Լեոպոլդ Ռուժիչկա
Լեոպոլդ Ռուժիչկա (խորվ.՝ Lavoslav (Leopold) Ružička, սեպտեմբերի 13, 1887[1][2][3][…], Վուկովար, Խորվաթիա[4][5] - սեպտեմբերի 26, 1976[1][2][6][…], Մամերն, Frauenfeld District, Տուրգաու, Շվեյցարիա[5]), շվեյցարացի քիմիկոս-օրգանիկ։ Ազգությամբ՝ խորվաթ։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958 թվական)։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Կարլսրուեի բարձրագույն տեխնիկական դպրոցը (1910), աշխատակցել է Հ․ Շտուսուդինգերին և նրա հետ 1912 թվականին տեղափոխվել Շվեյցարիա։ Եղել է Ցյուրիխի ֆեդերալ բարձրագույն տեխնիակական դպրոցի (1923-1927, 1929-1957 թվականներ), Ուտրեխտի համալսարանի (1926-1929) օրգանական քիմիայի պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են բնական օրգանական նյութերի, պոլիմեթիլենների և բարձրակարգ տերպենների, ստերեոիդային հորմոնների (1934-1935 թվականներին նաև արական սեռական հորմոնների՝ անդրոստերոնի և տեստոստերոնի), հոտավետ նյութերի քիմիական կառուցվածքի և սինթեզման հարցերին։ Ստացել է Նոբելյան մրցանակ (1939 թվականին, Ա․ Բուտենանդտի հետ համատեղ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 4,0 4,1 4,2 Ружичка Леопольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Catalogus Professorum Academiae Rheno-Traiectinae
- ↑ 6,0 6,1 6,2 KNAW Past Members
- ↑ http://www.sanu.ac.rs/Clanstvo/IstClan.aspx?arg=505
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/ruzicka.html
- ↑ https://chab.ethz.ch/studium/oskar-jeger-stipendium/uber-oskar-jeger.html
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/faraday-division-open-award-faraday-lectureship-prize/previous-winners/
- ↑ The Nobel Prize in Chemistry 1939 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 311.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |