Լեգիոներների հիվանդություն

Լեգիոներների հիվանդություն ատիպիկ թոքաբորբի ձև, որն առաջանում է Legionella տեսակի բակտերիաներով, ավելի հաճախ՝ Legionella pneumophila-ով[4]։ Ախտանիշներն ու ախտանշանները ներառում են հազը, հևոցը, բարձր տենդը, մկանացավերը և գլխացավերը[5]։ Հիվանդը կարող է նաև ունենալ սրտխառնոց, փսխումներ և փորլուծություն[6]։ Ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս ախտածնի հետ շփումից 2-ից 10 օր անց[5]։

Լեգիոներների հիվանդություն
Տեսակվարակիչ հիվանդություն, notifiable disease?, notifiable disease?, notifiable disease?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառL. pneumophila?[1]
Հիվանդության ախտանշաններգլխացավ[2], տենդ[2], հազ[2], միալգիա[2], դող[3] և թոքաբորբ[3]
ԲուժաքննությունԱրյան ընդհանուր հետազոտություն, կրծքավանդակի ռենտգեն, CT, մանրէաբանական կուլտուրա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ, ELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և թոքաբանություն
Անվանվել է1976 Philadelphia legionellosis outbreak?
Բուժումհակաբիոտիկ, Օքսիգենոթերապիա և դետոքսիկացիա
 Legionnaires' disease Վիքիպահեստում

Լեգիոնելոզ է կոչվում ցանկացած հիվանդություն, որն առաջացնող հարուցիչը Legionella-ն է՝ ներառյալ Լեգիոներների հիվանդությունը (թոքաբորբ), Պոնտական տենդը (ոչ թոքաբորբային հիվանդություն), Պիտսբուրգի թոքաբորբը, սակայն Լեգիոներների հիվանդությունը ամենահաճախ հանդիպողն է, ուստի լեգիոնելոզի հիշատակումը հաճախ առնչվում է Լեգիոներների հիվանդությանը։

Բակտերիան հանդիպում է հիմնականում քաղցրահամ ջրերում[7]։ Այն կարող է աղտոտել տաք ջրի պահեստները, տաք լոգարանները, և մեծ օդային կոնդիցիոներների սառեցնող աշտարակները[7]։ Այն սովորաբար տարածվում է բակտերիաներ պարունակող գոլորշու ներշնչումով[7]։ Այն կարող է տարածվել նաև ջրի ասպիրացիայի միջոցով[7]։ Այն սովորաբար ուղիղ կերպով չի տարածվում մարդկանց միջև, և մարդկանց մեծամասնությունը, ովքեր առնչվում են հիվանդի հետ, չեն վարակվում[7]։ Ռիսկի գործոնները ներառում են` ավելի մեծ տարիքը, ծխելու պատմությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունը և վատ իմուն ֆունկցիան[8][9]։ Նրանք, ովքեր տառապում են ծանր թոքաբորբով և ունեն վերջերս իրականացրած ճամփորդության պատմություն, պետք է հետազոտվեն այս հիվանդության կապակցությամբ[10]։ Ախտորոշումն իրականացվում է անտիգենային (հակածնի) թեստավորման և խորխի կուլտուրայի միջոցով[11]։

Ոչ մի պատվաստում դեռևս հասանելի չէ[12]։ Կանխարգելումը կախված է ջրային համակարգերի լավ պահպանումից[12]։ Լեգիոներների հիվանդության բուժումն իրականացվում է հակաբիոտիկներով[13]։ Խորհուրդ տրվող դեղերը ներառում են ֆտորքինոլոնները, ազիթրոմիցինը և դոքսիցիկլինը[14]։ Հաճախ ներհիվանդանոցային բուժման կարիք է լինում[10]։ Մահացությունը կազմում է գրեթե 10% առողջ անձանց շրջանում և 25% ուղեկցող հիվանդություններ ունեցողների շրջանում[13]։

Ամբողջ աշխարհում տեղի ունեցող դեպքերի քանակությունը հայտնի չէ[6]։ Լեգիոներների հիվանդությունը հիվանդանոցից դուրս ձեռք բերած թոքաբորբերի դեպքերի 2–9% պատճառն է[6]։ ԱՄՆ-ում գնահատված տարեկան հոսպիտալիզացիաների քանակը կազմում է 8,000-ից 18,000[15]։ Հիվանդության բռնկումները դեպքերի փոքր մասն են կազմում[6][16]։ Չնայած հիվանդությունը կարող է առաջանալ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ, ամռանը և աշնանը դեպքերը հաճախանում են[15]։ Հիվանդությունն անվանակոչվել է բռնկման անունով, երբ այն առաջին անգամ նույնականացվել է 1976-ին Ֆիլադելֆիայում Ամերիկյան Լեգիոնի Կոնվենցիայի ժամանակ[17]։

Ախտանիշներ և ախտանշաններ խմբագրել

Բակտերիայի հետ շփման և ախտանշանների ի հայտ գալու միջև ժամանակահատվածը (գաղտնի շրջան) սովորաբար 2-ից 10 օր է տևում, սակայն կարող է ավելի երկար տևել, մինչևիսկ 20 օր[18]։ Ընդհանուր պոպուլյացիայում բակտերիայի հետ շփում ունեցածների միայն 0.1-ից 5.0%-ի շրջանում է զարգանում հիվանդությունը, մինչդեռ հիվանդանոցում գտնվողների շրջանում այդ թիվը կազմում է 0.4-ից 14%[18]։

Լեգիոներների հիվանդությամբ տառապողները սովորաբար գանգատվում են տենդից, սարսուռից և հազից, որը կարող է չոր լինել, կամ ուղեկցվել խորխարտադրությամբ։ Գրեթե բոլորի մոտ տենդ է հանդիպում, մինչդեռ շուրջ կեսը խորխով հազ է ունենում և մեկ-երրորդը հազում է արյունով կամ արյունախառը խորխով։ Որոշները կարող են գանգատվել մկանացավերից, գլխացավերից, հոգնածության զգացումից, ախորժակի կորստից, կոորդինացիայի կորստից, կրծքավանդակի ցավից կամ փորլուծությունից և փսխումներից[6]։ Լեգիոներների հիվանդությամբ տառապողների գրեթե կեսն ունենում է աղեստամոքսային ախտանշաններ և, գրեթե կեսն ունի նյարդաբանական ախտանշաններ, ներառյալ շշմածություն և վատացած մտավոր ֆունկցիաներ[18][19][20]։ «Հարաբերական դանդաղասրտությունը» ևս կարող է հանդիպել, ինչը ցածր, կամ նորմալ սրտի կծկման հաճախությունն է, չնայած տենդի առկայությանը[21]։

Լաբորատոր թեստերը կարող են ի ցույց դնել վատացած երիկամային և լյարդային ֆունկցիաները, ինչպես նաև էլեկտրոլիտային անոմալիաները, որոնք կարող են ներառել նատրիումի ցածր քանակությունն արյան մեջ։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը հաճախ ի ցույց է դնում թոքաբորբ թոքերի ստորին հատվածներում, կոնսոլիդացիայով։ Միայն ճառագայթաբանական տվյալներով Լեգիոներների հիվանդությունը այլ թոքաբորբերից տարբերակելը դժվար է և վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

Պոնտական տենդով անձիք, ովքեր ունեն ավելի մեղմ հիվանդություն, որն առաջանում է միևնույն բակտերիայով, գանգատվում են տենդից և մկանացավերից առանց թոքաբորբի։ Նրանք, սովորաբար, վերականգնվում են երկուսից երեք օրվա ընթացքում, առանց որևէ բուժման։ Պոնտական տենդի դեպքում, ախտածնի հետ շփման և ախտանշանների ի հայտ գալու միջև տևողությունը սովորաբար մի քանի ժամից երկու օր է։

Պատճառ խմբագրել

 
Տրանսմիսիոն էլեկտրոնային միկրոսկոպիաՆկարում պատկերված է L. pneumophila-ն, որը պատասխանատու է Լեգիոներների հիվանդության 90%-ի համար[22]

Լեգիոներների հիվանդության 90%-ից ավելին առաջանում է Legionella pneumophila-ով։ Այլ տիպերը ներառում են L. longbeachae-ն, L. feeleii-ն, L. micdadei-ն, և L. anisa-ն։

Փոխանցում խմբագրել

Լեգիոներների հիվանդությունը, սովորաբար տարածվում է Legionella բակտերիաներով աղտոտված աէրոլիզացված ջուրը կամ ավազը ներշնչելով[6]։ Փորձագետները պարզել են, որ Լեգիոներների հիվանդությունը չի փոխանցվում մեկ անձից մյուսին[23]։ Այդուհանդերձ, 2014-ին հիվանդ մարդուց բուժող անձնակազմի ներկայացուցիչներից մեկին հիվանդության հնարավոր փոխանցման դեպք է արձանագրվել[24]։ Հազվադեպ, հիվանդությունը փոխանցվում է աղտոտված ջրի և վիրաբուժական վերքի ուղիղ շփման միջոցով[6]։ Բակտերիան լավագույնը աճում է տաք ջերմաստիճաններում և կտրուկ աճ է գրանցում ջրում, որի ջերմաստիճանը տատանվում է 25-ից 45 °C (77-ից 113 °F), 35 °C (95 °F) օպտիմալ ջերմաստիճանով[7]։ 60 °C-ից (140 °F) բարձր ջերմաստիճանները սպանում են բակտերիային[25][26]։ Աղբյուրները, որտեղ ջերմաստիճանային պայմանները թույլ են տալիս բակտերիային կտրուկ աճել, ներառում են տաք ջրի պահեստները, տաք լոգարանները, և մեծ օդային կոնդիցիոներների գոլորշային խտացուցիչները, ինչպիսիք կարելի գտնել հյուրանոցներում և խոշոր օֆիսային շինություններում[27]։ Չնայած առաջին հայտնի բռնկումը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում, լեգիոնելոզի դեպքեր են գրանցվել աշխարհով մեկ[18]։

Աղբյուրներ խմբագրել

L. pneumophila-ն աճում է ջրային միջավայրերում, որտեղ այն հաստատվում է ամեոբաների մեջ, սիմբիոտիկ փոխհարաբերություն ձևավորելով[28]։ Legionella բակտերիան կարողանում է ողջ մնալ ջրում, որպես ջրում ապրող նախակենդանիների ներբջջային պարազիտ։ Ամեոբաները հաճախ կենսաթաղանթների մաս են, և քանի որ Legionella-ն և վարակված ամեոբան պաշտպանված են մնում կենսաթաղանթում, դրանք շատ դժվար է ոչնչացնել[6]։

Կառույցներում, կենտրոնական օդափոխիչ համակարգերը օֆիսային շինություններում, հյուրանոցներում և հիվանդանոցներում աղտոտված ջրի աղբյուրներ են[26]։ Այլ տեղերը, որտեղ բակտերիաները կարող են ապրել, ներառում են արդյունաբերական հովացման համակարգերը, գոլորշային հովացուցիչները, նեբուլայզերները, խոնավեցուցիչները, ջակուզիները, տաք ջրային համակարգերը, ցնցուղները, ճակատային ապակու լվացուցիչները, շատրվանները, սենյակային օդի խոնավեցուցիչները, սառույց պատրաստող սարքերը, ցողեցրող համակարգերը, որոնք ազատ վաճառվում են խանութներում[6][29]։

Բակտերիաները կարող են նաև փոխանցվել տաք լոգարաններում առաջացած աղտոտված աէրոզոլների միջոցով, եթե դեզինֆեկցիայի և պահպանության ծրագրերը մանրակրկիտ կերպով չեն իրականացվում։ Քաղցրահամ լճակները, լճերը և դեկորատիվ շատրվանները Legionella-ի պոտենցիալ աղբյուրներ են[30][31]։ Հիվանդությունը, հատկապես, կապակցված է հյուրանոցների, շատրվանների, ճանապարհորդող նավերի և հիվանդանոցների հետ, որտեղ կան բարդ քաղցրահամ ջրի համակարգեր և հովացման համակարգեր։ Շնչառության խնամքի սարքերը, ինչպիսիք են խոնավեցուցիչները և նեբուլայզերները, աղտոտված ջրի օգտագործման դեպքում, կարող են նպաստել Legionella տեսակի տարածմանը, ուստի վարակազերծ ջրի օգտագործումը շատ կարևոր է[32]։ Այլ փոխանցման եղանակները ներառում են դույլերի հողի և պարարտանյութերի հետ շփումը[33]։

Մեխանիզմ խմբագրել

Legionella տեսակի բակտերիաները մուտք են գործում թոքեր աղտոտված ջրի ասպիրացիայի միջոցով, կամ աղտոտված ջուր կամ ավազ պարունակող աէրոզոլների ներշնչման միջոցով։ Թոքերում բակտերիաները կլանվում են մակրոֆագերի միջոցով, որոնք արյան սպիտակ բջիջների տեսակ են, որոնց ներսում Legionella բակտերիան բազմանում է, առաջացնելով մակրոֆագերի մահ։ Հենց մակրոֆագը մահանում է, բակտերիաները դուրս են գալիս մեռած բջջից և ախտահարում են այլ մակրոֆագերի։ Legionella-ի վիրուլենտ ձևերը սպանում են մակրոֆագերին, արգելակելով ֆագոսոմների միաձուլումը լիզոսոմների հետ տիրոջ բջջի ներսում։ Սովորաբար, բակտերիաները, որոնք ֆագոսոմի ներսում են հայտնվում, որը ձուլվում է լիզոսոմի հետ, ոչնչացվում են լիզոսոմային ֆերմենտների և այլ քիմիական նյութերի ազդեցությամբ[18]։

