Կլարիթրոմիցին

քիմիական միացություն

Կլարիթրոմիցին (Clarithromycin, առևտրային անվանումը՝ Bioxin), հակաբիոտիկ, որն օգտագործվում է տարբեր տեսակի բակտերիալ վարակների ժամանակ, ներառյալ՝ ստրեպտոկոկերով ախտահարված կոկորդը, թոքաբորբը, մաշկային վարակները, Helicobacter pylor-ի վարակը, Լայմի հիվանդությունը և այլն[2]։ Որպես դեղաձև Կլարիթրոմիցինը կիրառվում է per os (բերանի խոռոչով) հաբի կամ հեղուկի տեսքով։

Կլարիթրոմիցին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₃₈H₆₉NO₁₃
Մոլային զանգված1,2E−24 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար81103-11-9
PubChem84029
EINECS համար617-200-4
SMILESCCC1C(C(C(C(=O)C(CC(C(C(C(C(C(=O)O1)C)OC2CC(C(C(O2)C)O)(C)OC)C)OC3C(C(CC(O3)C)N(C)C)O)(C)OC)C)C)O)(C)O
ЕС617-200-4
ChEBI10342604
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ և դիարեա (լուծ)[2]։ Խորհուրդ չի տրվում կիրառել լյարդային հիվանդությունների և հղիության ժամանակ[2]։ Կլարիթրոմիցինը պատկանում է մակրոլիդ հակաբիոտիկների դասին և ունի բակտերիական (կանգնեցնում է բակտերիալ սպիտակուցի սինթեզը) ազդեցություն[2]։ Կլարիթրոմիցինը հայտնաբերվել է 1980 թվականին, իսկ բժշկական կիրառման է դրվել 1990 թվականին[3]։ Այն գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[4]։ Շուկայում հասանելի է նաև Կլարիթրոմիցինի ջեներիկ տարբերակները[2]։ Կլարիթրոմիցինը էրիթրոմիցինի ածանցյալ է, որի քիմիական անվանումը 6-O-մեթիլէրիթրոմիցին է։

Բժշկական կիրառում խմբագրել

Կլարիթրոմիցինը կիրառվում է թոքաբորբի, Հելիկոբակտեր պիլորիի և սուր ֆարինգիտի ժամանակ, որպես ալտերնատիվ միջոց պենիցիլինային բուժման[2]։ Օգտագործվում է նաև բարտոնելլայով հարուցված կատվի քերծվածքային հիվանդության ժամանակ, կրիպտոսպորիդիոզի հետևանքով առաջացած Լայմի հիվանդության և տոքսոպլազմոզի դեպքում[2]։ Օգտագործվում է, որպես պրոֆիլակտիկ միջոց բակտերիալ էնդոկարդիտի ժամանակ, այն մարդկանց շրջանում ովքեր չեն կարող ընդունել պենիցիլին[2]։ Արդյունավետ է նաև վերին և ստորին շնչուղիների վարակների, մաշկի, փափուկ հյուսվածքների ինֆեկցիաների, ինչպես նաև 12-մատնյա աղիքում Հելիկոբակտեր պիլորիով հարուցված վարակի ժամանակ։

Բակտերիաների ազդման սպեկտր խմբագրել

Գրամ դրական աերոբ բակտերիաներ՝

  • Ստաֆիլոկոկուս աուրեուս
  • Ստրեպտոկոկուս պնեմոնիե
  • Ստրեպտոկոկուս պիոգենես

Գրամ բացասական աերոբ բակտերիաներ՝

  • Հեմոֆիլուս պարաինֆլուենզե
  • Հեմոֆիլուս ինֆլուենզե
  • Մորաքսելլա կատառալիս

Հելիկոբակտեր

  • Հելիկոբակտեր պիլորի

Միկոբակտերիա

  • Միկոբակտերիում ավիում
  • Միկոբակտերիում ինտրացելուլարե

Այլ բակտերիաներ

  • Խլամիդիա պնեումոնիա
  • Միկոպլազմա պնեումոնիե

Հակացուցումներ խմբագրել

Այն անձինք, ովքեր ալերգիկ են մակրոլիդների նկատմամբ, կամ հաբի մեջ պարունակվող ինակտիվ նյութերի, օրինակ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզի, նատրիումի կրոսկարմելոզի, մագնեզիումի ստեարատի և պովիդոնի։

  • Նախկինում Կլարիթրոմիցին ընդունած խոլեստատիկ դեղնախտով կամ լյարդի այլ դիսֆունկցիա ունեցող մարդկանց հակացուցված է[5]։
  • Հիպոկալեմիա

Խորհուրդ չի տրվում Կլարիթրոմիցինով բուժման ժամանակ զուգահեռ կիրառել հետևյալ դեղերը՝ Ցիսապրիդ, Պիմոզիդ, Ասթեմիզոլ, Տերֆենադին, էրգոտամին, Տիկագրելոր, Ռանոլազին և Դիհիդրոերգոտամին[6]։

