Ազիթրոմիցին
Ազիթրոմիցին, հակաբակտերիային դեղամիջոց, որն օգտագործվում է մի շարք վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, միջին ականջի վարակների, կոկորդի բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, փորլուծության և մարսողական համակարգի որոշ հիվանդությունների բուժման համար[1]։ Այն նաև օգտագործվում է սեռական ճանապարհով փոխանցվող այնպիսի վարակների բուժման համար, ինչպիսիք են՝ քլամիդիան և սուսանակը[1]։ Մի շարք այլ դեղամիջոցների հետ միասին ազիթրոմիցինն օգտագործվում է մալարիայի բուժման համար[1]։ Այն կարող է օգտագործվել ինչպես բերանացի, այնպես էլ ներերակային ներարկումների միջոցով, օրը մեկ անգամ[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 83905-01-5 |
PubChem CID | 447043 |
DrugBank | DB00207 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.126.551 |
Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոցը, փորլուծությունը և ստամոքսի բորբոքումը[1]։ Կարող են դրսևորվել ալերգիկ փոխազդեցություններ անաֆիլակտիկ շոկի, QT երկարաձգման տեսքով և փորլուծություն պայմանավորված Clostridium difficile տեսակի բակտերիաներով[1]։ Կիրառումը հղիության ժամանակ անվտանգ է[1]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգությունն ապացուցող տվյալներ չկան[2]։ Ազիթրոմիցինը մակրոլիդային հակաբիոտիկների շարքին պատկանող ազալիդ է[1]։ Այն դանդաղեցնում է բակտերիային սպիտակուցների կենսասինթեզը` դրանով իսկ արգելակելով բակտերիաների աճն ու բազմացումը[1]։
Ազիթրոմիցինը հայտնաբերվել է 1980 թ և հաստատվել է բժկության մեջ կիրառման համար 1988թ[3][4]։ Այն ԱՀԿ դեղամիջոցների ցանկում է`որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[5]։ Այն ունի գեներիկ դեղամիջոցներ և վաճառվում է տարբեր ապրանքային անուններով, ամբողջ աշխարհում[6][7]։ 2016թ․ ԱՄՆ-ում այն նշանակվել է 15 միլիոն անգամ և զբաղեցրել 49-րդ հորիզոնականն ամենաշատ նշանակված դեղամիջոցների շարքում[8]։
Կիրառումը բժշկության մեջ
խմբագրելԱզիթրոմիցինն օգտագործվում է բազմաթիվ վարակիչ հիվանդությունների բուժման համար, ներառյալ`
- Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության սրացումներ պայմանավորված H. Influenze, M. Catarrhalis կամ S. Pneumoniae բակտերիաներով[9]։ Երկարաժամկետ կրառման դեպքում, յուրաքանչյուր բուժառուի համար պետք է հաշվի առնվեն բոլոր կողմնակի ազդեցությունները, հատկապես պետք է ուշադրություն դարձնել սիրտ-անոթային համակարգի հետ կապված հնարավոր բարդությունների ի հայտ գալուն։
- Արտահիվանդանոցային թոքաբորբեր` պայմանավորված C. pneumoniae, H. influenzae, M. pneumoniae, կամ S. pneumoniae բակտերիաներով[10]։
- Մաշկի չբարդացած վարակներ` պայմանավորված S. aureus, S. pyogenes, կամ S. agalactiae բակտերիաներով։