Ախտորոշում խմբագրել

 
Հիվանդության տարբեր փուլեր․Կրծքավանդակի ռենտգեն (A) և բարձր թույլտվությամբ համակարգչային տոմոգրաֆիա (B) հիվանդանոց ընդունվելիս, կրկնած բարձր թույլտվությամբ համակարգչային տոմոգրաֆիա հիվանդանոց ընդունվելուց մեկ շաբաթ անց (C, D) 42-տարեկան տղամարդու մոտ, L. pneumophila շճատիպ 11a-ով հարուցված ծանր թոքաբորբ

Ցանկացած տարիքի անձինք կարող են հիվանդանալ Լեգիոներների հիվանդությամբ, սակայն, հիվանդությունը ամենահաճախը ախտահարում է միջին և մեծ տարիքի մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ծխում են, կամ ունեն թոքերի քրոնիկ հիվանդություն։ Ոչ իմունոկոմպետենտ մարդիկ ևս հիվանդանալու ավելի բարձր ռիսկ ունեն։ Պոնտական տենդը ավելի հաճախ հանդիպում է նրանց շրջանում, ովքեր այլ առողջական խնդիրներ չունեն։

Ամենաօգտակար ախտորոշիչ թեստը, բակտերիան հայտնաբերելու համար, հազի միջոցով դուրս բերված խորխի մեջ ախտածնի հայտնաբերումն է, մեզի նմուշներում Legionella-ի հայտնաբերումն է, կամ արյան մեջ հակամարմինների քանակության համեմատումն է, որոնք վերցվել են 3-6 շաբաթվա միջակայքում։ Մեզում հակածնի թեստավորումը պարզ, արագ և շատ հուսալի եղանակ է, բայց թույլ է տալիս միայն 1-ին շճատիպի L. pneumophila-ն հայտնաբերել, որը պատճառական հարուցիչ է L. pneumophila-ով առաջացող դեպքերի 70%-ում, ինչը նշանակում է, որ մեզում հակածնի թեստավորումը միայն կարող է բաց թողնել դեպքերի 30%-ը[26]։ Թեստը մշակվել է Ռիչարդ Կոհլերի կողմից 1982-ին[34]։ L. pneumophila-ի առաջին շճատիպի հետ գործ ունենալու դեպքում մեզում հակածնի թեստավորումը օգտակար է Լեգիոներների հիվանդության վաղ հայտնաբերման և բուժումը վաղ սկսելու առումով, և օգտակար է եղել բռնկումների վաղ հայտնաբերման առումով։ Այնուամենայնիվ, այն թույլ չի տալիս նույնականացնել այլ սպեցիֆիկ ենթատիպեր, ուստի այն չի կարող օգտագործվել անձանց հիվանդության միջավայրային աղբյուրը հայտնաբերելու համար։ Legionella տեսակի բակտերիաները կարող են վերցվել և աճեցվել խորխից կամ այլ շնչառական նմուշներից։ Legionella տեսակի բակտերիաները վատ են ներկվում Գրամի եղանակով, դրական են ներկվում արծաթով և աճեցվում են ածխային դրոժների էքստրակտի (հանուկի) վրա, հագեցած երկաթով և ցիստեինով (CYE ագար)։

Նշանակալի, բայց և քիչ բարձրաձայնվող խնդիրներ կան, կապված լեգիոնելոզի հետ։ Նույնիսկ երկրներում, որտեղ արդյունավետ առողջապահական համակարգ է գործում և որտեղ ախտորոշիչ թեստավորումներ բարձր հասանելիություն ունեն, Լեգիոներների հիվանդության դեպքերի շուրջ 90%-ը բաց է թողնվում։ Վերջինս, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ թոքաբորբի այս ձևը համեմատաբար հազվադեպ է հանդիպում, որի հետ շատ կլինիցիստներ կարող են երբևէ առնչված չլինել, ուստի հաճախ սխալ ախտորոշումներ են իրականացվում։ Մեկ այլ պատճառն այն է, որ լեգիոնելոզով հիվանդները կարող են ունենալ ախտանշանները լայն սպեկտր, որոնցից որոշները (օրինակ․ փորլուծությունը) կարող են շեղել կլինիցիստներին հիվանդին ճիշտ ախտորոշելու ճանապարհից[35]։

Կանխարգելում խմբագրել

Չնայած Լեգիոներների հիվանդության տարածման ռիսկը մեծ ջրային համակարգերով չի կարող բացառվել, այնուհանդերձ այն կարող է նշանակալիորեն նվազեցվել, ստեղծելով և ստիպելով, որ կիրառվի մանրակրիտ և համակարգված ջրի անվտանգության պլան, որը համապատասխանում է տվյալ հաստատությանը (օֆիսային շինություն, հիվանդանոց, հյուրանոց, սպա, ճամփորդող նավ և այլն)[18]։ Այս տարրերից որոշները, որոնք այսպիսի պլանը կներառի, հետևյալն են․

  • Պահել ջրի ջերմաստիճանը բակտերիային աճի համար բարենպաստ 20–50 °C-ից (68–122 °F) ավել կամ պակաս։
  • Կանխել ջրի կանգը, օրինակ մեծացնելով խողովակային ցանցը այն հատվածներում, որոնք ելքեր չունեն (կույր ծայրեր)։ Որտեղ ջրի կանգն անխուսափլելի է, ինչպես այն դեպքում, երբ հյուրանոցի մի թևը փակված է և չի գործարկվում սեզոնից դուրս, համակարգերը պետք է պատշաճ կերպով ախտահանվեն նորմալ գործունեությունը շարունակելուց առաջ։
  • Կանխել կենսաթաղանթների ձևավորումը, օրինակ չօգտագործելով (կամ փոխարինելով) շինարարական նյութերը, որոնք նպաստում են դրա զարգացմանը, և փոքրացնելով բակտերիալ աճի համար անհրաժեշտ սննդանյութերի մուտքը համակարգ։
  • Պարբերաբար վարակազերծել համակարգը, ջերմության կամ քիմիական բիոցիդի միջոցով, և օգտագործել քլորացում, երբ անհրաժեշտ է։ Ջրի պղինձ-արծաթով իոնիզացումը և ուլտրամանուշակագույն լույսի օգտագործումը ևս կարող է արդյունավետ լինել[36]։
  • Համակարգի համապատասխան ձևը (կամ դրա արդիականացումը) կարող է նվազեցնել աէրոզոլների արտադրությունը և նվազեցնել մարդու շփումը դրանց հետ, ուղղելով դրանց հոսքը շինության օդային մուտքերից հեռու

