Կրծքավանդակի ցավ
Կրծքավանդակի ցավ, տհաճ զգացում[1], որը հիվանդները բնութագրում են որպես սուր, բութ, ճնշող, սեղմող բնույթի ցավ կամ կարծես մեծ ծանրություն լինի կրծքավանդակի վրա[2]։ Կարող են լինել նաև ուղեկցող ախտանիշներ, որոնց են պատկանում ճառագայթող ցավը դեպի ուս, թև և որովայնի վերին հատված, սրտխառնոցը, քրտնարտադրությունը կամ հևոց[1][2]։ Այս ամենը բաժանվում է երկու խմբի՝ սրտային և ոչ սրտային բնույթի ցավ[1][3]։ Ցավը, որի պատճառը արյան քիչ քանակի հոսքն է դեպի սիրտ, կոչվում է ստենոկարդիա[4]։ Շաքարային դիաբետով հիվանդների կամ ծերերի մոտ կարող է լինել աղավաղված կլինիկական պատկեր[2]։
Կրծքավանդակի ցավ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | սրտային և ոչ սրտային |
Հիվանդության ախտանշաններ | դիսկոմֆորտի զգացում է, լինում է սեղմող, ճնշող, սուր, բութ, ծակող կամ այրող բնույթի |
ՀՄԴ-10 | R07.4 |
Տարբերակիչ ախտորոշում | Սուր կորոնար համախտանիշ, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս,թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, պերիկարդիտ, պնևմոթորաքս, աորտայի շերտազատում, կերակրափողի սպոնտան պատռվածք։ |
Բուժում | պայմանավորված է ցավի էթիոլոգիայով |
Հաճախություն | մոտ 5 % |
![]() |
Կրծքավանդակի ցավի առաջացման լուրջ և համեմատաբար հաճախ հանդիպող պատճառներից են սուր կորոնար համախտանիշը՝ հատկապես սրտամկանի ինֆարկտը (31%), թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան (2%), պնևմոթորաքսը, պերիկարդիտը (4%), աորտայի շերտազատումը (1%) և կերակրափողի պատռվածքը[2]։ Այլ ոչ այդքան վտանգավոր պատճառներին են պատկանում գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը (30%), մկանային կամ ոսկրային բնույթի ցավը (28%), թոքաբորբը (2%), հերպես զոստերը (0.5%) և տագնապային խանգարումները[2][5]։ Կրծքավանդակի ցավի էթիոլոգիան պարզելու համար հաշվի են առնում հիվանդի անամնեզը, ֆիզիկալ զննության արդյունքները և այլ բժշկալաբորատոր տվյալներ[2]։ Այնուամենայնիվ սրտի կաթվածը մոտ 3% դեպքերում բաց է թողնվում[1]։
Կրծքավանդակի ցավով հիվանդների վարումը կապված է կրծքավանդակի ցավի էթիոլոգիայից[1]։ Հիմնականում բուժումը ներառում է ասպիրին և նիտրոգլիցերին[1][6]։ Եթե տվյալ անհատը տարվող բուժմանը չի տալիս սպասվելիք դրական պատասխան[1] կամ ցավի էթիոլոգիան անհայտ է, ապա պետք է հետևել հետագա զարգացմանը ավելի ճիշտ կողմնորոշվելու համար[2]։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք դիմող հիվանդների մեծ մասը կազմում են կրծքավանդակի ցավով հիվանդները[2]։ ԱՄՆ-ում մեկ տարվա ընթացքում կրծքավանդակի ցավով հիվանդանոց է դիմում մոտ 8 միլիոն մարդ[1]։ Այս մարդկանցից մոտ 60% հոսպիտալացվում են կամ գտնվում են հսկողության տակ[1]։ ԱՄՆ-ում առողջապահական բյուջեից տարեկան մոտ 8 բիլիոն դոլար տրամադրվում է կրծքավանդակի ցավով դիմած մարդկանց հետազոտման և բուժման համար[5]։ Հիվանդանոց դիմած երեխաներից մոտ 0,5%-ը գանգատվում է կրծքավանդակի ցավից[7]։
Նշաններ և ախտանիշներ խմբագրել
Կրծքավանդակի ցավը կախված առաջացման պատճառից կարող է լինել տարբեր բնույթի։ Կրծքավանդակի ցավը տարբերվում է նաև տարբեր մարդկանց մոտ կախված տարիքից, սեռից, քաշից և այլ առանձնահատկություններից[1]։ Կրծքավանդակի ցավը կարող են նկարագրել որպես դաշույնի հարվածից առաջացող սուր ցավ, այրոցի զգացում, սուր, սեղմող բնույթի ցավ[1][8]։ Կրծքավանդակի ցավը կարող է ճառագայթել կամ տեղափոխվել դեպի մարմնի այլ հատվածներ՝ վիզ, ստորին ծնոտ, աջ ուս, ողնաշարի պարանոցային հատված, թիկունք և որովայնի վերին հատված[9]։ Կրծքավանդակի ցավով պայմանավորված այլ ախտանշաններին են պատկանում սրտխառնոցը, փսխումը, թուլության զգացումը, շնչահեղձությունը, անհանգստությունը և քրտնարտադրությունը[1][8]։ Ցավի բնույթը, ուժգնությունը, տևողությունը և ցավի հետ զուգակցվող այլ ախտանիշներն օգնում են ցավի էթիոլոգիան պարզելու և ճիշտ բուժում իրականացնելու հրացում։
Տարբերակիչ ախտորոշում խմբագրել
Կրծքավանդակի ցավը դասակարգում են անվտանգ, վտանգավոր ինչպես նաև կյանքին անմիջական վտանգ սպառնացող ցավեր[10]։
Մեծերի մոտ կրծքավանդակի ցավի հիմնական պատճառներն են՝ ստամոքսաղիքային (42%), պսակաձև զարկերակների հիվնադությունները (31%), մկանաոսկրային (28%), պերիկարդիտ (4%) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա (2%)[11]։ Այլ ավելի հազվադեպ հանդիպող պատճառներն են՝ թոքաբորբը, թոքի քաղցկեղը և աորտայի անևրիզման[11]։ Ֆիզիոլոգիական բնույթի կրծքավանդակի ցավի պատճառ կարող է լինել տագնապը, սակայն անհրաժեշտ է կատարել տարբերակիչ ախտորոշում[12]։
Երեխաների մոտ կրծքավանդակի ցավի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառները ոսկրամկանային բնույթի են (76-89%), կարող են լինել նաև վարժություններով խթանված ասթմայի հետևանքով (4-12%), ստամոքսաղիքային հիվանդություններով (8%) և հոգեբանական բնույթի (4%)[13]։ Կրծքավանդակի ցավը երեխաների մոտ կարող է լինել բնածին որևէ խնդրի հետևանք։
Սիրտանոթային խմբագրել
- Սուր կորոնար համախտանիշ
- Կայուն կամ անկայուն ստենոկարդիա
- Սրտամկանի ինֆարկտ - Մարդիկ սովորաբար նկարագրում են ճնշման կամ սեղմվածության զգացում կրծքավանդակի շրջանում[1]։ Այլ զուգակցող ախտանիշներն են՝ առատ քրտնարտադրությունը, սրտխառնոցը, փսխումը կամ թուլությունը[1]։ Կրծքավանդակի ցավը հիմնականում պայմանավորված է սրտամկնաի առաջային պատի ինֆարկտով, որը պայմանավորված է փորոքների ոչ լիարժեք կծկմամբ։ Ստորին պատի ինֆարկտը հիմնականում զուգակցվում է սրտխառնոցի, փսխման և քրտնարտադրության հետ, որը պայմանավորված է թափառող նյարդի գրգռման հետ։ Կողմնային պատի ինֆարկտն էլ հիմնականում արտահայտվում է ձախ ուսի ցավով։
- Պրինցմետալի համախտանիշ -Կրծքավանդակի ցավը պայմանավորված է կորոնար վազոսպազմով։ Պրինցմետալի համախտանիշն ամենահաճախը հանդիպում է 50 տարեկանից ցածր կանանց մոտ։ Այս դեպքում հիվանդը նշում է կրծքավանդակի ցավ հանգստի ընթացքում։ Ցավը հիմնականում առաջանում է վաղ առավոտյան, որի պատճառով հիվանդն արթնանում է քնից։
- Թմրանյութերի օգտագործում - Թմրանյութերի կիրառման հետևանքով ցավի առաջացում կասկածվում է այն դեպքում, երբ անձը, ով չունի աթերոսկլերոզի առաջացման ռիսկի գործոններ և չկա որևէ տրավմատիկ ազդակ նշում է կրծքավանդակի ցավ։ Թմրանյութերի օգտագործման հետևանքով կարող է առաջանալ կորոնար անոթների վազոկոնստրիկցիա, որի ժամանակ առաջացող ցավը նման է սրտամկանի ինֆարտկի ժամանակ առաջացող ցավին։ Այս ախտանիշները կարող են առաջանալ թմրանյութերի օգտագործումից հետո մեկ ժամվա ընթացքում։
- Աորտալ ստենոզ - Սա կարող է լինել կրծքավանդակի ցավի պատճառ, եթե տվյալ անձն ունի բնածին երկփեղկ փական եռափեղկի փոխարեն, աորտայի կարծրացում կամ անամնեզում ռևմատիկ տենդ։ Կրծքավանդակի ցավն այս դեպքում հաճախ առաջանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Սինկոպեն (գիտակցության կորուստ) ավելի ուշ փուլերում հանդիպող ախտանիշ է։ Սրտային անբավարարության նշաններ ու ախտանիշներ ևս կարող են հանդիպել։ Աուսկուլտատիվ լսվում է սիստոլիկ աղմուկ, որն ավելի լավ լսվում է աջ երկրորդ միջկողային տարածությունում և ճառագայթում է դեպի քնային զարկերակ։ Երկրորդ տոնի երկատում կարող է լսվել սուր ստենոզների ժամանակ։
- Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա -իրենից ներկայացնում է միջփորոքային միջնապատի հիպերտրոֆիա, որի պատճառը հանդիսանում է ձախ փորոքից արյան արտամղման խանգարումը։ Դիսպնոեն և կրծքավանդակի ցավը միաժամանակ ի հայտ են գալիս ամենօրյա ֆիզիկական ակտիվության հետևանքով։ Երբեմն կարող է լինել նաև սինկոպե։ Ֆիզիկական զննման ընթացքում հայտնաբերված կարևոր նշաններն են ՝ ուժեղ սիստոլիկ աղմուկ և գագաթային հրոցի ուժեղացում և սրտի չորրորդ տոնի առաջացում։
- Աորտայի շերտազատումը բնութագրվում է կրծքավանդակում առաջացած սուր ցավով, որը ճառագայթում է դեպի թիկունք։ Այն հիմնականում կապակցված է Մարֆանի համախտանիշի և հիպերտենզիայի հետ։ Ֆիզիկալ զննությամբ աորտալ անբավարարության ժամանակ լսվում է աղմուկ, ընդ որում աուսկուլտատիվ զարկերը և ճաճանչային զարկերակում շոշափվող պուլսը միմյանց հավասար չեն։ [14]
