Ջորջ Բալանչին
Ջորջ Բալանչին (ծնյալ Գեորգի Մելիտոնովիչ Բալանչիվաձե, ռուսերեն՝ Гео́ргий Мелито́нович Баланчива́дзе, վրացերեն՝ გიორგი მელიტონის ძე ბალანჩივაძე, հունվարի 9 (22), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 30, 1983[3][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ծնունդով ռուսաստանցի վրաց-ամերիկյան բալետային արտիստ և խորեոգրաֆ (պարուսույց), 20-րդ դարի ամենամեծ ազդեցություն գործած խորեոգրաֆներից մեկը[7]։ Համբավվել է որպես ամերիկյան բալետի հայր[8]՝ լինելով Նյու Յորք քաղաքի բալետի /New York City Ballet/ համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար ավելի քան 35 տարի[9]։ Նրան համարում են նաև ժամանակակից նեոկլասիկ (նոր դասական) բալետի սկզբնավորող[10]։
Ջորջ Բալանչին վրաց.՝ გიორგი მელიტონის ძე ბალანჩივაძე | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9 (22), 1904 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 30, 1983[3][4][5][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Oakland Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, Ֆրանսիա և ԱՄՆ |
Ազգություն | Վրացիները ԱՄՆ-ում և վրացի |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Ազդվել է | Մարիուս Պետիպա |
Մասնագիտություն | պարուսույց, պարող, բալետմայստեր, բալետի պարող, բեմանկարիչ և սցենարիստ |
Աշխատավայր | Ballets Russes Diaghilev?, School of American Ballet?, Մոնտե Կառլոյի Ռուսական Բալետը[6] և Նյու Յորք Սիթի բալետ[6] |
Ամուսին | Թամարա Ժևերժևա, Վերա Զորինա, Մարիա Տոլչիֆ և Tanaquil Le Clercq? |
Ծնողներ | հայր՝ Մելիտոն Բալանչիվաձե |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | balanchine.org |
George Balanchine Վիքիպահեստում |
Բալանչինը վերցրել է Կայսերական բալետային դպրոցի չափորոշիչներն ու տեխնիկան և միահյուսել երաժշտական ու պարային արվեստներում ծնունդ առած նոր ուղղությունների, նոր դպրոցների՝ իր հավանած տարրերի հետ և Բրոդվեյի թատրոնում ու Հոլիվուդում պաշտոնավարելու տարիներին ստեղծել իր յուրահատուկ, ինքնատիպ նոր դասական ոճը[11]։
Նա մի խորեոգրաֆ էր, որ առանձնահատուկ ուշադրություն էր նվիրում պարի երաժշտականությանը և երաժշտությունն արտահայտում էր պարով՝ արդյունավետորեն ու մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելով այնպիսի հանրահայտ կոմպոզիտորի հետ, ինչպիսին Իգոր Ստրավինսկին է[12]։ Բալանչինը Ամերիկա է մեկնել երիտասարդ արվեստագետների հովանավոր Լինքոլն Կիրստայնի հրավերով և վերջինիս համագործակցությամբ հիմնադրել Ամերիկյան բալետի դպրոցը, ինչպես նաև Նյու Յորք սիթի բալետը /New York City Ballet/ (NYCB).[9]:
Կենսագրություն
խմբագրելԸնտանիքը
խմբագրելԳիորգի Բալանչիվաձեն ծնվել է ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, վրացի օպերային երգիչ և կոմպոզիտոր Մելիտոն Բալանչիվաձեի ընտանիքում (վերջինս հետագայում դարձել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մշակույթի նախարար, Թիֆլիսի օպերային թատրանի հիմնադիրներից մեկը)[13]։
Բալանչինի հայրական կողմի հարազատների մեծ մասը արվեստի կամ զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող անձինք են։ Քիչ բան է հայտնի նրա մայրական կողմի մասին. Մարիա Նիկոլաևնա Վասիլևան ռուս էր, ամուսնուց տասնմեկ տարով երիտասարդ (ասում էին, որ եղել է նրա տնային ծառայողուհին), սիրում էր բալետը և այն համարում էր հասարակության մեջ աչքի ընկնելու, առաջ գնալու միջոց[14], կարողանում էր լավ նվագել դաշնամուր[14]։
Գիորգիի եղբայրը՝ Անդրեյը, գնացել է հոր ճանապարհով, դարձել կոմպոզիտոր, քույրը՝ Թամարան, որ հաճույքով էր հաճախում պարի արապմունքներին, զոհվել է երիտասարդ հասակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից պաշարված Լենինգրադից գնացքով Վրաստան փախչելու փորձ կատարելիս[14]։
Գրականություն
խմբագրել- Taper, Bernard (1996). George Balanchine: A Biography. University of California Press. ISBN 978-0-520-20639-7.
