Զուր զգուշավորություն (ֆր.՝ La Fille mal gardée, բառացի՝ Վատ դաստիարակված դուստր), երկու գործողությունից բաղկացած բալետ, որը բեմադրել է ֆրանսիացի բալետմաստեր Ժան Դոբերվալը։

Զուր զգուշավորություն
ֆր.՝ La Fille mal gardée
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակբալետ
ԽորեոգրաֆԺան Դոբերվալ
 La fille mal gardée Վիքիպահեստում

Պրեմիերան տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի մեկին, Բորդոյում[1][2]։ Հատուկ բալետի համար երաժշտություն չի գրվել, Ժան Դոբերվալը օգտագործել է ֆրանսիական ժողովրդական մեղեդիներ[3]։ «Զուր զգուշավորություն» բալետը մեր օրեր հասած դասական խաղացանկի միակ բալետն է, որտեղ հերոսները պրեմիերայի օրվա հանդիսատեսի ժամանակակիցներն էին[4]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Ժան Դոբերվալը Ժան Ժորժ Նովերի աշակերտն էր և գործուն բալետի ստեղծման գործում (ballet d’action) նրա խորեոգրաֆիկ գաղափարի շարունակողը։ Նա կատակերգական բալետի հիմնադիրն է։ Նրա բեմադրություններում կերպարները ոչ աստվածներն էին, ոչ էլ` հին հերոսները, այլ` ժողովրդի ներկայացուցիչները, այսպես կոչված` երրորդ խավի մարդիկ, ամենահասարակ մարդիկ` իրենց թերություններով, արատներով, կենցաղային անկարգավորվածությամբ և առանց համընդհանուր հետաքրքրությունների և պահանջների։ Այս գեղագիտությունը 18-րդ դարի վերջին նորարարություն էր, առաջին անգամ ցածր խավի ներկայացուցիչները տեղ էին զբաղեցնում բալետային բեմում[2]։

Ժ. Նովերին` Փարիզի թագավորական երաժշտության ակադեմիայի բալետային խմբի տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո այդ պաշտոնը 1781-1783 թվականներին զբաղեցնում է Ժան Դոբերվալը, որը, սակայն, երկար չի մնում այդ պաշտոնում։ Նա 1783 թվականին հեռանում է պաշտոնից և իր բեմադրությունների մեծ մասն իրականացնում է Բորդոյի երաժշտական թատրոնի բալետային խմբում, որտեղ և շուտով տեղափոխվում է և որտեղ գավառական հասարակությունը բարյացակամորեն էր ընդունում հասարակ մարդկանց մասին բալետները, որոնք միշտ հայտնվում էին կատակերգական իրավիճակներում և դուրս էին գալիս այդ իրավիճակից ոչ թե բարձր ուժերի կամ մեծ հերոսների օգնությամբ, այլ` սեփական հնարամտության և կենսուրախության, նրբանկատության և խորամանկության շնորհիվ։

Նրա այդպիսի բալետներից է երկու գործողությամբ Le Ballet de la paille ou Il n’y a qu’un pas du mal au bien («Բալետ ծղոտի մասին կամ Վատից լավ միայն մեկ քայլ է») բալետը[2][3]. հենց հեղինակն է այսպես վերնագրել իր ստեղծագործությունը, որը հետագայում նվաճել է բոլոր համաշխարհային բալետային բեմերը և ավելի հայտնի է La Fille mal gardée անվամբ։

Թատերական աշխարհում բալետի սյուժետային ֆաբուլայի ձևավորման մասին կան տարբեր լեգենդներ։ Վարկած կա, որ Ժ. Դոբերվալն ինքը չի ստեղծել բալետի սյուժեն, այլ մի անգամ ինչ-որ գյուղում տեսել է այդ լրիվ իրական, փաստացիորեն տեղի ունեցած պատմությունը։ Բալետմաստերը ծիծաղելով զվարճալի դեպքի վրա` որոշել է առարկայացնել այն բեմում[5]։

Ըստ մյուս տարբերակի, նրան ոգեշնչել է Շոֆարի աշխատանքի օֆորտը (Pierre-Philippe Choffard) (1730-1809 թվականներ)` ըստ Բոդուենի կենցաղային կատակերգական տեսարանով նկարի, որտեղ տարեց կինը խիստ նախատում է երիտասարդ աղջկան, իսկ աստիճաններով տաբատը ձեռքին փախչում էր նրա սիրեկանը։

