Իզաբել I Անժուացի (ֆր.՝ Isabelle d’Anjou), կամ Իզաբել (Ելիզավետա) Կոմնենե (ֆր.՝ Isabelle Comnena), 1172 թվական — 1205 թվականի ապրիլի 5), Երուսաղեմի թագուհի 1192 թվականից և Կիպրոսի թագուհի 1198 թվականից։ Նա Ամորի I-ի և նրա երկրորդ կին Մարիա Կոմնենեի դուստրն էր, արքա Բոլդուին IV-ի և թագուհի Սիբիլ Անժուացու խորթ քույրը։

Իզաբել Անժուացի
Isabelle d’Anjou
Իզաբել Անժուացին և Կոնրադ I Մոնֆերացին
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1192 թվական - 1205 թվական
Նախորդող Սիբիլ Անժուացի
Հաջորդող Մարիա Մոնֆերացի
Դրոշ
Դրոշ
Կիպրոսի թագուհի
1198 թվական - 1205 թվական
Նախորդող Գի դը Լուզինյան
Հաջորդող Հուգո III (Կիպրոսի արքա)
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ 1172 թվական
Ծննդավայր Նաբլուս, Պաղեստին
Վախճանի օր մոտ 1205 թվական ապրիլի 5
Վախճանի վայր Աքքա
Թաղված Պաղեստին
Դինաստիա Անժույ
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Ամորի I
Մայր Մարիա Կոմնենե
Ամուսին Օնֆրուա IV դը Տորոն
Կոնրադ I Մոնֆերացի
Հենրիխ II Շամպանցի
Ամորի II
Զավակներ 2-րդ ամուսնությունից՝ Մարիա Մոնֆերացի
3-րդ ամուսնությունից՝ Մարիա, Ալիսա Շամպանցի, Ֆիլիպպ
4-րդ ամուսնությունից՝ Սիբիլ, Մելիսենդա, Ամորի

Վաղ տարիներ և առաջին ամուսնություն խմբագրել

Իզաբելը մանուկ ժամանակ գտնվում էր իր մայր Մարիա Կոմնենեի և խորթ հայր Բալիան դ'Իբելինի Նոբլուսի արքունիքում։ Համաձայն Հալեպի տիրակալ Իմադ ալ-Դին Զանգիի տարեգիր ալ-Իսֆահանիի, նա ուներ սև մազեր և դեմքի գունատ գույն։

Իզաբելի հայր Ամորի I-ի նախկին ամուսնությունը Ագնես դը Կուրտենեի հետ չեղարկվել էր, սակայն այդ ամուսնությունից երեխաների՝ Բալդուինի և Սիբիլի, գահի ժառանգականությունը պահպանվում էր։ Նրա խորթ եղբայր Բալդուին IV-ը ճանաչվում է արքա որպես միակ տղամարդը ժառանգականության գծում, սակայն նա վաղ տարիներից տառագում էր բորոտությունից։ Արդյունքում, նրա ժառանգորդ է հայտարարվում Սիբիլ Անժուացին։ Ընդ որում նրա օրինականությունը վիճարկվում է Իզաբելի մոր և Իբելինների կողմից։

1180 թվականին 8-ամյա Իզաբելը նշանադրվում է Օնֆրուա IV դը Տորոնի հետ, Երուսաղեմի թագավորության անդրհորդանանյան սենյորի ժառանգի։ Միության նախաձեռնող է հանդիսանում Բալդուին IV-ը, ով որոշում է դրանով պատվի պարտքը վերադարձնել Օնֆրուայի պապ Օնֆրուա II-ին, ով մահացել էր Բանիասի ճակատամարտում։ Բացի այդ, ամուսնությունը թույլ էր տալիս Իզաբելին դուրս բերել Իբելինների ազդեցության շրջանակից։ Նրանք ամուսնանում են 1183 թվականին, երբ Օնֆրուան 16 կամ 17 տարեկան էր, իսկ Իզաբելը՝ 11 տարեկան։ Ամուսնության քաղաքական նպատակները ի կատար են ածվում՝ Օնֆրուայի մայր Ստեֆանյա դը Միլին և խորթ հայր Ռենո դը Շատիյոնը սահմանափակում են Իզաբելի հարաբերությունները մոր և Իբելինների հետ։

Իզաբելի և Օնֆրուայի Կերակեում ամուսնականի առաջին գիշերը ամրոցի վրա են հարձակվում Սալահ ադ-Դինի զորքերը։ Համաձայն Վիլհելմ Տյուրոսցու, Ստեֆանյան նամակ է ուղարկում սուլթանին, նրան պատմելով վերջերս տեղի ունեցած ամուսնության մասին.

  (Ստեֆանիան) Սալադինին ուղարկում է հաց ու գինի, կովեր և ոչխարներ՝ իր որդու հարսանիքի արարողությունից, հիշեցնելով նրան, թե ինչպես էր նա ձեռքերի վրա տանում իրեն, երբ երեխա էր, իսկ սուլթանը ստրուկ էր ամրոցում։ Երբ Սալահ ադ-Դինը ստանում նվերները, նա հիացած էր և հատկապես վարձահատույց է լինում նրանց, ով բերել էր այն։ Նա խնդրում է ցույց տալ, թե որտեղ են ապրում նորապսակները և նրանց աշտարակը ցույց են տալիս նրան։ Այդ կապակցությամբ Սալահ ադ-Դինը իր զորքերին հրաման է արձակում չհարձակվել նշված աշտարակի վրա պաշարման ընթացքում։  

Այնուամենայնիվ, մուսուլմանական աղբյուրներում նշված պաշարման հանգամանքները հաստատում չեն գտնում։

Ժառանգականություն խմբագրել

Նրանից հետո, երբ Բալդուին IV-ը հիասթափվում է իր քույր Սիբիլի նոր ամուսնուց՝ Գի դը Լուզինյանից, նա որոշում է նրան զրկել ժառանգականության իրավունքից։ Նա թագադրում է իր 5-ամյա ազգական Բալդուինին (Սիբիլայի որդուն առաջին ամուսնությունից) համագահակալ և Բարձրագույն Խորհուրդին ստիպում է տղային ճանաչել որպես իր ժառանգորդ։ Մանկահասակ տարիքում նրա մահվան դեպքում գահաժառանգման հարցը պետք է լուծեին Անգլիայի և Ֆրանսիայի արքաները, Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը և Հռոմի պապը։ Մինչև Բալդուինի չափահաս դառնալը թագավորությունը պետք է կառավարեր խնամակալը «ամենաօրինական ժառանգներից»։ Համաձայն այդ համաձայնության, Սիբիլը և Իզաբելը հավասար իրավունքներ ունեին խնամակալության համար պայքարում։

Բալդուին IV-ը մահանում է 1185 թվականի գարնանը։ Դրանից քիչ անց կայանում է Բալդուին V-ի հրապարակային, օրինական թագադրումը աստէո Գերեզմանի տաճարում։ Տղային գահի մոտ է տանում Բալիան դ'Իբելինը, ինչը պետք է ցույց տար, որ Իբելինների ընտանիքը ընդունւմ է Բալդուինին որպես օրինական կառավարիչ։ Խնամակալ է հայտարարվում Ռայմունդ III-ը, Տրիպոլիի կոմսը։ Բալդուին V-ը հաճախ էր հիվանդանում և մահանում է 1186 թվականի ամռանը։ Իզաբելի կողմնակիցները կասկածի տակ են դնում Սիբիլի օրինականությունը, կապված նրա ծնողների ամուսնության չեղարկման հետ։ Բազմաթիվ բարոններ նույնպես դժգոհություն են հայտնում Սիբիլի ամուսին Գի դը Լուզինյանի հասցեին։

Պալատական պայքարի արդյունքում, Բալդուին IV-ի սահմանած ժառանգականության հերթականությունը անտեսվում է։ Սիբիլը թագադրվում է Գի դը Լուզինյանի հետ միասին 1186 թվականին։ Իզաբելի կողմնակիցները, նրա մայր Մարիայի, խորթ հայր Բալիան դ'Իբելինի և Ռայմունդ III-ի գլխավորությամբ, հավաքվում են Նաբլուսում։ Նրանք հույս ունեին, որ Օնֆրուան կնոջ անունից գահի նկատմամբ հավակնություններ կհայտնի, սակայն վերջինս անսպասելիորեն անցնում է Գի դը Լուզինյանի կողմը։

Երուսաղեմի թագուհի խմբագրել

1187 թվականին Սալահ ադ-Դինը ներխուժում է թագավորություն և գրավում է համարյա նրա ամբողջ տարածքը, բացի Տյուրոսի ամրոցից, որը պահպանում է Կոնրադ Մոնֆերացին, Բալդուին V-ի քեռին։ Գի դը Լուզինյանը սկսում է Աքքայի պաշարումը, միևնույն ժամանակ (1190 թվականի ամառ) Սիբիլը և նրա երկու դուստրերը մահանում են համաճարակի արդյունքում։ Գի դը Լուզինյանը շարունակում է իրեն արքա անվանել, սակայն փաստացիորեն թագուհի է դառնում Իզաբելը։

Նրա կողմնակիցները որոշում են, որ ստեղծված իրավիճակում թագուհուն անհրաժեշտ է նոր ամուիսն։ Գործողությունների այդ տարբերակը նորություն չէր. Իզաբելի հայրը նույնպես ստիպված էր բաժանվել իր առաջին կին Ագնես Կուրտենեից, որպեսզի իրավունք ստանա գահին։ Օնֆրուա IV դը Տորոնը, ում հետ Իզաբելը կապված էր մանկությունից, մեծ ցանկություն չուներ արքա դառնալու։ Նա, նախկինի պես, Գի դը Լուզինյանի համոզված կողմնակիցն էր, բացի այդ, ըստ խառնվածքի Օնֆրուան ավելի շուտ դիվանագետ էր, քան ռազմիկ։ 1190 թվականի աշնանը Մարիա Կոմնենեն և Բալիանը Իզաբելին տանում են Օնֆրուայից և ստիպում են նրան համաձայնվել ամուսնության չեղակման հետ այն պատրվակով, որ ամուսնությունը կնքվել է Բալդուին IV-ի հարկադրմամբ։ Նրանք նպատակադրվել էին Իզաբելին կնության տալ փառասեր Կոնրադ I Մոնֆերացուն, ով Բալդուին V-ի մերձավոր ազգականներից էր և իրեն ցույց էր տվել որպես քաղաքագետ և ռազմիկ։

 
Իզաբելի և Կոնրադ Մոնֆերացու ամուսնությունը

Երկարատև բանակցություններից հետո Օնֆրուան համաձայնվում է ամուսնության չեղակման հետ, որը իրականացվում է Պիզայի արքեպիսկոպոս Ուբալդո Լանֆրանչի և պապական պատվիրակ Ֆիլիպ Բովեի կողմից։ Ֆիլիպը Կոնրադին և Իզաբելին պսակադրում է նոյեմբերի 24-ին, չնայած այն առարկումներին, որ ամուսնությունը եկեղեցական կանոններով արյունապղծական էր՝ Իզաբելի խորթ քույր Սիբիլը ամուսնացած էր Կոնրադի ավագ եղբոր հետ։ Որոշ ժամանակակից հեղինակներ կարեկցում են երիտասարդ թագուհու ճակատագրին, ամուսնացրած «ալեհեր ծեր ռազմիկի հետ»[1]։ Սակայն Կոնրադն այն ժամանակ մոտ 45 տարեկան էր, նա խելացի էր, լավ կրթված, գեղեցիկ և խիզախ, այնպես որ, նրա դրությունը պակաս վշտաբեկ էր, քան համարում էին ոմանք։

Իզաբելի հետ ամուսնության արդյունքում Կոնրադը փաստացիորեն դառնում է Երուսաղեմի արքա։ Սակայն, դեռևս տասնյոթ ամսվա ընթացքում Գի դը Լուզինյանը վիճարկում էր այդ, հայտնելով գահին իր հավակնությունները։ Գի դը Լուզինյանի գլխավոր կողմնակիցն էր Ռիչարդ Առյուծասիրտը, նրա ավատատերը Պուատույում։ Իր հերթին, Իզաբելին և Կոնրադին աջակցում է Ֆիլիպ II Օգոստոսը, Կոնրադի ոչ հարազատ եղբայր Լուի VII Երիտասարդի որդին։ Վերջ ի վերջո, Կոնրադի թագավորական տիտղոսը հաստատվում է 1192 թվականի ապրիլին։

Սակայն թագադրվել Կոնրադը չի հասցնում։ 1192 թվականի ապրիլի 28-ին Տյուրոսում Իզաբելը և նրա շքախումբը հապաղում են բաղնիքում և ուշանում են համատեղ ընթրիքին։ Այդ ժամանակ Կոնրադը որոշում է ընթրիքին հրավիրել եպիսկոպոս Ֆիլիպ Բովեին, սակայն նրան գտնելով ընթրելիս, բռնում է դեպի պալատ հետադարձ ճանապարհը։ Ճանապարհտին նրան կանգնեցնում են մուրացկանի հագուստով երկու ասասիններ և հարվածում են դաշույնով։ Կոնրադը նույն օրը մահանում է վերքերից։ Իզաբելը արդեն հղի էր դուստր Մարիայով։

Երկու օր անց Տյուրոս է վերադառնում Հենրիխ II Շամպանցին (Անգլիայի և Ֆրանսիայի արքաների ազգականը) և Ռիչարդ արքայի ցուոցումների համաձայն նշանադրվում է Իզաբելի հետ։ Ըստ որոշ ժամանակագիրների, Իզաբելը անկեղծորեն սիրահարվում է Հենրիխին, սակայն նրա կողմից ամուսնությունը լոկ քաղաքական քայլ էր։ Այդ նշանադրությունը նպաստում է այն լուրերի տարածմանը, թե իբր Ռիչարդը մասնակցություն ունի կոնրադի սպանության գործում։ Հենրիխի և Իզաբելի ամուսնությունը կայանում է Կոնրադի մահից ընդամենը ութ օր անց։ Իմադ ադ-Դին ալ-Իսֆահենը, ով ներկա էր հարսանիքին, գրում է.

  Հենրիխ Շամպանցին ամուսնանում է մարքիզի (Կոնրադի) կնոջ հետ, պնդելով, որ նա առաջին իրավունքն ունի սպանվածի կնոջ նկատմամբ։ Նա հղի էր, սակայն դա չի խանգարում ոչ միայն ամուսնությանը, այլ նաև առաջին ամուսնական գիշերվան։ Ես հարցրեցի պաքատականներից մեկին, ում է պատկանելու երեխայի հայրությունը և նա ասաց. «Նա կլինի թագուհու երեխան»։ Այդպիսին է անհավատների անբարոյականությունը։  

Հենրիխը մահանում է 1197 թվականին, դժբախտ պատահարից. պատշգամբը կամ պատուհան-ճաղաշարը կոտրվում է և նա վայր է ընկնում պատուհանից[2]։ Նրա մահից հետո Իզաբելը ամուսնանում է չորրորդ անգամ. Ամորի II-ի (նույն ինքը Ամորի I Կիպրացի) հետ, Գի դը Լուզինյանի եղբոր։ Նրանք որպես Երուսաղեմի արքա և թագուհի պսակադրվում են 1198 թվականի հունվարին, Աքքայում[3]։ Արքա Ամորի II-ը մահանում է 1205 թվականին, ոչ թարմ սպիտակ երկայնաձուկի թունավորումից։ Չորս օր անց մահանում է նաև Իզաբելը։

Իր մահվան պահին Իզաբելը իր ժառանգորդ է հայտարարում իր ավագ դուստր Մարիային։

Երեխաներ խմբագրել

Օնֆրուա IV դը Տորոնի հետ ամուսնությունը անզավակ էր։

Կոնրադ Մոնֆերացու հետ երկրորդ ամուսնությունից նա ունենում է դուստր.

Հենրիխ II Շամպանցու հետ երրորդ ամուսնությունից նա ունենում է երեք դուստրեր.

Ամորի II-ի հետ չորրորդ ամուսնությունից նա ունենում է երուկ դուստր և մեկ որդի.

Սերնդաբանություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Edbury, Peter W. (ed.) The Conquest of Jerusalem and the Third Crusade, 1998, ISBN 1-84014-676-1
  • Gilchrist, M. M. «Character-assassination: Conrad de Montferrat in English-language fiction & popular histories», Bollettino del Marchesato. Circolo Culturale I Marchesi del Monferrato, Alessandria, no. 6, Nov. 2005, pp. 5–13.
  • Ilgen, Theodor. Konrad, Markgraf von Montferrat, 1880
  • Nicholson, Helen J. (ed.) The Chronicle of the Third Crusade: The Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, 1997, ISBN 0-7546-0581-7
  • Runciman, Steven. A History of the Crusades, 1951-54, vols. 2-3.
  • Usseglio, Leopoldo. I Marchesi di Monferrato in Italia ed in Oriente durante i secoli XII e XIII, 1926.
  • Williams, Patrick A. «The Assassination of Conrad of Montferrat: Another Suspect?», Traditio, vol. XXVI, 1970.
  • Елена Сизова. Фридрих II Гогенштауфен и его династия в зеркале литературы. Историко-искусствоведческий портал "Монсальват". Արխիվացված է սկզբնաղբյուրից 2011 թվականի օգոստոսի 21-ին։
  • Елена Сизова. Изабелла Иерусалимская — королева без власти и королевства.
Նախորդ Հաջորդ
Սիբիլ Անժուացի 1190

Գի դը Լուզինյանի հետ 1190-1192
Երուսաղեմի թագուհի

1192 - 1205

(Կոնրադ Մոնֆերացու հետ 1192

Հենրիխ II Շամպանցու հետ 1192-1197

Ամորի II-ի հետ 1197-1205)
Մարիա Մոնֆերացի

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Boyle, Blondel’s Song (2005), p. 63
  2. Charles Cawley, Medieval Lands, Jerusalem
  3. Cawley
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Անժուացի» հոդվածին։