Լայոնել Ջորջ Լոգ (անգլ.՝ Lionel George Logue, փետրվարի 26, 1880(1880-02-26), Ադելաիդա, Ավստրալիա - ապրիլի 12, 1953(1953-04-12)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), ավստրալիացի լոգոպեդ, առավել հայտնի է նրանով, որ բուժել է Ջորջ VI թագավորին, որը կակազություն ուներ։

Լայոնել Լոգ
անգլ.՝ Lionel George Logue
Lionel Logue 1937.jpg
Ծնվել էփետրվարի 26, 1880(1880-02-26)
Ադելաիդա, Ավստրալիա
Մահացել էապրիլի 12, 1953(1953-04-12)[1] (73 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
ԳերեզմանԼոնդոն
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Դավանանքքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունգիտնական, speech and language therapist, դերասան և բժիշկ
Գործունեության ոլորտdiction?
Ալմա մատերԱրքայազն Ալֆրեդի քոլեջ և Ադելաիդայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի կոմանդոր
Commons-logo.svg Lionel Logue Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Լայոնել Լոգը ծնվել է 1880 թվականի փետրվարի 26-ին Ավստրալիայի հարավում գտնվող Ադելաիդա քաղաքում։ Նա ընտանիքի չորս երեխաներից ավագն էր։ Նրա պապը՝ Էդվարդ Լոգը, իռլանդացի էր և Ավստրալիա էր տեղափոխվել Դուբլինից։ 1850 թվականին նա հիմնել էր սեփական գարեջրանոցը, որը նրա մահից հետո ներառվել է Հարավավստրալիական գարեջրագործական ընկերության մեջ[3]։ Լայոնելի հայրը՝ Ջորջ Էդվարդ Լոգը, պապի ընկերության հաշվապահն էր, իսկ հետո դարձել է Բերնսայդ, Էլեֆանթ, Քասլ և Լևինիա Ռանկին հյուրանոցների կառավարիչը[4]։ 1889-1896 թվականներին Լոգը հաճախել է Արքայազն Ալֆրեդի քոլեջ։ Չկարողանալով որոշել, թե որ առարկան սկսի սովորել խորացած մակարդակով, Լայոնելը հանկարծ մի օր կարդաց «Հայավաթի երգը»[5].

Ապա Յագուն՝ պարծենկոտը,
Զարմանալի պատմախոսը,
Ճամփորդողն ու զրուցողը,
Նոկոմիսի բարեկամը՝
Աղեղ շինեց Հայավաթին.

Հենրի Լոնգֆելո (թարգմանիչ՝ Խ. Դաշտենց)

 
Ադելաիդա, 1896

Լոգին ոգեշնչում է պոեմի ռիթմիկությունը և հանգավորումը, և նա որոշում է զարգացնել իր խոսքը[4]։ Դպրոցն ավարտելուց հետո 16 տարեկանում նա սկսում է սովորել հռետորություն Էդվարդ Ռիվզի մոտ։

Էդվարդ Ռիվզը տեղափոխվել էր Ադելաիդա 1878 թվականին, որտեղ նա օրվա ընթացքում աշխատում էր աշակերտների հետ, իսկ գիշերները հանդես էր գալիս հանդիսատեսի առաջ Վիկտորյա հոլլ սրահում և բավականին ճանաչված էր։ 1902 թվականից սկսած՝ Լայոնելն արդեն Ռիվզի քարտուղարն ու օգնականն էր, զուգահեռ երաժշտություն էր ուսանում Ադելաիդայի համալսարանի կոնսերվատորիայում։ Ռիվզի մոտ աշխատելու ընթացքում Լոգը ևս սկսում է անհատական համերգներ տալ, որոնցում նրան գովում էին «մաքուր, հզոր ձայնի» համար[6]։

1902 թվականի նոյեմբերի 17-ին հոր մահից հետո Լոգն ինքը սկսեց սովորեցնել հռետորություն։ 1904 թվականից նա արդեն բավականին լավ հեղինակություն ուներ և նույնիսկ գովասանական արձագանքների արժանացավ տեղական թերթերում[7]։ Նա որոշեց պայմանագիր կնքել ինժեներական ընկերության հետ՝ Արևմտյան Ավստրալիայում՝ Կալգուրլի քաղաքից 2000 կմ դեպի արևմուտք գտնվող ոսկու հանքում էլեկտրամատակարարում ապահովելու համար[7][8]։