Արդյունավետ ջրի անվտանգության պլանը ներառում է նաև այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են․ գրառումների պահպանումը, անձնակազմի միջև արդյունավետ շփումը, արտակարգ իրավիճակների պլանավորումը և պատասխանատվությունների կառավարումը։ Պլանի ձևաչափը և պարունակությունը կարող են թելադրվել հանրային առողջության օրենքներով կամ կարգավորումներով[18]։ Ճիշտ ջրի անվտանգության պլլան ստեղծելու նպատակով անհրաժեշտ է, առաջին հերթին, տվյալ տեղամասի համար լեգիոնելայի ռիսկի գնահատում իրականացնել[37]։ Լեգիոնելայի ռիսկի գնահատումը պարզում է աղտոտվածության աստիճանը, ռիսկերի մակարդակը, որ կապված է այդ աղտոտվածության հետ և տալիս է վերահսկման միջոցառումների իրականացման համար խորհուրդներ, ջրի անվտանգության բազմակողմանի պլանում ներառելու համար։

Բուժում խմբագրել

Արդյունավետ հակաբիոտիկները ներառում են մակրոլիդները, տետրացիկլինները, կետոլիդները և քվինոլոնները[38]։ Legionella տեսակի բակտերիաները բազմանում են բջջի ներսում, ուստի արդյունավետ բուժում ապահովող դեղորայքը պետք է հրաշալի կերպով թափանցի ներբջջային տարածություն։ Ընթացիք առաջին ընտրության բուժումները ներառում են շնչառական ուղու քվինոլոնները (լևոֆլօքսացին, մոքսիֆլօքսացին, գեմիֆլօքսացին), կամ ավելի նոր մակրոլիդներ (ազիթրոմիցին, կլարիթրոմիցին, ռոքսիթրոմիցին)։ Ավելի հաճախ կիրառվող հակաբիոտիկներն են՝ լևոֆլօքսացինը, դոքսիցիկլինը և ազիթրոմիցինը։

Մակրոլիդները (ազիթրոմիցին) օգտագործվում են բոլոր տարիքային խմբերում, մինչդեռ տետրացիկլինները նշանակվում են միայն 12 տարեկանից մեծ երեխաներին, և քվինոլոնները (լևոֆլոքսացին) 18 տարեկանից մեծ անձանց։ Ռիֆամպիցինի օգտագործումը կարող է համատեղվել քվինոլոնների կամ մակրոլիդների օգտագործման հետ։ Արդյոք ռիֆամպիցինը արդյունավետ հակաբիոտիկ է բուժման համար, հայտնի չէ։ Ամերիկայի Ինֆեկցիոն Հիվանդությունների Կազմակերպությունը խորհուրդ չի տալիս օգտագործել ռիֆամպիցինն, այլ դեղերի հետ համատեղելով։ Տետարցիկլինները և էրիթրոմիցինը ավելի լավ ելքերի են հանգեցրել այլ հակաբիոտիկների հետ համեմատած հայտնի ամերիկյան լեգիոնում բռնկման ժամանակ։ Նշված հակաբիոտիկներն արդյունավետ են, քանի որ հրաշալի կերպով ներթափանցում են Legionella-ինֆեկցված բջիջներ։ Խորհուրդ տրվող բուժումը 5-10 օր տրվող լևոֆլօքսացինն է, կամ 3-5 օր տրվող ազիթրոմիցինը, սակայն այն անձանց շրջանում ովքեր իմունոկոմպետենտ չեն և ունեն հիվանդության ծանր ընթացք, կամ այլ ուղեկցող հիվանդություններ, կարող է ավելի երակարատև հակաբիոտիկային բուժման անհրաժեշտություն առաջանալ[38]։ Բռնկումների ժամանակ պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հակաբիոտիկոթերապիան օգտագործում են Լեգիոներների հիվանդությունը կանխելու համար հիվանդության բարձր ռիսկ ունեցող անձանց շրջանում, ովքեր, հավանաբար, շփում են ունեցել ախտածնի հետ[38]։

1976-ի Ամերիկյան Լեգիոնի Կոնվենցիայի ընթացքում բռնկման ժամանակ մահացությունը բարձր էր (29 մահ 182 վարակված անձանցից), քանի որ հակաբիոտիկները, որոնք օգտագործվել են (ներառյալ պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ և ամինոգլիկոզիդներ) ունեին ցածր ներբջայյին թափանցելիություն[39]։ Մահացությունը 5%-ից պակաս է լինում, եթե բուժումը վաղ է սկսվում։ Անհրաժեշտ հակաբիոտիկների նշանակման հետաձգումը հանգեցնում է մահացության մեծացման։

Կանխատեսում խմբագրել

Լեգիոներների հիվանդության մահացությունը 5–30% է կազմել տարբեր բռնկումների ժամանակ և հասնում է 50%-ի նոզոկոմիալ (ներհիվանդանոցային) վարակների դեպքում, հատկապես երբ հակաբիոտիկների նշանակումն ուշացվում է[40]։ Ներհիվանդանոցային (հիվանդանոցում ձեռք բերված) Legionella-ին թոքաբորբից մահացությունը 28% է և վարակի հիմնական աղբյուրը այս դեպքում խմելու ջրի բաշխման համակարգն է[41]։

Համաճարակաբանություն խմբագրել

Լեգիոներների հիվանդությունը ստացել է իր անվանումը 1976-ին, երբ թոքաբորբի բռնկում է տեղի ունեցել մարդկանց շրջանում, ովքեր մասնակցում էին Ամերիկյան Լեգիոնի Կոնվենցիային Բելվյու-Ստրատֆորդ հնուրանոցում Ֆիլադելֆիայում։ 182 արձանագրված դեպքից (հիմնականում տղամարդիկ) 29-ը ավարտվել են մահվան ելքով[42]։ 1977-ի հունվարի 18-ին պատճառային ախտածինը նույնականացվել է, որպես նախկինում անհայտ բակտերիայի շտամ, և հետագայում անվանվել է Legionella, իսկ տեսակը, որն առաջացրել է բռնկումը անվանվել է Legionella pneumophila[43][44][45]։ Բացահայտումից հետո, 1950-ականներին տեղի ունեցած չբացատրված շնչառական հիվանդությունների բռնկումները ռետրոսպեկտիվ (հետհայաց) կերպով վերագրվել են Legionella-ին[39]։ Լեգիոներների հիվանդությունը նաև դարձել է նոր ծագող ինֆեկցիոն հիվանդության նշանակալի պատմական օրինակ[46]։

