ծնվել է նրանց դուստրը՝ Դենիել Ռայլի Կիոն, իսկ 1992 թվականի հոկտեմբերի 21՝ որդին՝ Բենջամին Կիոն։ Վերջինս ինքնասպան է եղել 27 տարեկանում[27]։

Դենի Կիոյից բաժանվելուց 20 օր անց Լիզա Մարիա Փրեսլին ամուսնացել է ամերիկացի երգիչ, պարող Մայքլ Ջեքսոնի հետ[28]։ Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 1975 թվականին, երբ Լիզա Մարին 7 տարեկան էր։ Այդ ժամանակվանից նրանք եղել են մշտական կապի մեջ։ Նրանք բաժանվել են ամուսնությունից մեկուկես տարի անց[29]։

2002 թվականին Լիզա Մարին ամուսնացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Նիկոլաս Քեյջի հետ[30]։ Ամուսնությունից 107 օր անց նրանք ամուսնալուծության հայց են ներկայացրել, որի գործընթացը շարունակվել է մինչև 2004 թվականի մայիսի 24-ը[31]։ Լիզա Մարի Փրեսլիի մահվան լուրը լսելուց հետո Նիկոլաս Քեյջը նշել է՝

  Դա սարսափելի նորություն է, Լիզան ուներ ամենահիասքանչ ծիծաղը, որը ես երբևէ հանդիպել եմ։ Նա լուսավորեց այս աշխարհը, և ես մխիթարվում եմ նրանով, որ նա վերամիավորվել է իր որդու՝ Բենջամինի հետ։
- Նիկոլաս Քեյջ[32]
 

Փրեսլին չորրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի հետ։ 2008 թվականի հոկտեմբերի 7-ին նրանք ունեցել են զույգ աղջիկներ։ 2016 թվականին ամուսինները բաժանվել են, իսկ 2021 թվականին պաշտոնապես ամուսնալուծվել[33][34][35]։

Մահ խմբագրել

2022 թվականի հունվարի 12-ին Լիզա Մարի Փրեսլին սրտի կանգ է ունեցել Կալաբասաս քաղաքում գտնվող իր բնակարանում։ Բժիշկների ջանքերով երգչուհու սիրտը սկսել է աշխատել հիվանդանոցի ճանապարհին։ Հիվանդանոցում նրա վիճակը գնահատվել է ծանր, Լիզա Մարին կոմայից դուրս չի եկել և մահացել է հիվանդանոցում։ Նրա մահվան մասին լուրը հայտնել է մայրը, որը երկու օր առաջ՝ հունվարի 10-ին, աղջկա հետ ներկա է եղել Բևերլի Հիլզում տեղի ունեցած «Ոսկե գլոբուսի» 80-րդ մրցանակաբաշխությանը։

  Ծանր սրտով պետք է ձեզ սարսափելի լուր հայտնեմ։ Գեղեցկուհի դուստրս՝ Լիզա Մարին, լքել է մեզ, նա երբևէ իմ ճանաչած ամենակրքոտ, ուժեղ և սիրող կինն էր[36]։
- Պրիսցիլա Փրեսլի
 

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Նկարագրություն Բարձրագույն դիրքը չարթում Վաճառք
Billboard 200
[37]
Media Control Charts
[38]
Schweizer Hitparade
[39]
UK Albums Chart
[40]
To Whom It May Concern 5 74 86 52
|Now What
  • Թողարկման ամսաթիվ։ Ապրիլի 5, 2005
  • Ստուդիա։ Capitol Records
  • Ձևաչափ։ CD, Երաժշտության ներբեռնում
9 76
Storm & Grace
  • Թողարկման ամսաթիվ։ Մայիսի 15, 2012
  • Ստուդիա։ Universal Republic Records
  • Ձևաչափեր։ CD, Երաժշտության ներբեռնում
45

Սինգլեր խմբագրել

Տարեթիվ Նկարագրություն Բարձրագույն դիրքը չարթում Ալբոմ
Hot Adult Contemporary Tracks
[42]
Adult Top 40
[43]
US
Pop

[44]
AUS
[45]
Recorded Music NZ
[46]
UK
[40]
2003 «Lights Out» 18 34 29 28 16 To Whom It May Concern
«Sinking In»
2005 «Dirty Laundry» 36 Now What
«Idiot»
2007 «In the Ghetto» (Էլվիս Փրեսլիի հետ)
2012 «You Ain't Seen Nothing Yet» Storm & Grace

