Ժակելինա Սարխոշյան

հայ բալետի արտիստ

Ժակլին Սարխոշյան (Ժակելինա Սարխոշյան, հունվարի 26, 1975(1975-01-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ պարուհի։ 1997 թվականից Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2013)[2]։

Ժակելինա Սարխոշյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1975(1975-01-26)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1993)
ՄասնագիտությունԲալետի պարուհի
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ Հայաստանի վաստակավոր արտիստ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ժակելինա Սարխոշյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1991 թվականից աշխատում է [[Ալեքսանդր Ծնվել է 1975 թվականի հունվարի 26-ին, Երևանում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը։ 1991 թվականից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի պարուհի, 1997 թվականից՝ առաջատար մենապարուհի[2]։

2010-2012 թվականներին եղել է «Պարիր թե կարող ես» հեռուստանախագծի ժյուրիի անդամ[3][4]։

2012 թվականին բեմադրել է «Երազ» բալետը՝ հանդես գալով իբրև բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ[5][6]։

2013-2016 թվականներին եղել է Բելառուսի Կլիմովիչի քաղաքում անցկացվող «Ոսկե մեղու» միջազգային մանկական ստեղծագործական փառատոնի ժյուրիի անդամ[7]։

2014 թվականից դասավանդում է Համազգային մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի «Գայանե» պարարվեստի դպրոցում, որտեղ 2014 թվականին հիմնադրել է բալետի դասարան[8]։ Բեյրութում գործունեության ընթացքում բեմադրել է բազմաթիվ մանկական ներկայացումներ, այդ թվում՝ Չայկովսկու «Շչելկունչիկը», Պրոկոֆևի «Մոխրոտը», «Հազար ու մի գիշերներից» «Ալի Բաբան ու ավազակները», «Կախարդական լամպը» և «Սիդբադի ճամփորդությունը», Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանի առիթով «Մի կաթիլ մեղրը», ինչպես նաև հանրահայտ «Մաուգլի» ու «Չիպոլինո» ներկայացումները[9]։

2016 թվականից Լիբանանում ղեկավարում է «Քնար» պարային համույթը։

2016 թվականին հրաժեշտ է տվել մեծ բեմին[6]։

2015 թվականին ամուսնացել է «Բարեկամություն» անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանի հետ[10]։ Առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ։

Բալետային ներկայացումներԽմբագրել

2012 թվականին ներկայացրել է «Երազ» բալետը՝ հանդես գալով իբրև բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ։

ՀյուրախաղերԽմբագրել

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իսպանիայում, Թուրքիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Բահրեյնում, Մոնակոյում և ԱՊՀ երկրներում[2]։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ժակլին Սարխոշյանի մասին AV Production կայքում
  2. 2,0 2,1 2,2 «AV Production - Ժակելինա Սարխոշյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-07-10 
  3. Լիանա Մեյթարջյան (2011-11-07)։ «Պարիր, թե կարող ես 2»։ bravo.am 
  4. «Zhakelina Sarkhoshyan»։ www.mariinsky.ru։ Վերցված է 2021-03-06 
  5. ««ԻՄ ՄԱՍԻՆ ԿԼՍԵՔ ՈՐՊԵՍ ԲԵՄԱԴՐԻՉ». ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ»։ www.cultural.am։ Վերցված է 2020-07-10 
  6. 6,0 6,1 6,2 «Ժակլին Սարխոշյանի «Երազանքը»»։ Sputnik Armenian։ Վերցված է 2020-07-19 
  7.  Ամբողջական հոդվածը՝ https://www.aravot.am/2014/06/13/470016/
  8. Даниелян Гаяне։ «ЖАКЛИН САРХОШЯН: «Никогда не отворачивайся от двери, которую распахивает перед тобой удача» - Собеседник Армении»։ sobesednikam.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-07-10 
  9. Սամվել Դանիելյան (02/06/2020)։ «Դա թող իրենց խղճին մնա»։ aravot.am 
  10. «Ես և Կարենը չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, «շոկի» մեջ էինք. Ժակլին Սարխոշյան»։ www.aysor.am։ Վերցված է 2020-07-10 
  11. «Ա. Խաչատրյան «Սպարտակ»»։ cult.am մշակութային պորտալ։ Վերցված է 2017-01-26