Լեգիոներների հիվանդության բռնկումները արժանացել են մամուլի նշանակալի ուշադրությանը, սակայն այս հիվանդությունը սովորաբար առաջանում է միայնակ, մեկուսացած դեպքերի ձևով, որոնք կապակցված չեն բռնկումների հետ։ Երբ բռնկումներն այնուամենայնիվ տեղի են ունենում, դրանք սովորաբար լինում են ամռանը և վաղ աշնանը, չնայած դեպքերը կարող են տեղի ունենալ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ։ Ինֆեկցիաների մեծամասնությունը առաջանում է միջին կամ մեծ տարիքի անձանց շրջանում[40]։ ԱՄՆ-ի ազգային վերահսկման համակարգերը և հետազոտությունները պարզել են նախկինում և վերջին տարիներին, որ ախտորոշման կլինիկական մեթոդների հաստատումը և փոփոխությունները հանգեցրել են դեպքերի հաշվետվությունների քանակության մեծացմանը տարբեր երկրներում։ Միջավայրային հետազոտությունները շարունակում են նույնականացնել հիվանդության նոր աղբյուրներ, հանգեցնել ուղեցույցների և կարգավորումների շարունակական վերանայմանը։ ԱՄՆ-ում գրանցվում է լեգիոներների հիվանդության տարեկան շուրջ 8000-ից 18000 դեպքեր, համաձայն Տարափոխիկ Հիվանդությունների Վերահսկման Բյուրոյի[47]։

1995-ի և 2005-ի միջև լեգիոներների հիվանդության ավելի քան 32000 դեպք է տեղի ունեցել, ավելի քան 600 բռնկումներով, որոնք արձանագրվել են Լեգիոնելային Վարակների Եվրոպական Աշխատանքային Խմբի կողմից։ Legionella-ի մասին տվյալները սահամափակ են զարգացող երկրներում, և Legionella-կապակցված հիվանդությունները թերախտորշված են ամբողջ աշխարհում։ Ախտորոշման և վերահսկման մեթոդների լավացումը զարգացող երկրներում, սպասելիորեն պետք է հանգեցնի հիվանդացության և մահացության ավելի բարձր ցուցանիշների զարգացող երկրներում, քան դիտվում է ներկայումս։ Նմանապես, Legionella pneumophila-ից զատ, այլ Legionella բակտերիաների տեսակներով և շճատիպերով առաջացող մարդկային հիվանդության ախտորոշման ցուցանիշների լավացումը պետք է մեծացնի դրանց հադնիպելիության և տարածվածության մասին գիտելիքների պաշարը։

2011-ի հետազոտությունը բարեհաջող կերպով օգտագործել է մոդելավորումը, Լեգիոներների հիվանդության բռնկումները կանխատեսելու համար, հիմնվելով անցած բռնկումներից վերցված ախտանշանների սկզբի մասին տվյալների վրա։ Այսպիսով, բռնկման վերջնական հավանական չափերը կարող են կանխատեսվել, թույլ տալով հանրային առողջություն-կապակցված միջոցների արդյունավետ օգտագործում իրականացնել բռնկումը կառավարելու նպատակով[48]։

COVID-19-ի պանդեմիայի ընթացքում, որոշ հետազոտողներ և կազմակերպություններ խնդիրներ են բարձրաձայնել, որոնք կապված են COVID-19-ի լոքդաունների Լեգիոներների հիվանդության վրա ազդեցության հետ[49][50]։ Ի հավելում վերջինիս, ամենաքիչը երկու մարդ Անգլիայում մահացել է Legionella-ի և SARS-CoV-2-ի կոինֆեկցիայից[51]։

Բռնկումներ խմբագրել

Բռնկումը սահմանվում է, որպես հիվանդության երկու կամ ավելի դեպքեր, երբ հիվանդության սկիզբը կապակցված է ժամանակում (ավելի շուտ շաբաթների, քան ամիսներ) և տարածությունում, երբ կա հիվանդության ընդհանուր աղբյուրի հիմնավոր կասկած, կամ ապացույց, մանրէաբանական ապացույցների առկայությունով (օր․ ճամփորդության պատմությունով դեպքերի ընդհանուր տեղամաս) կամ առանց դրանց[52]։

1985-ի ապրիլին, 175 մարդ Անգլիային Ստֆորդից ընդունվել են Քինգսմիդ-Ստաֆֆորդի տարածաշրջանի Հիվանդանոցների կրծքային ինֆեկցիայով կամ թոքաբորբով։ Ընդհանուր 28 մարդ է մահացել։ Բժշկական ախտորոշումը ցույց է տվել, որ դեպքերի համար պատասխանատվություն է կրել Lեգիոներների հիվանդությունը և հրատապ համաճարակաբանական հետազոտությունը պարզել է, որ վարակի աղբյուրը օդորակիչ համակարգի սառեցնող աշտարակն է եղել Ստաֆորդի տարածաշրջանի հիվանդանոցի տանիքում[53]։

1999-ի մարտին, խոշոր բռնկում է տեղի ունեցել Նիդերլանդներում Հարավ-Ֆրիզյան ֆլորայի ծաղիկների ցուցահանդեսին, Բովենսկարպելում։ 318 անձ հիվանդացել են և ամենաքիչը 32 մարդ է մահացել։ Վերջինս 1976-ի բռնկումից սկսած ամենամեծ և, հավանաբար, ամենամահացու բռնկումն է եղել, քանի որ շատերին արդեն հուղարկավորել էին նույնիսկ մինչև լեգիոներների հիվանդության ախտորոշումը[54]։

Լեգիոներների հիվանդության աշխարհի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2001-ի հուլիսին։ Մարդիկ սկսել են հիվանդանոցներում հայտնվել հուլիսի 7-ից, Իսպանիայի Մուռիկա քաղաքում։ Ավելի քան 800 կասկածվող դեպքեր են նկարագրվել վերջին դեպքի բուժման ժամանակամիջոցում հուլիսի 22-ի դրությամբ։ Այդ դեպքերի 636–696-ը գնահատվել են և 449 հաստատվել է (այսպիսով, ամենաքիչը 16000 մարդ շփում է ունեցել ախտածնի հետ), և վեցը մահացել, հետևաբար հայտնաբերված դեպքերից մահացությունը կազմել է շուրջ 1%[55]։

2005-ի սեպտեմբերին, Կանադայում խնամքի տան 127 բնակիչներ հիվանդացել են L. pneumophila-ով։ Մեկ շաբաթվա ընթացքում, բնակիչներից 21-ը մահացել են։ Կուլտուրաների թեստերը սկզբումը բացասական են եղել, ինչը անսովոր չէ, քանի L. pneumophila-ն «պահանջկոտ» բակտերիա է, ինչը նշանակում է, որ աճի համար այն պահանջում է հատուկ սննդանյութեր, ապրելու պայմաններ, կամ երկուսը միասին, որպեսզի այն կարողանա աճել։ Վարակի աղբյուրը պարզվել է՝ այն գտնվում էր խնամքի տան տանիքում օդորակիչ համակարգի սառեցնող աշտարակում[56]։

Կանադայի ստորին Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած բռնկման ժամանակ 180 մարդ է ախտահարվել, որոնցից 13-ը մահացել են սառեցնող աշտարակում ջրի աղտոտված լինելու պատճառով[57]։

