Թոքաբանություն (/ˌpʌlməˈnɒləi/, /ˌpʊlməˈnɒləi/, լատին․՝ pulmō, -ōnis, հունարեն՝ suffix -λογία -logía), բժշկական մասնագիտություն, որը զբաղվում է շնչառական համակարգի հիվանդություններով[1]։ Որոշ երկրներում հայտնի է նաև respirology, respiratory medicine, կամ chest medicine անուններով։

Թոքաբանություն
Տեսակբժշկական մասնագիտություն և գիտական բնագավառ
Ենթադասներքին հիվանդություններ և մանկաբուժություն
Մասն էներքին հիվանդություններ
Կազմված էՖթիզիատրիա
MeSHH02.403.429.675
 Pulmonology Վիքիպահեստում

Թոքաբանությունը համարվում է ներքին հիվանդությունների ճյուղ և կապված է ինտենսիվ թերապիայի բժշկության հետ։ Թոքաբանները հատուկ պատրաստված են կրծքավանդակի հիվանդությունների, մասնավորապես թոքաբորբի, ասթմայի, տուբերկուլյոզի, էմֆիզեմայի և կրծքավանդակի այլ վարակների համար[2]։

Թոքաբանության բաժանմունքը սերտորեն համագործակցում է այլ մասնագիտությունների հետ, ինչպիսիք են՝ սրտանոթային վիրաբուժությունը և սրտաբանական բաժանմունքները։

Թոքաբանության ամսագրեր

խմբագրել

Թոքաբանության պատմություն

խմբագրել

Թոքաբանության ոլորտին առնչվող առաջին խոշոր հայտնագործություններից մեկը թոքային շրջանառության հայտնաբերումն էր։ Ինչպես պնդում էր Գալենը, թթվածնով հարուստ արյունը հասնում է սրտի աջ կողմ, ապա միջնապատի փոքր «ծակոտիներով» անցնում է դեպի ձախ կողմ։ Սակայն, թոքային շրջանառության հայտնաբերումը հերքում է այս տեսությունը։ Տասներեքերորդ դարի անատոմիստ և ֆիզիոլոգ Իբն Ալ-Նաֆիսը ճշգրիտ տեսություն է ներկայացրել, որ սրտի երկու կողմերի (փորոքների) միջև «ուղիղ» կապ չկա։ Նա կարծում էր, որ արյունը պետք է անցած լինի թոքային զարկերակի, թոքերի միջով և հետ վերադառնա դեպի սիրտ, որպեսզի թթվածնով հարուստ արյուն արտամղվի դեպի օրգանիզմ։ Շատերի կարծիքով սա թոքային շրջանառության առաջին գիտական նկարագրությունն էր[3]։

Թոքային բժշկությունը որպես բժշկական մասնագիտության ճյուղ սկսել է զարգանալ միայն 1950-ականներին։ Ուիլյամ Ուելչը և Ուիլյամ Օսլերը հիմնել են կրծքավանդակի ամերիկյան ընկերություն կազմակերպությունը[4] տուբերկուլյոզի ուսումնասիրման և կանխարգելման համար[5]։ Թոքերի տուբերկուլյոզի վարումը, բուժումը և ուսումնասիրությունը ճանաչվում է որպես առանձին առարկա՝ ֆթիզիատրիա[6][7]։

Թոքաբանություն և դրա արդիականություն բժշկական այլ ոլորտներում

խմբագրել

Շնչառական համակարգի վիրահատությունը սովորաբար կատարվում է սրտանոթային վիրաբուժության[8](կամ կրծքային վիրաբուժության)[9] մասնագետների կողմից, թեև փոքր պրոցեդուրաները կարող են իրականացվել թոքաբանների կողմից։ Թոքաբանությունը սերտորեն կապված է ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ[10], երբ գործ ունենք արհեստական շնչառության կարիք ունեցող հիվանդների հետ։ Կան վերապատրաստման ծրագրեր, որոնք թույլ են տալիս բժիշկներին միաժամանակ ստանալ թոքային և ինտենսիվ թերապիայի բժշկության գծով վկայական։ Ինտերվենցիոն թոքաբանությունը համեմատաբար նոր ոլորտ է թոքային բժշկության մեջ[11], որը վերաբերում է այնպիսի պրոցեդուրաների կիրառմանը, ինչպիսիք են բրոնխոսկոպիան[12] և պլևրոսկոպիան՝ մի շարք թոքային հիվանդությունների բուժման համար[13]։ Ինտերվենցիոն թոքաբանությունն ավելի ու ավելի է ճանաչվում որպես հատուկ բժշկական մասնագիտություն[14]։

Ախտորոշում

խմբագրել

Թոքաբանը սկսում է ախտորոշման գործընթացը, երբ առկա են՝

Ֆիզիկալ ախտորոշումը նույնքան կարևոր է[18]

Քանի որ սրտի բազմաթիվ հիվանդությունների ժամանակ կարող են լինել թոքային նշաններ, սովորաբար պահանջում է սրտի մանրակրկիտ հետազոտություններ[19]։