Կա նաև այլ տարբերակ, որտեղ գեղեցկադեմ Կոլենի կերպարով Ժան Դոբերվալն ակնարկել է իրեն և սեփական սիրային արկածները[6]։

Գործող անձինք և սյուժե խմբագրել

Գործող անձինք և սյուժեն ներկայացված են կոմպոզիտոր Ֆերդինան Գերոլդի տարբերակից։ Սկզբնապես ըստ Ժ. Դոբերվալի կերպարների անունները մի փոքր տարբերվել են ավելի ուշ կատարված խմբագրումներից։ Այսպես, գլխավոր հերոսներին անվանել են ոչ թե Լիզա (ֆր.՝ Lise) և Կոլեն (ֆր.՝ Colin), այլ Լիզոն (Lison) և Կոլա (Colas): Իսկ Ժամանակակից Մերցելինան անվանվում էր որբ և այրի Ռագոտո (Ragotte), կամ ավելի ուշ տարբերակներում` Սիմոնա (Simone), դրա հետ միաժամանակ դերը միշտ տղամարդ էր կատարում։

Գործող անձիք խմբագրել

  • Մարցիլենա՝ ունևոր գյուղացի (այլ խմբագրումներում` Սիմոնա)
  • Լիզա՝ նրա աղջիկը
  • Կոլեն՝ աղքատ գյուղացի
  • Միշո՝ վարձակալ
  • Նիկեզ՝ նրա որդին (այլ խմբագրումներում Ալեն[7]
  • Նոտար

Լիզայի ընկերուհիներ, գյուղացիներ։

Սյուժե խմբագրել

Մարցելինան երազում էր շահավետ կազմակերպել իր գեղեցկուհի աղջկա՝ Լիզայի և տեղացի հարուստ Միշոյի որդու՝ Նիկեզի ամուսնությունը։ Բայց աղջիկն արդեն ինքն էր ընտրել իր սիրելիին. դա հարևան աղքատ գյուղացի տղա Կոլենն էր։ Իրադարձությունների այսպիսի շրջադարձը ձեռնտու չէր նյութական բարեկեցություն փնտրող մայրիկի համար, և նա աչքը չի կտրում աղջկանից, խոչնդոտելով նրա և Կոլենի հանդիպումներին։ Բայց ճարպիկ չքավորը չէր պատրաստվում դավաճանել սիրելիին։ Նա սողոսկում է տան խորդանոց, որտեղ ապրում են Մերցելինան և Լիզան, և թաքնվում է դեզի մեջ։ Իսկ Մարցելենան ոչինչ չիմանալով Կոլենի խարդավանքի մասին, ծրագրել էր սեփական խարդավանքը. որպեսզի աղջիկը, պահը չկորցնելով, չփախչի աղքատ սիրեցյալի մոտ, նա աղջկան փակի տակ է պահում նույն խորդանոցում, որտեղ թաքնվել էր Կոլենը։ Իսկ նա ակտիվորեն պատրաստվում էր ըմբոստ աղջկա մոտալուտ հարսանիքին և միայն այն ժամանակ, երբ տանը հավաքվում են բոլորը` նոտարը, հարուստ Միշոն, նրա որդին` փեսացու Նիկեզը, գյուղացի հյուրերը, նա հանդիսավոր կերպով բաց է թողնում կալանավոր աղջկան խորդանոցից։ Սակայն ներկաների ուշադրության կենտրոնում հայտնվում են երկու սիրահարները` Լիզան և Կոլենը, և այն էլ ինչ տեսքով։ Մարցելինայի նյութական բարօրության ծրագրերը վիճակված չեն իրականանալու. դժբախ մայրիկին, որն ամեն ինչ այնպես հանգամանորեն մտածել էր և ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցառումները, ոչինչ չի մնում անել, քան համաձայել Լիզայի և Կոլենի հարսանիքին։

Պրեմիերա խմբագրել

  • 1789 թվականի հուլիսի 1՝ Բորդո, Մեծ երաժշտական թատրոն՝ Le Ballet de la paille ou Il n’y a qu’un pas du mal au bien («Բալետ ծղոտի մասիս, կամ Վատից լավ միայն մի քայլ է») անվամբ, ըստ հավաքական երաժշտության։ Գլխավոր դերերը կատարել են. Մարի Մադլեն Կրեսպե՝ Լիզա, Էժեն Յուս՝ Կոլա, Պարող Ֆրանսուա լե Ռիշ՝ խիստ, այրի մայրիկ Ռագոտա։

