Հոլանդերեն Վիքիպեդիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոլանդերեն Վիքիպեդիա (հոլ.՝ Nederlandse Wikipedia), Վիքիպեդիա հանրագիտարանի հոլանդալեզու տարբերակն է։ Անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից հետո, այն Վիքիպեդիա նախագծի չորրորդ հանրագիտարանն է, որ 1.000.000-ից ավել հոդված ունի։ Ընթերցողների և խմբագիրների մեծ մասը Նիդեռլանդներից և Բելգիայից (Ֆլամանդներից) են։ Նիդեռլանդներում այն Գուգլից և Ջիմեյլից հետո, 3-րդ ամենահաճախ այցելվող կայքն է։
![]() Nederlandse Wikipedia | |
---|---|
![]() ![]() | |
URL՝ | nl.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Հոլանդերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2001 թ. հունիս |
Հոդվածների թիվ՝ | 2 118 840 |
Էջերի թիվ՝ | 4 521 448 |
Խմբագրումների թիվ՝ | 63 857 722 |
Գրանցված մասնակիցներ՝ | 1 265 167 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 3920 |
Ադմինիստրատորներ՝ | 35 |
Խորություն: | 18.2 |
ՍտեղծումըԽմբագրել
Մեկնարկել է 2001 թ. հունիսի 19-ին՝ Անգլերեն Վիքիպեդիայի ստեղծումից հինգ ամիս անց։ Երկու տարից անց՝ 2003 թ. օգոստոսին ստեղծվեց Հոլանդերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածը։ Այդ ժամանակվանից հոլանդական մամուլում մեծ ուշադրություն է առաջացել Վիքիպեդիայի նկատմամբ և կտրուկ աճել են ընթերցողների և խմբագրողները քանակը։
2008 թ. նոյեմբերին հանրագիտարանը հատեց 500.000, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 1.000.000 հոդվածի շեմը։ 2011 թ. երկրորդ կեսին գրանցվել էր հոդվածների ստեղծման թռիչքային աճ (շուրջ 300.000 հոդված), ինչը մեծ մասամբ պայմանավորված էր բոլոր կենդանական տեսակների վերաբերյալ ավտոմատացված եղանակով բառահոդվածներ ստեղծելով։ Նույն եղանակով 2006 թ. մայիսին մի քանի տասնյակ հազար հոդվածներ էին ստեղծվել Ֆրանսիայի բոլոր բնակավայրերի վերաբերյալ։
ՎիճակագրությունԽմբագրել
Այսօր՝ 20 Մարտի 2023-ին Վիքիպեդիայի հոլանդերեն բաժինը ունի 2 118 840 հոդված։ Գրանցված են 1 265 167 մասնակից, նրանցից 3920 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 35 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 63 857 722-ը։
Հոդվածների քանակի աճըԽմբագրել
- հունիսի 19, 2001 թ.՝ 1 հոդված
- օգոստոսի 3, 2003 թ.՝ 10.000 հոդված
- հունվարի 27, 2005 թ.՝ 50.000 հոդված
- հոկտեմբերի 14, 2005 թ.՝ 100.000 հոդված
- մարտի 18, 2006 թ.՝ 150.000 հոդված
- մայիսի 24, 2006 թ.՝ 200.000 հոդված
- դեկտեմբերի 26, 2006 թ.՝ 250.000 հոդված
- մայիսի 29, 2007 300.000 հոդված
- հունվարի 17, 2008 թ.՝ 400.000 հոդված
- նոյեմբերի 30, 2008 500.000 հոդված
- ապրիլի 30, 2010 թ.՝ 600.000 հոդված
- հունիսի 19, 2011 թ.՝ 700.000 հոդված
- սեպտեմբերի 18, 2011 թ.՝ 750.000 հոդված
- հոկտեմբերի 22, 2011 թ.՝ 800.000 հոդված
- դեկտեմբերի 7, 2011 թ.՝ 900.000 հոդված
- դեկտեմբերի 17, 2011 թ.՝ 1.000.000 հոդված
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոլանդերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |