Էդգար Ալլան Պո

(Վերահղված է Էդգար Պոից)

Էդգար Ալլան Պո (անգլ.՝ Edgar Allan Poe, հունվարի 19, 1809(1809-01-19)[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 7, 1849(1849-10-07)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4][5]), ամերիկացի գրող, պոետ, Էսսեիստ, գրական քննադատ և խմբագիր, ամերիկյան ռոմանտիզմի ներկայացուցիչ, Ժամանակակից դետեկտիվի ձևի[7][8] և հոգեբանական արձակի ժանրի ստեղծողը[9]։ Էդգար Պոյի որոշ աշխատանքներ նպաստել են գիտական ֆանտաստիկայի ձևավորմանը[10] և զարգացմանը, իսկ նրա արվեստի այնպիսի գծերը, ինչպիսիք են իռացիոնալությունը, միստիցիզմը, դատապարտվածությունը, պատկերվող իրավիճակների անոմալությունը, կանխագործեցին դեկադենտության գրականությունը։ Առավել հայտնի է որպես «սարսափելի» և միստիկ պատմվածքների, ինչպես նաև «Ագռավը» բանաստեղծության հեղինակ։

Էդգար Ալլան Պո
անգլ.՝ Edgar Allan Poe
Ծննդյան անունանգլ.՝ Edgar Allan Poe
Ծնվել էհունվարի 19, 1809(1809-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 7, 1849(1849-10-07)[1][2][3][…] (40 տարեկան)
Վախճանի վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4][5]
ԳերեզմանWestminster Hall and Burying Ground
Գրական անունEdgar A. Perry[6]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, ակնարկագիր, գրական քննադատ և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան և ԱՄՆ Ռազմական ակադեմիա
Ժանրերդետեկտիվ, գոթական գրականություն, dark romanticism?, պոեզիա և fantastique?
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՍև կատուն, Ջրհորը և ճոճանակը, Սպանություն Մորգ փողոցում, The Oval Portrait?, Մատնիչ սիրտը, The Narrative of Arthur Gordon Pym of Nantucket?, Ագռավը, Գողացված նամակը, The Gold-Bug?, The Fall of the House of Usher? և William Wilson?
ԱմուսինՎիրչինիա Էլզա Կլեմմ Պո
Изображение автографа
Էդգար Ալլան Պո Վիքիդարանում
 Edgar Allan Poe Վիքիպահեստում

Չնայած նրան, որ կյանքի ընթացքում Էդգար Պոն հայտնի է եղել առավելապես որպես գրական քննադատ, հետագայում նրա գեղարվեստական ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել համաշխարհային գրականության, ինչպես նաև տիեզերաբանության և ծածկագրության վրա։ Նա եղել է առաջին ամերիկացի գրողներից, ում փառքը հայրենիքում նշանակալիորեն զիջում էր եվրոպականին[11]։ Նրա ստեղծագործությանը հատուկ ուշադրություն էին դարձնում սիմվոլիստները, ովքեր նրա պոեզիայից էին վերցրել սեփական էսթետիկայի գաղափարը։ Էդգար Պոյին բարձր էին գնահատում Ժյուլ Վեռնը, Արթուր Կոնան Դոյլը, Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը՝ վերագրելով նրան ռահվիրայի դերը այն ժանրերում, որոնք նրանք հանրաճանաչեցնում էին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։

1820 թվականին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826 թվականին՝ Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833 թվականի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։

1835 թվականի դեկտեմբերին Էդգար Պոն Southern Literary Messenger ամսագրի խմբագիրն էր։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը՝ Մարի Քլեմը, դստեր՝ Վիրջինիայի հետ, ում հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։ Շուտով նա հրաժարվում է աշխատանքից և նորաստեղծ ընտանիքի հետ մեկնում է Նյու Յորք ու հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնորարներն այնքան չնչին էին, որ գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838 թվականին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել Burton’s Gentleman’s Magazine ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։ 1839 թվականին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։

Պոն դետեկտիվ գրականության սկզբնավորողն է («Սպանություն Մորգի փողոցում», «Ոսկե բզեզ» և այլ պատմվածքներ)։ «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմով Պոն, ըստ էության, վերակենդանացրեց գիտագեղարվեստական ժանրը։ Նրա ստեղծագործության որոշ մասնավորեցումներ՝ իռացիոնալիզմը, միստիցիզմը, հակումը պաթոլոգիկ սևեռումների հանդեպ, հետագայում մեծապես սնեցին դեկադենսական գրականությունը։