- Պերիկարդիտ - հիմնականում ունի վիրուսային էթիոլոգիա։ Ամոնահաճախ հանդիպող պատճառներն են՝ կոքսակի վիրուսը, էխովիրուսը, տուբերկուլյոզը, աուտոիմուն հիվանդությունները, ուրեմիան և որպես սրտամկանի ինֆարկտի ուշ բարդություն (Դրեսլերի սինդրոմ)։ Կրծքավանդակի ցավը հիմնականում պայմանավորված է շնչառությամբ, ուժեղանում է պարկած ժամանակ և թուլանում նստած ժամանակ, երբեմն ուղեկցվում է տենդով։ Աուսկուլտատիվ լսվում է պերիկարդի քսման աղմուկ։
- Սրտային տամպոնադա
- Առիթմիա - նախասրտերի ֆիբրիլյացիան և բազմաթիվ այլ առիթմիաներ կարող են կրծքավանդակի ցավի պատճառ հանդիսանալ։
- Միոկարդիտ
- Միտրալ փականի պրոլապս -հիմնականում լինում է նիհար կանանց մոտ, առաջանում է սուր ցավ, որը տեղակայված է հիմնականում սրտի գագաթային հատվածում և թուլանում է պարկած ժամանակ։ Այլ ախտանիշներն ընդգրկում են՝ շնչահեղձությունը, հոգնածությունը և սրտի շրջանում թրթռոցի զգացումը։ Աուսկուլտատիվ լսվում է միջսիստոլիկ կտոց, որը հաջորդում է ուշ սիստոլիկ աղմուկին, ուժեղանում է, երբ մարդը կանգնում է։
- Աորտայի անևրիզմա
Շնչառական համակարգ խմբագրել
- Ասթմա -իրենից ներկայացնում է երկարատև բորբոքային հիվանդություն։ Բնութագրվում է փոփոխական և կրկնվող ախտանիշներով, բրոնխոսպազմով և շնչուղիների խցամումով, որը դարձելի գործընթաց է։ Ախտանիշներն ընդգրկում են՝ սուլող բնույթի շնչառություն, հազ, ծանրության զգացում կրծքավանդակում և շնչահեղձություն։ Կրծքավանդակի ցավը հաճախ առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով։
- Բրոնխիտ
- Թոքային զարկերակացողունի էմբոլիա - հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը, պլևրալ բնույթի ցավը, արյունախխումը (հեմոպտիզիս) և ստորին վերջույթների այտուցվածությունը։ Ռիսկի գործոններն են՝ վերջերս տարած վիրահատությունը, չարորակացումը և անկողնային ռեժիմը։ Էմբոլիայի հիմնական աղբյուրը հանդիսանում է ստորին վերջույթների թրոմբոէմբոլիան։
- Թոքաբորբ[11]
- Հեմոթորաքս
- Պնևմոթորաքս - պնևմոթորաքսի առաջացման ռիսկի խմբում են գտնվում բարձրահասակ, նիհար, ծխող տղամարդիկ, ովքեր հակված են թոքի էմֆիզիեմա ունենալուն։ Պնևմոթորաքասի հետևանքով կարող է առաջանալ սուր ծակող բնույթի ցավ, որը ճառագայթում է տվյալ կողմի ուսը։ Ֆիզիկալ քննությամբ հայտնաբերվում է շնչառության բացակայություն և ախտահարված կողմի հիպերռեզոնանս։
- Պլևրալ[11]
- Տուբերկուլյոզ
- Տրախեիտ
- Թոքի քաղցկեղ
Աղեստամոքսային խմբագրել
- Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս -Ցավն առաջանում է այն ժամանակ, երբ սնվելուց հետո պարկում են։ Հիմնակնաում են նկարագրում են, որպես հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում։ Բացի այրոցի զգացումը, կարող է լինել նաև ստամոքսային պարունակության հետհոսք[11]։
- Ախալազիա (այս դեպքում կերակրափողը նմանեցնում է մկան պոչի կամ վառվող մոմի) և կերակրափողի շարժունակությամբ պյամանավորված այլ ախտահարումներ։
- Կերակրափողի դիֆուզ սպազմ -ի տարբերություն սրտային բնույթի կրծքավանդակի ցավի էզոֆագեալ ցավը կապված չէ ֆիզիկական ակտիվության հետ։ Ցավը հիմնականում պայմանավորված է տաք կամ սառը ջրի օգտագործման հետ[11]։
- Կերակրափողի պատռվածք - այս դեպքում առաջանում է հանկարծակի սուր ցավ, որը սկսվում է վզի շրջանից և տարածվում դեպի որովայնի վերին հատված։ Ցավն ուժեղանում է ծամելու ընթացքում։ Եթե կերակրափողի պատռվածքի հետևանքով օդն անցնում է ենթամաշկային տարածություն, ապա ֆիզիկալ զննության ժամանակ պալպացիայի արդյունքում կլինի կրեպիտացիա։
- Էզոֆագիտ - կան էզոֆագիտի շատ պատճառներ՝ սպիտակ սնկերը, որոնք առաջանում են հիմնականում քիմիոթերապիայից հետո, իմունոդեֆիցիտով հիվանդների մոտ։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը կարող են խթանել էզոֆագիտի առաջացումը, եթե դեղը լիարժեք չի անցել ստամոքս[11]։
- Ֆունկցիոնալ դիսպեպսիա
- Կերակրափողի ճողվածք
- Jackhammer-ի կերակրափող
- Սուր խոլեցիստիտ - այս դեպքում Մերֆիի ախտանիշը դրական է՝ բժիշկը ձեռքը դնում է աջ ենթակողային մակարդակում, խնդրում է հիվանդին ներշնչել, հիվանդը նշում է սուր ցավ։,
- Սուր պանկրեատիտ -Անամնեզում ալկոհոլի երկարատև կիրառությունը, լեղաքարային հիվանդությունը և հիպերտրիգլիցերիդեմիան հանդիսանում են ենթաստամոքսային գեղձի բորբոքման ռիսկի գործոններ։ Ենթաստամոսային գեղձի բորբոքմանը բնորոշ է միալար, տանջող բնույթի ցավը որովայնի վերին հատվածում։
- Թափածակված պեպտիկ խոց - հանկարծակի առաջացած սուր ցավը որովայնի վերին հատվածներում առաջանում է պերիտոնինտի հետևանքով։
- Սուր գաստրիտ[11]
Կրծքավանդակ խմբագրել
- Կոստոխոնդրիտ կամ Տիտցեի սինդրոմ- բորբոքային գործընթացք ոսկրային և աճառային մասի միջև։ Շարժումները կամ պալպացիան կարող են բերել ախտանիշների ուժեղացման։
- Ողնուղեղային նյարդերի հետ կապված խնդիրներ։
- Ֆիբրոմիալգիա
- Կրծքավանդակի կազմաֆունկցիոնալ խնդիրներ
- Ռադիկուլիտ
- Թեքսիդորի սինդրոմ -իրենից ներկայացնում է մեղմ, սուր ցավի անվտանգ ձև, որը կարող են բաց թողնել սրտի հիվանդությունների առկայության հետևանքով։
- Կրծքագեղձի ախտահարման հետևանքով առաջացած ցավ
- Հերպես զոստեր կամ միջկողային հերպես- հաճախ նկարագրվում է, որպես կրծքավանդակում այրոցի զգացում։ Այնուամենայնիվ ախտորոշումը բարդ է այնքանով, որ ցավն առաջանում է նախքան հերպետիկ ցանի առաջացումը։
- Տուբերկուլյոզ
- Օստեոարթրիտ
- Bornholm-ի հիվնադություն
- Կողի կոտրվածք[11]
Հոգեբանական խմբագրել
- Խուճապային գրոհ- խուճապային գրոհի ժամանակ կրծքավանդակի ցավը հիմնական նշաններից են։ մոտ 78 % դեպքերում նկարագրում են կրծքավանդակի սուր ցավ իրենց տագնապի ժամանակ[12]։
- Տագնապ[11]
- Դեպրեսիա
- Հոգեսոմատիկ խանգարումներ[11]
- Հիպոխոնդրիա
Այլ պատճառներ խմբագրել
- Հիպերվենտիլացիայի համախտանիշ- հաճախ բնորոշվում է կրծքավանդակում սուր ցավով կրծքավանդակում և ծակծկոցի զգացումով մատերի ծայրերին և բերանի շուրջ։
- Շմոլ գազով թունավորում
- Սարկոիդոզ
- Կապարով թունավորում
- Միջողնային դիսկերի ճողվածք
- Որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն
Ախտորոշում խմբագրել
Անամնեզ խմբագրել
Իմանալով տվյալ մարդու մոտ ռիսկի գործոնները կարելի է հերքել կամ հաստատել կրծքավանդակի ցավի առաջացման լուրջ պատճառները։ Օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ և աորտայի շերտազատում շատ հազվադեպ է հանդիպում առողջ մինչև 30 տարեկան անձնաց մոտ և հաճախ հանդիպում է ռիսկի գործոններ ունեցող անձանց մոտ։ Ռիսկի գործոններին են պատկանում՝ մեծ տարիքը, ծխելը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, անամնեզում կորոնար անոթների հիվանդությունը, ինսուլտը և ընտանեկան ծանր պատմությունը (աթերոսկլերոզ, խոլեստերին, վաղ տարիքում սրտամկանի ինֆարկտ) և այլ ռիսկի գործոններ։ Կրծքավանդակի ցավը, որը ճառագայթում է դեպի մեկ կամ երկու ուս և թև, պայմանավորված է ֆիզիկական ակտիվությամբ, սրտխառնոցի, փսխման հետ, կրծքավանդակի ցավն ուղեկցվում է քրտնարտադրությամբ, նկարագրվում է, որպես կրծքավանդակում ճնշման զգացում, ապա շատ մեծ է սուր կորոնար համախտանիշի առաջացման հավանականությունը, սիրտը ստանում է իր համար արյան ոչ լիարժեք ծավալ, սակայն հարկ է նշել, որ այս ախտանիշների բացակայության դեպքում ևս կարող է առաջանալ սուր կորոնար համախտանիշ[15]։ Կրծքավանդակում նկարագրվող սուր կամ ծակող բնույթի ցավը, որը ունի դիրքային բնույթ, ուժեղանում է պալպացիայի ժամանակ, ապա կարելի է ասել, որ քիչ հավանական է այս ցավի առաջացման սրտային գենեզը [16][17]։ Այնուամենայնիվ և՛ տիպիկ, և՛ ատիպիկ նշանները կարող են հանդիպել սուր կորոնար համխտանիշի ժամանակ և միայն անամնեստիկ տվյալները բավարար չեն լինի, որպեսզի դրվի սուր կորոնար համախտանիշ ախտորոշումը[17]։ Որոշ դեպքերում կրծքավանդակի ցավը կարող է չբնորոշել սուր կորոնար համախտանիշին։ ԱՄՆ-ում սրտամկանի ինֆարկտ ախտորոշվածների մոտ 33 %-ի մոտ կրծքավանդակի ցավ չի դիտվել և այդ հիվանդները, որպես կանոն ունեցել են մահացության ավելի բարձր տոկոս, քան այն հիվանդները, ում մոտ առկա է եղել կրծքավանդակի ցավ[18]։
