Վիքիպեդիա:Խորություն
Վիքիպեդիայի խորությունը (անգլ.՝ Depth) չափանիշ է, որը բնութագրում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի զարգացվածության աստիճանը։ Խորության վրա ազդում են հոդվածների և էջերի, դրանցում կատարված խմբագրումների քանակները։ Սրանք, հեղինակների կարծիքով, ցույց են տալիս, թե որքան է զարգացած տվյալ լեզվով Վիքիպեդիան։ Անուղղակիորեն ազդում են նաև Վիքիպեդիայի անավարտ հոդվածները։
Վիքիպեդիայի շատ մասնակիցներ կարծում են, որ խորությունը իրականում ցույց է տալիս ոչ թե հոդվածների որակը, այլ տվյալ լեզվով Վիքիպեդիայի համայնքի զարգացվածության աստիճանը։ Ինչպես կարելի է նկատել խորության բանաձևից, որքան մեծ է նախագծում խմբագրումների և/կամ ոչ հոդվածների քանակը, այնքան «խորն» է տվյալ լեզվի Վիքիպեդիան։
Սահմանում
խմբագրելՎիքիպեդիաների վիճակագրության մեջ խորությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝
- , որտեղ
- Depth-ը խորությունն է,
- Edits-ը խմբագրումներրի քանակն է,
- NonArticles-ը այն էջերի քանակն է, որոնք հոդվածներ չեն (քննարկման էջերը, մասնակցի էջերը, վերահղումները և այլն),
- Articles-ը հոդվածների քանակն է,
- Total-ը ընդհանուր էջերի քանակն է (հավասար է NonArticles + Articles)։
Բանաձևը մաթեմատիկական ձևափոխություններով կարելի է պարզեցնել և բերել այս տեսքի՝
Վիճակագրություն
խմբագրելՀայերեն Վիքիպեդիայի խորությունը 2024 թվականի Սեպտեմբերի 17-ի, ժամը՝ 15:07 (UTC) դրությամբ կազմում է 63.22 (հաշվի է առնվում, որ Edits = 10 101 037, Total = 1 154 024, NonArticles = 841071, Articles = 312 953)։
50 000-ից ավելի հոդված ունեցող Վիքիպեդիաներից ամենամեծ խորությունն ունի Անգլերեն Վիքիպեդիան՝ 1269.7։
Վիքիպեդիայի բոլոր լեզուներից ամենամեծ խորությունն ունի Քրի Վիքիպեդիան (ընդամենը 14 հոդված և 2310 էջ)՝ 467513։
Տես նաև
խմբագրել- Wikipedia article depth (անգլ.)