  • Երիկամային կամ լյարդային անբավարարության պարագայում չի կարելի համակցել Կոլխիցինի հետ[7]։

Միաժամանակ խոլեստերինային պրեպարատներ՝ Լովաստատինի և Սիմվաստատինի հետ ևս խորհուրդ չի տրվում կիրառել[8]։

Եթե առկա է գերզգայնություն մակրոլիդների նկատմամբ[9]։

Սրտի առիթմիա, կամ QT երկարեցում ունեցող անձանց մոտ[10]։

Կողմնակի երևույթներ խմբագրել

Ամենահաճախ տարածվածը ստամոքսաղիքային համակարգի կողմնակի ազդեցություններն են՝ լուծ (3%), սրտխառնոց (3%), որովայնի ցավ (3%) և փսխում (6%)։ Կարող է դիտվել նաև գլխացավ, անքնություն և լյարդի դիսֆունկցիա։ Ալերգիկ ռեակցիաներից կարող է դիտվել ցան և անաֆիլաքսիա։ Հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ դյուրագրգիռ վիճակ, հալյուցինացիաներ (լսողական և տեսողական), գլխապտույտ, հոտի և համի զգայական փոփոխություն, ներառյալ մետաղական համը, բերանի չորություն, խուճապի նոպա և մղձավանջներ[11]։

Սրտային կողմնակի ազդեցություններ խմբագրել

2018 թվականի փետրվարին FDA-ն հրապարակեց Անվտանգության հաղորդագրության նախազգուշացում՝ Կլարիթրոմիցինի օգտագործման հետ կապված՝ սիրտ անոթային համակարգում առաջացած խնդիրների և մահվան բարձր ռիսկի հետ առաջարկելով, որպեսզի այլընտրանքային հակաբիոտիկները սրտի հիվանդություն ունեցողների համար լինեն ավելի կիրառելի[12]։ Կլարիթրոմիցինը սրտում կարող է հանգեցնել երկարատև QT միջակայքի[13]։ Երկար QT համախտանիշով, սրտի հիվանդություն ունեցող հիվանդների կամ QT-ը երկարացնող այլ դեղամիջոցներ օգտագործող հիվանդների մոտ դա կարող է մեծացնել կյանքին սպառնացող վտանգը[14]։

Լյարդ և երիկամ խմբագրել

Հայտնի է, որ Կլարիթրոմիցինը լյարդում առաջացնում է դեղնախտ, ցիռոզ, իսկ երիկամներում՝ ընդհուպ մինչև երիկամային անբավարարություն։

Կենտրոնական նյարդային համակարգ խմբագրել

Հաճախ՝ գլխացավեր, գլխապտույտ, հազվադեպ՝ մոլուցք, զառանցանք և օտոտոքսիկություն։

Վարակ խմբագրել

Մեծ է վտանգը կանդիդոզների զարգացման, մասնավորապես բերանի խոռոչի շրջանում և սեռական օրգանների հատվածում։

Հղիություն և կրծքով կերակրում խմբագրել

Կլարիթրոմիցինը կարող է պոտենցիալ վտանգ առաջացնել պտղի համար, հետևաբար հղիության ընթացքում պետք է օգտագործվի միայն այն դեպքում, եթե պոտենցիալ օգուտը արդարացնում է պտղի համար հնարավոր ռիսկը[15]։ Բնականաբար եթե կա այլընտրանքային հակաբիոտիկ, ընտրությունը պետք է միանշանակ կանգնեցնել ալտերնատիվ տարբերակի վրա[16]։ Դեռևս հայտնի չէ ԿԿ կանանց մոտ կրծքի կաթում հայտնվելով, ինչ վնասակար ազդեցություն կարող է ցուցաբերել Կլարիթրոմիցինը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 clarithromycin
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Clarithromycin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Greenwood D (2008). Antimicrobial drugs : chronicle of a twentieth century medical triumph (1 ed.). Oxford: Oxford University Press. էջ 239. ISBN 9780199534845. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  4. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  5. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. «Clarithromycin Side Effects in Detail - Drugs.com». Drugs.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «Safety Alerts for Human Medical Products - Clarithromycin (Biaxin): Drug Safety Communication - Potential Increased Risk of Heart Problems or Death in Patients With Heart Disease». FDA (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  13. Yamaguchi S, Kaneko Y, Yamagishi T, et al. [Clarithromycin-induced torsades de pointes]. Nippon Naika Gakkai Zasshi. 2003;92(1):143–5.
  14. Tietz A, Heim MH, Eriksson U, Marsch S, Terracciano L, Krähenbühl S (2003 թ․ հունվար). «Fulminant liver failure associated with clarithromycin». The Annals of Pharmacotherapy. 37 (1): 57–60. doi:10.1345/1542-6270(2003)037<0057:flfawc>2.0.co;2. PMID 12503933.
  15. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)» (PDF). 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարիթրոմիցին» հոդվածին։