- Schorer, Suki (1999). On Balanchine Technique. Knopf. ISBN 978-0-679-45060-3.
- Joseph, Charles M. (2002). Stravinsky and Balanchine, A Journey of Invention. New Haven: Yale University Press. ISBN 978-0-300-08712-3.
- Gottlieb, Robert (2004). George Balanchine: The Ballet Maker. Harper Collins. ISBN 978-0-06-075070-1.
- Goldner, Nancy (2008). Balanchine Variations. Gainesville: University Press of Florida.
- Goldner, Nancy (2011). More Balanchine Variations. Gainesville: University Press of Florida.
- Суриц Е. Я. Баланчин, Джордж // Балет : энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: Советская энциклопедия, 1981. — 623 с.
- Колл. авт. Баланчин // Русский балет: Энциклопедия / Гл. ред. А. П. Горкин. — М.: Большая Российская энциклопедия; Согласие, 1997. — С. 34, 35. — 632 с. — 10 000 экз. — ISBN 5-85270-099-1
- Goldner N. Balanchine Variations :
[անգլ.]. — University Press of Florida, 2008. — 160 p. — ISBN 978-0-8130-3226-9.
- Goldner N. More Balanchine Variations :
[անգլ.]. — University Press of Florida, 2011. — 160 p. — ISBN 978-0-8130-3753-0.
- Gottlieb R. George Balanchine: The Ballet Maker :
[անգլ.]. — Harper Collins, 2004. — 224 p. — ISBN 978-0-06-075070-1.
- Kendall E. Balanchine and the Lost Muse: Revolution and the Making of a Choreographer :
[անգլ.]. — Oxford University Press, 2013. — 304 p. — ISBN 978-0-19-995934-1.
- Schorer S. On Balanchine Technique :
[անգլ.]. — Knopf, 1999. — 448 p. — ISBN 978-0-679-45060-3.
- Taper B. George Balanchine: A Biography :
[անգլ.]. — University of California Press, 1996. — 458 p. — ISBN 978-0-520-20639-7.
- Эрнст Нехамкин Русские американцы «МИКЕЛАНДЖЕЛО БАЛЕТА» [1] Արխիվացված 2018-10-14 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Баланчин Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Walker K. S. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 6,0 6,1 https://www.nycballet.com/discover/our-history/george-balanchine/
- ↑ "George Balanchine". Encyclopædia Britannica, 9 December 2018
- ↑ Life Magazine. Volume 7. New York, NY: Time, Incorporated, 1984, p 139.
- ↑ 9,0 9,1 Joseph Horowitz (2008). Artists in Exile: How Refugees from 20th-century War and Revolution Transformed the American Performing Arts. Արխիվացված 2015-05-05 Wayback Machine HarperCollins. 0-06-074846-X
- ↑ Джордж Баланчин — История и развитие балета Արխիվացված 2013-12-03 Wayback Machine — 5 апреля 2009
- ↑ «Unexpected Error». ent.sharelibraries.info.
- ↑ "Balanchine", American Masters, PBS, available on DVD.
- ↑ New York Times article by Anna Kisselgoff, June 29, 2004
- ↑ 14,0 14,1 14,2 Elizabeth Kendall (2013 թ․ օգոստոսի 29). Balanchine and the Lost Muse: Revolution and the Making of a Choreographer. OUP USA. էջեր 37–40. ISBN 978-0-19-995934-1.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջորջ Բալանչին-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Ջորջ Բալանչին Internet Movie Database կայքում
- Պաշտոնական կայք George Balanchine Foundation
- George Balanchine Catalog, including premiere date, cast, collaborators, and synopsis for all choreographic works Արխիվացված 2015-07-05 Wayback Machine
- Պաշտոնական կայք George Balanchine Trust
- Պաշտոնական կայք New York City Ballet|NYCB
- Պաշտոնական կայք School of American Ballet|SAB
- A discussion about the Balanchine Technique with Balanchine dancer Suzanne Farrell at a July 08, 2006 PillowTalk at Jacob's Pillow Dance Festival Արխիվացված Հունվար 12, 2012 Wayback Machine
- Firebird performed by Maria Tallchief and Michael Maule, Jacob's Pillow, 1951
- Suzanne Farrell on Balanchine: More than Technique Արխիվացված 2012-01-12 Wayback Machine Jacob's Pillow, 2006
- Archival footage of Nora Kaye and Hugh Laing performing in Balanchine's The Gods Go a-Begging in 1951 at Jacob’s Pillow Dance Festival.
- George Balanchine: Master of the Dance American Masters, PBS, January 14, 2004
- Guide to George Balanchine archive at Houghton Library Harvard University
- Биография Баланчина на сайте общества его имени(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բալանչին» հոդվածին։ |