- Միզասեռական համակարգի վարակներ` պայմանավորված C. trachomatis or N. gonorrhoeae բանկտերիաներով։ Ազիթրոմիցինը ցեֆտրիաքսոնի հետ կոմբինացված կիրառվում է սուսանակի բուժման համար։ Դեպքերի մեծամասնությունում ազիթրոմիցինն արդյունավետ է միայնակ կիրառման ձևով, սակայն գոնոկոկերի մոտ դեղամիջոցի նկատմամբ կայունության առաջացման ցածր շեմի և C. trachomatis ու N. gonorrhoeae վարակների հաճախակի համակցման հետ կապված` այն խորհուրդ է տրվում համակցել ցեֆտրիաքսոնի հետ[11]։
- Տրահոմա պայմանավորված C. trachomatis բակտերիայով[12]։
- Տղամարդկանց մոտ սեռական օրգանների խոցային հիվանդություն` (շանկր) պայմանավորված H. ducreyi բակտերիայով։
- Սուր բակտերիալ սինուսիտ` պայմանավորված H. influenzae, M. catarrhalis կամ S. pneumoniae բակտերիաներով։ Այնուամենայնիվ, նման ազդեցությամբ այլ դեղամիջոցներ, ինչպիսին է ամոքսիցիլին/կլավուլոնաթթուն, այս դեպքում առավել նախըտրելի են[13][14]։
- Միջին ականջի սուր բորբոքում` պայմանավորված H. influenzae, M. catarrhalis կամ S. pneumoniae բակտերաներով[15]։ Այս դեպքում ազիթրոմիցինը չի հանդիսանում առաջին ընտրության դեղամիջոց։ Ամոքսիցիլինը կամ այլ բետա-լակտամային հակաբիոտիկների շարքի ներկայացուցիչներ այս դեպքում առավել նախընտրելի են։
- S. pyogenes բակտերայով պայմանավորված ֆարինգիտ կամ լարինգիտ, որի ժամանակ առաջին շարքի դեղամիջոցների կիրառումն անհնար է[16]։
Բակտերիալ զգայունություն
խմբագրելԱզիթրոմիցինն ունի համեմատաբար լայն, սակայն ոչ խորը հակաբակտերիալ ազդեցություն։ Այն դանդաղեցնում է որոշ գրամ դրական, գրամ բացասական և որոշ չդասակարգված բակտերիաների աճն ու զարգացումը։
2015թ․ հայտնաբերվել է ազիթրոմիցինի նկատմամբ կայուն սուսանակի շտամմ։ Neisseria gonorrhoeae բակտերիան՝ որպես կանոն, զգայուն է ազիթրոմիցինի նկատմամբ, սակայն այս դեպքում դեղամիջոցի միայնակ չի կիրառվում դրա նկատմամբ կայունության առաջացման բարձր ռիսկի հետ պատճառով[17][18]։ Մեծ քանակությամբ ազիթրոմիցնի կիրառումն ամբողջ աշխարհում հանգեցրել է Streptococcus pneumonia բակտերիայի մոտ դեղամիջոցի նկատմամբ կայունության առաջացման[19]։
Աէրոբ և ֆակուլտատիվ գրամ դրական միկրոօրգանիզմներ
- Staphylococcus aureus (զգայուն է միայն մեթիցիլինի նկատմամբ)
- Streptococcus agalactiae
- Streptococcus pneumoniae
- Streptococcus pyogenes
Աէրոբ և ֆակուլտատիվ գրամ բացասական միկրոօրգանիզմներ
- Haemophilus ducreyi
- Haemophilus influenzae
- Moraxella catarrhalis
- Neisseria gonorrhoeae
- Bordetella pertussis
- Legionella pneumophila
Աէրոբ միկրոօրգանիզմներ
- Peptostreptococcus
- Prevotella bivia
Այլ միկրոօրգանիզմներ
- Chlamydophila pneumoniae
- Chlamydia trachomatis
- Mycoplasma genitalium
- Mycoplasma pneumoniae
- Ureaplasma urealyticum
Հղիություն և կրծքով կերակրում
խմբագրելՀղիության ժամանակ կիրառման դեպքում վնասակար ազդեցություններ չեն հայտնաբերվել[1]։ Այնուամենայնիվ հղի կանանց կիրառման ադեկվատ հետազոտություններ չկան[20]։
Դեղամիջոցի անվտանգությունը կրծքով կերակրման ժամանակ կիրառելիս ապացուցված չէ։ Հաշվի առնելով այն փաստը, որ կրծքի կաթում դեղամիջոցը հայտնաբերվում է միայն ցածր խտություններով և որ այն կիրառելի է նաև երեխաների համար, համարվում է որ այն կարող է անվտանգ լինել[2]։ Ամեն դեպքում կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ է տրվում զգուշությամբ կիրառել դեղամիջոցը[1]։
