Ֆրանսերեն Վիքիպեդիա

Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.՝ Wikipédia en français), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի ֆրանսերեն տարբերակն է։

Վիքիպեդիայի Favicon Ֆրանսերեն Վիքիպեդիա
Wikipédia en français
French Wikipedia screenshot.png
URL՝fr.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՖրանսերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսումմարտի 23, 2001 թ.
Հոդվածների թիվ՝2 250 595
Էջերի թիվ՝10 937 354
Խմբագրումների թիվ՝174 392 495
Գրանցված մասնակիցներ՝3 888 189
Ակտիվ մասնակիցներ՝17 847
Ադմինիստրատորներ՝156
Խորություն:237.5

Բացվել է 2001 թվականի մարտին։ Այն Վիքիպեդիայի բաժինների մեջ հոդվածների թվով չորրորդն է (անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն բաժիններից հետո)։ 2007 թվականի մայիսի 28-ին հոդվածների թվաքանակը հասավ կես միլիոնի, իսկ արդեն 2010 թվականի սեպտեմբերի 21-ին հատեց 1 միլիոնի սահմանը։ Ընդհանուր և օրական խմբագրումների քանակով բաժինը երրորդն է։

Բացի Ֆրանսիայի և նրա արտասահմանյան տարածքների՝ Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում և Ֆրանսիական Գվիանայի, Ֆրանսերեն Վիքիպեդիան ունի հսկայաթիվ խմբագրողներ այնպիսի ֆրանկախոս երկրներից, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Մարոկկոն, ինչպես նաև մի շարք նախկին ֆրանսական գաղութներ Աֆրիկայում։

ՎիճակագրությունԽմբագրել

Այսօր՝ 20 Սեպտեմբերի 2020-ին Վիքիպեդիայի ֆրանսերեն բաժինը ունի 2 250 595 հոդված։ Գրանցված են 3 888 189 մասնակից, նրանցից 17 847 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 156 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 174 392 495-ը։

ՊատմությունԽմբագրել

2001Խմբագրել

2002Խմբագրել

 
Ֆրանսերեն Վիքիպեդիայի հոդվածների «էվոլյուցիան»
  • հունիս - Rinaldum մասնակիցն առանց նախնական քննարկման ստեղծում է կանաչ գույնի նոր լոգո, որը էապես տարբերվում էր այլ բաժինների լոգոներից։ Ինքնակամ նման գործուղությունը, իհարկե, քննադատվեց, բայց և այնպես լոգոն պահպանվեց։
  • օգոստոս - Mulot մասնակցի հետ տարաձայնությունից հետո նշանակվում են առաջին ադմինիստրատորներ Anthere-ն, Aoineko-ն և Shaihulud-ը։ Առաջին անգամ արգելափակվում է IP։
  • դեկտեմբեր - արձանագրվում է ակտիվության մեծ աճ։

2003Խմբագրել

 
Ֆրանսերեն Վիքիպեդիայի այժմյան լոգոտիպը
 
Aoineko մասնակցի կողմից առաջարկված լոգո, 2006 թ.
  • հունվար - սերվերների ծանրաբեռնվածության պատճառով, շատ մասնակիցներ չեն կարողանում մուտք գործել համակարգ. նկատվում է ակտիվության էական նվազում։
  • փետրվարի 6 - գունավոր աղյուսակ գլխավոր էջում ՄինչՀետո։ Aoineko մասնակիցը ստեղծում է նոր դիզայն, որը հետագայում լայն տարածում է գտնում նաև վիքիպեդիայի այլ բաժիններում (այդ թվում՝ Լեհերեն և Անգլերեն Վիքիպեդիաներում
  • փետրվարի 7 - 5 000 հոդված
  • փետրվարի 19 - 6 000 հոդված
  • մարտի 7 - 7 000 հոդված
  • մարտի 27 - 8 000 հոդված
  • ապրիլի 13 - ֆրանսերեն բաժինը հոդվածների քանակով առաջ է անցնում Լեհերեն Վիքիպեդիայից և դառնում է երրորդը՝ անգլերեն և գերմաներեն վիքիպեդիաներից հետո։ Այդ ժամանակ Ֆրանսերեն Վիքիպեդիան պարունակում էր 9 051 հոդված։
  • մայիսի 15 - 10 000 հոդված
  • մայիսի 18 - վիճակագրություն. գլխավոր էջի տեղադրման օրվանից 100 000 տեսադիտում։
  • հուլիսի կես - փոխվում է հոդվածների հաշման մեխանիզմը, համաձայն որի բաժնում կար 13 789 հոդված։
  • օգոստոսի 5 - հաշվվում է 15 000 հոդված, ավելի քան 20 000 խմբագրում phase III-ի ծրագրի օգնությամբ։
  • օգոստոսի 20 - ներդրումների բարելավման նպատակով վերացվում են մի շարք ֆունկցիաների։
  • սեպտեմբերի 4 - 16 000 հոդված
  • հոկտեմբեր - նոր լոգոտիպ
  • նոյեմբերի 3-11 - անժամկետ արգելափակվում է առաջին՝ Papotages մասնակիցը՝ շարունակական վանդալությունների պատճառով։
  • նոյեմբերի 17 - Lorraine-ը դառնում է առաջին շաբաթվա հոդվածը։ 38 մասնակիցներ մասնակցեցի խմբագրման աշխատանքներին։
  • նոյեմբերի 22 - 20 000 հոդված

2004Խմբագրել

 
Երկրները, որտեղ 2011 թ.-ին ֆրանսերենը Վիքիպեդիայի ամենատարածված լեզուն էր, նշված են կապույտով։ Մյուս երկրները դեղինով են նշված[3]։
  • հունվարի 26 - 25 000 հոդված
  • մարտի 14 - 30 000 հոդված
  • մարտի վերջ - անցում UTF-8 կոդավորման
  • մայիս - 35 000 հոդված
  • հունիսի 16 - 40 000 հոդված
  • հունիսի 23 - 45 000 հոդված
  • օգոստոսի 29 - 50 000-րդ հոդվածը՝ Nèfle
  • նոյեմբերի 2 - 60 000-րդ հոդվածը՝ Lord Yarborough
  • դեկտեմբերի 22 - 70 000-րդ հոդվածը՝ Borée

2005Խմբագրել

  • փետրվարի 6 - 80 000 հոդված
  • մարտի 14 - 90 000 հոդված
  • ապրիլի 21 - 100 00-րդ հոդվածը՝ Pierre Séguier
  • հունիս - առկա պատկերների բարելավման նպատակով ստեղծվում է առաջին գրաֆիկական «արհեստանոցը» (ֆր.՝ Atelier graphique)
  • դեկտեմբերի 4 - 200 000-րդ հոդվածը՝ George Corliss

2006Խմբագրել

2007Խմբագրել

2008Խմբագրել

 
Ֆրանսերեն Վիքիպեդիայի մասնակիցները ըստ երկրների` 2006 թվականի օգոստոսին
  • փետրվարի 20 - Ֆրանսիական հայտնի Quid հանրագիտարանը չեղյալ է հայտարարում 2004 թվականի իր վաճառքի հետ կապված իր որոշումը՝ հայտարարելով, որ վաճառքի անկումը կապված է Ֆրանսերեն Վիքիպեդիայի հետ մրցակցությամբ[6]։
  • օգոստոսի 30 - 700 000 հոդված

2009Խմբագրել

  • հունվարի 14 - 750 000 հոդված
  • մայիսի 6 - 800 000 հոդված

2010Խմբագրել

  • հունվարի 14 - 900 000 հոդված
  • սեպտեմբերի 23, ժամը 06։54 - ստեղծվում է միլիոներորդ հոդվածը։ Վերջինս նվիրված է կաթոլիկ միսիոներ և հետախույզ Լուիս Բեբլին[7]։

2012Խմբագրել

  • հունվարի 15 - 1 200 000 հոդված
  • սեպտեմբերի 28 - 1 300 000 հոդված

2013Խմբագրել

  • մարտ - խմբագրումների թիվը հատեց 90 000 000ը։
  • մարտի 30 - Հոլանդերեն Վիքիպեդիայում՝ բոտերի կողմից հսկայածավալ հոդվածների ավելացման արդյունքում Հոլանդերեն Վիքիպեդիան առաջ է անցնում շուրջ 10 տարի երրորդ հորիզոնականում եղած Ֆրանսերեն Վիքիպեդիային։
  • ապրիլի 4 - Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ճնշման տակ ջնջվում է Պեիր-սյուղ-Օթի ռազմական ռադիոկայան հոդվածը[8]։ Որոշ ժամանակ անց հոդվածը վերականգնվում է[9][10][11]։ Միջադեպի մասին հոդվածները հեղեղում են ԶԼՄ-ն։

Տարօրինակ փաստեր Ֆրանսերեն ՎիքիպեդիայիցԽմբագրել

Ֆրանսերեն Վիքիպեդիայում մահացած մարդիկ շարունակում են պաշտոնավարել, մինչև նոր ընտրությունների արդյունքները պաշտոնապես հաստատվելը, այդպիսի օրինակ է Աբրահամ Բաբայանի Արարատի քաղաքապետ լինելը[12]։

Վիքիպեդիայի խոշորագույն բաժինները
Անգլերեն Հոլանդերեն Գերմաներեն Ֆրանսերեն Շվեդերեն Իտալերեն Իսպաներեն Ռուսերեն Լեհերեն Ճապոներեն
6 160 934 2 032 801 2 481 159 2 250 595 3 676 105 1 635 925 1 627 391 1 661 475 1 427 782 1 228 755
Բոլոր բաժիններում ընդհանուր կա 54 706 883 հոդված և էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Page d’accueil de Wikipédia du 19 mai 2001 citant l’article Paul Héroult, sur le site Internet Archive։ Արխիվացված է օրիգինալից 2001-07-30-ին։ Վերցված է 2001-07-30 
  2. «Texte de l’article consacré à Paul Héroult, en date du 19 mai 2001, sur le site Internet Archive»։ Արխիվացված օրիգինալից 2001-06-10-ին։ Վերցված է 2001-06-10 
  3. Erik Zachte (նոյեմբերի 14, 2011)։ «Wikimedia Traffic Analysis Report - Wikipedia Page Views Per Country - Trends»։ Wikimedia Statistics։ Վերցված է 2011 թ․ հունվարի 19 
  4. Réécrire l’histoire des réacteurs nucléaires — 20Minutes.fr, information en continu
  5. breve5881 «Ֆրանսերեն Վիքիպեդիան ունի 600 000 հոդված», Journal Chrétien, 2007-12-28
  6. France’s favourite encyclopaedia falls victim to Wikipedia
  7. Wikipédia:Historique de Wikipédia en français (2010), Wikipédia:Pronostic sur le million d’articles, Modèle:Mille Bornes des articles de Wikipédia en français
  8. Kleinz Torsten (ապրիլի 6, 2013)։ «Französischer Geheimdienst verlangt Löschung eines Wikipedia-Artikels»։ Heise Online (գերմաներեն)։ Heise։ Արխիվացված օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 5 
  9. «French homeland intelligence threatens a volunteer sysop to delete a Wikipedia Article» (Website) (անգլերեն)։ Wikimédia France։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 6 
  10. La DCRI accusée d’avoir illégalement forcé la suppression d’un article de Wikipédia Le Monde, 6 April, 2013
  11. «La DCRI menace un administrateur de Wikipédia pour supprimer un article» (Website) (ֆրանսերեն)։ Wikimédia France։ Արխիվացված օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 6 
  12. Արարատ

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել