Բալդուին V (Երուսաղեմի արքա)
Բալդուին V Երուսաղեմցի (Բալդուին դը Մոնֆերատ) (ֆր.՝ Baudouin V de Jérusalem, օգոստոս 1177, Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն - օգոստոս 1186, Աքքա), Երուսաղեմի արքա 1185 թվականից։ Արքայադուստր Սիբիլի՝ Ամորի I արքայի դուստր և նրա առաջին ամուսին Գիլյոմ դը Մոնֆերատի՝ Երկարաթուր մականունով, որդին։ Թագադրվել է հինգ տարեկան հասակում, 1183 թվականի նոյեմբերի 20-ին, որպես իր քեռի Բալդուին IV-ի համագահակալ, ում մահից հետո դառնում է Երուսաղեմի անվանական արքա, Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ի խնամակալության տակ։
Բալդուին V Baudouin V de Jérusalem | |||
Բալդուին V-ի թագադրումը | |||
| |||
---|---|---|---|
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Դավանանք | կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | օգոստոս 1177 | ||
Ծննդավայր | Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն | ||
Վախճանի օր | օգոստոս 1186 | ||
Վախճանի վայր | Աքքա | ||
Թաղված | Սուրբ Հարության տաճար | ||
Դինաստիա | Aleramici? | ||
Քաղաքացիություն | Երուսաղեմի թագավորություն | ||
Հայր | William of Montferrat?[1] | ||
Մայր | Սիբիլ Երուսաղեմացի[1] | ||
Բալդուինը և քաղաքական խմբավորումներ
խմբագրելԲալդուինը ծնվել է հոր՝ Վիլհելմ (Գիլյոմ) Մոնֆերանցու, մահվանից մի քանի ամիս անց, Երուսաղեմի թագավորության համար դժվար ժամանակներում։ Բալդուին IV-ը դանդաղ մահանում էր բորոտությունից։ Նա կարող էր յուրաքանչյուր պահի և այդ պատճառով ազնվականությունը բաժանվել էր երկու խմբավորումների, բաժանելով համակրանքը արքայի ապագա ժառանգորդների մեջ՝ նրա քույրեր Սիբիլի և Իզաբելի։
Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ը, նրանց հայր Ամորի I-ի ոչ հարազատ եղբայրը, գահակալ էր Բալդուին IV-ի ժամանակ, մինչ նա անչափահաս էր, սակայն ստիպված է լինում ստվերում մնալ, երբ արքան 1176 թվականին հասնում է չափահասության տարիքի։ Ռայմունդ III-ը հիմքեր ուներ հավակնելու գահին, սակայն դրան խանգարում էր նրա անզավակությունը։ Արդյունքում կոմսը սկսում է առաջ մղել դ’Իբելին տոհմի շահերը։ Ամորի I-ի այրի (Իզաբելի մայրը) Մարիա Կոմնենեն ամուսնանում է Բալիան դ'Իբելինի հետ և Ռայմունդը փորձում է վերականգնել հավասարությունը պալատական պայքարում, Սիբիլին ամուսնացնելով Բալիանի եղբայր Բալդուին դ'Իբելինի հետ։ Սակայն արքան ընդիմանում է դրան, 1180 թվականին քրոջը կնության տալով Գի դը Լուզինյանի հետ։ Գին, որպես անժուցիների վասալ, կարող էր օգտակար ինել Երուսաղեմին, ունենալով սերտ կապեր Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի հետ։
Մյուս խմբավորումը գահին էր մղում Սիբիլին, նրա մեջ մտնում էին նրա քեռի Ժոսլեն III Եդեսիացին և մայրը՝ Ագնես դը Կուրտենեն (այդ ժամանակ արդեն Ռեջինալդա Սիդոնացի)։ Նրանք իրենց կողմն են գրավում Ռենո դը Շատիյոնին՝ Ամորի I-ի ոչ հարազատ քույր Կոնստանցա Անտիոքցու այրին։ Ամորի դը Լուզինյանը՝ Բալդուին դ'Իբելինի փեսան, գտնվում էր Ագնեսի և արքայի հովանավորության տակ և աջակցում էր իր կրտսեր եղբայր Գիի կարիերային աճին։ Երուսաղեմի պատրիարք Իրակլիին նույնպես, երբեմն, վերագրում են այդ խմբովորմանը, սակայն, իրականում, նա անկեղծորեն ձգտում էր հաշտեցնել երկու պալատական խմբավորումներին։
Համագահակալ
խմբագրելԵրբ Բալդուին IV-ը հիվանդության պատճառով դառնում է անգործունյա, Գի դը Լուզինյանը նշանակվում է թագավորության ներկայացուցիչ։ Ռենո դը Շատիլյոնի հետ միասին նա սկսում է հրահրել Սալահ ալ-Դինին՝ Եգիպտոսի և Սիրիայի սուլթանին, հարձակումներ գործելով մուսուլմանների առևտրական քարավանների վրա։ 1183 թվականին եգիպտացիները ներխուծում են խաչակիրների հողերը, սակայն Գին չի համարձակվում մարտի բռնվել և նահանջում է։
