Բելգիական Կոնգո (ֆր.՝ Congo Belge), բելգիական գաղութ, որը գոյություն է ունեցել 1908 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1960 թվականը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայիս տարածքում։ Կոնգոյում բելգիական գաղութը ստեղծվել է այն բանից հետո, երբ Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը գործող կառավարությունից գնում է Կոնգոյի տարածքը։

Բելգիական Կոնգո
ֆր.՝ Congo Belge
 Կոնգոյի ազատ պետություն Կոնգոյի Հանրապետություն (Լեոպոլդվիլ) 
Flag of Congo Free State.svg Coat of arms of the Congo Free State.svg
Քարտեզ

Democratic Republic of the Congo (orthographic projection).svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լեոպոլդվիլ
Լեզու ֆրանսերեն, հոլանդերեն
Հիմն Աշխատանք և առաջընթաց (ֆր.՝ Travail et progrès)
Արժույթ կոնգոլեզյան ֆրանկ
Իշխանություն
Պետական կարգ գաղութային վարչակարգ
Պատմություն
- Բելգիայի գաղութային վարչակարգի հաստատում նոյեմբերի 15, 1908
- Անկախության հռչակում հունիսի 30, 1960

1908 թվականի հոկտեմբերին Բելգիայի խորհրդարանն ընդունում է «Բելգիական Կոնգոյի կառավարման մասին» օրենքը՝ այսպես կոչված գաղութային կանոնադրությունը։ Ըստ այդ օրենքի՝ Կոնգոյի ղեկավարումն իրականացնում է Բելգիայի թագավորն ու խորհրդարանը, ինչպես նաև գեներալ-նահանգապետը, ով ընտրվում է գործադիր իշխանության կողմից։ Բելգիական Կոնգոյի առաջին մայրաքաղաքը եղել է Բոման, որին 1926 թվականին փոխարինել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայիս մայրաքաղաքը՝ Լեոպոլդվիլը (այժմ՝ Կինշասա)։ Խոշոր քաղաքներից էին նաև Ատենլիվիլը և Էլիզավետվիլը։

Բելգիական Կոնգոյի տնտեսական հիմնական գործունեությունը կենտրոնացված է եղել Կատանգայի նահանգում։ Եկամտի հիմնական աղբյուրը եղել է հանքանյութերի արդյունահանումը։ Նացիստական ուժերի կողմից Բելգիայի բռնազավթման ժամանակ Կոնգոն եղել է «Ազատ Բելգիայի ուժերի» վերահսկողության տակ։ Բելգիացիները Կոնգոյից լեռնանյութեր են արտահանել Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ։ Մասնավորապես, Բելգիայից Միացյալ Նահանգներին մատակարարվել է ուրան՝ Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծության համար ծառայած միջուկային զենքի ստեղծման համար[1]։

1921 թվականին Սիմոն Կիմբանգիի նախաձեռնությամբ հիմնադրվում է Կոնգոյի ազգային-ազատագրության պայքարի կազմակերպությունը՝ «Կոնգոն՝ կոնգոլեզցիների համար» կարգախոսով։ Սկզբնական շրջանում այն գաղտնի կազմակերպություն էր, սակայն պատերազմից հետո Կոնգոյի ազատագրական պայքարի գրասենյակը վերածվեց մշակութային և կրթական կենտրոնի։

Աֆրիկյան գաղութների անկախացման դարաշրջանում Բրյուսելի բանակցություններից հետո 1960 թվականի հունիսի 30-ին Բելգիան ստիպված է լինում ճանաչել Կոնգոյի անկախությունը։ Անկախացումից հետո նորանկախ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվեց ճգնաժամային իրադրության եզրին և երկրում բռնկվեց քաղաքացիական պատերազմ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Andrew Jon Rotter. Hiroshima: The World’s Bomb. Oxford University Press, 2008. Page 63.
  2. Africa 1960—1970: Chronicle and Analysis