Ֆիզիկալ զննություն խմբագրել
Ճիշտ հավաքած անամնեզը և ֆիզիկալ հետազոտության արդյունքները, հիվանդության մասին վկայող վտանգավոր և չնչին նշանների ճիշտ տարբերակումը, կրծքավանդակի ցավի վարումը հնարավորություն կտան ընտրել ճիշտ լաբորատոր և գործիքային հետազուտություններ։ Հազվադեպ որոշ ոչ այնքան ակնառու նշանների հայտնաբերումը կարող է օգնել ավելի արագ և ճիշտ ախորոշելու, օրինակ Լևինսի նշանը իշեմիայի ժամանակ[19]։ Այնուամենայնիվ սուր կորոնար համախտանիշի ժամանակ սրտի երրորդ տոնը, քրտնարտադրությունը և ճնշման անկումը հայտնաբերվում են ֆիզիկական զննության ժամանակ[20]։ Այս նշանների դիագնոստիկ և պրոգնոստիկ արժեքը շատ մեծ չէ[8]։ Ֆիզիկալ զննությամբ կարող են հայտնաբերվել նաև, որ սրտային բնույթի կրծքավանդակի ցավն ուղեկցվում է ճնշման բարձրացմամբ, հաճախասրտությամբ, հազվասրտությամբ և սրտային աղմուկի առկայությամբ[8]։ Կրծքավանդակի ցավը, որը ֆիզիկալ զննության ժամանակ պալպացիայի կամ այլ կոնտակտի հետևանքով ուժեղանում է, դասվում է ոչ սրտային բնյութի կրծքավանդակի ցավին, չնայած դրան չի կարելի հերքել սուր կորոնար համախտանիշը, նախքան չունենանք գործիքային որոշ հետազոտությունների արդյունքներ[21]։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք դիմած կրծքավանդակի ցավով հիվանդների մոտ հաճախ հայտնաբերված լուրջ պատճառներն են՝ սրտամկանի ինֆարկտը, աորտայի շերտազատումը, կերակրափողի պատռվածքը, պնևմոթորաքսը և սրտային տամպոնադան[10]։
Ռիսկի միավորներ խմբագրել
Հիվանդի ընդունման պահին կատարվում է հիվանդի վիճակի գնահատում GRACE-ի և TIMI հատուկ սանդղակներով, ըստ այդ սանդղակների նրանք հիվանդներին բաժանում են սուր կորոնար համախտանիշի առաջացման ցածր, միջին և բարձր ռիսկի խմբերում[1]։ Այս սանդղակները օգնում են միայն ռիսկը գնահատելու համար, սակայն այս սանդղակները դեղորայքային բուժման որևէ մեթոդ չեն առաջարկում։
HEART սանդղակը դասակարգում է հիվանդներին ցածր և բարձր ռիսկի խմբերում և խորհուրդ է տալիս նրանց հոսպիտալցնել կամ ոչ կախված միավորից[1]։
Չափանիշ | Միավոր |
---|---|
Պատմություն | |
Բարձր հավանականություն | +2 |
Միջին հավանականություն | +1 |
Քիչ հավանականություն | 0 |
ԷԿԳ | |
Արտահայտված ST-դեպրեսիա | +2 |
Ոչ սպեցիֆիկ ռեպոլյարիզացիոն խանգարումներ | +1 |
Նորմալ | 0 |
Տարիք | |
≥ 65 | +2 |
45-65 | +1 |
≤ 45 | 0 |
Ռիսկի գործոններ* | |
≥ 3 ռիսկի գործոններ կամ անամնեզում աթերոսկլերոտիկ հիվանդություն | +2 |
1-2 ռիսկի գործոններ | +1 |
Ռիսկի գործոններ չեն հայտնաբերվել | 0 |
Տրոպոնին | |
≥ 3× նորմա | +2 |
1-3× նորմա | +1 |
≤ նորմա | 0 |
* ներառում է հիպերխոլեստերոլեմիա, գերճնշում, շաքարային դիաբետ, ծխել, գիրություն |
Ընդհանուր միավորը
- 0-3։ 2.5% ռիսկ սրտային պատահարների առաջացման համար։ Հիվանդը կաարող է չհոսպիտալացվել, բայց նշանակվում է հսկողություն։
- 4-6։ 20.3% ռիսկ սրտային պատահարների առաջացման համար։ Հիվանդները պետք է հոսպիտալացվեն և հսկվի Տրոպոնինի քանակը և կատարվի որոշ ծանրաբեռնվածության թեստեր։
- ≥7։ 72.7% ռիսկ սրտային պատահարների առաջացման համար։ Առաջարկվում է հնարավորինս շուտ կատարել ինվազիվ միջամտություն, պարզել կորոնար անոթների վիճակը։
Եթե տվյալ անձի մոտ կա սուր կորոնար համախտանիշի (սրտամկանի ինֆարկտ) կասկած, ապա անհապաղ պետք է կատարել որոշ լաբորատոր քննություններ, ԷՍԳ դինամիկան պարզելու համար, սրտային ֆերմենտների որոշում։ Անհրաժեշտ է կատարել դինամիկ հսկողություն, որպեսզի պարզվի հնարավոր պատճառը։
Հատուկ բժշկական հետազոտություններ խմբագրել
Կրծքավանդակի ցավի բնույթը պարզելու համար առաջարկվում են հետևյալ հետազոտությունները․[24]
- Էլեկտրոսրտագրություն
- Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
- Էխոկարդիոգրաֆիան արդյունավետ է սրտամկանի հիվանդությունով կամ աորտայի շերտազատումով հիվանդների մոտ[8][25]։
- Համակարգչային շերտագրությունը կիրառվում է աորտայի շերտազատման կասկածի դեպքում[25]։
- Սցինտիգրաֆիա կամ թոքային անոթների անգիոգրաֆիա համակրգչային շերտագրությամբ[8]։
