Էշլի Քոուլ

անգլիացի ֆուտբոլիստ

Էշլի Քոուլ (անգլ.՝ Ashley Cole[5], դեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[2][3][4][…], Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Լոս Անջելես Գալաքսի» ակումբում։ Շատ քննադատներ ու ակումբակից ֆուտբոլիստներ նրան համարում են իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկը[6][7][8][9], իսկ իր կարիերայի ծաղկման շրջանում ոմանք նրան համարում էին աշխարհի լավագույն ձախ պաշտպանը[10][11][12]։

Էշլի Քոուլ
Ashley Cole
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[2][3][4][…] (43 տարեկան)
Ծննդավայր Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 1,76 սմ[1]
Քաշ 103 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լոս Անջելես Գալաքսի
Համար 3
Պատանեկան կարիերա
1997–1998 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998–2006
1999–2000
2006–2014
2014-2016
2016-
Անգլիա Արսենալ
Անգլիա  Կրիստալ Պելաս
Անգլիա Չելսի
Իտալիա Ռոմա
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Գալաքսի
158 (8)
14 (1)
229 (7)
11 (0)
15 (1)
Ազգային հավաքական
1999
2002
2002-2014
Անգլիա Անգլիա մինչև 20
Անգլիա Անգլիա մինչև 21
Անգլիա Անգլիա
2 (0)
5 (1)
107 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էշլի Քոուլն Անգլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2001-2014 թվականներին՝ մասնակցելով 2002, 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնություններին և 2004 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին։ 2010 թվականին նա ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։ Հավաքականի կազմում Էշլի Քոուլն արժանացել է 107 գավաթի՝ դառնալով Անգլիայի՝ ամենաշատ գավաթներն ունեցող պաշտպանը[13]։

Վաղ կյանք

խմբագրել

Էշլի Քոուլի հայրը՝ Ռոն Քալենդերը, Բարբադոսից էր։ Նա լքել է ընտանիքը ամուսնությունից յոթ տարի անց[14] և հետագայում տեղափոխվել է Ավստրալիա[15]։ Էշլի Քոուլն ու նրա կրտսեր եղբայրը՝ Մեթյուն, ապրել են իրենց մոր՝ Սյու Քոուլի հետ[16]։

Ակումբային կարիերա

խմբագրել

«Արսենալ»

խմբագրել

Պատանեկան տարիքից Էշլի Քոուլը խաղացել է «Արսենալում»՝ նախապես հանդես գալով որպես հարձակվող։ Ակումբի կազմում առաջին անգամ խաղացել է 1999 թվականի նոյեմբերի 30-ին՝ մասնակցելով «Միդլսբրոյի» դեմ խաղին։ Ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 2000 թվականի փետրվարի 25-ին։

2005 թվականին Էշլի Քոուլը մեղադրվել է այն բանի համար, որ առանց «Արսենալի» ղեկավարությանը տեղյակ պահելու այլ ակումբի հետ բանակցություններ է սկսել իր տեղափոխման վերաբերյալ։ Պրեմիեր լիգայի հանձնաժողովը մեղավոր ճանաչեց Քոուլին ու 2005 թվականի հունիսի 2-ին տուգանեց նրան 100 000 ֆունտ ստերլինգով Լոնդոնի հյուրանոցներից մեկում Ժոզե Մոուրինյոյի հետ հանդիպում ունենալու համար։ Հունիսին Քոուլի ներկայացրած բողոքը մերժվել է, սակայն տուգանքի գումարը դարձվել է £75 000: Այդ դեպքի պատճառով տուգանվել են նաև «Չելսին» և Ժոզե Մոուրինյոն՝ £300 000 և £200 000 (նվազեցվել է £75 000) համապատասխանաբար։

«Կրիստալ Պելաս»

խմբագրել

1999/2000 մրցաշրջանում Էշլի Քոուլը վարձավճարով տեղափոխվել է «Կրիստալ Պելաս» ակումբ, որի կազմում մասնակցել է 14 խաղի և խփել 1 գոլ՝ օգնելով ակումբին պահպանել տեղը լիգայում։ «Արսենալի» հիմնական ձախ պաշտպանի՝ Սիլվինյոյի վնասվածք ստանալուց հետո՝ 2000 թվականի աշնանը, Քոուլը փոխարինել է նրան։ Ցուցադրելով գեղեցիկ խաղ՝ Քոուլը գրավել է բրազիլացու տեղն ակումբի հիմնական կազմում։