Այդ ժամանակ Բալդուին IV-ը Գիին հեռացնում է և իշխանությունը կրկին վերցնում է իր ձեռքը, սակայն նա արդեն կուրանում էր և գամված էր անկողնուն։ Հաջորդող մի քանի ամիսների ընթացքում նա անհաջող փորձում էր անվավեր համարել Սիբիլի և Գիի ամուսնությունը։ Բարձրագույն Կուրիայի նիստին հրավիրվում է Ռայմունդ III-ը և խորհուրդը որոշում է արքային ժառանգորդ ընտրել։ Նրա օրինական ժառանգորդն էր հանդիսանում նրա քույր Սիբիլը, սակայն խորհուրդը ապագա արքա է հայտարարում Սիբիլի որդի Բալդուինին։ Հինգամյա Բալդուինի թագադրումը, որպես գահակալ, կայանում է 1183 թվականի նոյեմբերի 20-ին, Աստծո Գերեզմանի Տաճարում։ Երեխային ուսերին էր տանում Բալիան դ'Իբելինը, այդպիսով, հավաքվածներին ցույց տալով, որ նա և իր ընտանիքը աջակցում են ապագա արքային։
Ճգնաժամը հաղթահարելու օգնության համար դեսպանություն է ուղարկվում արևմուտք։ 1184 թվականին հովվապետ Իրակլին մագիստր Ռոժե դը Մուլենի և տամպլիերների մագիստր Առնո դը Տորոժի հետ ուղևորվում են Եվրոպա։ Իրակլին հանդիպում է Ֆրանսիայի արքա Ֆիլիպ II Օգոստոսի և Անգլիայի արքա Հենրի II Պլանտագենետի հետ։ Վերջինս նույնիսկ խոստանում է մասնակցել քաչակրաց արշավանքին, սակայն այդպես էլ դա չի անում։ Օգնության կանչերին արձագանքում է միայն Բալդուին V-ի պապ Վիլհելմ V Ծերը։ 1184 թվականին նա ժամանում է Պաղեստին։
Միանձնյա կառավարիչ
խմբագրել1185 թվականի մարտի 16-ին Բալդուին IV-ը մահանում է։ Բալդուին V-ը շատ էր փոքր, որպեսզի ինքնուրույն կառավարեր և խնամակալ է դառնում, ինչպես պալմանավորված էր դեռևս Բալդուին V-ի կենդանության օրոք, Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ը։ Եդեսիայի կոմս Ժոսլեն III-ը դառնում է պատանի արքայի անձնական թիկնապահը։
Բալդուինի գահակալումը տևում է մեկ տարուց մի քիչ ավել։ 1186 թվականի ամռանկ նա մահանում է Աքքայում։ Նրա պապ Վիլհելմ Ծերը և Ժոսլեն III-ը երիտասարդ արքայի մարմինը ուցեկցում են Երուսաղեմ և թաղում են Աստծո Գերեզմանի Տաճարում, վարպետորան զարդարված դագաղում, որը 19-րդ դարի սկզբին ավերվում է։
Բալդուինի մահվան հետևանքները
խմբագրելԲալդուին V-ի մահից հետո Երուսաղեմի գահը պատք է անցներ Ամորի I-ի երկու դուստրերից մեկին՝ մահացած արքայի մայր Սիբիլին կամ արքայի մորաքույր Իզաբելին։ Որոշումը պետք է ընդուներ խորհուրդը, որի կազմի մեջ էին մտնում մահացած արքայի հարազատները, Անգլիայի և Ֆրանսիայի արքաները, Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը և Հռոմի Պապը։ Իսկ առայժմ թագավորութունը շարունակում էր կառավարել Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ը։
Ռայմունդ III-ը ներկա չի գտնվում թաղման արարողությանը։ Դրա փոխարեն նա Նաբլուսում իր սեփական խորհուրդն է հրավիրում, կազմված իրեն հավատարին ազնվականներից և Իբելին ընտանիքի անդամներից։ Կոմսը գերադասում էր գահին տեսնել Իզաբելին, Բալիան դ'Իբելինի որդեգիր դստերը և այդ պատճառով սկսում է խարդավանքներ դյութել Սիբիլի դեմ։
Միևնույն ժամանակ որոշում է կայացվում, որ Սիբիլը կարող է գահին տիրել միայն այն դեպքում, եթե բաժանվի Գի դը Լուզինյանի հետ։ Այլ ամուսնու ընտրությունը թողնվում է նրա հայեցողությանը։ Այնուամենայնիվ, նրանց ամուսնությունը չի չեղարկվում։ Երբ թագադրման արարողության ժամանակ Երուսաղեմի պատրիարքը հարցնում է, ում է նա ընտրում որպես ամուսին, Սիբիլը մատնացույց է անում Գի դը Լուզինյանին և, արդյունքում, նա թագադրվում է։ Ռայմունդ III-ը փորձեր է ձեռնարկում փոքելու խորհրդի որոշումը հօգուտ Իզաբելի և նրպա ամուսին Օնֆրուա IV-ի՝ Տյուրոսի կառավարչի։ Սակայն Օնֆրուա IV-ը, լինելով Ռենո դը Շատիյոնի՝ Գի դը Լուզինյանի դաշնակցի որդեգիրը, հրաժարվում է հավակնել գահին և հավատարկության երդում է տալիս Սիբիլին և Գիին։ Ռայմոնդին ուրիշ ոչինչ չէր մնում, քան վերադառնալ Տրիպոլիի իր տիրույթները։ Բալիան դ'Իբելինը, նույնպես, իր հոժար կամքով լքում է Երուսաղեմի թագավորությունը։
Սիբիլի և Գի դը Լուզինյանի կառավարումը աղետալի էր և թագավորությունը համարյա ամբողջովին գրավվում է Սալահ ալ-Դինի կողմից՝ 1187 թվականի Հաթթինի ճակատամարտից հետո։ Բալդուին V-ի հորեղբայր Կոնրադ Մոնֆերացին իր տիրապետության տակ է պահում Տյուրոսը և հավակնում է Երուսաղեմի գահին՝ ամուսնանալով այրիացած Իզաբելի հետ։
Կերպարը արվեստում
խմբագրելԲալդուինը հայտնվում է որպես երկրորդական կերպար մի քանի վեպերում, մասնավորապես, լեհ գրող Սոֆյա Կոսակ-Շուցկոյի «Բորոտ արքա» («Król trędowaty»), Գրեմ Շելբիի «Մութ փառքի ասպետները» («The Knights of Dark Renown») և Սեսիլիա Հոլլանդի «Երուսաղեմ» («Jerusalem») վեպերում։ Նա հիշատակվում է ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» ֆիլմի ռեժիսորական տարբերակում, սակայն էկրանային տարբերակում այդ կերպարը հանվում է։ Ֆիլմում երիտասարդ Բալդուինը տառապում է բորոտությունից, ինչպես և նրա քեռի Բալդուին IV-ը։ Բալդուինի մահը տեղի է ունենում մոր ձեռքով, ով ցականում էր թեթևացնել նրա տառապանքները։ Երիտասարդ արքայի ոչ հիվանդության վարկածը, ոչ էլ նրա թունավորումը, իրական ապացույցներ չեն գտնում։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ришар Ж. Латино-Иерусалимское королевство. - СПб.: Издательство «Евразия», 2002. - 448 с. - ISBN 5-8071-0057-3.
- De Expugnatione Terrae Sanctae per Saladinum, translated by James A. Brundage, in The Crusades: A Documentary Survey (Marquette University Press, 1962).
- M. R. Morgan (ed.), La Continuation de Guillaume de Tyr (1184-1197), (Paris, 1982), trans. by Peter W. Edbury as The Conquest of Jerusalem and the Third Crusade: Sources in Translation (Ashgate, 1998).
- Helen J. Nicholson (trans.), Chronicle of the Third Crusade, a Translation of «Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi» (Ashgate, 1997).
- William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea. E. A. Babcock and A. C. Krey, trans. (Columbia University Press, 1943).
- Bernard Hamilton, «Women in the Crusader States: The Queens of Jerusalem», in Medieval Women, edited by Derek Baker. Ecclesiastical History Society, 1978
- Bernard Hamilton, The Leper King and his Heirs: Baldwin IV and the Crusader Kingdom of Jerusalem (Cambridge University Press, 2000).
- Zehava Jacoby, «The Tomb of Baldwin V, King of Jerusalem (1185-1186) and the Workshop of the Temple Area», in Gesta, 18 (1979), pp. 3–14.
- Steven Runciman, A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem (Cambridge University Press, 1952).
- Leopoldo Usseglio, I Marchesi di Monferrato in Italia ed in Oriente durante i secoli XII e XIII (Casale Monferrato, 1926)
Նախորդ | Երուսաղեմի թագավոր | Հաջորդ |
---|---|---|
Բալդուին IV | Սիբիլ և Գի դը Լուզինյան |
Արտաքին հղումներ
խմբագրել- Բալդուին V-ը mittelalter-genealogie.de կայքում
- Բալդուին դը Մոնֆերատոն fmg.ac կայքում (englisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդուին V (Երուսաղեմի արքա)» հոդվածին։ |