Լեհերեն Վիքիպեդիա
Լեհերեն Վիքիպեդիա (լեհ.՝ Wikipedia polskojęzyczna), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի լեհերեն տարբերակն է։ Բացվել է 2001 թ.-ի սեպտեմբերի 26-ին։ Հոդվածքների քանակով (947 369) 2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ բոլոր լեզուների բաժինների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և 2-րդը՝ սլովոնական լեզուների բաժիններում՝ զիջելով միայն Ռուսերեն Վիքիպեդիային[1]։ Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Լեհերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։
![]() Wikipedia polskojęzyczna | |
---|---|
![]() ![]() | |
URL՝ | pl.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Լեհերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 26 սեպտեմբեր 2001 թ. |
Հոդվածների թիվ՝ | 1 527 526 |
Էջերի թիվ՝ | 3 542 768 |
Խմբագրումների թիվ՝ | 67 298 559 |
Գրանցված մասնակիցներ՝ | 1 179 251 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 4253 |
Ադմինիստրատորներ՝ | 102 |
Խորություն: | 33.1 |
ՊատմությունԽմբագրել
Լեհերեն Վիքիպեդիան սկզբնական շրջանում ի հայտ է եկել որպես ինքնուրույն նախագիծ wiki.rozeta.com.pl դոմեյնի շրջանակներում։ 2002 թ.-ի հունվարի 12-ին Անգլերեն Վիքիպեդիայի հիմնադիրների առաջարկությամբ կայքը http://pl.wikipedia.com, իսկ հոկտեմբերի 22-ին http://pl.wikipedia.org դոմեյնով ընդգրկվել է միջազգային ծրագրի տիրույթում։ Կիբերհանցագործությունները կանխելու նպատակով Լեհերեն Վիքիպեդիային է պատկանում նաև www.wikipedia.pl դոմեյնը, որտեղից էլ եկել է pl.wikipedia.org վիքիհղումը։
Լեհերեն Վիքիպեդիայում բազմաթիվ հոդվածներ ստեղծվել են բոտերի կողմից։ 2005 թ.-ի հուլիսի 5-ին tsca.bot բոտը ծրագրավորվել էր ներբեռնել պաշտոնական վիճակագրություն ֆրանսիական, լեհական և իտալական մունիցիպալիտետների և պաշտոնական էջերի մասին։ Մի քանի մասվա ընթացքում բոտը ներբեռնեց ավելի քան 40 000 հոդված։
Լեհերեն Վիքիպեդիայի ամբողջ պարունակությունը 2005 թվականին առաջին անգամ ձայնագրվել է DVD-ի վրա։ Սակայն ձայնագրողը Վիքիպեդիայի տնօրինության հետ պայմանագիր չուներ, այդ իսկ պատճառով DVD-ն ճանաչվեց անօրինական։ Վերաձայնագրումը կատարվեց 2006 թվականի հունիսին, այնուհետև՝ 2007 թ.-ի հուլիսին[2]։
2008 թվականին բանաստեղծ Յարոսլավ Լիպշիցը ներկայացրեց «Mnemotechniki» ժողովածուն, որը պարունակում էր արձակ բանաստեղծություններ Լեհերեն Վիքիպեդիայից[3]։
2010 թ-ի սեպտեմբերի 28-ին Իտալերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով առաջ անցավ լեհերեն Վիքիպեդիայից, սակայն վերջինս մի քանի ժամվա ընթացքում վերադարձրեց իր նախկին հորիզոնականը։ Այնուհետև ստեղծված հոդվածների ընդլայնումների հաշվին Իտալերեն Վիքիպեդիան նորից դարձավ չորրորդը։ Հետագայում վերջիններս մի քանի անգամ փոփոխվել են հորիզոնականներով։
2010 թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչև 2011 թ.-ի մայիսի 12-ը Լեհերեն Վիքիպեդիան դեռևս զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը հոդվածների քանակով։ 2011 թ.-ի հոկտեմբերի 27-ին նա իջավ վեցերորդ հորիզոնական՝ հինգերորդ հորիզոնականը զիջելով Իսպաներեն Վիքիպեդիային. նոյեմբերի 12-ից սկսած մինչև նոյեմբերի 20-ը Լեհերեն Վիքիպեդիան մեկ վեցերորդ, մեկ յոթերորդ հորիզոնականում էր։ Ի վերջո Իսպաներեն Վիքիպեդիայից կարողացավ առաջ անցնել վերջինից 5 հազար հոդվածով։ Բայցի վերջո զիջեց վեցերորդ հորիզոնականը Իսպաներեն Վիքիպեդիային։
ՎիճակագրությունԽմբագրել
Այսօր՝ 3 Հուլիսի 2022-ին Վիքիպեդիայի լեհերեն բաժինը ունի 1 527 526 հոդված։ Գրանցված են 1 179 251 մասնակից, նրանցից 4253 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 102 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 67 298 559-ը։
Թեմատիկ կազմըԽմբագրել
2009 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ Լեհերեն Վիքիպեդիան ուներ շուրջ 630 000 հոդված, որոնցից…
- Լեհական բնակավայրեր - 45 888 (կարծում են, որ դրանցից միայն 6000-ն են մարդիկ ստեղծել)
- Ֆրանսիական բնակավայրեր - ավելի քան 36 360
- Աստերոիդներ - ավելի քան 15 000
- Իտալական մունիցիպալիտետներ - ավելի քան 8100
- Անավարտ հոդվածներ մարդկանց մասին - ավելի քան 16 450 (բոլոր հոդվածները ստեղծվել են մարդկանց կողմից)
- Երկնային մարմիններ - ավելի քան 7030
|
Արտաքին հղումներԽմբագրել
- Լեհերեն Վիքիպեդիա
- Լեհերեն Վիքիպեդիայի Google-թարգմանությունը
- Լեհերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը(լեհ.)
- Լեհերեն Վիքիպեդիայի հայտնի մարդիկ(լեհ.)
- Anna Tereszkiewicz, Language Mistakes and Stylistic Inconsistency in the Articles of English and Polish Wikipedia // Studia Linguistica Universitatis Iagellonicae Cracoviensis, 2007, № 124 Archived 2009-06-17 at the Wayback Machine. (անգլ.)
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեհերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |