HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փենջաբ (այլ կիրառումներ)

Փանջաբ (պարսկական փանջ-հինգ և աբ-ջուր, գետ), բնապատմական մարզ Հարավային Ասիայում, Հնդկաստանի և Պակիստանի տարածքում։ Գրավում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը։ Արևմուտքում է Թար անապատը։

Փանջաբ
Punjab map (topographic) with cities.png
Տեսակտարածաշրջան
ԵրկիրFlag of Pakistan.svg Պակիստան և Flag of India.svg Հնդկաստան
Մակերես355 591 կմ²
Ջրլիցի ափինBeas River?, Չենաբ գետ, Ջելամ գետ, Ռավի գետ և Սաթլեզ

Կազմված է գլխավորապես ալյուվիալ նստվածքներից։ Ոռոգվում է Սաթլեջ, Ջելամ, Չինաբ, Ռավի և Բիաս գետերի համակարգով, որոնց միախառնումից առաջանում է Փանջնադ գետը։ Գերակշռում են 150-350 մետր բարձրությունները։ Կլիման չորային է, տաք։ Տարեկան տեղումները 150-700 մմ են։

Կուլտուրական լանդշաֆտը գրավում է տարածքի 70-90%-ը։ Խոշոր քաղաքներն են Լահորը (Պակիստան), Ամրիթսարը, Չան-դիգարհը (Հնդկաստան)։ Փենջաբը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։

1947 թվականին Փենջաբը բաժանվեց Հնդկաստանի՝ Արևելյան Փենջաբ, և Պակիստանի՝ Արևմտյան Փենջաբ, միջև։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 330