1844 թվականին Պոն վերադառնում է Նյու Յորք և հրատարակում մի քանի նովել, որոնք, սակայն, հաջողություն չունեցան։ Փոխարենը՝ 1845-ին հրապարակված «Ագռավը» բանաստեղծությունն ու նույնանուն ժողովածուն Պոյի համար ապահովեցին աննախընթաց ժողովրդականություն։

 
Էդգար Ալլան Պոյի գերեզմանը Բալթիմորում։

Բայց շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնեց։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահացավ կինը՝ Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը սկսեց շատ խմել, օգտագործել թմրանյութեր։ Իր մենությունը փարատելու համար՝ ավելի ու ավելի հաճախ էր դիմում պոռնիկների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Նույն ժամանակահատվածում լույս տեսավ «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849 թվականի հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։

Ստեղծագործություններ խմբագրել

Հայտնի է, որ Էդգար Պոն փորձում էր գիտությունը և մասնավորապես մաթեմատիկան կիրառել գրականության մեջ։ Պոյի «տրամաբանական» նովելներից է «Ոսկե բզեզը»։ Այս նովելում տրամաբանության միջոցով ոչ թե սպանություն է բացահայտվում, այլ գանձեր են հայտնաբերվում։ Այս «հետաքրքրաշարժ, զարմանահրաշ, ճշգրիտ դատողություններով լի նովելը» (Ժյուլ Վեռն) մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային արկածային գրականության զարգացման վրա՝

  «Անթերի դեդուկցիայից բացի, որ դրսևորում է հերոսը, այս պատմվածքը հետաքրքրություն է առաջացնում մինչ այժմ գրականությանն անհայտ հնարքների կիրառմամբ։ Այս պատմվածքը բավական է ամերիկացի գրողի ողջ ստեղծագործության մասին պատկերացում կազմելու համար, - ժամանակին գրել է Ժյուլ Վեռնը Պոյին և նրա ստեղծագործությանը նվիրված ուսումնասիրության մեջ։ Իմ կարծիքով այն արտասովոր բոլոր պատմություններից ամենահրաշալին է և հենց նրանում է լիարժեք կերպով արտահայտվել գրական այն ուղղությունը, որ այժմ ընդունված է անվանել Պոյի ժանր»։  