Բեմադրություններ խմբագրել

Դոբերվալը հանդիսատեսի շրջանում մշտապես հաջողություն ունեցող բալետը կրկնել է այլ բեմերում։ Այնուհետև բեմադրությունները սկսել են թարմացվել այլ բալետմայստերների կողմից ևս։ Սկզբում բեմադրողն օգտագործում էր իր ճաշակով ցանկացած երաժշտություն։ 1796 թվականին Պ. Գավոն կատակերգական օպերայում բալետը վերափոխելու համար երաժշտություն է գրել, և այս երաժշտությունն օգտագործել է Օմերն իր բալետի բեմադրության համար։ Սակայն Պիեր Գավոյի երաժշտությունը երկար կյանք չի ունեցել։ 1828 թվական կոմպոզիտոր Ֆերդինան Գերոլդը վերջապես բալետին նվիրել է մնայուն երաժշտություն։ Իսկ 1864 թվականին իր երաժշտական տարբերակն է առաջարկել բալետմայստեր Պ. Գերտելը։ Այս կերպով մեկ ստեղծագործությունը միանգամից ունեցել է երկու պարտիտուրա։ Բալետն անցել է գրեթե բոլոր համաշխարհային երաժշտական թատրոններով[3][6]։

Բալետը լի էր անպարկեշտ հումորով և երկդիմի ակնարկով։ Այս սիրային տեսարանները տարբեր ժամանակ տարբեր ձևով էին բեմադրում` կախված տվյալ ժամանակաշրջանում ընդունված էթիկայի նորմերից, որոնք արագ էին փոխվում. դեզը մեկ դրվում էր բեմի կենտրոնում, որպես գլխավոր գործողության կատարման վայր, մեկ` հեռացվում էր աչքից հեռու, դեկորներից այն կողմ, իսկ առաջին պլանում աշխատասեր Լիզան էր, որը կախված բեմադրողի երևակայությունից և գյուղական կենցաղի շրջանակներում նրանց առանձնահատկությունների մասին ունեցած գիտելիքներից, կերակրում էր իրական հավերի, լվացք և արդուկ էր անում, ճախարակում էր կամ դառնորեն շունչ քաշելով, վառ պատկերացնում էր երջանիկ ընտանեկան կյանք, որտեղ ինքն էր, Կոլենը և իրենց երեխաները[6], մի խոսքով, զբաղվում էր ամնեն ինչով, բացի ըստ սցենարի խորդանոցում սիրելիի հետ ողջագուրվելուց։

Որոշ բեմադրություններ

  • 1971 թվականի ապրիլի 30` Դոբերվալը կրկնել է բեմադրությունը Լոնդոնի Pantheon Theater թատրոնում` տալով բալետին նոր անվանում La Fille mal gardée (այս անվանումը այն ժամանակ արդեն օգտագործվել է այլ ստեղծագործություններում, մասնավորապես, այդպես է անվանվել Դյունիի կատակերգական օպերան ըստ Շարլ Սիմոնի և Ժյուստին Ֆավարովի լիբրետոյի[8], որն անցկացվել է 1758 թվականին Փարիզի իտալական թատրոնում), գլխավոր դերերում էին Մարի Մադլեն Կրեսպը` Լիզա, Շառլ Դիդլո` Կոլա։

Այդուհետ Ժ. Դոբերվալի բալետը հաղթանակած անցել է Եվրոպայի բեմերով։

  • 1793 թվական` «Սան Սամուելի» թատրոն, Վենետիկ, բեմադրությունը ըստ Ս. Վիգանոյի, Մ. Վիգանո` Լիզա, Ս. Վիգանո` Կոլեն։

Նույն բեմադրւթյունը ներկայացվել է Վիենայում (1794), Մարսելում (1795), Լեոնում (1796), Նեապոլում (1797)[1].

  • 1796 թվական` կոմպոզիտոր Պ. Գավոն վերամշակել է Դոբերվալի լիբրետոն, դարձնելով այն կատակերգական օպերա և անվանելով Lise et Colin ou la surveillance inutile («Լիզա և Կոլեն, կամ անօգուտ հսկողություն», այլ թարգմանությունում` Զուր զգուշավորություն), պրեմիերան կայացել է 1796 թվականի օգոստոսի 4-ին, Փարիզի Ֆեյդո թատրոնում։
  • 1800 թվականի դեկտեմբերի 14` Մոսկվայի Պետրովսկի թատրոն, «Խաբված պառավ» անվամբ։ Բալետմաստեր` Ջ. Սոլոմոնի, Սոլոմոնիի դուստր` Լիզա[1]։
  • 1803 թվական` Պ. Գավոյի երաժշտական տարբերակը վերամշակվել է Ժ. Դոբերվալի աշակերտ, բալետմաստեր Ժ. Օմեռի կողմից La Fille mal gardée անվամբ, բալետը ցուցադրվել է 1803 թվականի փետրվարի 13-ին, թագավորական երաժշտության ակադեմիայում (Փարիզ)։ 1809 թվական օգոստոսի 31` նույն բեմադրությունը վերածնվել և ցուցադրվել է Վիեննայի Բուրգ թատրոնում։
  • 1803 թվական հոկտեմբերի 13` Փարիզի «Պորտ Սեն Մարտենի» թատրոն։ Բեմադրող` Է. Յուս, Լաուռա` Լիզա, Սպիտալե (կամ Կորնիոլ)` Կոլեն , Արման` Ալեն, Օսար` Սիմոնա[1]։
  • 1808 թվականի մայիսի 5` Մոսկվայի Արբատի թատրոն, «Վատ դաստիարակված դուստր, կամ Անօգուտ զգուշավորություն»։ Բալետմաստեր` Ժ. Լամիրալ, Ե. Լամիրալ` Լիզա[1]։
  • 1808 թվական` Պետերբուրգի Մեծ թատրոն, «Լիզա և Կոլեն, կամ Զուր զգուշավորություն» անվամբ։ Բեմադրող` Շ. Դիդլո[1]։
  • 1814 թվական` Վիեննայում, բալետմաստեր` Լյուի Դյուպրե, թարմացվել է խորեոգրաֆ Ժ. Դոբերվալի կողմից։
  • 1818 թվականի սեպտեմբերի 20` Պետերբուրգի Մեծ թատրոն, վերականգնում. բալետմայստեր` Շ. Դիդլո, Ա. Բեռնադելի` Լիզա, Ն. Արտեմև` Կոլեն, Ֆ. Բեռնադելի` Մարցելինա։
  • 1818 թվականի հոկտեմբերի 15` Մոսկվայի կայսերական խումբ, «Ժանետա և Կոլեն, կամ Գյուղական հարանիք»։ Բալետմաստեր` Ֆ. Բերնադելի։ 1827 թվականի հունիսի 25-ին, երբ կառուցվել է Մոսկվայի Մեծ թատրոնը, բեմադրությունը տեղափոխել են այնտեղ, «Զուր զգուշավորություն» անվամբ, ըստ անհայտ կոմպոզիտորի երաժշտության, Դարյա Լապուխինա` Լիզա, Ժոզեֆ Ռիշար` Կոլեն[1]։
  • 1828 թվականի ապրիլի 29` Պետերբուրգի Մեծ թատրոն, Շ. Դիդլոյի բեմադրությունների վերականգնում, Լիզա` Ա. Բերտրան Ատրյուկս։
  • 1828 թվական` Փարիզ, Գրանդ օպերա, առաջին անգամ ըստ կոմպոզիտոր Լ. Գերոլդի երաժշտության, որը գրվել է բալետի լիբրետոյի համար` Ռոսինիի երաժշտության հետ միասին։ Գլխավոր դերերում` Պոլին Մոնտեսյու` Լիզա, Մ. Լոներ` Կոլեն[3]։
  • 1837 թվականի սեպտեմբերի 15` Փարիզի Թագավորական երգի և պարի ակադեմիա, բեմադրության վերաթարմացում` Լուի Գերոլդի երաժշտությամբ, սակայն հավելյալ պա դե դեով, որը գրել է Է. Լեբորնը Ֆ. Էսլերի համար։ Առաջին կատարողներն են Ֆ. Էսլերը` Լիզա, Ժ. Մազիլեն` Կոլեն։

Ըստ Լուի Գերոլդի երաժշտության բալետը բազմիցս բեմադրվել է Եվրոպայի բեմերում։

  • 1853 թվականի փետրվարի 23` Թագավորական երաժշտության ակադեմիա (Փարիզ), խորեոգրաֆ` Ա. Սեն Լեոն (Ժ. Օմերի խմբագրմամբ) Է. Բեսոն` Լիզա, Լ. Պետիպա` Կոլեն[1]։
  • 1864 թվականի նոյեմբերի 7` Պոլեմ Տալոնին ըստ Պ. Գերտելի երաժշտության ստեղծել է բալետի նոր տարբերակ, Դրեզդենի պետական օպերաում[3]։
  • 1865 թվական` բեմադրությունն ըստ Ժյուլ Պեռոյի, Մեծ թատրոն (Սանկտ Պետերբուրգ)։
  • 1885 թվական` բեմադրությունն ըստ Մ. Պետիպայի և Լ. Իվանովի, ըստ Պ. Գերտելի երաժշտության, «Զուր զգուշավորություն» անվամբ, Սանկտ Պետերբուրգի կայսերական խումբ։ Գլխավոր դերերում էին Վիրջինա Ցուկին և Պավել Գերտդը[3]։ Բալետի այս տարբերակը գրվել է ըստ Վլադիմիր Ստեպանովի համակարգի, որն այժմ գտնվում է Հարվարդի համալսարանի գրադարանում, Սերգեևի հավաքածուում։
  • 1891 թվականի նոյեմբերի 24` Մեծ թատրոն, Մոսկվա, բալետմաստեր` Խ. Մենդես։
  • 1894 թվականի սեպտեմբերի 25` Մարիինյան թատրոն, Սանկտ Պետերբուրգ, բալետմայստեր` Լ. Իվանով, որը բեմադրությունը կրկնել է ըստ Պ. Գերտելի երաժշտության, Պ. Գեռդտ` Կոլեն, Գ. Գանտենբերգ` Լիզա, Ա. Գորսկիյ` Նիկեզ, Է. Չեկետի` Մարցելինա։
  • 1903 թվականի դեկտեմբերի 20` բեմադրությունը ըստ Ա. Գորսկու, Մեծ թատրոն, իր տարբերակում ավելացրել է Ռ. Դրիգոյի երաժշտությունը։
  • 1912 թվական` կարճ տարբերակը, Աննա Պավլովայի խումբ, Լոնդոն, Ա. Պավլովա` Լիզա։
  • 1930 թվական` Ա. Մոսոլովը ավելացրել է ևս մեկ գործողություն, Լիզայի և Կոլենի հարսանիքի երաժշտությանը։
  • 1937 թվական` Ամերիկայի շարժական թատրոն, Նյու Յորք, բալետմայստեր` Մ. Մորդկին, Լ. Չեյզ` Լիզա, Մ. Մորդկին` Կոլեն։
  • 1937 թվականի հունվարի 10` բեմադրությունը ըստ Լ. Լավրովսկովի, Միխայլովսկի թատրոն[3], ըստ Պ. Գերտելի երաժշտության, երաժշտությունը լրացվել է Լ. Դելիբի, Ռ. Դրիգոյի, Լ. Մինկուսի, Չ. Պունիի, Ա. Ռուբինշտեյնի (մշակումը ըստ Պ. Ֆելդտայի)։ Գ. Կիրիլովա` Լիզա, Ս. Դուբինին` Կոլեն, Ա. Օռլով` Մարցելինա։
  • 1944 թվական` բեմադրությունը ըստ Ֆ. Լապուխովի, ըստ Պ. Գերտելի երաժշտության, Միխայլովսկի թատրոն, Մարիինյան թատրոն։
  • 1960 թվական` Թագավորական բալետ, «Կովենտ գարդեն» թատրոն, Լոնդոն։ Ն. Ներինա` Լիզա, Դ. Բլեռ` Կոլեն, Ա. Գրանտ` Ալեն։ Բալետը բեմադրվել է պայծառ գրոտեսկային ոճով և ստացել է բազմաթիվ դրական գնահատականներ։
  • 1971 թվականի մայիսի 3` Մարիինյան թատրոն, բեմադրող` Օ. Վինոգրադով, Գ. Պոկրիշկինա` Լիզա, Ն. Դոլգուշին` Կոլեն, Ն. Բոյարչիկով` Մարցելինա։
  • 1985 թվական` Կոլդ Բեսին (Claude Bessy) բեմադրել է հայտնի բալետի իր տարբերակը La Fille mal gardée անվամբ, Փարիզի պետական օպերային կից դպրոց, խորեոգրաֆիան` ըստ Դմիտրի Ռումանովի[9][10]։
