Մոսես Վոլֆ Գոլդբերգ (էստ․՝ Moses Wolf Goldberg, 30 հունիսի, 1905, Ռույիենա - 17 փետրվարի, 1964, Մոնտքլեր), հրեական ծագմամբ էստոնացի քիմիկոս։ 1949 թվականին Լեո Շտերնբախի հետ համատեղ մշակել է բիոտինի սինթեզման գործընթացը։

Մոսես Գոլդբերգ
Ծնվել էհունիսի 30, 1905(1905-06-30)
Ռույիենա, Լատվիա
Մահացել էփետրվարի 17, 1964(1964-02-17) (58 տարեկան)
Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունքիմիկոս
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերՏարտուի համալսարան
Գիտական ղեկավարԼեոպոլդ Ռուժիչկա
ՊարգևներՎերների մրցանակ, Վերների մեդալ Շվեյցարիայի քիմիական միության կողմից (1940)[2]

Կենսագրություն խմբագրել

Մոսես Վուլֆ Գոլդբերգը ծնվել է 1905 թվականի հունիսի 30-ին Լատվիայի Ռույիենա քաղաքում։ Նրա ծնունդից կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվում է Էստոնիայի Վիռու քաղաք։ Գոլդբերգը Տարտուում ավարտել է գերմանական դպրոց, իսկ 1923-1924 թվականներին սովորել է Տարտուի համալսարանում[3]։ Հետագայում կրթությունը շարունակել է Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցում, որն ավարտելիս ստացել է քիմիկոս-ինժեների դիպլոմ։ Դոկտորական աշխատանքը կատարել է Լեոպոլդ Ռուժիչկայի ղեկավարությամբ[4], նրա գործընկերներն են եղել այնպիսի հայտնի քիմիկոսներ, ինչպիսիք են Տադեուշ Ռեյխշտեյնը, Գեորգ Ռոզենկրանցը և Լեո Շտերնբախը։ Նրա աշխատանքը, որը վերնագրված էր «Versuche zur Synthese Ephedrin-ähnlicher Körper» («Էֆեդրինանման միացությունների սինթեզման գիտափորձ»), պաշտպանվել է 1931 թվականին[3]։ 1935 թվականին Գոլդբերգn անցել է հաբիլիտացիայի գործընթացը։ Շվեյցարիայի քիմիական միությունը 1940 թվականին նրան շնորհել է Վերների մրցանակ և մեդալ[2]։

1942 թվականին Մոսես Գոլդբերգը մեկնել է ԱՄՆ[5] և աշխատանքի տեղավորվել Նյու Ջերսիում՝ «Hoffmann-La Roche» ընկերության գլխավոր բաժանմունքում։ Լեո Շտերնբախի հետ համատեղ նա 1949 թվականին արտոնագրում է բիոտինի սինթեզման գործընթացը[6]։ Ընկերությունում աշխատելու տարիներին Մոսես Գոլդբերգը ստացել է մի քանի արտոնագրեր, զբաղվել է հակաբիոտիկներով ու այլ դեղամիջոցներով։

Մոսես Գոլդբերգը մահացել է 1964 թվականի փետրվարի 17-ին 58 տարեկան հասակում[7]։

Ընտանիք խմբագրել

Մոսես Վուլֆ Գոլդբերգի ծնողները՝ Մեյեր Իցիկ Գոլդբերգն ու Կայլա Հաննա Գիբերմանը, ծնվել են Լատվիայի Բաուսկա քաղաքում։ Նրանք ամուսնացել են Ռիգայում 1904 թվականին։ Մոսես Գոլդբերգն ուներ կրտսեր եղբայր՝ Լեոն (ծնվել է 1907 թվականին)[8], որը նաև սովորում էր Տարտուի համալսարանում[9], և քույր՝ Միրիամը (ծնվել է 1909 թվականին)[10]։ Մոսես Գոլդբերգի հայրը՝ Մեյեր Իցիկ Գոլդբերգը, աքսորվել է Սիբիր ու սպանվել կամ մահացել 1941 թվականի դեկտեմբերին[11]։ Մայր՝ Կայլա Հաննա Գոլդբերգը, և հարսը (եղբոր կինը)՝ Էռնա Ֆուրման Գոլդբերգը, աքսորվել են Նեդոստուպնի[12] (Սիբիրում՝ Տոմսկի շրջանում) և հավանաբար սպանվել են այնտեղ։ Քույրը՝ Միրիամը, ամուսնու՝ Լեո Քլիոնսկու հետ փախել է Տաշքենդ[13][14]։ Լեո Քլիոնսկին պատերազմից հետո վերադարձել է Էստոնիա, իսկ Միրիամի ճակատագիրը հայտնի չէ։ Լեո Գոլդբերգը 1941 թվականին չի աքսորվել. նրա ճակատագիրը նույնպես հայտնի չէ[12]։

Մոսես Վուլֆ Գոլդբերգը մոտ 1928 թվականին ամուսնացել է շվեյցարացի Ռեգինա Հաուզերի հետ։ 1942 թվականին հունվարին նրանք մեկնել են ԱՄՆ Ռեգինայի մոր՝ Իդա Հաուզերի հետ միասին[15]։ Նրանք երեխաներ չեն ունեցել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nyti.ms/24edMxi
  2. 2,0 2,1 Rupe H (1944). «Die Schweizerische Chemische Gesellschaft in den Jahren 1901-1941 (The Swiss Chemical Society in the Years 1901-1941)». Helvetica Chimica Acta (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Versuche zur Synthese Ephedrin ähnlicher-Körper» (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  4. «Leopold Ruzicka und das Verhältnis von Wissenschaft und Wirtschaft in der Chemie (Leopold Ruzicka and the relationship between science and industry in chemistry)» (գերմաներեն). Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  5. «Leopold Ruzicka». Biographical Memoirs of Fellows of the Royal Society (անգլերեն). 26: 411–501. 1980 թ․ նոյեմբեր. doi:10.1098/rsbm.1980.0013. JSTOR 769790. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  6. Goldberg MW and Sternbach LH. «Synthesis of Biotin» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.(չաշխատող հղում)
  7. «Dr. Moses W. Goldberg (obituary)». Նյու Յորք Թայմս (անգլերեն). 1964 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  8. «Estonian Jews Database, Reference #2741 (Leo Goldberg)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  9. «Jewish Students of the Tartu University 1918-1944». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  10. «Estonian Jews Database, Reference #2744 (Miriam Goldberg)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  11. Salo V. «The list of Jews deported from Estonia in June 1941» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  12. 12,0 12,1 «KÜÜDITAMINE 1941 (Deported in 1941)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  13. «Tashkent Refugee Card, Miriam Klionskaia». Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  14. «Tashkent Refugee Card, Leo Klionski». Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  15. «25 here from Europe on Atlantic Clipper». Նյու Յորք Թայմս. 1942 թ․ հունվարի 12. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.