Համազգային մշակութային միության Լիբանանի մասնաճյուղ

Համազգային մշակութային միության Լիբանանի մասնաճյուղ, ՀՄՄ-ի մասնաճյուղը Լիբանանում։

ՀՄՄ-ն Լիբանանում ունի 6 մասնաճյուղ։ Գործում է ՀՀԳ հովանավորությամբ։ Համազգայինի Լիբանանի մասնաճյուղի շրջանային վարչության հովանավորությամբ 1985 թվականից Բուրջ Համուդի Նոր Ադանա թաղամասում գործում է «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնը, որն ընդգրկում է «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցը և «Թորոս Ռոսլին» կերպարվեստի ակադեմիան։ 1941 թվականից գործում է «Գասպար Իփեկյան» թատերախումբը։ Ունի «Քնար» (1956 թվականից) և փոքրիկների «Գայանե» պարախմբերը, «Գուսան», «Կարկաչ» երգչախմբերը, «Արեգ» մանկապատանեկան թատերախումբը։

Ծավալում է լայն հրատարակչական գործունեություն, տպագրում հայերեն դպրոցական դասագրքեր։ Կազմակերպում է դասախոսություններ և այլ միջոցառումներ։ Միաժամանակ Համազգայինի կենտրոնական վարչությունը Լիբանանի մասնաճյուղում հովանավորում է «Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանը։ «Համազգայինի» գրախանութը գտնվում է Բուրջ Համուդի Շաղզոյան մշակութային կենտրոնում, որտեղ տեղակայված են նաև «Ազդակ», «Բագին» պարբերականների խմբագրությունները, ՀՀԳ Հայ դատի գրասենյակը, ՀՄԸՄ որոշ վարչական գրասենյակներ, «Վանաձայն» ռադիոկայանը են։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։