Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն

Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի ճարտարապետական հուշարձանների շարք։ Հաշվվում է 17 օբյեկտ աշխարհի տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում։

WorldHeritageBlanc.svg
Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն
անգլ.՝ The Architectural Work of Le Corbusier*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Chandigarh Secretariat.jpg
Շինություն Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում
Երկիր Արգենտինա Արգենտինա
Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ճապոնիա Ճապոնիա
Հնդկաստան Հնդկաստան
Շվեյցարիա Շվեյցարիա
Բելգիա Բելգիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ (i), (ii), (vi)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա, Ասիա, Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2016  (40-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

2016 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Լե Կորբյուզիեի նախագծած 17 օբյեկտներ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ միավորվել են միջազգային մեկ ընդհանուր միավորման մեջ՝ համարվելով Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ցուցակում ընդգրկված օբյեկտներից են Նոտր Դամ դյու Օ-ն Ֆրանսիայում, Սավոյ վիլլան և Մարսելի բնակելի համալիրը։ Ցանկում ընդգրկված են յոթ երկրներ, որոնց մեծ մասը ներկայացնում է Եվրոպան։ Աշխարհի մնացած հատվածից ցանկում ընդգրկված են Կուրուչետի տունը Արգենտինայում, Կապիտոլիում համալիրը Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում և Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Ճապոնիայում։

Aquote1.png Այս հուշարձանները վկայում են ճարտարապետական նոր ոճի մասին, որը ենթադրում էր լրիվ հեռացում հնից։ Այս շինությունների կառուցումը կես դարի պատմություն ունի, մի ժամանակաշրջան, որ Կորբյուզիեն անվանել է «համբերատար որոնման շրջան»։ Կապիտոլիում համալիրը Չանդիգարհում, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Տոկիոյում, բժիշկ Կուրոիչետի տունը Լա Պլատայում և Մարսելի բնակելի համալիրը արտացոլում են մոդեռնիզմի առաջարկած ճարտարապետական լուծումները 20-րդ դարում, որոնք առաջ է քաշել նոր պահանջարկը։ Մարդկային հանճարի այս գլուխգործոցները նաև վկայում են ճարտարապետական արվեստի ինտերնացիոնալ բնույթի մասին։
- ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք
Aquote2.png


Ժառանգության ցանկԽմբագրել

Համարը ցուցակում
1321-
Շինություն Կառուցման տարեթիվ Անվանում Քաղաք, շրջան, երկիր
001   1923 Լա Ռոշ վիլլա և Ժաներե վիլլա

(48°51′07″ հս․. լ. 2°15′55″ ավ. ե.HGЯO)

Փարիզ, Իլ դը Ֆրանս,
  Ֆրանսիա
002   1923 Վիլլա Դե Լակ

(46°28′06″ հս․. լ. 6°49′45″ ավ. ե.HGЯO)

Կորսո, Վո
  Շվեյցարիա
003 1924 Ֆրյուժե

(44°47′56″ հս․. լ. 0°38′52″ ամ. ե.HGЯO)

Պեսակ, Ակվիտանիա շրջան,
  Ֆրանսիա
004   1926 Գեյեթի տուն

(51°11′01″ հս․. լ. 4°23′36″ ավ. ե.HGЯO)

Անտվերպեն, Ֆլանդրիայի շրջան,
  Բելգիա
005   1927 Վայսենհոֆ շրջանի տներ

(48°48′00″ հս․. լ. 9°10′39″ ավ. ե.HGЯO)

Շտուտգարտ, Բադեն Վյուրտեմբերգ
  Գերմանիա
006   1928 Սավոյ վիլլա

(48°55′28″ հս․. լ. 2°01′42″ ավ. ե.HGЯO)

Պուասի, Իլ դը Ֆրանս,
  Ֆրանսիա
007   1930 Կլարտեի տուն

(46°12′01″ հս․. լ. 6°09′23″ ավ. ե.HGЯO)

Ժնև, Ժնևի կանտոն,
  Շվեյցարիա
008   1931 Տուն Պորտ Մոլիտորում

(48°50′36″ հս․. լ. 2°15′05″ ավ. ե.HGЯO)

Բուլոն Բիյանկուր, Իլ դը Ֆրանս
  Ֆրանսիա
009   1945 Բնակելի շենք

(43°15′41″ հս․. լ. 5°23′47″ ավ. ե.HGЯO)

Մարսել, Պրովանս Ալպեր Լազուր ափ
  Ֆրանսիա
010 1946 Դյուվակլի մանիֆակտուրա

(48°17′26″ հս․. լ. 6°57′02″ ավ. ե.HGЯO)

Սեն Դյո դե Վոժ, Լոթարինգիա,
  Ֆրանսիա
011   1949 Կուրուչետի տուն

(34°54′41″ հվ. լ. 57°56′31″ ամ. ե.HGЯO)

Լա Պլատա, Բուենոս Այրես
  Արգենտինա
012   1950 Նոտր Դամ դյու Օ

(47°42′16″ հս․. լ. 6°37′14″ ավ. ե.HGЯO)

Ռոնշան կոմունա, Ֆրանշ Կոնտե
  Ֆրանսիա
013   1951 Լե Կորբյուզիեի ամառանոց

(43°45′37″ հս․. լ. 7°27′46″ ավ. ե.HGЯO)

Ռոկբրյուն Կապ Մարտեն, Պրովանս Ալպեր Լազուր ափ,
  Ֆրանսիա
014   1952 Կապիտոլիումի համալիր Չանդիգարհում

(30°45′37″ հս․. լ. 76°48′14″ ավ. ե.HGЯO)

Չանդիգարհ, Փանջաբ և Հարյանա
  Հնդկաստան
015   1953 Սենտ Մարի դե լա Տուրետ մենաստան]

(45°49′09″ հս․. լ. 4°37′20″ ավ. ե.HGЯO)

Ռոն Ալպեր,
  Ֆրանսիա
016   1955 Արևմտյան արվեստի ազգային թանգարան

(35°42′55″ հս․. լ. 139°46′33″ ավ. ե.HGЯO)

Թայթո, Տոկիո,
  Ճապոնիա
017 1953 Ֆիրմինիի մշակույթի տուն

(45°23′00″ հս․. լ. 4°17′21″ ավ. ե.HGЯO)

Ֆիրմինի, Ռոն Ալպեր,
  Ֆրանսիա

ՅՈւՆԵՍԿՕ-ի օբյեկտի հաստատման պատմությունԽմբագրել

2008 թվականի հունվարին Ֆրանսիան դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ առաջարկելով Ֆրանսիայի տարածքում գտնվող 14 շինություններ համարել Համաշխարհային ժառանգության հուշարձան։ Ավելի ուշ Ֆրանսիայի առաջարկին միացել են այլ երկրներ ևս, որտեղ կան Լե Կորբյուզիեի ճարտարապետական կառույցներ։ Վերջնական նախագիծն անվանվել է Լե Կորբյուզիեի քաղաքային ու ճարտարապետական աշխատանքներ։ Ցանկում ընդգրկվել են շինություններ, որոնք գտնվում են Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Շվեյցարիայում[1]։

2009 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկել է առաջարկը և վճռել որոշումը տեղափոխել 2012 թվական՝ պատճառաբանելով հայտի հիմնավորման հատվածի ոչ բավարար մշակումը։ 2011 թվականին կոմիտե է ներկայացվել նոր հայտ, որտեղ նշված է եղել 19 օյեկտ, սակայն այս առաջարկը մեծամասնության կողմից չի ընդունվել։ Որպես փաստարկում ներկայացվել է այն հանգամանքը, որ դեռևս ապացուցված չէ Լե Կորբյուզիեի աշխատանքների առանձնահատուկ նշանակությունը[2]։

Միայն երրորդ փորձից 2016 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի 40-րդ նստաշրջանում հայտն ընդունվել է[3]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. UNESCO World Heritage Centre։ «UNESCO World Heritage Centre - Decision - 35 COM 8B.40» (անգլերեն)։ whc.unesco.org։ Վերցված է 2018-11-08 
  2. Der Bundesrat։ «UNESCO-Dossier Le Corbusier in Paris unterzeichnet» (գերմաներեն)։ www.admin.ch։ Վերցված է 2018-11-08 
  3. UNESCO World Heritage Centre։ «UNESCO World Heritage Centre - Decision - 40 COM 8B.31» (անգլերեն)։ whc.unesco.org։ Վերցված է 2018-11-08 

Արտաքին հղումներԽմբագրել