Չնայած «Արսենալից» հեռանալու ցանկությանը՝ Էշլի Քուլը 2005 թվականի հուլիսի 18-ին նոր պայմանագիր է կնքում շաբաթական £70 000 աշխատավարձով։

«Չելսի»

խմբագրել

2006 թվականի օգոստոսի 31-ին Էշլի Քոուլը տեղափոխվում է «Չելսի» պաշտպան Վիլյամ Գալլասի փոխարեն. ակումբը հավելյալ վճարում է նաև £5 միլիոն։

2011 թվականի փետրվարի 27-ին հայտնի դարձավ «Չելսիի» մարզաբազայում տեղի ունեցած դեպքի մասին. Էշլի Քոուլը կատակով կրակել էր «Չելսիում» փորձաշրջան անցնող 21-ամյա Թոմ Քաուենի վրա՝ կարծելով, թե զենքը, որ նա բերել էր իր հետ, լիցքավորված չէ։ Բարեբախտաբար վերքը մահացու չի եղել[17][18]։

«Ռոմա»

խմբագրել

2014 թվականի ամռանը Քոուլը՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է «Ռոմա»՝ իտալական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Սակայն 2014/15 մրցաշրջանում Էշլի Քոուլը մասնակցել է ընդամենը 11 խաղի։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նրան գրեթե խաղադաշտ դուրս չի բերել 2015/1 մրցաշրջանի նախամրցաշրջանային խաղերում։ Քոուլը համակերպվել է այդ իրավիճակի հետ և չի ցանկացել լքել ակումբը։ Ակումբի ղեկավարությունը Քոուլին հատկացրել է «0» համարը, իսկ գլխավոր մարզիչը անգլիացուն չի ընդգրկել նոր մրցաշրջանի հայտացուցակում։ 2016 թվականի հունվարի 19-ին փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խղվել է[19]։

«Լոս Անջելես Գալաքսի»

խմբագրել

2016 թվականի հունվարի 27-ին Էշլի Քոուլը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի հետ[20], որի կազմում նրա դեբյուտը կայացել է նույն թվականի «փետրվարի 24»-ին՝ «Սանտոս Լագունայի» դեմ տնային խաղում։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել
2016 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[21][22]
Մրցաշրջան Ակումբ Դիվիզիա Լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ[23] Ընդհանուր Նկատողություն
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր    
1999-2000 Արսենալ Պրեմիեր Լիգա 1 0 0 0 1 0 0 0 2 0 0 0
1999-2000 Կրիստալ Պելիս Առաջին դիվիզիոն 14 1 0 0 0 0 14 1 1 0
2000–01 Արսենալ Պրեմիեր Լիգա 17 3 6 0 1 0 9 0 33 3 6 0
2001–02 29 2 4 0 0 0 7 0 40 2 10 1
2002–03 31 1 3 0 0 0 9 0 1 0 44 1 7 0
2003–04 32 0 4 0 1 0 9 1 1 0 47 1 6 1
2004–05 35 2 3 0 0 0 8 0 1 0 47 2 13 0
2005–06 11 0 0 0 0 0 3 0 1 0 15 0 4 0
Ընդհանուր 156 8 20 0 3 0 45 1 4 0 228 9 46 2
2006–07 Չելսի Պրեմիեր Լիգա 23 0 5 0 3 0 9 0 0 0 40 0 14 0
2007–08 27 1 1 0 2 0 10 0 1 0 41 1 6 1
2008–09 34 1 7 0 0 0 8 0 49 1 9 0
2009–10 27 4 2 0 1 0 4 0 1 0 35 4 4 0
2010–11 38 0 2 0 0 0 7 0 1 0 48 0 4 0
2011–12 32 0 4 0 0 0 12 0 48 0 12 1
2012–13 31 1 5 0 3 0 5 0 7 0 51 1 7 0
2013–14 17 0 2 0 1 0 5 0 1 0 26 0 3 0
Ընդհանուր 229 7 28 0 10 0 60 0 11 0 338 7 59 2
2014–15 Ռոմա Սերիա A 11 0 2 0 3 0 16 0 2 0
2015–16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 11 0 2 0 3 0 16 0 2 0
2016 Լոս Անջելես Գալաքսի Ֆուտբոլի բարձրագույն լիգա 15 1 1 0 1 0 17 1 1 2
Ընդհանուր կարիերայում 425 17 51 0 13 0 109 1 15 0 613 18 109 6

Միջազգային

խմբագրել
2014 թվականի մարտի 5-ի դրությամբ[24]
Հավաքական Տարի Ընկերական Որակավորման Առաջնություն Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա 2001 2 0 5 0 7 0
2002 2 0 2 0 5 0 9 0
2003 4 0 3 0 7 0
2004 5 0 4 0 4 0 13 0
2005 4 0 4 0 8 0
2006 4 0 4 0 5 0 13 0
2007 0 0 4 0 4 0
2008 4 0 3 0 7 0
2009 4 0 5 0 9 0
2010 2 0 3 0 4 0 9 0
2011 2 0 5 0 7 0
2012 1 0 1 0 4 0 6 0
2013 4 0 3 0 7 0
2014 1 0 1 0
Ընդհանուր 39 0 46 0 22 0 107 0

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

  «Արսենալ»
  • Պրեմիեր լիգայի չեմպիոն (2) - 2001/02, 2003/04
  • Անգլիայի գավաթակիր (3) - 2002, 2003, 2005
  • Անգլիայի սուպերգավաթակիր (2) - 2002, 2004
  • Ընդհանուր՝ 7 տիտղոս
  «Չելսի»
  • Պրեմիեր լիգայի չեմպիոն (1) - 2009/10
  • Անգլիայի գավաթակիր (4) - 2007, 2009, 2010, 2012
  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր (1) - 2007
  • Անգլիայի սուպերգավաթակիր (1) - 2009
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (1) - 2012
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող (1) - 2013

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Premier League Player Profile». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «FIFA World Cup South Africa 2010 – List of Players» (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  6. «Ten of the Best Defenders in the World». About Sports. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  7. «Poll: Is Ashley Cole England's best ever defender since 1966?». Talksport. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  8. Ronay, Barney (2012 թ․ փետրվարի 24). «Ashley Cole (Football),Chelsea (Football),Football,Sport». The Guardian. London.
  9. «England Manager Fabio Capello: Ashley Cole Is One Of The Best Left-Backs In The World». Goal.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. Ashton, Neil (2013 թ․ մայիսի 29). «The whole crowd may have applauded him, but this was an honour Cole never deserved». Daily Mail. London.
  11. Wilson, Jeremy (2010 թ․ հոկտեմբերի 12). «England v Montenegro: Ashley Cole is our best-ever left-back, says Stuart Pearce». The Daily Telegraph. London.
  12. «Ancelotti: Cole is the best left-back in the world». ESPN FC. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Cheers for England, Ash and Lamps». TheFA.com. The Football Association. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  14. «World Cup families...And Now for the Mads (The Mums and Dads)». The Independent. London. 2006 թ․ հունիսի 24.
  15. Jackson, Jamie (2005 թ․ հունիսի 5). «I don't want to go». The Guardian. London.
  16. Walker, Michael (2004 թ․ նոյեմբերի 27). «Defender cast in unwanted role of target man». The Guardian. London.
  17. Эшли Коул рискует попасть в тюрьму. 27.02.2011.(չաշխատող հղում)
  18. «Челси» оштрафовал Коула на 250 тысяч фунтов. 28.02.2011.(չաշխատող հղում)
  19. Эшли Коул расторг контракт с «Ромой»
  20. «LA Galaxy acquire defender Ashley Cole». LA Galaxy. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  21. «Statistics». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  22. Էշլի Քոուլը soccerway.com կայքում (անգլ.)
  23. ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն, Անգլիայի սուպերգավաթ
  24. "Ashley Cole". National Football Teams.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Քոուլ» հոդվածին։