Պոյի ժանրի անվանումը հենց տրամաբանական նովելի տեսակն է։ Պոն մաթեմատիկան գրականության մեջ կիրառելու համար առաջին անգամ գրականության մեջ կիրառեց տրամաբանություն, իր հերոսին առաջադրելով մաթեմատիկական խնդիր, որն էլ նա փայլուն կերպով լուծում է։ Պոյի գեղագիտական նպատակադրումը հստակորեն սահմանված է նաև «Ոսկե բզեզը» նովելի վերջամասում, երբ հեղինակը զարմանում է, թե ինչպես է գլխավոր հերոս Ուիլյամ Լըգրանին հաջողվել լուծել մաթեմատիկական բարդ խնդիրը կամ հավասարումը տվյալ դեպքում գաղտնագիրը կամ կրիպտոգրաման։ Ամբողջ խնդիրն այն է, որ Լըգրանը կարողանում է վերացարկվել նովելի սիմվոլներից և դրանք որպես սիմվոլ էլ ընկալել։ Խոսքը ոսկե բզեզի և գանգի սիմվոլների մասին է։ Լըգրանին իրականությունը ներկայանում է որպես գաղտնագրություն։ Հանկարծ նա սկսում է կասկածել, որ ծովափին պատահաբար գտնված մագաղաթի վրա ջերմության ազդեցությամբ երևացող գանգի պատկերը խորհրդանիշ է՝ ծովահենների խորհրդանիշը։ Եթե անդրադառնալու լինենք նովելի պատկերային համակարգին, ապա ուշագրավ մի փաստ է բացահայտվում. Լըգրանն այդ մագաղաթի մեջ փաթաթել է ոսկե բզեզին և ընկերոջը ցույց տալու համար, թե ինչպիսին է եղել բզեզը, մագաղաթի վրա նկարում է այն։ Գանգի պատկերը մագաղաթի հակառակ կողմի վրա հետո է երևում բուխարու ջերմության տակ, բայց ընկերոջը, որ պատմող-հեղինակն է, թվում է, թե բզեզը գանգի տեսք ունի, և այդպես է մինչև առեղծվածի բացահայտումն ընկալում նաև ընթերցողը։ Այստեղ երկու սիմվոլներ՝ բզեզի և գանգի պատկերները, որպես նույնական շերտեր, կարծես դարսվում են իրար վրա և հղվում դեպի պատմվածքի կեղծ-բնաբանը։ Օհո, նայեցեք։ Նա խելագարի պես է պարում։ Մորմ է կծել նրան։ Բնաբանն իբրև թե Արթուր Մերֆիի «Բոլորը սխալվում են» պիեսից է, բայց հետազոտողները պարզել են, որ այդպիսի ստեղծագործություն բնավ գոյություն չունի։ Ինչևէ, այն, որ ոսկե բզեզը խայթել է Լըգրանին, նրա գանձերի տենդագին որոնումները կապում են բնաբանի հետ. ընթերցողը պատմողի հետ Լըգրանին ընդունում է որպես խելքը թռցրած ծերուկի։ Բայց դա բոլոր դետեկտիվներին հատուկ կեղծ հետքն է։ Պոյի այս հերոսը աչքի է ընկնում ինչպես խենթության նախանշաններով, այնպես էլ մտավոր արտակարգ ունակություններով, բայց պատմողը մեզ ուղղորդում է ուշադրություն դարձնել նրա խենթության նախանշաններին և ոչ թե մտավոր ունակություններին, ինչն էլ վերջում անակնկալի է բերում։ Պոն իր հերոսին բնութագրում է հետևյալ կերպ. «Այդ մենակյացի բնավորության շատ գծեր հետաքրքրություն ու հարգանք էին ներշնչում։ Ես տեսա, որ նա գերազանց կրթություն ունի և օժտված է արտակարգ ընդունակություններով, բայց միաժամանակ վարակված է մարդատյացությամբ ու տառապում է մտքի հիվանդագին վիճակից, փոփոխակիորեն ընկնելով մերթ ցնծության, մերթ մռայլության մեջ»։ Պոյի բոլոր հերոսներն են օժտված նման հատկանիշներով մենակյացություն, մարդատյացություն, հոգեկան մտավոր խանգարման նախանշաններ, բայց այս նովելում դրանց գումարվել է նաև այնպիսի հատկանիշ, որն անհրաժեշտ է մաթեմատիկական անհայտը գտնելու, գաղտնագիրը լուծելու, տրամաբանության միջոցով անցյալը ռեկոնստրուկցիայի ենթարկելու համար մտավոր արտակարգ ունակություններ. հատկանիշ, որով օժտված են ոչ միայն Պոյի, այլև բոլոր դետեկտիվների հերոսները։ Այդ արտակարգ ունակությունների առաջին դրսևորումը, ինչպես նկատեցինք, նովելի հերոսի ստեղծագործության սիմվոլը որպես սիմվոլ ընկալելն է, ինչի միջոցով էլ Պոն լուծել է իր առջև դրված խնդիրը։ Սիմվոլը՝ որպես գեղարվեստական պատկերի տեսակ, հենց այն է, որ այս նովելում և ընդհանրապես վերաբերում է գեղարվեստական երևակայությանը, և ընդհանրապես, սիմվոլը կարելի է համարել գեղարվեստական երևակայության վերացարկման բարձրագույն աստիճանը։ Ալեքսեյ Լոսևը սիմվոլը բնութագրում է որպես բազմաթիվ նշանակություններով մաթեմատիկական բանաձև։ Դետեկտիվը համարում են բազմաթիվ անհայտներով հավասարում։ Պոյի հայտնագործությունն այն էր, որ նրա հերոսը կարողացավ ոչ միայն կռահել, որ գործ ունի սիմվոլի հետ, այլև գտնել բազմանշանակ սիմվոլի կոնկրետ նշանակությունը։ «Ոսկե բզեզը» նովելի հերոսը՝ Լըգրանը, գանգի պատկերի միջոցով գտնում է գանձերի թաքստոցը.

  Գանձը վերադարձնել ծովահենների չարագործ խորհրդանշանի միջոցով, այստեղ բանաստեղծական ինչ-որ հղացում է նկատվում  

, զարմանում է պատմող-հեղինակը։

  Գուցե և այդպես է, չնայած կարծում եմ, որ գործնական նկատառումներն այստեղ պակաս նշանակություն չունեն, քան բանաստեղծական երևակայությունը  

, - պատասխանում է Լըգրանը։ Պոն այստեղ հերոսների միջոցով խոսում է այն երկու միջոցների մասին, ինչով Լըգրանը հասել է արդյունքին ճշգրիտ տրամաբանության և բանաստեղծական երևակայության։ Բանաստեղծական երևակայությունը վերաբերում է Լըգրանի՝ արտաքին աշխարհի պատկերները որպես սիմվոլներ ընկալելու, իսկ ճշգրիտ տրամաբանությունը՝ սիմվոլի բովանդակությունը ճշգրտորեն կռահելու (ինչպես նաև մագաղաթի վրա ջերմության ազդեցությամբ հայտնվող գաղտնագիրը լուծելու) կարողությանը։

