Կակազություն, խոսքի բարդ խանգարում է։ Արտահայտվում է խոսքի բնականոն ռիթմի խախտումով, խոսելու ժամանակ ակամա դադարներով, առանձին հնչյունների և վանկերի հարկադրական կրկնություններով։ Լինում է ֆունկցիոնալ և օրգանական. ֆունկցիոնալ կակազության դեպքում չեն նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի խոսքի մեխանիզմների օրգանական ախտահարումներ։ Օրգանական կակազությունը հազվադեպ լինում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և նյարդային համակարգն ախտահարող վարակիչ հիվանդությունների դեպքում։ Կակազությունը, որպես կանոն, առաջանում է վաղ մանկական հասակում (2—5 տարեկան), ծավալուն, ընդհանրացված ֆրազային խոսքի ձևավորման ընթացքում։

Կակազություն
Tartamudez escrita.png
Տեսակհիվանդություն և հազվագյուտ հիվանդություն
Բժշկական մասնագիտությունphoniatrics?
ՀՄԴ-10F98.5
Stuttering Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Կակազություն. որո՞նք են պատճառները և ինչպես օգնել երեխային

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 188