Գերմաներեն Վիքիպեդիա
Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.՝ Deutschsprachige Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի գերմանալեզու տարբերակն է։ Մեծությամբ երկրորդն է՝ Անգլերեն Վիքիպեդիայից հետո։ Ստեղծվել է 2001 թվականի մարտի 16-ին։ Իսկ առաջին հոդվածը գրվեց հաջորդ իսկ օրը՝ մարտի 17-ին։
![]() Deutschsprachige Wikipedia | |
---|---|
![]() ![]() | |
URL՝ | de.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Գերմաներեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 16 փետրվար 2001 |
Հոդվածների թիվ՝ | 2 767 712 |
Էջերի թիվ՝ | 7 639 388 |
Խմբագրումների թիվ՝ | 228 896 177 |
Գրանցված մասնակիցներ՝ | 4 079 470 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 19 627 |
Ադմինիստրատորներ՝ | 185 |
Խորություն: | 92.8 |
Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Գերմաներեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։
Ըստ խորության[1] և ակտիվ մասնակիցների[1]՝ Գերմաներեն Վիքիպեդիան 3-րդ է, և զիջում է միայն Անգլերեն և Ֆրանսերեն Վիքիպեդիաներին։
ՎիճակագրությունԽմբագրել
Այսօր՝ 1 փետրվարի 2023-ին Վիքիպեդիայի գերմաներեն բաժինը ունի 2 767 712 հոդված։ Գրանցված են 4 079 470 մասնակից, նրանցից 4664 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 185 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 228 896 177-ը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 List of Wikipedias/Table meta.wikimedia.org, Statistics
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գերմաներեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |