Իլյա Ռոմանովիչ Պրիգոժին, (ֆր.՝ Ilya Prigogine, հունվարի 12 (25), 1917[1] կամ հունվարի 25, 1917(1917-01-25)[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մայիսի 28, 2003(2003-05-28)[1][4][5][…], Բրյուսել), հրեական ծագում ունեցող բելգիացի[22] ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս[22], Բելգիայի վիկոնտ։ 1977 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի բնագավառում։ Նրա պատվին է կոչվել (11964) Պրիգոժին աստղակերպը։

Իլյա Պրիգոժին
ռուս.՝ Илья́ Рома́нович Приго́жин
ֆր.՝ Ilya Romanovich Prigogine
Ծնվել էհունվարի 12 (25), 1917[1] կամ հունվարի 25, 1917(1917-01-25)[2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էմայիսի 28, 2003(2003-05-28)[1][4][5][…] (86 տարեկան)
Բրյուսել
Քաղաքացիություն Բելգիա և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, քիմիկոս և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Օսթինի տեխասյան համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա և ֆիզիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Գիտության պատմության միջազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԲրյուսելի ազատ համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][6], անգլերեն[7][6] և ռուսերեն
Գիտական ղեկավարThéophile de Donder?
Եղել է գիտական ղեկավարRadu Bălescu?, Adi Bulsara?, Manuel García Velarde?, Harry Friedmann?, Grégoire Nicolis?[8], Zili Zhang?[8], Michael Vladimirovich Rosenberg?[8], Werner Horsthemke?[8], Leon Brenig?[8], Bernard Lavenda?[8], Francisco de Assis Bosco?[8], Dilip Kondepudi?[8], Alexandre Serge François Pomposo?[8], Alkis P. Grecos?[8], André de Palma?[8], Paul Mandel?[8], Ping Chen?[9] և Pierre M. V. Résibois?[8]
Ազդվել էԼյուդվիգ Բոլցման և Théophile de Donder?
Պարգևներ
 Ilya Prigogine Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իլյա Ռոմանովիչ Պրիգոժինը ծնվել է 1917 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում, եղել հրեական ունևոր ընտանիքի երկրորդ որդին։ Նրա հայրը՝ գործարանատեր, Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանի շրջանավարտ[23] Ռուվիմ Աբրամովիչ Պրիգոժինը (?, Մոգիլյով – 1974), եղել է ժամագործ և ոսկերիչ Աբրահամ Վուլֆովիչ Պրիգոժինի ընտանիքից (1859 – 1911), մինչև Մոսկվա տեղափոխվելը ավարտել է Մոգիլյովի ռեալական ուսումնարանը։ 1913 թվականին Կրեստովսկի հրապարակում կազմակերպել է լաքաներկային արտադրություն[24][25]։ Մայրը` դաշնակահարուհի, Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողուհի Յուլիա Լայվիկովնա Վիխմանն է, (1892, Գոմել – ?)[26][27]։ Եղբայրը` Ալեքսանդր Պրիգոժինը (ֆր.՝ Alexandre Prigogine, 1913 –1991), եղել է օրնիթոլոգ և հայտնի է Բելգիական Կոնգոյի թռչունների ուսումնասիրություններով[27][28]։

1921 թվականին ընտանիքը Խորհրդային Ռուսաստանից նախ տեղափոխվել է Լիտվա, (Կաունաս), իսկ մեկ տարի հետո բնակություն հաստատել Բեռլինում, որտեղ բնակվում էր հորեղբոր ընտանիքը[29][30]։ Սակայն 1929 թվականին Գերմանիայում հակահրեական տրամադրությունների աճման պատճառով Պրիգոժինները որոշել են բնակություն հաստատել Բելգիայում, որտեղ Իլյան ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը[31]։ 1961 թվականից մինչև 1966 թվականը Պրիգոժինը համագործակցել է Չիկագոյի Ֆերմի ինստիտուտի հետ:1967 թվականին Պրիգոժինը Օստինում հիմնադրել է Համալիր քվանտային համակարգերի ուսումնասիրությունների կենտրոնը (անգլ.՝ Center for Complex Quantum Systems

Իլյա Պրիգոժինի աշխատանքների հիմնական մասը նվիրված է անհավասարակշռային թերմոդինամիկային և անդարձելի գործընթացների վիճակագրական մեխանիկային։ Կարևորագույն նվաճումներից մեկն այն է, որ ցույց է տրվել անհավասարակշիռ թերմոդինամիկ համակարգերի գոյությունը, որոնք որոշակի պայմաններում արտաքին միջավայրից կլանելով նյութ և էներգիա, կարող են իրականացնել որակական թռիչք դեպի բարդացում (դիսիպատիվ համակարգ)։ Ընդ որում՝ այդպիսի թռիչքը հնարավոր չէ կանխատեսել՝ ելնելով ստատիստիկայի դասական օրենքներից։ Այդպիսի համակարգերը հետագայում կոչվել են նրա անունով, և 1947 թվականին կատարած աշխատանքների շնորհիվ հնարավոր է դարձել հաշվարկել այդպիսի համակարգերը։

Վիճակագրական մեխանիկայի բնագավառում խոր հետազոտություններ է իրականացրել Լիուվիլի հավասարման ուսումնասիրման գործում՝ նրա լուծումների և Շրեդինգերի հավասարումների լուծումների միջև անալոգիա անցկացնելով։

Ապացուցել է գծային թերմոդինամիկայի ոչ հավասարակշռային գործընթացների հիմնական թեորեմներից մեկը,որը բաց համակարգում էնթրոպիայի արտադրության նվազագույնի վերաբերյալ է։ Ոչ գծային բնագավառում Գլենսդորֆի համահեղինակությամբ ձևակերպել է Գլենսդորֆ-Պրիգոժինի էվոլյուցիայի հիմնական չափանիշները։ «The Rediscovery of Time» աշխատությունում ներմուծել է «վերաբացված ժամանակներ» հասկացությունը, որը պարզաբանում է ժամանակի գոյության բացահայտման խնդիրը։

1982 թվականին Պրիգոժինը դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ[32]։ Նրա աշխատանքները բազմիցս թարգմանվել են ռուսերեն լեզվով։ Նրա աշխատանքներին են դիմում ոչ միայն ֆիզիկոսները և քիմիկոսները, այլ նաև կենսաբանները, հնէաբանները, մաթեմատիկոսները, պատմաբանները և բանասերները։

1955 թվականին պարգևատրվել է Ֆրենկի մրցանակով։

1989 թվականին Բելգիայի թագավորը Պրիգոժինին շնորհել է վիկոնտի տիտղոսը։

1992 թվականին Պրիգոժինն ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը» հռչակագիրը[33]։

Իլյա Պրիգոժինը մահացել է 2003 թվականի մայիսի 28-ին Բրյուսելում։

Ընտանիք

խմբագրել
  • Առաջին կինը` բանաստեղծ Հելեն Յոֆե (ֆր.՝ Hélène Jofé, 1921—1988)[34],
    • տղան` Իվ (ֆր.՝ Yves Prigogine, ծնված 1945 թվականին), անտրոպոլոգ,
  • Երկրորդ կինը` Մարինա Պրոկոպովիչ (անգլ.՝ Marina Prokopowicz),
    • տղան` Պասկալ (ֆր.՝ Pascal Prigogine, ծնվել է 1970 թվականին)։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • Բարեկամության պարգև (մարտի 12, 1997 թվական, Ռուսաստան) — Ռուսաստանի և Բելգիայի միջև գիտական կապերի ամրապնդման գործում մեծ ներդրման համար[35]
  • Նոբելյան մրցանակ քիմիայից (1977)
  • Ն. Բոգոլյուբովի անվան մրցանակ (1999)
  • Ֆրանկի մրցանակ (1955)
  • Հոնդի մրցանակ (1983)
  • Կամպե դե ֆերեի մրցանակ (1994)
  • Կոտենիուսի մեդալ (1975)
  • Ռումֆորդի մեդալ (1976)

Աշխատություններ

խմբագրել
  • Пригожин И. Введение в термодинамику необратимых процессов. — М.: ИЛ, 1960. — 150 с.
  • Пригожин И. Неравновесная статистическая механика. — М.: Мир, 1964. — 314 с.
  • Пригожин И., Дефэй Р. Химическая термодинамика. — Новосибирск: Наука, 1966. — 510 с.
  • Гленсдорф П., Пригожин И. Термодинамическая теория структуры, устойчивости и флуктуаций. — М.: Мир, 1973. — 280 с.
  • Пригожин И. От существующего к возникающему: Время и сложность в физических науках. — М.: Наука, 1985. — 328 с.
  • Пригожин И., Стенгерс И. Порядок из хаоса. Новый диалог человека с природой. — М.: Прогресс, 1986. — 432 с.
  • Николис Г., Пригожин И. Самоорганизация в неравновесных системах: От диссипативных структур к упорядоченности через флуктуации. — М.: Мир, 1979. — 512 с.
  • Николис Г., Пригожин И. Познание сложного. — М.: Мир, 1990. — 358 с.
  • Пригожин И. Молекулярная теория растворов. — М.: Металлургия, 1990. — 344 с.
  • Пригожин И., Стенгерс И. Время. Хаос. Квант. — М.: Прогресс, 1994. — 266 с.
  • Пригожин И. Конец определенности. — Ижевск: РХД, 2001. — 216 с.
  • Пригожин И., Кондепуди Д. Современная термодинамика. От тепловых двигателей до диссипативных структур. — М.: Мир, 2002. — 464 с.
  • Пригожин И. Определено ли будущее. — Ижевск: ИКИ, 2005. — 240 с.
  • Пригожин И. Философия нестабильности Արխիվացված 2007-09-14 Wayback Machine // Вопросы философии. — 1991. — № 6. — С. 46-52.

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
  3. 3,0 3,1 3,2 Пригожин Илья Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  6. 6,0 6,1 CONOR.Sl
  7. YouTube video — ed. size: 500000000
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Mathematics Genealogy Project — 1997.
  9. https://en.nsd.pku.edu.cn/faculty/retired/241142.htm
  10. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000019080
  11. https://www.rsc.org/prizes-funding/prizes/archives/bourke-award/
  12. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1972. — P. 8405. — ISSN 0242-6773
  13. https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
  14. The Nobel Prize in Chemistry 1977Nobel Foundation.
  15. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  16. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1978. — P. 3503. — ISSN 0242-6773
  17. https://patrimoine.univ-tours.fr/les-docteurs-honoris-causa
  18. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  19. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  20. https://secretariageneral.uva.es/competencias/doctores-honoris-causa/
  21. https://cavavub.be/nl/eredoctoraten
  22. 22,0 22,1 БСЭ, 1975
  23. Выпускники МГТУ
  24. «А. М. Блох «Встречи с И. Р. Пригожиным»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  25. Абрам Блох «Советский Союз в интерьере нобелевских премий»
  26. ««Устойчивое развитие. Наука и Практика», № 2/2003». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  27. 27,0 27,1 Пригожин (некролог)
  28. Alexandre Prigogine
  29. Выпускник МГУ Борис Абрамович Пригожин (1881—?) и его жена Мария Юделевна (Адольфовна) Аронзон (1886—?)
  30. Абрам Блох «Советский Союз в интерьере нобелевских премий»: Переписка отца физика — Р. А. Пригожина — с проживающей в Москве сестрой Л. А. Островской (из архива её дочери Анны Александровны Камионской)
  31. А. М. Блох «Встречи с И. Р. Пригожиным»: Журнал «Природа», № 2/2004.
  32. Իլյա Պրիգոժինի էջը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կայքում
  33. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  34. Helene Prigogine
  35. Указ Президента Российской Федерации от 12 марта 1997 года № 217 «О награждении орденом Дружбы Пригожина И.Р.»

Գրականություն

խմբագրել
  • Князева Е. Н. Илья Пригожин — физик и философ(ռուս.) // Наука и жизнь. — 2002. — № 11. — С. 8—9.
  • Пригожин, Илья Романович // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).
  • Храмов Ю. А. Пригожин Илья (Илья Романович) // Физики: Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.: Наука, 1983. — С. 222. — 400 с. — 200 000 экз. (в пер.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Պրիգոժին» հոդվածին։