2014-ի նոյեմբերին, 302 մարդ հոսպիտալացվել է Պորտուգալիայում լեգիոնելոզի բռնկումից հետո, և 7 կապակցած մահ է գրանցվել։ Բոլոր դեպքերն առաջացել են Վիլա Ֆրանկա դե Քսիրա համայնքի երեք շրջաններում, Լիսաբոնի հյուսիսային ծայրամասերում, և բուժվել են խոշոր Լիսաբոնի տեղամասի հիվանդանոցներում։ Կասկածվող աղբյուրը հայտնաբերվել է Ֆերտիբերիայի պարարտացնող գործարանի սառեցնող աշտարակներում[58]։

Տասներկու մարդու մոտ լեգիոնելոզ է ախտորոշվել 2014-ի դեկտեմբերին Նյու Յորքի Բրոնքսում տեղի ունեցած բռնկման ժամանակ։ Աղբյուրը հայտնաբերվել է կացարանի սառեցնող աշտարակներում[59]։ 2015-ի հուլիսին և օգոստոսին, մեկ այլ, չկապակցված բռնկում Բրոնքսում 12 մարդու կյանք է խլել, և ախտահարել է շուրջ 120 մարդու։ Այս դեպքում հիվանդության աղբյուրը հյուրանոցի տանիքի սառեցնող աշտարակներից է ծագել։ 13 անձ հիվանդացել է մեկ այլ չկապակցված բռնկան շրջանակներում, Բրոնքսում[60]։ Այս բռնկումը հարուցող սառեցնող աշտարակները, այնուամենայնիվ, մաքրված են եղել ամառային բռնկման ընթացում, ինչը հիմնավոր կասկածներ է հարուցում բակտերիայի աճի կառավարելիության առումով[61]։

2015-ի օգոստոսի 28-ին, Լեգիոներների հիվանդության բռնկում է գրանցվել Սան Քվենտինի բանտում, հյուսիսային Կալիֆորնիայում։ 81 մարդ է հիվանդացել և պատճառը սառեցնող աշտարակներում կուտակված կեղտն էր[62]։

2015-ի հունիս և 2016-ի հունվար ամիսների միջև ընկած ժամանակահատվածում, Լեգիոներների հիվանդության 87 դեպք է գրանցվել Միչիգանի Առողջության և Մարդկային Ծառայությունների Բաժնի կողմից, Միչիգանի նահանգի Ֆլինտ քաղաքում և շրջակա տեղամասերում։ Բռնկումը, հարավոր է, կապակցված է Ֆլինտում ջրի ճգնաժամի հետ, որի ժամանակ քաղաքի ջրի աղբյուրը փոխարինվել է ավելի էժան և վատ պահպանվող աղբյուրով։ Դեպքերից տասը մահացու են եղել[63][64]։

2017-ի նոյեմբերին, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքի Սան Ֆրանցիսցկո Քսավիեր հիվանդանոցում բռնկումը ընդգրկել է 53 հիվանդի, որոնցից հինգը մահացել են դրանից[65]։

Իլինոյս նահանգի Քվինսի քաղաքում, Իլինոյսի վետերանների տանը 2015-ին բռնկումը 12 մարդու կյանք է խլել և ախտահարել է 50-ից ավելի անձանց։ Այն, ամենայն հավանականությամբ կապված է եղել ջրամատակարարման աղտոտված համակարգի հետ։ Եվս երեք դեպքեր են նույնականացվել է 2017-ի նոյեմբեր ամսին[66]։

2017-ի աշնանը լեգիոներների հիվանդության բռնկում է գրանցվել Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքի Դիսնեյլենդում։ Այն, հավանաբար, կապակցած է եղել այցելուների հարմարավետության համար աէրոզոլ արձակող սառեցնող աշտարակի ջրի աղտոտված լինելու հետ։ Աղտոտված կաթիլները, հավանաբար, հասել են այգում և այգուց դուրս գտնվող մարդկանց[67]։

2019-ի հուլիսին, Շեռաթոն Ատլանտա հյուրանոցի 11 նախկին հյուրերի շրջանում լեգիոներների հիվանդություն է ախտորոշվել, այնուհետև ևս 55 ենթադրվող դեպքեր են ավելացել[68]։

2019-ի սեպտեմբերին, Արևմտյան Հյուսիսային Կարոլինայի Լեռնային Նահանգի շուկայի 141 այցելուների շրջանում Լեգիոներների հիվանդություն է ախտորոշվել, չորս գրանցված մահվան դեպքերով։ Այս դեպքում բակտերիայի զարգացման և տարածման կասկածվող աղբյուրը տաք լոգարանն է եղել։ Ամենաքիչը մեկ լրացուցիչ շփում է եղել հարուցչի հետ Էշվիլի Ծածկոցների Շոուի ընթացքում, որը տեղի էր ունենում շուկայից հետո նույն շինության ներսում, որտեղ մարդիկ օգտվել են տեղի տաք լոգարանից։ Շինությունը ախտահանվել է բռնկումից հետո[69][70][71][72]։

