Իվան Վասիլև (բալետի արտիստ)

Իվան Վլադիմիրովիչ Վասիլև (հունվարի 9, 1989(1989-01-09), Տավրիչանկա, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական բալետի արտիստ, Միխայլովսկի թատրոնի առաջատար մենապարող[1], Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2014)։

Իվան Վասիլև
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1989(1989-01-09) (35 տարեկան)
ԾննդավայրՏավրիչանկա, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպարուսույց և բալետի պարող
ԱմուսինՆատալյա Օսիպովա
Պարգևներ և
մրցանակներ
Կայքivanvasiliev.ru
 Ivan Vasiliev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պրիմորսկի երկրամասի Նադեժդինսկի շրջանի Տավրիչանկա գյուղում ՝ զինվորական Վլադիմիր Վիկտորովիչ Վասիլևի ընտանիքում։

Սովորել է Դնեպրոպետրովսկի անվան պետական խորեոգրաֆիական դպրոցում (Ուկրաինա), 2002 թվականից՝ Բելառուսի պետական խորեոգրաֆիական քոլեջում, որն ավարտել է 2006 թվականին ՝ Ալեքսանդր Կոլյադենկոյի դասարանում։ Ուսումնառության ընթացքում պրակտիկա է անցել Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնում, որտեղ պարել է Բազիլի դերը «Դոն Կիխոտ» բալետում և Ալիի դերը՝ «Կորսար» բալետում։

2006-2011 թվականներին պարել է Բոլշոյ թատրոնում, որտեղ հանդես է եկել Բազիլի դերում «Դոն Կիխոտ» բալետում ։

2009 թվականին մասնակցել է «Պարի արքաներ» նախագծին՝ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Դավիդ Հոլբերգը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Դենիս Մատվիենկոն, Խոակին Դե Լուսը և Խոսե Մանուել Կարեյոն։

2011 թվականից եղել է Միխայլովսկի թատրոնի առաջատար մենապարող[1]։

2012 թվականից եղել է Ամերիկյան բալետի թատրոնի մշտական հրավիրյալ մենապարող[2]։

2014 թվականին մասնակցել է Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Նատալիա Օսիպովայի հետ մասնակցել է «Սոլո երկուսի համար» նախագծում[3]։

2015 թվականին մասնակցել է «Սոլո երկուսի համար» նորացված նախագծին հանդես գալով որպես խորեոգրաֆ[4]։

2014 թվականի մարտի 1-ին նա միացավ Ռուսաստանի մշակութային գործիչներինի կոչին, ովքեր իրենց աջակցություն էին հայտնում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի՝ Ուկրաինայի և Ղրիմի շուրջ վարած քաղաքականությանը[5]։

Անձնական կյանք խմբագրել

 
Իվան Վասիլև, «Սպարտակ», Ա․ Խաչատրյան, Բոլշոյ թատրոն, 2011

2006 թվականին Բելառուսից Մոսկվա տեղափոխվելուց գրեթե անմիջապես հետո Իվան Վասիլևի և իր զուգընկերուհի Նատալյա Օսիպովայի միջև ջերմ հարաբերություններ սկսեցին։ Երիտասարդները միասին հասան առաջատար մենապարողի և մենապարուհու կոչմանը և զույգ եղան բեմում և կյանքում։ 2011 թվականին նրանք միասին տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգ՝ Միխայլովսկի թատրոն, սակայն այդպես էլ չամուսնացան։

Իվան Վասիլևը Բոլշոյ թատրոնում գտավ իր նոր սիրուն՝ բալերինուհի Մարիա Վինոգրադովային, որի հետ պարել էին «Սպարտակ» բալետում։ Զույգն ամուսնացավ 2015 թվականին։ 2016 թվականին ծնվեց նրանց աղջիկը՝ Աննան[6]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Խաղացանկ խմբագրել

Բոլշոյ թատրոն խմբագրել

Միխայլովսկի թատրոն խմբագրել

Հյուրախաղեր խմբագրել

2005

  • Պերմի պետական պարարվեստի քոլեջի 60-ամյակին նվիրված համերգ։

2006

  • Հավանայի 20-րդ միջազգային բալետի փառատոն ։

2008

  • «Youth America Grand Prix» ամերիկյան բալետի դպրոցների Գրան Պրի 19-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ գալա համերգ։
  • Ռուդոլֆ Նուրիևի անվան դասական բալետի միջազգային մրցույթի եզրափակիչ գալա համերգ։
  • Գալա համերգ Լիոնի ամֆիթատրոնում։
  • Ելույթ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում՝ սիբիրյան 1-ին բալետի մրցույթի շրջանակներում։

2009

  • Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն, «Բայադերկա», Սոլոր։
  • Ելույթ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում՝ սիբիրյան 2-րդ բալետի մրցույթի շրջանակներում։

2010

  • Հռոմ, Հռոմի օպերայի թատերախմբի հետ, բալետ «L'Arlésienne», Ֆրեդերի։

2011

2012

  • Ելույթ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում՝ սիբիրյան 5-րդ բալետի մրցույթի շրջանակներում։

2014

Ֆիլմեր խմբագրել

  • 2010 «Փարիզի կրակները», Ֆիլիպ
  • 2011 «Դոն Կիխոտ», Բազիլ։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 2004 Վառնայում կայացած բալետային միջազգային մրցույթի դափնեկիր (III մրցանակ, կրտսեր խումբ),
  • 2005 Մոսկվայում կայացած բալետի միջազգային մրցույթի դափնեկիր (I մրցանակ, կրտսեր խումբ),
  • 2006 Պերմում կայացած Ռուսաստանի բալետի պարողների «Արաբեսկա» բաց մրցույթի դափնեկիր,
  • 2006 Վառնայում անցկացվող բալետի միջազգային մրցույթի դափնեկիր (Հատուկ մրցանակ),
  • 2007 «Триумф» մրցանակի երիտասարդական դրամաշնորհ,
  • 2008 «Բալետ» ամսագրի մրցանակ «Բարձրացող աստղ» անվանակարգում[7],
  • 2008 «National Dance Awards Critics' Circle» մրցույթի «Spotlight Award» մրցանակ,
  • 2009 «Benois de la dance» միջազգային խորեոգրաֆիայի գործիչների ասոցիացիայի մրցանակ, Կոնրադի («Կորսար») և Ֆիլիպի («Փարիզի կրակները») դերակատարման համար,
  • 2010 «Dance Open» բալետի միջազգային մրցույթի «Mr. Виртуозность» մրցանակ,
  • 2011 «National Dance Awards Critics' Circle» մրցույթի «Best Male Dancer» մրցանակ,
  • 2011 «Dance Open» բալետի միջազգային մրցույթի Գրան Պրի,
  • 2011 Լեոնիդ Մյասինի մրցանակ (Պոզիտանո, Իտալիա),
  • 2014 Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Иван Васильев Արխիվացված 2014-09-03 Wayback Machine на сайте Михайловского театра
  2. American Ballet Theatre Dancers
  3. Наталья Осипова и Иван Васильев представят проект «Соло для двоих»
  4. Мировая премьера балета в хореографии Ивана Васильева
  5. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  6. «Իվան Վասիլև».
  7. Андрей Шарый (2008 թ․ ապրիլի 30). ««Ваню прочат в Спартаки». Иван Васильев стал лауреатом премии «Душа танца»». Радио Свобода. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  8. «Почётное звание присвоено указом Президента России № 568 от 14.08.2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Վասիլև (բալետի արտիստ)» հոդվածին։