Մասնագիտական գործունեությունԽմբագրել

Լոգի մասնագիտական գործունեությունն սկսվել է Պերթում (Ավստրալիա), որտեղ նա, հռետորություն, դերասանություն ուսուցանելուն և հրապարակային ելույթներին զուգահեռ, ներկայացումներ էր տալիս, արտասանում, և նույնիսկ հիմնում է հռետորների ակումբ։ Այդտեղ նա անդամակցում է նաև ԵՄՔԱ-ին և ուսումնական հաստատությունների՝ Կանանց մեթոդական քոլեջին, Շոտլանդական քոլեջին, Քլերմոնթի մանկավարժական քոլեջին, Պերթի տեխնիկական ուսումնարանին և Լորետոյի մենաստանին։

1911 թվականին Լոգը ուղևորվում է շուրջերկրյա ճանապարհորդության՝ հռետորության նոր մեթոդիկայի ուսումնասիրման և հրապարակային ելույթներ ունենալու նպատակով։ Վերադառնալով Պերթ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Լոգը նոր մեթոդիկայով բուժում էր վետերաններին, որոնք կոնտուզիայի պատճառով տառապում էին կակազությամբ[9]։ Ֆիզիկական վարժություններին զուգահեռ, որոնք նպաստում էին շնչառությունը և թոքերի աշխատանքը, Լոգի բուժման մեթոդիկայի բնորոշ գիծը հումորն էր, համբերությունը և «գերմարդկային կարեկցությունը»։

1924 թվականին Լոգը կնոջ և երեք որդիների հետ գնաց Անգլիա՝ հանգստանալու։ Հիմնավորվելով այնտեղ՝ նա սկսեց հռետորություն դասավանդել Լոնդոնի արվարձանների դպրոցներում։ 1926 թվականին Լոգը խոսքի արատների բուժման գրասենյակ բացեց Հարլի սթրիթ 146 հասցեում։ Հենց այդտեղ հետագայում եկավ Յորքի դուքս, ապագա թագավոր Ջորջ VI-ը՝ Լայոնելի օգնության փնտրտուքներով։ Լոգն ունևոր հաճախորդների պատվավճարներն օգտագործում էր անվճարունակ այցելուներին օժանակելու մեջ[10]։

1935 թվականին Լոգը դարձավ «Բրիտանական լոգոպեդների միավորման» հիմնադիրներից մեկը, իսկ 1944 թվականին հիմնադրեց Լոգոպեդիայի քոլեջը[11]։

Թագավոր Ջորջ VI-ը Լայոնել Լոգին շնորհեց Թագավորական վիկտորինյան միաբանության կոմանդորի կոչում 1944 թվականին։ Երախտապարտ թագավորի տված նման բարձր պատիվը Լոգին դարձրեց ասպետական միաբանության միակ անդամը, որին շնորհվել էր դա՝ միապետին անձնական ծառայություններ մատուցելու համար։

Ջորջ VI թագավորի բուժումԽմբագրել

 
Արքա Ջորջ VI

Մինչ թագավորական գահին ելնելը Յորքի դուքս Ալբերտը վախենում էր հրապարակային ելույթներից ծանր կակազության պատճառով[12]։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Ուեմբլի մարզադաշտում Բրիտանական կայսերական ցուցադրության նրա եզրափակող ելույթը մեծ փորձություն էր և՛ բանախոսի, և՛ հանդիսատեսի համար։ Այդ տխուր փորձը ստիպեց դուքսին կակազության բուժման եղանակներ փնտրել և անդրադառնալ Լայոնել Լոգին[13][14]։

Դուքսի մոտ ախտորոշելով խռչակի և ստոծանու վատ կոորդինացիա՝ Լոգը Ալբերտին նշանակեց վոկալային վարժություններ, որոնցով պետք է զբաղվեր ամեն օր մոտ մեկ ժամ։ Լոգի բուժման եղանակները թույլ տվեցին հերցոգին իրապես թուլանալ, որի շնորհիվ էլ հաջողվեց ազատվել մկանային կծկումներից, որոնք առաջացել էին լարվածությունից[15]։ Որպես արդյունք՝ դուքսի խոսքը դրանից հետո միայն հազվադեպ աննշան տատանումներ էր ունենում։ 1927 թվականից նա կարողանում էր արդեն վստահ խոսել։ Կանբերրայում[16] Պառլամենտի շենքի բացման արարողության ժամանակ Ալբերտը ելույթի ժամանակ ոչ մի անգամ չկակազեց[17]։