Արևմտյան Ավստրալիայի կառավարության առողջապահության նախարարությունը 2019-ի դեկտեմբերին Լեգիոներների հիվանդության չորս դեպք է արձանագրել։ Նրանք, ովքեր շփվել են ախտածնի հետ, այցելել էի Բալիի Ռամայանա Ռեզորթն ու Սպան, կենտրոնական Կուտայում[73][74]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.cdc.gov/legionella/index.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  3. 3,0 3,1 Disease Ontology — 2016.
  4. «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) About the Disease». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  5. 5,0 5,1 «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) Signs and Symptoms». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Cunha BA, Burillo A, Bouza E (2016 թ․ հունվարի 23). «Legionnaires' disease». Lancet. 387 (10016): 376–385. doi:10.1016/s0140-6736(15)60078-2. PMID 26231463. S2CID 28047369.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) Causes and Transmission». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  8. «Legionella: Causes, How it Spreads, and People at Increased Risk». Centers for Disease Control and Prevention (CDC). 2018 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) People at Risk». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  10. 10,0 10,1 «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) Clinical Features». Centers for Disease Control and Prevention (CDC). 2015 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  11. «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) Diagnostic Testing». Centers for Disease Control and Prevention (CDC). 2015 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  12. 12,0 12,1 «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) Prevention». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  13. 13,0 13,1 «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) Treatment and Complications». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  14. Mandell LA, Wunderink RG, Anzueto A, և այլք: (2007 թ․ մարտի 1). «Infectious Diseases Society of America/American Thoracic Society consensus guidelines on the management of community-acquired pneumonia in adults». Clinical Infectious Diseases. 44 Suppl 2 (Suppl 2): S27–72. doi:10.1086/511159. PMC 7107997. PMID 17278083.
  15. 15,0 15,1 «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) History and Disease Patterns». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  16. «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever) Prevention». Centers for Disease Control and Prevention (CDC). 2015 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  17. «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever)». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Legionella and the prevention of legionellosis. Geneva: World Health Organization (WHO). 2007. hdl:10665/43233. ISBN 978-9241562973.
  19. Edelstein PH (March 2008). «Legionnaires' Disease: History and Clinical Findings». In Heuner K, Swanson M (eds.). Legionella: Molecular Microbiology. Caister Academic Press. ISBN 978-1-904455-26-4.
  20. Edelstein PH. «Legionnaires Disease: History and clinical findings». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
  21. Ostergaard L, Huniche B, Andersen PL (November 1996). «Relative bradycardia in infectious diseases». J. Infect. 33 (3): 185–191. doi:10.1016/S0163-4453(96)92225-2. PMID 8945708.
  22. Mahon C (2014). Textbook of Diagnostic Microbiology. Elsevier Health Sciences. էջ 416. ISBN 9780323292610. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  23. «Legionella (Legionnaires' Disease and Pontiac Fever)». Centers for Disease Control and Prevention (CDC). 2016 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  24. Correia, Ana M.; Ferreira, Joana S.; Borges, Vítor; Nunes, Alexandra; Gomes, Bernardo; Capucho, Rui; Gonçalves, Jorge; Antunes, Delfina M.; Almeida, Sónia; Mendes, Ana; Guerreiro, Marta; Sampaio, Daniel A.; Vieira, Luís; Machado, Jorge; Simões, Maria J.; Gonçalves, Paulo; Gomes, João P. (2016 թ․ հունվարի 23). «Probable Person-to-Person Transmission of Legionnaires' Disease». New England Journal of Medicine. 374 (5): 497–498. doi:10.1056/NEJMc1505356. hdl:10400.18/3439. PMID 26840151.
  25. «HSE – Legionnaires' disease – Hot and cold water systems – Things to consider». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին.
  26. 26,0 26,1 26,2 Fields, B. S.; Benson, R. F.; Besser, R. E. (2002). «Legionella and Legionnaires' Disease: 25 Years of Investigation». Clinical Microbiology Reviews. 15 (3): 506–526. doi:10.1128/CMR.15.3.506-526.2002. ISSN 0893-8512. PMC 118082. PMID 12097254.
  27. van Heijnsbergen, Eri; Schalk, Johanna A. C.; Euser, Sjoerd M.; Brandsema, Petra S.; den Boer, Jeroen W.; de Roda Husman, Ana Maria (2015). «Confirmed and Potential Sources of Legionella Reviewed». Environmental Science & Technology. 49 (8): 4797–4815. Bibcode:2015EnST...49.4797V. doi:10.1021/acs.est.5b00142. hdl:1874/329330. ISSN 0013-936X. PMID 25774976.
  28. Winiecka-Krusnell J, Linder E (1999). «Free-living amoebae protecting Legionella in water: The tip of an iceberg?». Scandinavian Journal of Infectious Diseases. 31 (4): 383–385. doi:10.1080/00365549950163833. PMID 10528878.
  29. Mahoney FJ, Hoge CW, Farley TA, Barbaree JM, Breiman RF, Benson RF, McFarland LM (1992 թ․ ապրիլի 1). «Communitywide Outbreak of Legionnaires' Disease Associated with a Grocery Store Mist Machine». Journal of Infectious Diseases. 165 (4): 736–739. doi:10.1093/infdis/165.4.xxxx. PMID 1552203.
  30. Winn WC (1996). «Legionella». In Baron, S, և այլք: (eds.). Baron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 978-0-9631172-1-2. PMID 21413250.
  31. Silivanch v. Celebrity Cruises, Inc., 171 F.Supp.2d 241 (S.D.N.Y. 2001) (plaintiff successfully sued cruise line and manufacturer of filter after catching disease on cruise)
  32. Woo AH, Goetz A, Yu VL (November 1992). «Transmission of Legionella by respiratory equipment and aerosol generating devices». Chest. 102 (5): 1586–1590. doi:10.1378/chest.102.5.1586. PMID 1424896.
  33. Cameron S, Roder D, Walker C, Feldheim J (1991). «Epidemiological characteristics of Legionella infection in South Australia: implications for disease control». Australian and New Zealand Journal of Medicine. 21 (1): 65–70. doi:10.1111/j.1445-5994.1991.tb03007.x. PMID 2036080.
  34. Kohler R, Wheat LJ (September 1982). «Rapid diagnosis of pneumonia due to Legionella pneumophila serogroup 1». J. Infect. Dis. 146 (3): 444. doi:10.1093/infdis/146.3.444. PMID 7050258.
  35. Makin, T (January 2008). «Legionella bacteria and solar pre-heating of water for domestic purposes» (PDF). UK Water Regulations Advisory Scheme Report: 4. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  36. Almeida D, Cristovam E, Caldeira D, Ferreira JJ, Marques T (2016 թ․ նոյեմբերի 1). «Are there effective interventions to prevent hospital-acquired Legionnaires' disease or to reduce environmental reservoirs of Legionella in hospitals? A systematic review». American Journal of Infection Control. 44 (11): e183–e188. doi:10.1016/j.ajic.2016.06.018. PMID 27524259.
  37. Organization, World Health (2007). Legionella and the prevention of legionellosis (անգլերեն). Geneva. hdl:10665/43233. ISBN 978-92-4-156297-3.
  38. 38,0 38,1 38,2 Cunha BA, Burillo A, Bouza E (2016 թ․ հունվարի 23). «Legionnaires' disease». Lancet. 387 (10016): 376–385. doi:10.1016/s0140-6736(15)60078-2. PMID 26231463. S2CID 28047369.
  39. 39,0 39,1 Winn WC (1988). «Legionnaires disease: Historical perspective». Clinical Microbiology Reviews. 1 (1): 60–81. doi:10.1128/cmr.1.1.60. PMC 358030. PMID 3060246.