«—» նշանակում է թողարկումներ, որոնք չեն հայտնվել չարտում

Տեսահոլովակ խմբագրել

Թվական Անվանում Ռեժիսոր
2003 «Lights Out» Ֆրենսիս Լոուրենս
«Sinking In» Բառնաբի Ռոփեր
2005 «Dirty Laundry» Պատրիկ Հելք
«Idiot»
2012 «You Ain’t Seen Nothing Yet» Դին Կար
«I Love You Because»
(Էլվիս Փրեսլիի հետ)
2013 «Over Me»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #11910265X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Lisa Marie Presley overleden na hartstilstand (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Melas C., Heching D. Lisa Marie Presley, daughter of Elvis Presley, dead at 54 — 2023.
  6. 6,0 6,1 6,2 Mort de Lisa Marie Presley, la fille unique du King, à 54 ans (ֆր.)
  7. 7,0 7,1 7,2 https://www.nytimes.com/2023/01/12/us/lisa-marie-presley-dead.html
  8. 8,0 8,1 8,2 https://www.latimes.com/entertainment-arts/story/2023-01-12/lisa-marie-presley-dead-obit-elvis-presley-daughter
  9. https://opoyi.com/entertainment/who-is-danny-keough-lisa-marie-presleys-ex-husband-840650/
  10. https://www.lemonde.fr/disparitions/article/2023/01/13/mort-de-lisa-marie-presley-la-fille-unique-du-king-a-54-ans_6157655_3382.html
  11. Проклятие «королевского» рода. Жизнь и смерть потомков Элвиса Пресли
  12. ГОДОВЩИНА СВАДЬБЫ МАЙКЛА ДЖЕКСОНА
  13. Stephen M. Silverman (2004 թ․ մայիսի 26). «Cage-Presley Union Now a Memory». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
  14. «CNN.com – Transcripts». CNN. 2005 թ․ ապրիլի 29. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  15. «Lisa Marie Presley Biography: Songwriter, Singer (1968–)». Biography.com (FYI / A&E Networks). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  16. Finstad, Suzanne. Child Bride: The Untold Story of Priscilla Beaulieu Presley. Crown Publishing Group. էջ 255.
  17. «Lisa Marie Presley selling Elvis estate – today > entertainment – Music – TODAY.com». TODAY.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  18. «Lisa Marie Presley: Now what?». Pop Entertainment. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին. «I saw them in 1978 or 1979 at The Forum. I remember bringing Freddie Mercury a scarf of my Dad's and I gave it to him after the show. I loved it. I loved the theatrics. I loved Freddie. I thought Queen were awesome.»
  19. «Complete Lisa Marie Presley Playboy Interview | Lisa Marie Presley».
  20. «Book Review - PRISCILLA, ELVIS AND ME: In the Shadow of the King». Kirkus Review. 1988 թ․ հոկտեմբերի 14.
  21. «A Model Lover Kisses And Tells On Priscilla». The Philadelphia Inquirer. 1988 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  22. Виктория Мельникова.  Дочки рокеров редко идут по стопам отцов // Metro Москва. — 2012. — № 14 за 22 февраля. — С. 24.
  23. «Linda Thompson memoir recalls loving Elvis Presley, Bruce Jenner». The Commercial Appeal. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  24. Elvis Presley profile, Reviewjournal.com; accessed March 25, 2015. Արխիվացված Օգոստոս 8, 2014 Wayback Machine
  25. Lisa Marie Presley, Daughter of Elvis and Priscilla, Dead at 54: 'The Most Strong and Loving Woman'
  26. Биография Дэнни Кио
  27. «Lisa Marie Presley's Twin Girls Named Finley & Harper — Babies, Lisa Marie Presley : People.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  28. «Умерла дочь Элвиса Лиза Мари Пресли. Ей было 54 года».
  29. Лиза Мария Пресли
  30. Николас Кейдж прокомментировал внезапную смерть своей бывшей жены Лизы Мари Пресли
  31. «Cage and Presley divorce made final». Today. 2004 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  32. «Воссоединилась с сыном»: Николас Кейдж разбит новостью о смерти Лизы Мари Пресли
  33. «Lisa Marie Presley Files for Divorce from Michael Lockwood». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  34. Лиза Мария Пресли и Майкл Локвуд официально развелись
  35. Бывшая Майкл Локвуд беспокоилась о рецидиве после смерти сына
  36. Лиза Мари Пресли умерла от остановки сердца
  37. <lisa+marie+presley/chart «Lisa Marie Presley Album & Song Chart History – Billboard 200». Billboard. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  38. «Die ganze Musik im Internet: German Charts – Albums». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  39. «The Official Swiss Charts and Music Community». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  40. 40,0 40,1 «Chart Stats – Lisa Marie Presley». chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  41. «RIAA – Gold & Platinum – April 2, 2011: To Whom It May Concern certified awards». Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  42. <lisa+marie+presley/chart?f=341 «Lisa Marie Presley Album & Song Chart History – Adult Contemporary». Billboard. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  43. <lisa+marie+presley/chart?f=343 «Lisa Marie Presley Album & Song Chart History – Adult Pop Songs». Billboard. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  44. <lisa+marie+presley/chart?f= Illegal name entered Mainstream Top 40 «Lisa Marie Presley Album & Song Chart History – Pop Songs». Billboard. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  45. «australian-charts.com – Australian charts portal». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  46. «charts.org.nz – New Zealand charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Մարի Փրեսլի» հոդվածին։