  • 1990-ական թվականներ` Միխայլովսկի թատրոն, բեմադրող` Ն. Բոյարչիկով, Ա. Լոմաչենկովա` Լիզա, Ա. Պլոմ` Կոլեն։ Լիզայի դերը Մոսկվայում և Լենինգրադում նաև կատարել են Ե. Լյուկոմը, Մ. Կոժուխովան, Ե. Սմիոնովան, Տ. Վեչեսլովան, Մ. Սեմյոնովան, Օ. Լեպեշինսկայան, Ռ. Ստրուչկովան, Լ. Լեժնինան, Մ. Կուլիկը և այլն, Մարցելինայի դերը կատարել են Վ. Գելցերը, Վ. Ռյաբցևը, Տ. Ստուկոլկինը, Վ. Ցապլինը, Ա. Չեկրիգինը, Գ. Յանինը, Ա. Դոմաշյովը և այլն։
  • 2001 թվականի մայիսի 30` Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն, ըստ Լ. գերոլդի երաժշտության, բեմադրող` Օ. Վինոգրադով։
  • 2002 թվականի հունվարի 29` Մեծ թատրոն, Մոսկվա, ըստ Լ. Գերոլդի երաժշտության։ Խորեոգրաֆիան` Ֆ. Աշտոնի, բալետմայստեր բեմադրող` Ա. Գրանտ, Ն. Կապցովա` Լիզա, Գ. Յանին` Ալեն։
  • 2009 թվականի նոյեմբերի 6` Մեծ թատրոն, Մոսկվա, բեմադրող` Յուրի Գրիգորովիչ, Անաստասիա Սոբոլևա և Դարյա Բոչկովա` Լիզա, Կլիմ Եֆիմով և Արտեմ Բելյակով` Կոլենref>Большой театр покажет старейший балет «Тщетная предосторожность»</ref>։
  • 2014 թվականի մարտի 27` Միխայլովսկի թատրոն, Սանկտ Պետերբուրգ, ըստ Լ. Գերոլդի երաժշտության` մշակված Ջ. Լանչբերի կողմից։ Խորեոգրաֆիան` Ֆ. Աշտոնի, բալետմայստեր բեմադրող` Մ. Մերսերեր և Մայքլ Օ'Հեյր[11], Անաստասիա Սոբոլևա, Անժելինա Վորոնցովա` Լիզա, Վիկտոր Լեբեդև, Իվան Զայցև` Կոլեն[12], Մ. Օ'Հեյր և Նիկոլայ Ցիսկարիձե` այրի Սիմոնա[13][14][15], Ալեքսեյ Կուզնեցով` Ալեն։
  • Իր կենդանության ժամանակ, 1789 թվականին այս բալետը շատ նշանավոր խորեոգրաֆների ուշադրություն է գրավել, իսկ դերակատարները աշխարհահռչակ բալետի աստղեր էին, բայց այս բոլոր ստեղծված ներկայացումները ամուր հիմնված են Ժան Դոբերվալի ամենաառաջին ներկայացման վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Маленькая балетная энциклопедия // ТЩЕТНАЯ ПРЕДОСТОРОЖНОСТЬ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 Жан Доберваль Արխիվացված 2012-03-30 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Oxford Dictionary of Dance: La Fille mal gardée
  4. «Тщетная предосторожность». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  5. Д. М. Трускиновская. «100 великих мастеров балета», лист 4, Издательство: Вече, 2010 г., ISBN 978-5-9533-4373-2
  6. 6,0 6,1 6,2 ««Тщетная предосторожность»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  7. «Тщетная предосторожность». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  8. Duni Egidio Romoaldo
  9. «Paris Opera Ballet School». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  10. Fille Mal Gardée — Paris Opera School
  11. Премьера постановки в Михайловском театре
  12. «Тщетная предосторожность» в Михайловском театре. «Коммерсантъ» № 53, 29.03.2014
  13. ИТАР-ТАСС.27.03.2014."Тщетная предосторожность" в Михайловском театре
  14. Михайловский театр: «Тщетная предосторожность»
  15. Николай Цискаридзе выступит в Михайловском театре. «Известия», 11.03.2014

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուր զգուշավորություն» հոդվածին։