  40. 40,0 40,1 «Legionnaire disease». Medline Plus. US National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  41. Stout JE, Muder RR, Mietzner S, Wagener MM, Perri MB, DeRoos K, Goodrich D, Arnold W, Williamson T, Ruark O, Treadway C, Eckstein EC, Marshall D, Rafferty ME, Sarro K, Page J, Jenkins R, Oda G, Shimoda KJ, Zervos MJ, Bittner M, Camhi SL, Panwalker AP, Donskey CJ, Nguyen MH, Holodniy M, Yu VL (July 2007). «Role of environmental surveillance in determining the risk of hospital-acquired legionellosis: A national surveillance study with clinical correlations» (PDF). Infect Control Hosp Epidemiol. 28 (7): 818–824. doi:10.1086/518754. PMID 17564984. S2CID 13774784. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 24-ին.
  42. «Legionnaire disease». Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  43. McDade JE, Brenner DJ, Bozeman FM (1979). «Legionnaires' disease bacterium isolated in 1947». Ann. Intern. Med. 90 (4): 659–661. doi:10.7326/0003-4819-90-4-659. PMID 373548.
  44. Fraser DW, Tsai TR, Orenstein W, Parkin WE, Beecham HJ, Sharrar RG, Harris J, Mallison GF, Martin SM, McDade JE, Shepard CC, Brachman PS (1977). «Legionnaires' disease: description of an epidemic of pneumonia». N. Engl. J. Med. 297 (22): 1189–1197. doi:10.1056/NEJM197712012972201. PMID 335244.
  45. «From the January 18, 1977, special issue of {MMWR} Epidemiologic Notes and Reports Follow-up on Respiratory Illness -- Philadelphia». www.cdc.gov. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  46. Macfarlane JT, Worboys M (2012). «Showers, sweating and suing: Legionnaires' disease and 'new' infections in Britain, 1977-90». Medical History. 56 (1): 72–93. doi:10.1017/S0025727300000284. PMC 3314898. PMID 23752984.
  47. «Legionellosis». Massachusetts Department of Public Health, Bureau of Communicable Disease Control. November 2011. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  48. Egan JR, Hall IM, Lemon DJ, Leach S (March 2011). «Modeling Legionnaires' disease outbreaks: Estimating the timing of an aerosolized release using symptom-onset dates». Epidemiology. 22 (2): 188–198. doi:10.1097/ede.0b013e31820937c6. PMID 21242803. S2CID 31632679.
  49. «Legionnaires' disease: lockdown risks and reopening safely» (PDF). cieh.org. Chartered Institute of Environmental Health. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  50. Cassell, Kelsie; Davis, J. Lucian; Berkelman, Ruth (January 2021). «Legionnaires' disease in the time of COVID-19». Pneumonia. 13 (13): 2. doi:10.1186/s41479-020-00080-5. PMC 7787226. PMID 33407911.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  51. Chalker, Victoria J.; Adler, Hugh; Ball, Robert; Naik, Falguni; Day, Jessica; Afshar, Baharak; Amin, Amit K. (November 2021). «Fatal Co-infections with SARS-CoV-2 and Legionella pneumophila, England». Emerging Infectious Diseases. 27 (11): 2950–2952. doi:10.3201/eid2711.204121. PMC 8544992. PMID 34670660.
  52. «Legionella Outbreak Toolbox». legionnaires.ecdc.europa.eu. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  53. O'Mahony, M. C.; Stanwell-Smith, R. E.; Tillett, H. E.; Harper, D.; Hutchison, J. G.; Farrell, I. D.; Hutchinson, D. N.; Lee, J. V.; Dennis, P. J.; Duggal, H. V. (June 1990). «The Stafford outbreak of Legionnaires' disease». Epidemiology and Infection. 104 (3): 361–380. doi:10.1017/s0950268800047385. ISSN 0950-2688. PMC 2271767. PMID 2347381.
  54. Boer, Jeroen W. Den; Yzerman, Ed P. F.; Schellekens, Joop; Lettinga, Kamilla D.; Boshuizen, Hendriek C.; Steenbergen, Jim E. Van; Bosman, Arnold; Hof, Susan Van den; Vliet, Hans A. Van; Peeters, Marcel F.; Ketel, Ruud J. Van (1999). «A Large Outbreak of Legionnaires' Disease at a Flower Show, the Netherlands, 1999». Emerging Infectious Diseases (ամերիկյան անգլերեն). 41 (2–3): 67–72. doi:10.3201/eid0801.010176. PMC 2730281. PMID 11799746.
  55. García-Fulgueiras, Ana; Navarro, Carmen; Fenoll, Daniel; García, José; González-Diego, Paulino; Jiménez-Buñuales, Teresa; Rodriguez, Miguel; Lopez, Rosa; Pacheco, Francisco; Ruiz, Joaquín; Segovia, Manuel (August 2003). «Legionnaires' Disease Outbreak in Murcia, Spain». Emerging Infectious Diseases. 9 (8): 915–921. doi:10.3201/eid0908.030337. ISSN 1080-6040. PMC 3020623. PMID 12967487.
  56. «CBC - Toronto legionnaires' outbreak linked to 3 more deaths» (ամերիկյան անգլերեն). 2005 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  57. «DRSP - Direction régionale de santé publique de la Capitale-Nationale» (ֆրանսերեն). 2012 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  58. Arreigoso VL. «Surto de legionella é o terceiro maior de sempre no mundo: 302 infetados e sete mortos» (պորտուգալերեն). Jornal Expresso. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  59. Reilly K (2015 թ․ հուլիսի 29). «Legionnaires' disease kills two, sickens 31 in New York City». Reuters. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  60. Mueller B (2015 թ․ սեպտեմբերի 30). «One Dead in New Bronx Outbreak of Legionnaires' Disease». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  61. Mueller B (2015 թ․ հոկտեմբերի 1). «Legionnaires' Bacteria Regrew in Bronx Cooling Towers That Were Disinfected». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  62. «Officials track down source of Legionnaires' in Calif. prison». CBS News. Associated Press. 2015 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  63. McFarland M (2019 թ․ սեպտեմբերի 10). «This is our "Chernobyl": Frontline's "Flint's Deadly Water" exposes shocking Legionnaires' crisis». Salon. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. «Meanwhile, the official count of Legionnaires' disease deaths remains at 12, with a reported 90 residents sickened by exposure to waterborne legionella bacteria during the year and a half that the city obtained its water from the Flint River.»
  64. Kaplan S (2016 թ․ հունվարի 14). «Flint, Mich., has 10 fatal cases of Legionnaires' disease; unclear if linked to water». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  65. Renascença (2017 թ․ նոյեմբերի 15). «Legionella. Número de casos sobe para 53 - Renascença». rr.sapo.pt. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  66. «Third case of Legionnaires reported at Quincy veterans home». wqad.com. 2017 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  67. «Disneyland tower suggested as Legionnaires' disease source». Fox News. Associated Press. 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  68. Scutti S (2019 թ․ հուլիսի 30). «11 former guests of an Atlanta hotel now have Legionnaires' disease. Authorities have identified 55 more probable cases». CNN. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  69. «Hot tub exhibit linked to 124 cases of Legionnaires' disease at NC Mountain State Fair». WRAL.com. 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  70. BuzzFeed News, Four People Have Died From A Legionnaires' Outbreak Linked To A Hot Tub Display At A State Fair by Olivia Niland, October 19, 2019, Retrieved Oct. 29, 2019.
  71. CBS News, 4 dead from Legionnaires' disease linked to hot tub display at North Carolina state fair, Associated Press, October 21, 2019, Retrieved Oct. 29, 2019.
  72. ['Asheville Citizen Times, Legionnaires' case associated with Quilt Show at WNC Ag Center by Elizabeth Anne Brown, October 17, 2019], Retrieved Oct. 29. 2019.
  73. «Legionnaires' disease warning for Bali travellers». ww2.health.wa.gov.au. 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  74. «Legionnaires' disease warning for Australians who have visited Bali». SBS News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.