Կողմնակի ազդեցություններ
խմբագրելԱռավել բնորոշ կողմնակի ազդեցություններն են փորլուծությունը (5%), սրտխառնոցը (3%), որովայնային ցավը (3%) և փսխումը։ Բուժառուների մոտ 1%-ը դադարեցնում են դեղամիջոցի կիրառումը կողմնակի ազդեցությունների պատճառով։ Հայտնի են նևրոզի, անաֆիլակտիկ և մաշկային որոշ փոխազդեցությունների դեպքեր[21]։ Clostridium difficile բակտերիան դուրս է հանվել ազիթրոմիցինով բուժվող վարակների շարքից[1]։ Հայտնի են նաև լսողության կորստի դեպքեր[22]։
Երբեմն բուժառուների մոտ կարող է առաջանալ լեղականգային հեպատիտ և զառանցանք։ Նորածինների մոտ գերդեղաչափավորումը կարող է հանգեցնել սրտի բլոկադայի և մնացորդային էնցեֆալոպաթիայի[23][24]։
2013թ․ FDA-ն տարածեց հայտարարություն որտեղ նշվում էր, որ ազիթրոմիցինը կարող է առաջացնել սրտի բնականոն էլէկտրական ակտիվության շեղումներ, ինչը կարող է հանգեցնել սրտի զարկերի հաճախականության փոփոխության մահացու ելքի։ Հայտարարության մեջ հիմք էր ընդունվում 2012թ․ կարատված հետազոտությունը ըստ որի դեղամիջոցը կարող է բարձրացնել մահացությունը հատկապես այն անձանց մոտ որքեր ունեն սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ։ Ամոքսիցիլինը և այլ հակաբակտերիալ դեղամիջոցները համեմատաբար առավել անվտանգ են։ Նախազգուշացման մեջ ասվում է, որ նախկինում QT ինտերվալի երկարաձգում, արյան մեջ կալիումի կամ նատրիումի խտության փոփոխություններ, սրտի ռիթմի փոփոխություններ տարած և սրտի աշխատանքը կարգավորող դեղամիջոցներ օգտագործող մարդիկ առավել հակված են կողմնակի ազդեցությունների ի հայտ գալուն[25][26][27]։
Ֆարմակոլոգիա
խմբագրելԱզդեցության մեխանիզմ
խմբագրելԱզիթրոմիցինը խաթարում է բակտերիաների աճը, դանդաղեցնելով սպիտակուցի կեսասինթեզը։ Միանալով բակտերիայի ռիբոսոմի S50 ենթամիավերի հետ այն խաթարում է բակտերիալ մՌՆԹ-ի սինթեզը[20]։
Ֆարմակոկինետիկա
խմբագրելԱզիթրոմիցինը թթվակայուն դեղամիջոց է, հետևաբար այն հնարավոր է կիրառել ներընդունման ձևով առանց ստամոքսահյութից հավելյալ պաշտպանիչ թաղանթի կիրառման։ Այն հեշտ է ներծծվում հատկապես դատարկ ստամոքով կիրառման ժամանակ։ Առավելագույն խտության հասնելու ժամանակահատվածը (Tmax) մեծահասակների մոտ կազմում է 2,1-3,2 ժամ բերանացի ընդունման դեղաձևերի համար։ Ֆագոցիտներում դրա բարձր խտության շնորհիվ, ազիթրոմիցինն արագ տեղափոխվում է դեպի բերբեքման օջախ։ Ակտիվ ֆագոցիտոզի ժամանակ արտանետվում են ազիթրոմիցնի բարձդ դոզաներ։ Ազիթրոմիցնի խտությունը հյուսվածքներում կարող է 50 անգամ գերազանցել դրա խտությանն արյան պլազմայում, պայմանավորված լիպիդներում դրա բարձր լուծելիությամբ։ Ազիթրոմիցնի կիսատրոհման ժամանակահատվածը թույլ է տալիս ներարկել բարձր դեղաչաձեր և միևնույն ժամանակ վարակված հյուսվածքներում պահպանել բակտերիոստատիկ ազդեցությունը մի քանի օրվա ընթացքում[28]։