- Արյան լաբորատոր քննություն
- Տրոպոնին I or T հանդիսանում է սրտամկանի վնասման մարկեր։
- Արյան ընդհանուր քննություն
- Էլեկտրոլիտների և ռենալ ֆունկցիայի ստուգում (կրեատինին)
- Լյարդի ֆերմենտներ
- Կրեատինինկինազ
- D-դիմեր (երբ կա ոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի կասկած)
- լիպազայի քանակի որոշում, որով հերքվում կամ հաստատվում է եթնաստամոքսային գողձի ախտահարումը։
Կրծքավանդակի ցավի վարում խմբագրել
Կրծքավանդակի ցավով հիվանդների վարումը կախված է ցավի պատճառից կամ փուլից։
Նախահոսպիտալային փուլ խմբագրել
Ինչպես արդեն նշվել է հիվանդանոց դիմելիության մեծ մասը կազմում են կրծքավանդակի ցավով հիվանդները։ Ասպիրինը նվազեցնում է սուր կորոնար սինդրոմով հիվանդների շրջանում մահացության տոկոսը, համարվում է շտապ բժշկական միջամտության առաջին ընտրության դեղամիջոցներից մեկը, անհրաժեշտ է տալ բոլոր հիվնադների, բացառությամբ այն հիվնանդերի, ովքեր անամնեզում նշում են խոցային հիվանդություն կամ արյունահոսություն[26]։ Թթվածին տրվում է կրծքավանդակի ցավով հիվանդներին, եթե նրանց սատուրացիան 94 %-ից ցածր է կամ չկան շնչական անբավարարության նշաններ[26][27]։ Էնտոնոքսը ևս կիրառվում է նախահոսպիտալային փուլում, սակայն նրա արդյունավետությունը դեռևս լիարժեք ապացուցված չէ[26][28][29]։
Բուժում հիվանդանոցում խմբագրել
Հոսպիտալային փուլը սկսվում է ստուգելով հիվանդի կենդանության նշանները, ազատ շնչուղիներ, շնչառական ակտը և գիտակցությունը[1][8]։ Այս փուլը կարող է ընդգրեկել էլեկտրոսրտագրությունը, մոնիտորի վրա սրտի աշխատանքի հսկումը, ներերակային կաթետերիզացիան և այլ բժշկական միջամտություններ[8]։ Հավաքվում է անամնեզ, կատարվում է ռիսկի գործոնների գնահատում, ֆիզիկալ զննում, գործիքային և լաբորատոր քննություն և ըստ նախնական ախտորոշման սկսվում է հիվանդի վարումը[8]։ Կախված դրված ախտորոշումից հիվանդն իր բուժումը շարունակում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հիվանդասենյակում կամ արտահիվանդանոցային պայմաններում[8]։ Հիվանդանոցային բուժում են ստանում կրծքավանդակի ցավով, սուր կորոնար համախտանիշով, պնևմոթորաքսով, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով կամ աորտայի շերտազատումով հիվանդները[8]։
Արտահիվանդանոցային բուժում խմբագրել
2015 թվականին ըստ Կորխանի կրծքավանդակի ցավի առաջացման հաճախականությունը նվազում է հոգեհուզական կայուն մարդկանց մոտ[30]։ Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով պայմանավորված կրծքավանդակի ցավի դեպքում նշանակվում են պրոտոնային պոմպի ինհիբիտորներ[31]։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ պրոտոնային պոմպի ինհիբիտորները, որպես պլացեբո կիրառվում են նաև այլ ոչ սրտային բնույթի ցավերի ժամանակ նաև այն դեպքում, երբ ցավը պայմանավորված չէ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով[31]։ Կրծքավանդակի ոսկրամկանային բնույթի ցավի դեպքում կարելի է կատարել ակուպունկտուրա կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ և որոշ ֆիզիոթերապևտիկ վարժություններ, որոնք հնարավոր է կատարել տնային պայմաններում[31]։ Հետազոտությունների արդյունքները կապված բուժման արդյունքի հետ իրարամերժ են[31]։ Պարզվել է, որ ոսկրամկանային ցավերի դեպքում ամենաարդյունավետը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների և մանիպուլյացիոն թերապիայի զուգակցումն է[9]։
Համաճարակաբանություն խմբագրել
Կրծքավանդակի ցավը ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկն է։ ԱՄՆ-ում առաջին բուժօգնության բաժանմունք դիմած անձանց մոտ 6 %-ը գանգատվում է կրծքավանդակի ցավից և հանդիսանում է հոսպիտալացման ամենահաճախ հանդիպող պատճառը[17]։ Առաջնային օղակ դիմելիության 1-3 %-ը ևս պատկանում է կրծքավանդակի ցավին[32]։ 1999 թվականից մինչև 2008 թվականը դիտվել է կրծքավադնակի ցավով հիվանդների դիմելիության աճ, սակայն այս խնդրով դիմելիության կտրուկ աճ, մոտ 13 % գրանցվել է 2006-2011թթ․[33][34]։ Կրծքավանդակի ցավով դիմածների մոտ 20 %-ի մոտ ախտորոշվել է սուր կորոնար համախտանիշ[35]։ Կանանց մոտ ավելի հաճախ հանդիպում է համր ինֆարկտ, այսինք կրծքավանդակի ցավ չի դիտվում[18]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Tintinalli JE, Stapczynski JS, Ma OJ, Yealy DM, Meckler GD, Cline D (2016)։ Tintinalli's emergency medicine: a comprehensive study guide (Eighth ed.)։ New York: McGraw-Hill Education։ էջ 325–331։ ISBN 978-0-07-179476-3։ OCLC 915775025
