Աշխարհագրություն
խմբագրել
Քաղաքը գտնվում է Սան-Ֆեռնանդոի հարավ-արևմուտքում և ներառում է Սանտա-Մոնիկա լեռը։ Դա գտնվում է Լոս Անջելեսից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավ-արևելքում այն սահմանակցում է Վուդլենդ Հիլզի հետ, հարավարևելյան մասում՝ Տոպանգայի, հարավում՝ Մալիբուի, արևմուտքում՝ Ագուրա-Հիլզի և հյուսիսում Հիդդեն Հիլզի հետ։
Կալաբասասը հաճախ համեմատում են Վուդլենդ-Հիլզի և Տոպանգայի հետ նույն մակերեսի, դեմոգրաֆիայի և բնակչության ցածր խտության պատճառով։ Քաղաքն ունի 34,1 կմ² մակերես, ընդ որում 0,1 կմ²-ին՝ ջուր է։ Տարվա տաք ամիսներին քաղաքի ջերմաստիճանը 6-8 աստիճանով բարձր է, քան նրա հետ սահմանակցող Վուդլենդ-Հիլզի ջերմաստիճանը, քանի որ նրա ռելիեֆը հրաբխի խառնարան է հիշեցնում։
Ժողովրդագրություն
խմբագրել
2005 թվականին քաղաքում եղել է 23.123 մարդ։ Բնակչության խտությունը 590,4 մարդ/կմ² է։ Ռասայական կազմը ներառում է 85,92% սպիտակամորթ, 2,18% սևամորթ կամ աֆրոամերիկացի, 0,13% կորեական ամերիկացիներ, 7,17% ասիացի, 1,31% այլ ռասաներ[1]։
8350 ընտանիքներից 44,4%-ն ունեն մինչև 18 տարեկան երեխաներ։ 64,3%-ը եղել են ամուսնական զույգեր, որոնք ապրում էին միասին, 9%-ը եղել են կանայք, որոնք այրի էին, իսկ 23,3%-ը ընտանիք չունեին[1]։ Բնակչության միջին տարիքը 38 տարեկան է։
# |
Գործատու |
Աշխատակիցների թիվ
|
---|
1 |
Las Virgenes Unified School District |
1,672
|
2 |
Bank of America Home Loans |
700
|
3 |
The Cheesecake Factory |
640
|
4 |
Alcatel-Lucent |
373
|
5 |
Sedgwick CMS |
350
|
6 |
Viewpoint School |
275
|
7 |
Spirent |
210
|
8 |
City of Calabasas |
199
|
9 |
Informa Research Services |
173
|
10 |
ValleyCrest |
160
|
Ծանոթագրություններ
խմբագրել