Լոգն աշխատեց դուքսի հետ մինչև 1940-ական թվականները։ Շուտասելուկների[18] միջոցով նա օգնեց թագավորին՝ փորձել նրա ամենագլխավոր ելույթը՝ թագադրումը և Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ռադիոդիմումը Բրիտանական կայսրությանը։ Նրանք մնացին ընկերներ մինչև կյանքի վերջը։ Թագավորն ինքը ընդունում էր այդ ընկերությունը և 1937 թվականի մայիսի 11-ին որպես շնորհակալություն Լոգին, թագադրումից մեկ օր առաջ, նշանակեց նրան Թագավորական վիկտորինյան միաբանության անդամ (MVO)[14][19][20][21], իսկ 1944 թվականի հունիսի 2-ին բարձրացրեց նրա կոչումը մինչև կոմանդորի (CVO)։

Անձնական կյանքԽմբագրել

 
Լոգը կնոջ՝ Միրթլի հետ Պերթում նշանադրության ժամանակ, 1906 թվական

1907 թվականի մարտի 20-ին Լոգն ամուսնացավ Միրթլ Գրյուներթի՝ 21-ամյա գրասենյակային աշխատակցուհու հետ[22]։ Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Պերթի անգլիկանյան Սուրբ Գևորգ տաճարում։ Հետագայում Միրթլը Լոգից ունեցավ երեք որդի՝ Վալենտինը[23], Լորին և Էնթոնին[24]։

Իր կյանքի մեծ մասը Լոգը եղել է Քրիստոնեական գիտության հետևորդ, սակայն 1945 թվականին կնոջ մահից հետո[25] Լայոնելը լրջորեն սկսեց հետաքրքրվել սպիրիտուալիզմով[26][27]։

1933-1940 թվականներին Լոգն ընտանիքի հետ ապրել է Սիդնեմում գտնվող Բիչգրուվ 25 սենյականոց վիկտորանական վիլլայում[28][29]։

ՄահԽմբագրել

Լայոնել Ջորջ Լոգը մահացել է 1953 թվականի ապրիլի 12-ին Լոնդոնում, 73 տարեկան հասակում, իր ամենահայտնի հաճախորդի՝ Ջորջ VI-ի մահից մեկ տարի անց։ Հոգեհանգստի արարողությունն անցկացվել է Բրոմթոնի Սուրբ երրորդություն տաճարում ապրիլի 17-ին։ Նրա մարմինը դիակիզվել է[30]։

ԱրվեստումԽմբագրել

Լոգի ծոռը՝ Մարկը, Պիտեր Կոնրադի հետ համահեղինակությամբ գրել է Լայոնելի և Յորքի դուքսի՝ ապագա Ջորջ VI թագավորի հարաբերությունների մասին «The King’s Speech: How One Man Saved the British Monarchy»[31] (հայերեն՝ «Թագավորի ելույթը. ինչպես մի մարդ փրկեց բրիտանական միապետությունը») գիրքը։

Ավելի ուշ գրքի կրճատ անվանումը օգտագործվել է 2010 թվականի բրիտանական արտադրության պատմական «Թագավորի ելույթը» դրամայի մեջ, որի սցենարը գրել է Դևիդ Սեյդլերը։ Այդ ֆիլմում Լայոնել Լոգի դերը խաղացել է Ջեֆրի Ռաշը, Ջորջ VI-ի դերը՝ Քոլին Ֆերտը, Էդուարդ VIII-ինը՝ Գայ Փիրսը, Ջորջ V-ի դերը՝ Մայքլ Գեմբոնը։ 2011 թվականի փետրվարին ֆիլմը չորս անվանակարգերում «Օսկար» մրցանակի արժանացավ, այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Քոլին Ֆերտ) անվանակարգերում[32][33][34]։

Բացի այդ՝ 2008 թվականին Լայոնել Լոգի դերը մարմնավորել է Տրևոր Լիթլդեյլը Մարկ Բուգրեսի «A King’s Speech» («Թագավորի ելույթը») ռադիոներկայացման մեջ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #143867148 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Logue, Mark, Peter Conradi (2010)։ The King's Speech: How One Man Saved the British Monarchy։ Quercus, London։ էջ 15։ ISBN 978-0-85738-110-1 
  4. 4,0 4,1 Logue and Conradi, p. 16.
  5. Longfellow, Henry Wadsworth (1876)։ The poetical works of Henry Wadsworth Longfellow։ Boston: Osgood & Co։ էջ 148 
  6. Logue and Conradi, p. 18.
  7. 7,0 7,1 Logue and Conradi, p. 19.
  8. Edgar Suzanne։ «Logue, Lionel George (1880–1953)»։ Australian Dictionary of Biography։ Australian National University։ Վերցված է դեկտեմբերի 17, 2010 
  9. «Stuttering and The King's Speech»։ The Stuttering Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է դեկտեմբերի 17, 2010 
  10. Logue and Conradi, p. 39.
  11. Bowen Caroline։ «Lionel Logue: A Pioneer in Speech-Language Pathology»։ The Asha Leader։ Վերցված է մայիսի 1, 2011 
  12. Drabble Margaret։ «Public Speech and Public Silence»։ The British Stammering Association։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է դեկտեմբերի 17, 2010 
  13. Bousfield Arthur, Toffoli, Garry (2002)։ Queen Elizabeth the Queen Mother, 1900–2002: The Queen Mother and Her Century։ Dundurn Group (CA)։ էջ 50։ ISBN 1-55002-391-8 
  14. 14,0 14,1 «Mr. Lionel Logue»։ The Times (London)։ ապրիլի 13, 1953։ էջ 8 
  15. Erickson Carolly (2005)։ Lilibet: An Intimate Portrait of Elizabeth II։ St. Martin's Press։ էջ 15։ ISBN 0-312-33938-0 
  16. National Film and Sound Archive: Official Opening of Canberra by His Royal Highness the Duke of York 1937
  17. Shawcross William (2009)։ The Queen Mother: The Official Biography։ Knopf Doubleday Publishing Group։ էջ 460։ ISBN 1-4000-4304-2 
  18. Համաձայն Sreedharan (2007), p. 100 գրքի՝ շուտասելուկների թվում էին "Let's go gathering healthy heather with the gay brigade of grand dragons", և "She sifted seven thick-stalked thistles through a strong, thick sieve".
  19. The London Gazette
  20. «LondonGazette»։ հունիսի 2, 1944։ Վերցված է փետրվարի 27, 2011 
  21. David Seidler (screenwriter) (2010)։ The King's Speech (Motion picture)։ UK: See-Saw Films։ Իրադարձությունը կատարվել է 1:51:43 
  22. Logue and Conradi, p. 20.
  23. «Logue, Valentine (1913 - 2000)» 
  24. Logue and Conradi, p. 35.
  25. «Lionel Logue – At the End of his Life»։ Awesome Stories։ Վերցված է հունիսի 2, 2013 
  26. «Film "The King's Speech"»։ Mastermason.com Forums։ փետրվարի 18, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-16-ին։ Վերցված է մարտի 26, 2011 
  27. «The King’s Freemasonry»։ Freemasonry Today magazine։ March 2011։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-10-ին։ Վերցված է փետրվարի 21, 2014 
  28. «Beachgrove, 111 Sydenham Hill»։ www.sydenham.org.uk։ Վերցված է փետրվարի 16, 2011 
  29. Jack Ian (հունվարի 15, 2011)։ «Lionel Logue and the king»։ The Guardian (London)։ Վերցված է փետրվարի 16, 2011 
  30. «Deaths»։ The Times (London)։ ապրիլի 14, 1953։ էջ 1 
  31. Logue, Mark, Peter Conradi (2010)։ The King's Speech: How One Man Saved the British Monarchy։ Quercus, London։ ISBN 978-0-85738-110-1 
  32. Winners for the 83rd Academy Awards. Academy of Motion Picture Arts & Sciences
  33. Oscar. The official 2011 site for the 83rd Academy Awards. Winners
  34. «Премия Оскар-2011: номинанты и победители»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-19-ին։ Վերցված է 2016-12-10 

ԱղբյուրներԽմբագրել