Ռուդոլֆ Համետի Նուրիև (նաև՝ Նուրեև[5]), (թաթ.՝ Рудольф Хәмит улы Нуриев, ռուս.՝ Рудольф Хаметович Нуреев), (մարտի 17, 1938(1938-03-17)[1][2][3][…], Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1993(1993-01-06)[1][2][3][…], Լևալլուա Պերե), խորհրդային, ռուսական և անգլիական բալետի արտիստ և բալետմաստեր, Մարիինյան թատրոնի մենակատար։ 1961 թվականին Փարիզում հյուրախաղերի ժամանակ խնդրեց քաղաքական ապաստարան և դարձավ առավել հայտնի չվերադարձածներից մեկը ԽՍՀՄ։

Ռուդոլֆ Նուրիև
ռուս.՝ Рудо́льф Хаме́тович Нуре́ев
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1938(1938-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրԻրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 1993(1993-01-06)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրԼևալլուա Պերե
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա[4] և Rudolf Nureyev's grave
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունMariinsky Ballet? և Ա. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, դերասան, պարող, բալետմայստեր և կինեմատոգրաֆ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnureyev.org
Commons-logo.svg Rudolf Nureyev Վիքիպահեստում
Ռուդոլֆ Նուրիև
Ռուդոլֆ Նուրիևը ԽՍՀՄ չվերադառնալուց հետո, 1961

Հանդիսանում է 20-րդ դարի ամենահայտնի պարողներից մեկը։ Նրա դուետը բալետի անգլիացի պարուհի Մարգո Ֆոնտեյնի հետ համարվում է լենգենդային։ 1983-1986 թվականներին Նուրիևը ղեկավարել է Փարիզի ազգային օպերայի բալետի խումբը, իսկ կյանքի վերջին տարիներին փորձել է նաև որպես դիրիժոր։ Կյանքի ընթացքում հավաքել է գեղանկարներ և մշակութային այլ գործեր։

Ազգանվան ծագումԽմբագրել

Նրա ազգանվան գրելաձևը միշտ վիճաբանվել է։ Մոսկվայում և Պետերբուրգում գրել են Նուրեև (ռուս.՝ Нуреев), իսկ Կազանում և Ուֆայում՝ Նուրիև (ռուս.՝ Нуриев), թաթարական Նուրիյ (ռուս.՝ (Нурий) անվան հիման վրա։ Նուրիև անվան համար հիմք է ծառայում հենց իր այն խոսքը, որ ամբողջ աշխարհում իրեն ճանաչում են որպես «Նուրիև»[6]:.

ԿենսագրությունԽմբագրել

Ռուդոլֆ Նուրիևը ծնվել է 1938 թվականի մարտի 17-ին Վլադիվոստոկ մեկնող գնացքում, Իրկուտսկի և Սլյուդյանկա (Слюдянка) քաղաների միջև։ ԽՍՀՄ ՊԱԿ-ի փաստաղթերի համաձայն ազգությամբ թաթար է[7]։. Նրա հայրը, Համիտ Նուրիևը (1903—1985), ծնունդով Ասանովո գյուղից էր (այժմ՝ Ուֆայի շրջանում), ազգությամբ՝ թաթար։ Մայրը՝ Ֆարիդա Նուրիևան (Ագլիուլլովա) (1907—1987), ծնվել է Թաթարական Տյուգոկբաևո գյուղում (այժմ՝ Ալկեևյան շրջանում, Թաթարստան)[8][9]։. Իր կենսագրականում Նուրիևը ծնողների մասին գրում է.

«Մայրս ծնվել է հիասքանչ հնագույն քաղաք Կազանում։ Մենք մուսուլմաններ ենք։ Հայրս ծնվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայի մոտ գտնվող գյուղում։ Այսպիսով, երկկողմանի հարազատներս ազգությամբ թաթար և բաշկիր են»:

Ծնվելուց անմիջապես հետո նրա հայրը նշանակում է ստանում Մոսկվայում։ 1941 թվականին Ռուդոլֆը մոր հետ հայտնվում է շրջափակման մեջ Բաշկիրական ԻԽՍՀ-ում։ Սկսել է պարել Ուֆայի անսամբլում, իսկ 1955 թվականին ընդունվել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարան (Ա. Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիա), որտեղ սովորել է Ալեքսանդր Իվանովիչ Պուշկինի դասարանում։ Այն ավարտելուց հետո 1958 թվականին Նուրիևը դառնում է Ս. Կիրովի անվան բալետի (ներկայումս՝ Մարիինյան թատրոն) թատրոնի մենակատար։

 
Ռուդոլֆ Նուրիև (1968)
 
Նուրիևն իր դիմահարդարման սենյակում

1961 թվականի հունիսի 16-ին հյուրախաղերով եղել է Փարիզում։ ՊԱԿ-ի որոշմամբ հեռացվել է հետագա հյուրախաղերից, որոնք պետք է կայանային Լոնդոնում, որից հետո նա հրաժարվում է վերադառնալ ԽՍՀՄ։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ում հեռակա կարգով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ հայրենիքին դավաճանելու մեղադրանքով։