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Johnson Ken (մարտի 13, 2019)։ «Chest pain»։ StatPearls։ PMID 29262011։ Վերցված է հունիսի 22, 2019
- ↑ «Noncardiac chest pain: current treatment»։ Gastroenterology & Hepatology 3 (4): 255–62։ April 2007։ PMC 3099272։ PMID 21960837
- ↑ Alpert Joseph S. (2005)։ Cardiology for the Primary Care Physician (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 47։ ISBN 9781573402125
- ↑ 5,0 5,1 «Diagnostic indicators of non-cardiovascular chest pain: a systematic review and meta-analysis»։ BMC Medicine 11: 239։ November 2013։ PMC 4226211։ PMID 24207111։ doi:10.1186/1741-7015-11-239
- ↑ Adams James G. (2012)։ Emergency Medicine E-Book: Clinical Essentials (Expert Consult - Online and Print) (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 449։ ISBN 9781455733941
- ↑ «Evaluation of chest pain in the pediatric patient»։ The Medical Clinics of North America 94 (2): 327–47։ March 2010։ PMID 20380959։ doi:10.1016/j.mcna.2010.01.004
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Marx JA, Hockberger RS, Walls RM, Biros MH, Danzl DF, Gausche-Hill M, Jagoda A, Ling L, Newton E, Zink BJ, Rosen P (2014)։ Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice (Eighth ed.)։ Philadelphia, PA: Elsevier/Saunders։ ISBN 978-1-4557-0605-1։ OCLC 853286850
- ↑ 9,0 9,1 «Evaluation and treatment of musculoskeletal chest pain»։ Primary Care 40 (4): 863–87, viii։ December 2013։ PMID 24209723։ doi:10.1016/j.pop.2013.08.007
- ↑ 10,0 10,1 «High-risk chief complaints I: chest pain--the big three»։ Emergency Medicine Clinics of North America 27 (4): 685–712, x։ November 2009։ PMID 19932401։ doi:10.1016/j.emc.2009.07.007
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 «Emergency department and office-based evaluation of patients with chest pain»։ Mayo Clinic Proceedings 85 (3): 284–99։ March 2010։ PMC 2843115։ PMID 20194155։ doi:10.4065/mcp.2009.0560
- ↑ 12,0 12,1 «Chest pain and its importance in patients with panic disorder: an updated literature review»։ Primary Care Companion to the Journal of Clinical Psychiatry 10 (5): 376–83։ 2008։ PMC 2629063։ PMID 19158976։ doi:10.4088/PCC.v10n0505
- ↑ Baren JM, Rothrock SG, Brennan JA, Brown L (2008)։ Pediatric Emergency Medicine։ Philadelphia: Saunders/Elsevier։ էջ 481։ ISBN 978-1-4160-0087-7
- ↑ «Acute Aortic Dissection and Intramural Hematoma: A Systematic Review»։ JAMA 316 (7): 754–63։ August 2016։ PMID 27533160։ doi:10.1001/jama.2016.10026
- ↑ «Value and limitations of chest pain history in the evaluation of patients with suspected acute coronary syndromes»։ JAMA 294 (20): 2623–9։ November 2005։ PMID 16304077։ doi:10.1001/jama.294.20.2623
- ↑ «The rational clinical examination. Is this patient having a myocardial infarction?»։ JAMA 280 (14): 1256–63։ October 1998։ PMID 9786377։ doi:10.1001/jama.280.14.1256
- ↑ 17,0 17,1 17,2 «Utility of the History and Physical Examination in the Detection of Acute Coronary Syndromes in Emergency Department Patients»։ The Western Journal of Emergency Medicine 18 (4): 752–760։ June 2017։ PMC 5468083 ։ PMID 28611898։ doi:10.5811/westjem.2017.3.32666
- ↑ 18,0 18,1 «Prevalence, clinical characteristics, and mortality among patients with myocardial infarction presenting without chest pain»։ JAMA 283 (24): 3223–9։ June 2000։ PMID 10866870։ doi:10.1001/jama.283.24.3223
- ↑ «Cardiac chest pain: does body language help the diagnosis?»։ BMJ 311 (7021): 1660–1։ 1995-12-23։ PMC 2539106։ PMID 8541748։ doi:10.1136/bmj.311.7021.1660
- ↑ «Bedside diagnosis of coronary artery disease: a systematic review»։ The American Journal of Medicine 117 (5): 334–43։ September 2004։ PMID 15336583։ doi:10.1016/j.amjmed.2004.03.021
- ↑ «Coagulase-negative staphylococci strains resistant to oxacillin isolated from neonatal blood cultures»։ Memórias do Instituto Oswaldo Cruz 108 (7): 939–42։ November 2013։ PMC 3970650։ PMID 24141968։ doi:10.1590/0074-0276130644
- ↑ «A prospective validation of the HEART score for chest pain patients at the emergency department»։ International Journal of Cardiology 168 (3): 2153–8։ October 2013։ PMID 23465250։ doi:10.1016/j.ijcard.2013.01.255
- ↑ «Chest pain in the emergency room: value of the HEART score»։ Netherlands Heart Journal 16 (6): 191–6։ June 2008։ PMC 2442661։ PMID 18665203։ doi:10.1007/BF03086144
- ↑ «Derivation of a clinical decision rule for chest radiography in emergency department patients with chest pain and possible acute coronary syndrome»։ CJEM 12 (2): 128–34։ March 2010։ PMID 20219160։ doi:10.1017/S148180350001215X
- ↑ 25,0 25,1 «Diagnostic accuracy of transesophageal echocardiography, helical computed tomography, and magnetic resonance imaging for suspected thoracic aortic dissection: systematic review and meta-analysis»։ Archives of Internal Medicine 166 (13): 1350–6։ July 2006։ PMID 16831999։ doi:10.1001/archinte.166.13.1350
- ↑ 26,0 26,1 26,2 «Part 10: acute coronary syndromes: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care»։ Circulation 122 (18 Suppl 3): S787–817։ November 2010։ PMID 20956226։ doi:10.1161/CIRCULATIONAHA.110.971028
- ↑ «Highlights of the 2010 AHA Guidelines for CPR and ECC»։ American Heart Association։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-06-ին
- ↑ «Effective relief of acute coronary syndrome»։ Emergency Nurse 10 (9): 15–9։ February 2003։ PMID 12655961։ doi:10.7748/en2003.02.10.9.15.c1090
- ↑ «Entonox for the Treatment of Undiagnosed Chest Pain: Clinical Effectiveness and Guidelines»։ Canadian Agency for Drugs and Technologies in Health։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին։ Վերցված է հուլիսի 12, 2011
- ↑ «Psychological interventions for symptomatic management of non-specific chest pain in patients with normal coronary anatomy»։ The Cochrane Database of Systematic Reviews (6): CD004101։ June 2015։ PMC 6599861 ։ PMID 26123045։ doi:10.1002/14651858.cd004101.pub5
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 «Treatment efficacy for non-cardiovascular chest pain: a systematic review and meta-analysis»։ PLOS ONE 9 (8): e104722։ 2014-08-11։ Bibcode:2014PLoSO...9j4722B։ PMC 4128723։ PMID 25111147։ doi:10.1371/journal.pone.0104722
- ↑ «Chest pain in focal musculoskeletal disorders»։ The Medical Clinics of North America 94 (2): 259–73։ March 2010։ PMID 20380955։ doi:10.1016/j.mcna.2010.01.007
- ↑ «Products - Data Briefs - Number 43 - September 2010»։ www.cdc.gov։ Վերցված է 2018-01-19
- ↑ «Trends in Emergency Department Visits, 2006-2011»։ HCUP Statistical Brief #179։ Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality։ September 2014
- ↑ «Review article: the burden of illness of non-cardiac chest pain»։ Alimentary Pharmacology & Therapeutics 16 (7): 1217–23։ July 2002։ PMID 12144570։ doi:10.1046/j.1365-2036.2002.01296.x