Մեկանգամյա 500մգ դեղաչափով կիրառման ժամանակ, ազիթրոմիցնի դուրս բերումը տեղի է ունենում 68 ժամվա ընթացքում[28]։ Դեղամիջոցի դուրսբերումը հիմնականում տեղի է ունենում լեղու միջոցով։ Մեկ շաբաթվա ընթացքում ներարկված դեղաչափի 6%-ը դուրս է բերվում մեզի միջոցով առանց փոփոխությունների։
Պատմություն
խմբագրելԱզիթրոմիցինը հայտնաբերվել է 1980թ․ Խորվաթիայում «Փիլվա» դեղագործական ընկերության դոկտոր Սլոբոդան Լոկիչի գլխավորած գիտնականների թիմի կողմից, որի կազմում էին Գաբրիէլլա Կորբեհելլը, Գորյանա Րադոբոլյա-Լազարեվսկին և Զրինկա Տամբուրաշևը։ Այն պատենտավորվել է 1981թ.։ 1986թ․ Փիլվա և Փֆայզեր ընկերությունները կնքեցին համաձայնագիր ըստ որի Փֆայզերն իրավունք էր ստանում վաճառել ազիթրոմիցնինն արևմտյան ԵՎրոպայում և ԱՄՆ-ում։ Փիլվան բաց թողեց ազիթրոմիցին Սումամեդ ապրանքային անվանմամբ և զբաղեցրեց կենտրոնական և արևելյան ԵՎրոպայի շուկաները։ Փֆայզերը Փիլվայի լիցենզիայով բաց թողեց ազիթրոմիցինը Զիթրոմաքս ապրանքային անվանմամբ 1991թ.[29]։
Հասարակություն և մշակույթ
խմբագրելՎաճառք
խմբագրելԱյն հասանելի է գեներիկ դեղամիջոցներով[6]։
Հասանելի դեղաձևեր
խմբագրելՍովորաբար ազիթրոմիցնինն օգտագործում են դեղահաբերի, կապսուլաների, բերանացի օգտագործման սուսպենզիաների, ներերակային ներարկումների, սաշեների և ակնային կաթիլների ձևով[7]։
Կիրառում
խմբագրել2010թ․ ազիթրոմիցինն ԱՄՆ-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը որպես ամբուլատոր հիվանդներին ամենաշատ նշանակված դեղամիջոց[30]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Azithromycin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Azithromycin use while Breastfeeding». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Greenwood, David (2008). Antimicrobial drugs : chronicle of a twentieth century medical triumph (1. publ. ed.). Oxford: Oxford University Press. էջ 239. ISBN 9780199534845. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ Fischer, Jnos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 498. ISBN 9783527607495.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 6,0 6,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. ISBN 9781284057560.
- ↑ 7,0 7,1 7,2 «Azithromycin International Brands». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Taylor SP, Sellers E, Taylor BT (2015). «Azithromycin for the Prevention of COPD Exacerbations: The Good, Bad, and Ugly». Am. J. Med. 128: 1362.e1-6. doi:10.1016/j.amjmed.2015.07.032. PMID 26291905.
- ↑ Mandell LA, Wunderink RG, Anzueto A, Bartlett JG, Campbell GD, Dean NC, Dowell SF, File TM, Musher DM, Niederman MS, Torres A, Whitney CG (2007). «Infectious Diseases Society of America/American Thoracic Society consensus guidelines on the management of community-acquired pneumonia in adults». Clin. Infect. Dis. 44 Suppl 2: S27–72. doi:10.1086/511159. PMID 17278083.
- ↑ «Gonococcal Infections - 2015 STD Treatment Guidelines». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Burton M, Habtamu E, Ho D, Gower EW (2015). «Interventions for trachoma trichiasis». Cochrane Database Syst Rev. 11: CD004008. doi:10.1002/14651858.CD004008.pub3. PMC 4661324. PMID 26568232.
- ↑ Rosenfeld RM, Piccirillo JF, Chandrasekhar SS, Brook I, Ashok Kumar K, Kramper M, Orlandi RR, Palmer JN, Patel ZM, Peters A, Walsh SA, Corrigan MD (2015). «Clinical practice guideline (update): adult sinusitis». Otolaryngol Head Neck Surg. 152 (2 Suppl): S1–S39. doi:10.1177/0194599815572097. PMID 25832968.
- ↑ Hauk L (2014). «AAP releases guideline on diagnosis and management of acute bacterial sinusitis in children one to 18 years of age». Am Fam Physician. 89 (8): 676–81. PMID 24784128.
- ↑ Neff MJ (2004). «AAP, AAFP release guideline on diagnosis and management of acute otitis media». Am Fam Physician. 69 (11): 2713–5. PMID 15202704.
- ↑ Randel A (2013). «IDSA Updates Guideline for Managing Group A Streptococcal Pharyngitis». Am Fam Physician. 88 (5): 338–40. PMID 24010402.
- ↑ The Guardian newspaper: 'Super-gonorrhoea' outbreak in Leeds, 18 September 2015 Արխիվացված 18 Սեպտեմբեր 2015 Wayback Machine
- ↑ «Gonococcal Infections – 2015 STD Treatment Guidelines». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Lippincott Illustrated Reviews : Pharmacology Sixth Edition. էջ 506.
- ↑ 20,0 20,1 «US azithromycin label» (PDF). FDA. February 2016. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Mori F, Pecorari L, Pantano S, Rossi M, Pucci N, De Martino M, Novembre E (2014). «Azithromycin anaphylaxis in children». Int J Immunopathol Pharmacol. 27 (1): 121–6. doi:10.1177/039463201402700116. PMID 24674687. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ Dart, Richard C. (2004). Medical Toxology. Lippincott Williams & Wilkins. էջ 23.
- ↑ Tilelli, John A.; Smith, Kathleen M.; Pettignano, Robert (2006). «Life-Threatening Bradyarrhythmia After Massive Azithromycin Overdose». Pharmacotherapy. 26 (1): 147–50. doi:10.1592/phco.2006.26.1.147. PMID 16506357.
- ↑ Baselt, R. (2008). Disposition of Toxic Drugs and Chemicals in Man (8th ed.). Foster City, CA: Biomedical Publications. էջեր 132–133.
- ↑ Denise Grady (2012 թ․ մայիսի 16). «Popular Antibiotic May Raise Risk of Sudden Death». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Ray, Wayne A.; Murray, Katherine T.; Hall, Kathi; Arbogast, Patrick G.; Stein, C. Michael (2012). «Azithromycin and the Risk of Cardiovascular Death». New England Journal of Medicine. 366 (20): 1881–90. doi:10.1056/NEJMoa1003833. PMC 3374857. PMID 22591294.
- ↑ «FDA Drug Safety Communication: Azithromycin (Zithromax or Zmax) and the risk of potentially fatal heart rhythms» (անգլերեն). FDA. 2013 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 28,0 28,1 «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Banić Tomišić, Z. (2011). «The Story of Azithromycin». Kemija u industriji. 60 (12): 603–617. ISSN 0022-9830. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Hicks, LA; Taylor TH, Jr; Hunkler, RJ (2013 թ․ սեպտեմբերի 19). «More on U.S. outpatient antibiotic prescribing, 2010». The New England Journal of Medicine. 369 (12): 1175–1176. doi:10.1056/NEJMc1306863. PMID 24047077.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ազիթրոմիցին - Մեդեքս
- Azithromycin Dosage on Drugs.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիթրոմիցին» հոդվածին։ |