Շուտով Նուրիևը սկսում է աշխատել Լոնդոնի Թագավորական բալետում (Քավենտ Գարդեն թագավորական թատրոն) և կարճ ժամանակում դառնում է համաշխարհային հայտնություն։ Նա ստանում է ավստրիական քաղաքացիություն։

15 տարուց ավել Նուրիևը եղել է Լոնդոնի Թագավորական բալետի աստղն ու հանդիսացել է անգլիական հանրահռչակ պարուհի Մարգո Ֆոնտեյնի պարընկերը։ Հյուրխաղերով հանդես է եկել ողջ աշխարհով մեկ, աշխատել է շատ ինտենսիվորեն։ Օրինակ, 1975 թվականին ունեցել է մետ 300 ներկայացում։ Համարվում է, որ Ռուդոլֆն ամբողջովին փոխեց պարողի պասիվ դերը դասական բալետում։

1983-1989 թվականներին Նուրիևը հանդիսացել է Փարիզի Գրանդ օպերայի բալետի խմբի տնօրենը։ Բազմաթիվ անգամներ հանդես է եկել Իվետ Շովիրեի հետ։ Այդ ժամանակաշրջանի մեծագույն հայտանգործություններից մեկը Սիլվի Գիլլեմի “բացահայտումն” էր։ Հանդես է եկել բազմաթիվ դասական և ժամանակակից ներկայացումներում, նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում, բեմադրել է դասական բալետներ։

Կյանքի վերջին տարիներին հանդես է եկել նաև որպես ռեժիսոր։

1992 թվականի գարնանը Թաթարստանի օպերային թատրոն տնօրենի հրավիրմամբ այցելել է Կազան։ Այստեղ Նուրիևը թատրոնի տնօրինության հետ կնքել է աշխատանքային համաձայնագիր՝ Կազանյան բալետի փառատոնին մասնակցելու վերաբերյալ։

1984 թվականին նրա արյան մեջ հայտնաբերվեց ՄԻԱՎ։ Նուրիևը մահացավ ՁԻԱՀ-ից, 1984 թվականի հունվարի 6-ին, Փարիզից ոչ հեռու[10]։

Թաղված է Փարիզի մոտակայքում գտնվող Սենտ Ժենեվև դե Բուա ռուսական գերեզմանատանը (անգլ.՝ Sainte-Geneviève-des-Bois Russian Cemetery

Անձնական կյանքԽմբագրել

Ռուդոլֆ Նուրիևը հոմոսեքսուալ էր[11], սակայն պատանեկության շրջանում ունեցել է նաև հետերոսեքսուալ հարաբերություններ[12][13][14]։ 1961 թվականին նա հանդիպում է դանիացի հանրահայտ պարող Էրիկ Բրունին (1928—1986), որի հետ, որպես զույգ, մտերմիկ հարաբերություններ է ունեցել շուրջ 25 տարի, մինչև Էրիկի մահը։ [12][15][16]

ՀիշատակԽմբագրել

 
Հուշաքար Փարիզում

Կազանում, Մուսի Ջալիլյաի անվան Օպերայի և բալետի թաթարական թատրոնում յուրաքանչյուր տարի գարնան վերջում անցկացվում է Ռուդոլֆ Նուրիևի անվան դասական բալետի միջազգային փառատոն, որն անվանվել է այդպես Նուրիևի թույլտվության, երբ այցելել էր Կազան[17]։

Նուրիևի անուն է կրում Բաշկիրիայի պետական պարարվեստի քոլեջը (Ուֆա)[18] և Բալետային մշակույթի միջազգային թառատոնը, որն ամեն տարի անցկացվում է Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնում։ Քաղաքում նաև տեղադրված է Նուրիևի պատվին հուշատախտակ։ .

Իրկուտսկում 2001 թվականին տեղադրվել է Նուրիևի անվամբ հուշատախտակ[19]։.

2018 թվականին նկարահանվել է «Նուրեև։ Սպիտակ ագռավը» բրիտանական ֆիլմը։

Դերեր ներկայացումներումԽմբագրել

  • «Կարապի լիճ» — արքայազն, [1]
  • «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկը) — արքայազն
  • «Քնած գեղեցկուհին» — Կապույտ թռչուն, արքայազն
  • «Մարգարիտոն ու Արմանը» — Արման
  • Բայադերկա (Баядерка) — Սոլոր
  • «Ռայմոնդա» — մենապար, Ժան դե Բրիեն
  • «Ժիզել» — Ալբերտ
  • «Դոն Կիխոտ» — Բազիլ
  • «Կորսար» — ստրուկ
  • «Ռոմեո և Ջուլիետա» — Ռոմեո, Մերկուցիո
  • «Սիլֆիդա» — Ջեյմս
  • «Պետրուշկա» — Պետրուշկա
  • «Ռոզայի տեսիլքը» — ուրվական, տեսիլք
  • «Շեհերազադա» — ստրուկ
  • «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» — Ֆավն
  • «Ապոլոն Մուսագետ» — Ապոլոն
  • «Երիտասարդն ու մահը» — երիտասարդ
  • «Անառակ որդին»
  • «Ֆեդերա»
  • «Կորսված դրախտ»
  • «Սիլֆիդի» — պատանի
  • «Համլետ» — Համլետ
  • «Մոխրոտիկ» — Պրոդյուսեր
  • «Ինտերմեդիա»
  • «Լուսնային Պյերոն» — Պյերո
  • «Լուցիֆեր» — Լուցիֆեր
  • «Ապուշը» — Կնյազ Միշկին
  • «Օրեոլ»
  • «Սուրբ գարուն»
  • «Մավրի պավանա» — Օթելո
  • «Սև տունը»
  • «Դաս»
  • «Գիշերային ճանապարհորդություն» — Էդիպ
  • «Ալ տառը» — քահանա

Աղբյուր՝ Ռուդոլֆ Նուրիևի կայք [2]

ՖիլմերԽմբագրել

ԲեմադրություններԽմբագրել

  • 1964 — Ռայմոնդա, բալետ
  • 1964 —Կարապի լիճը, բալետ
  • 1966 — Դոն Կիխոտ (բալետ)
  • 1966 — Քնած գեղեցկուհին, բալետ
  • 1966 — Տանկրեդ
  • 1967 — «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկը (բալետ)),
  • 1977 — Ռոմեո և Ջուլիետա, բալետ
  • 1979 — Մանֆրեդ
  • 1982 — Փոթորիկ, բալետ
  • 1985 — Washington Square
  • 1986 — Բախի սյուիտ
  • 1988 — Մոխրոտիկը, բալետ
  • 1992 — Բայադերկա, բալետ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. https://actu.fr/insolite/toussaint-quelles-sont-les-celebrites-enterrees-en-essonne_46091418.html
  5. Рудольф Нуреев: бог танца и порока
  6. Выставка, посвященная Нуриеву, откроется в музее имени Бахрушина
  7. Из «Записки об измене Родине артиста балета Р. Х. Нуриева». См.: КГБ проворонил побег Нуриева
  8. Синенко С. Г. Рудольф Нуреев: истоки творчества, превратности судьбы. Художественно-документальное повествование. — Уфа: Китап, 2008. — 192 с.
  9. Сайт Рудольф Нуреев
  10. Nureyev Did Have AIDS, His Doctor Confirms". The New York Times (John Rockwell). 16 January 1993. Retrieved 18 September 2011.
  11. Дольфюс Ариан։ «Непокоренный Нуреев - Дольфюс Ариан» 
  12. 12,0 12,1 Kavanagh, Julie Nureyev: The Life (2007) ISBN 978-0-375-40513-6
  13. The Canadian Press (2009-11-30)։ «TV dance-winner Archambault tackles Nureyev - Arts & Entertainment - CBC News»։ Cbc.ca։ Վերցված է 2012-05-03 
  14. John Ezard and Carolyn Soutar (հունվարի 30, 2003)։ «Nureyev and me | Stage»։ The Guardian։ Վերցված է 2012-05-03 
  15. «Literary Review»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է մարտի 13, 2009 
  16. «Rudolf Nureyev Foundation Official Website»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է մարտի 19, 2009 
  17. Нуриевский фестиваль на сайте Татарского театра оперы и балета им. М.Джалиля
  18. Башкирское хореографическое училище
  19. Первый выход Нуреева / Г. Гайда; Интервью вела О. Соболева // Иркутск,- 2001.- 30 нояб.- .7

ԳրականությունԽմբագրել

  • Колум Маккэнн. Танцовщик
  • Данциг Р. В. Вспоминая Нуреева. След кометы / Пер. с нидерл. И. Михайловой. СПб.: Геликон Плюс, 2012. — 368 с., 500 экз., ISBN 978-5-93682-809-6
  • Стюарт Отис. Рудольф Нуреев: Вечное движение = Perpetual motion: the public and private lives of Rudolf Nureyev. — Смоленск: Русич, 1999. — ISBN 5-88590-870-2
  • Рюнтю Юри Мэттью. Руди Нуреев без макияжа. — М.: Новости, 1995. — ISBN 5-7020-0981-9
  • Ролан Пети. Тан лие с Нуриевым.
  • Диана Солуэй. Рудольф Нуреев на сцене и в жизни.
  • Ариан Дольфюс. Непокоренный Нуреев.
  • Сергей Синенко. Рудольф Нуреев: Истоки творчества, превратности судьбы.
  • Н. Я. Надеждин. Рудольф Нуриев. М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2011. 224 с., ил., Серия «Секрет успеха», 3 000 экз., ISBN 978-5-98986-448-5, ISBN 978-5-271-31857-3
  • Красовская В. Рудольф Нуреев // Профили танца. — СПб.: Академия Русского балета им. А.Я. Вагановой, 1999. — С. 297—299. — 400 с. — (Труды Академии Русского балета имени А.Я. Вагановой). — 2000 экз. — ISBN 5-93010-001-2

Արտաքին հղումներԽմբագրել