Պոն, որ փորձում էր ճշգրիտ տրամաբանություն կիրառել գրականության մեջ, գիտակցում էր, որ տրամաբանությանը պետք է գեղագիտություն հաղորդել։ Աբրահամ Վուլիսը դետեկտիվի պոետիկային նվիրված ծավալուն հոդվածում նկատում է. «Ըստ Պոյի՝ տրամաբանությունը պետք է էսթետիզացվի։ Սա դետեկտիվին և′ գործնականում, և′ ժամանակակից մեկնության մեջ ուղեկցող պարադոքսների ամենանուրբ բացատրությունն է։ Դետեկտիվը, Պոյի կարծիքով, իրենից պարադոքս է ներկայացնում, քանի որ գրականության մեջ պատկերով մարմնավորվող համադրական սկիզբն այստեղ բախվում է հակադիր ուժի վերլուծականության հետ, որն իր հետ ձևական լուծումն է բերում և գեղագիտական նոր ֆենոմեն է առաջանում՝ պատկեր-խնդիր։ Տրամաբանության էսթետիզացման՝ ձևական տրամաբանության և գեղարվեստական ճշգրիտ երևակայության մեջ էլ (եթե արտահայտվենք Գյոթեի եզրով) հենց կայանում է Պոյի հայտնագործած տրամաբանական նովելի էությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Barzun J., Mabbott T. O., Cestre C. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 По Эдгар Аллан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Silverman, 1991, էջ 171
  8. Meyers, 1992, էջ 123
  9. Howard W. Introduction // Twentieth Century Interpretations of Poe's Tales. A Collection of Critical Essays. — Englewood Cliffs, 1971. — P. 4.
  10. Stableford, Brian Science fiction before the genre // James, Edward; Mendlesohn, Farah. The Cambridge Companion to Science Fiction. — Cambridge: Cambridge University Press, 2003. — P. 17—18. — ISBN 978-0-521-01657-5
  11. Meyers, 1992, էջ 258

Գրականություն խմբագրել

Անգլերենով
  • The Home Life of Poe by Susan Archer Talley Weiss
  • The Dreamer: A Romantic Rendering of the Life-Story of Edgar Allan Poe by Stanard
  • Ackroyd, Peter (2008). Poe: A Life Cut Short. London: Chatto & Windus. ISBN 978-0-7011-6988-6.
  • Bittner, William (1962). Poe: A Biography. Boston: Little, Brown and Company. ISBN 978-0-316-09686-7.
  • Deas, Michael J. The Portraits and Daguerreotypes of Edgar Allan Poe. — Charlottesville: University of Virginia, 1989. — 189 p.
  • Dwight R. Thomas and David K. Jackson. The Poe Log. A Documentary Life of Edgar Allan Poe, 1809-1849. — Boston: G. K. Hall & Co, 1987. — 900 p. — ISBN 0-8161-8734-7
  • Hoffman, Daniel. Poe Poe Poe Poe Poe Poe Poe. — Baton Rouge: Louisiana State University Press, 1972. — ISBN 978-0807123218
  • Ingram, John Henry. Edgar Allan Poe: his life, letters, and opinions. — London: W. H. Allen, 1886. — 488 p.
  • Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. — New York: Cooper Square Press, 1992. — ISBN 0-8154-1038-7
  • Phillips, Mary E. Edgar Allan Poe: The Man. — Chicago: The John C. Winston Company, 1926.
  • Poe, Harry Lee. Edgar Allan Poe: An Illustrated Companion to His Tell-Tale Stories. — New York: Metro Books, 2008. — 160 p. — ISBN 978-1-4351-0469-3
  • Quinn, Arthur Hobson. Edgar Allan Poe: A Critical Biography. — Baltimore: Johns Hopkins University Press, 1998. — 770 p. — ISBN 978-0-8018-5730-0
  • Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. — New York: Harper Perennial, 1991. — ISBN 0-06-092331-8
  • Sova, Dawn B. Edgar Allan Poe A to Z: The Essential Reference to His Life and Work. — New York: Checkmark Books, 2001. — ISBN 978-0816041619
  • Woodberry G. The Life of Edgar Allan Poe. — Boston: Houghton, Mifflin and Co, 1885.
Հայերենով

Աղբյուրներ խմբագրել

  • Աշոտ Գաբրիելյան, Էդգար Պո. մղձավանջների հանճարեղ վկան, «Ազատամտություն» օրաթերթ, 2009, թիվ 10, էջ 7։

Արտաքին հղումներ խմբագրել