Պրոցեդուրաներ

խմբագրել

Կլինիկական պրոցեդուրաներ

խմբագրել

Թոքերի կլինիկական միջամտությունները ներառում են հետևյալ թեստերը և հետազոտությունները[19][20]։

Վիրահատական պրոցեդուրաներ

խմբագրել

Սրտի և թոքերի հիմնական վիրահատությունները կատարում են կրծքային վիրաբույժները։ Թոքաբանները հաճախ կատարում են մասնագիտացված պրոցեդուրաներ՝ կրծքավանդակի կամ թոքերի ներսից նմուշներ ստանալու համար։ Նրանք օգտագործում են ռադիոգրաֆիկ մեթոդներ թոքերի և սրտի անոթները դիտելու համար[26]։

Բուժում և թերապևտիկ միջոցներ

խմբագրել

Թոքային հիվանդությունների մեծ մասը ենթարկվում են դեղորայքային բուժման ինհալացիայի (բրոնխոդիլատորներ և ստերոիդներ), հակաբիոտիկների, և լեյկոտրիենային անտագոնիստների միջոցով։ Ինհալատորները կիրառվում են թոքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ասթման կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։ Թթվածնային թերապիան հաճախ անհրաժեշտ է լինում ծանր շնչառական հիվանդությունների դեպքում (էմֆիզեմա և թոքային ֆիբրոզ)[27]։

Թոքային վերականգնումը[28] հատուկ մասնագետների կողմից թոքային հիվանդություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություն է, որի նպատակն է պահպանել անհատի անկախության և համայնքում գործունեության առավելագույն մակարդակը։ Թոքերի ռեաբիլիտացիան[29] նպատակ ունի կրթել հիվանդին, ընտանիքին և բարելավել հիվանդի կյանքի ընդհանուր որակը և հիվանդության ելքը։ Միջամտությունները կարող են ներառել շնչառական վարժություններ, էմոցիոնալ աջակցություն, թթվածնային թերապիա և ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն։ Այս նպատակները տեղին են շնչառական ռեզերվների նվազմամբ ցանկացած հիվանդի համար, օրինակ՝ թոքերի օբստրուկտիվ հիվանդության կամ նյարդամկանային թուլության դեպքում։ Թոքերի ռեաբիլիտացիոն թիմը կարող է ներառել ռեաբիլիտացիոն բժիշկ, թոքային բժշկության մասնագետ, բժշկի օգնական և հարակից առողջապահական մասնագետներ, ներառյալ՝ ռեաբիլիտացիոն բուժքույր, լոգոպեդ, հոգեբան, սոցիոլոգ և այլոց։ Բացի այդ, շնչառական խաղերը օգտագործվում են երեխաների թոքերի ռեաբիլիտացիան իրականացնելու համար[30]։

Կրթություն և վերապատրաստում

խմբագրել
 
Թոքաբան

Թոքաբան

խմբագրել

Միացյալ Նահանգներում թոքաբանները այն բժիշկներն են, ովքեր բժշկական աստիճան (MD կամ DO) ստանալուց հետո ավարտում են օրդինատուրա ներքին բժշկության, որին հաջորդում է առնվազն երկու լրացուցիչ տարի թոքաբանության ենթամասնագիտությամբ վերապատրասման համար[10]։ Թոքային բժշկության ոլորտում վերապատրաստումը բավարար կերպով ավարտելուց հետո բժշկին թույլատրվում է անցնել թոքային բժշկության խորհրդի հավաստագրման քննությունը։ Այս քննությունն անցնելուց հետո բժիշկն ստանում է վկայական՝ որպես թոքաբան։ Թոքաբանների մեծամասնությունն ավարտում է թոքային բժշկության և ինտենսիվ թերապիայի համակցված վերապատրաստումը երեք տարի տևողությամբ։

Մանկական թոքաբան

խմբագրել

Միացյալ Նահանգներում մանկական թոքաբանները[31] բժշկական աստիճան ստանալուց հետո (MD, DO, MBBS, MBBCh և այլն) ավարտում են մանկաբուժության օրդինատուրա, որին հաջորդում է առնվազն երեք տարի թոքաբանության ենթամասնագիտական վերապատրաստումը։ Մանկական թոքաբանները բուժում են շնչուղիների և թոքերի հիվանդությունները։

Թոքաբանության բժշկի օգնական

խմբագրել

Բժիշկների օգնականները սովորաբար համագործակցում են թոքաբանության ոլորտում բժիշկների հետ։ Նրանք իրավասու են բժշկի թույլտվությամբ ախտորոշել և բուժել թոքային հիվանդությունները։

Գիտական հետազոտություններ

խմբագրել

Թոքաբանները ներգրավված են շնչառական համակարգի ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական հետազոտություններում՝ սկսած շնչառական էպիթելի անատոմիայից մինչև թոքային հիպերտենզիայի բուժումը։ Գործում են գիտական հետազոտություններ թոքերի տուբերկուլյոզի և թոքերի քաղցկեղի պատճառներն ու հնարավոր բուժումը գտնելու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ACP: Pulmonology: Internal Medicine Subspecialty Արխիվացված 2015-08-11 Wayback Machine. Acponline.org. Retrieved on 2011-09-30.
  2. Sengupta, Nandini; Sahidullah, Md; Saha, Goutam (August 2016). «Lung sound classification using cepstral-based statistical features». Computers in Biology and Medicine. 75 (1): 118–129. doi:10.1016/j.compbiomed.2016.05.013. PMID 27286184.
  3. Sharif Kaf A-Ghazal (2002). «The discovery of the pulmonary circulation – who should get the credit: ibn Al-Nafis or William Harvey» (PDF). Journal of the International Society for the History of Islamic Medicine. 2: 46. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  4. «American Thoracic Society - Overview». www.thoracic.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  5. Jacobs, Henry Barton (1904 թ․ դեկտեմբերի 3). «National Association for the Study and Prevention of Tuberculosis». Journal of the American Medical Association (անգլերեն). XLIII (23): 1712. doi:10.1001/jama.1904.02500230042014. ISSN 0002-9955. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  6. Lauzardo, Michael; Ashkin, David (2000 թ․ մայիսի 1). «Phthisiology at the Dawn of the New Century». Chest. 117 (5): 1455–1473. doi:10.1378/chest.117.5.1455. ISSN 0012-3692. PMID 10807837.
  7. History of the Division Արխիվացված 2017-08-11 Wayback Machine. Hopkinsmedicine.org. Retrieved on 2011-09-30.
  8. «Cardiothoracic Surgery | Essentia Health | MN, WI, ND». www.essentiahealth.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  9. «Cardiothoracic surgery». Health Careers (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  10. 10,0 10,1 «Pulmonary Disease | Internal Medicine Subspecialties | ACP». www.acponline.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  11. «Interventional Pulmonology: Procedures, Uses, and Effects». WebMD (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  12. Seijo, Luis M.; Sterman, Daniel H. (2001 թ․ մարտի 8). «Interventional Pulmonology». New England Journal of Medicine. 344 (10): 740–749. doi:10.1056/NEJM200103083441007. ISSN 0028-4793. PMID 11236779.
  13. «Interventional Pulmonology Diagnostic and Therapeutic Procedures». www.pamf.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  14. Luis M. Seijo & Daniel H. Sterman (2001). «Interventional Pulmonology». N. Engl. J. Med. 344 (10): 740–49. doi:10.1056/NEJM200103083441007. PMID 11236779.
  15. «Cystic Fibrosis - Pediatrics». MSD Manual Professional Edition (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  16. Breland, Alison; Soule, Eric; Lopez, Alexa; Ramôa, Carolina; El-Hellani, Ahmad; Eissenberg, Thomas (2017). «Electronic cigarettes: what are they and what do they do?». Annals of the New York Academy of Sciences. 1394 (1): 5–30. Bibcode:2017NYASA1394....5B. doi:10.1111/nyas.12977. ISSN 0077-8923. PMC 4947026. PMID 26774031.
  17. Perikleous, Evanthia P.; Steiropoulos, Paschalis; Paraskakis, Emmanouil; Constantinidis, Theodoros C.; Nena, Evangelia (2018). «E-Cigarette Use Among Adolescents: An Overview of the Literature and Future Perspectives». Frontiers in Public Health. 6: 86. doi:10.3389/fpubh.2018.00086. ISSN 2296-2565. PMC 5879739. PMID 29632856.
  18. «Evaluation of the Pulmonary Patient - Pulmonary Disorders». MSD Manual Professional Edition (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  19. 19,0 19,1 «Pulmonary Tests and Procedures | Johns Hopkins Medicine Health Library». www.hopkinsmedicine.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  20. «Pulmonary Diagnostic Tests & Procedures | Essentia Health». www.essentiahealth.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  21. «Bronchoscopy | Johns Hopkins Medicine Health Library». www.hopkinsmedicine.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  22. «How Do Chest X-Rays Work?». www.hopkinsmedicine.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  23. «Computed Tomography (CT or CAT) Scan of the Chest | Johns Hopkins Medicine Health Library». www.hopkinsmedicine.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  24. «How Does a PET Scan Work?». www.hopkinsmedicine.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  25. «How to Prepare for a Sleep Study». www.hopkinsmedicine.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  26. «Cardiothoracic surgery». Health Careers (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  27. «Oxygen Therapy - Lung and Airway Disorders». MSD Manual Consumer Version (ավստրալիական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  28. «Pulmonary Rehabilitation | Essentia Health | MN, ND, WI». www.essentiahealth.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  29. «Overview of Pulmonary Rehabilitation - Lung and Airway Disorders». MSD Manual Consumer Version (ավստրալիական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  30. «Overview of Pulmonary Rehabilitation - Lung and Airway Disorders». MSD Manual Consumer Version (ավստրալիական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  31. «What is a Pediatric Pulmonologist?». HealthyChildren.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.