Ժերար դը Ներվալ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
ժերար դը Ներվալ, (ֆր.՝ Gérard de Nerval, մայիսի 22, 1808[1][2][3][…], Փարիզ[4][5] - հունվարի 26, 1855[1][6][2][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ:
Ժերար դը Ներվալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1808[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4][5] |
Մահացել է | հունվարի 26, 1855[1][6][2][…] (46 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4][5] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Շարլեմաժ լիցե |
Երկեր | Voyage to the Orient?, La Pandora?, Aurélia? և Les Illuminés? |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրական քննադատ և լրագրող |
Ծնողներ | հայր՝ Étienne Labrunie? |
Անդամություն | Jeune-France? |
Gérard de Nerval Վիքիպահեստում |
Կենսագրություն և գործունեությունԽմբագրել
Ծնվել է Նապոլեոնի բանակի վիրաբույժի ընտանիքում: Տուրք տալով կլասիցիզմի ավանդույթներին լիբերալ-բոնապարտիստական «Ազգային էլեգիաներ և քաղաքական սատիրաներ» (Élégies nationales et satires politiques, 1827) հավաքածույում Ներվալը խոնարհվում է ռոմանտիզմի առաջնորդ Հյուգոյին:
Ներվալը ողջունեց և փառաբանեց Հուլիսյան հեղափոխությունը (1830)|, սակայն պատկանելով ինտիլիգենցիայի դասին, որը վախենում էր հետհեղափոխական հասարակական շարժումից ,շատ արագ հիասթափվեց նրանից: Հիասթափությունից հետո Ներվալը ենթարկվեց Թեոֆիլ Գոթիեի «ոսկյա» բոհեմայի ազդեցության տակ, որը հռչակել էր «արվեստն արվեստի համար» լոզունգը:Այդ լոզունգն արտահայտում էր որևիցէ սոցիալ փոփոխությունից քաղաքական պայքարի անարդյունավետությունը (դրամա «Léo Burckart», 1839)
Ներվալի վերջին տարիները դառնացել էին կարիքի և հոգեկան տկարության պատճառով: Գտնվելով դեպրեսիայի և ծայրահեղ կարիքի մեջ Ներվալը 1855-ի հունվարի 26-ին Փարիզի նրբանցքներից մեկում ինքնասպան է լինում:
Ներվալը ժառանգել է բանաստեղծությունների մի քանի ժողովածու («Գերմանական բանաստեղծությունների») - «Poésies alle «Poésies allemandes», 1830; «Նրբակիրթ բոհեմա»)- «La bohême galante», 1855),մի շարք պատմական դրամաներ և օպերային լիբրետոներ («Ֆաուստի դատապարտությունը»),- «La damnation de Faust», 1846), մի քանի վիպակների ժողովածու (« Կրակի կույսերը»),- «Les filles de feu», 1854):Էրտիզմը, ֆանտազիան և նրբակիրթ բոհեմայի «արվեստն արվեստի համար» պաշտամունքը առկա է Ներվալի ստեղծագրծություններում,որն արտահայտվում է իրականությունից կտրվելու միջոցով և որը երմանացի ռոմանտիկ գրողների ազդեցության արդյունք է: Նրան բնորոշ է անթերի կնոջ միստիկ կերպարի փնտրտուքը, որ նրբորեն արտացոլվում է նրա « Երազանք և իրականություն» ( Le rêve et la vie1855: Այդ վիպակի այլ ( հետմահու) անվանումն է « Ավրելիա»:
Ներվալի ճանապարհորդությունները դեպի Արևելք և Գերմանիա նկարագրված են ՝«Տեսարաններ արևելքի կյանքից» 1848), «Ճանապարհորդություն դեպի Արևելք» (
Բարձր է գնահատվում «Ֆաուստ» թարգմանությունը,որը Ներվալը կատարել է դեռևս երիտասարդ տարիներին և արժանացել է Գյոթեի գնահատականին :
Այլ գերմանացի գրողներից Ներվալը թարգմանել է Շիլլերին, Կլոպշտոքին , Բյուրգերին և հատկապես Հայնեին:Ներվալը ժառանգել է մի քանի պատմագրական հոդվածներ՝ ՝«Էտյուդներ գերմանացի բանաստեղծների մասին»-«Études sur les poètes allemands», 1830). ՝
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Нерваль Жерар де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/2443 — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ LIBRIS — 2012.