Ռոջեր Թեյլոր (անգլ.՝ Roger Meddows Taylor, հուլիսի 26, 1949(1949-07-26)[1][2][3], Դերսինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն),  բրիտանացի թմբկահար, բազմագործիքավորող, երգահան, երգիչ։ Առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի թմբկահար և The Cross խմբի մենակատար։ Որպես թմբկահար առավել հայտնի է եզակի հնչողութամբ և համարվում է 1970 և 80-ականների ամենաազդեցիկ ռոք թմբկահարներից մեկը։

Ռոջեր Թեյլոր
Բնօրինակ անունանգլ.՝ Roger Meddows Taylor
Ի ծնե անունանգլ.՝ Roger Meddows Taylor
Ծնվել էհուլիսի 26, 1949(1949-07-26)[1][2][3] (74 տարեկան)
Դերսինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք, փոփ ռոք և dance-rock?
Մասնագիտությունթմբկահար, երգիչ, կիթառահար, երգերի հեղինակ, երաժիշտ, ստեղնահար և բասկիթառահար
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, հարվածային համակարգ, վոկալ, դրամ-մեքենա, ստեղնաշարային գործիքներ և բաս կիթառ
ԼեյբլEMI Records
ԿրթությունUniversity of East London?, Truro Cathedral School?, Barts and The London School of Medicine and Dentistry? և Տրուրո դպրոց
ԱնդամակցությունՔուին
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Կայքrogertaylorofficial.com
 Roger Taylor (drummer born 1949) Վիքիպահեստում

Ռոջերը իր առաջին երգերը սկսել է գրել, երբ դեռ Smile (Blag) խմբի անդամն էր։ Queen խմբի վաղ ալբոմներում Ռոջերը  անձամբ էր կատարում իր գրած երգերը, սակայն հետագայում դրանց կատարումը զիջեց Ֆրեդի Մերկուրիին։ Իր սոլո ալբոմների համար Ռոջեր Թեյլորը անձամբ էր կատարում բաս-կիթառի, ռիթմ-կիթառի, ստեղնաշարային և հարվածային գործիքների հատվածները։

Նախկինում համագործակցել է բազմաթիվ հայտնի փոփ և ռոք երաժիշտների հետ, ինչպիսիք են ՝ Էրիկ Կլեպտոնը, Ռոջեր Ուոթերսը, Ռոջեր Դոլթրին, Ռոբերթ Պլանտը, Ֆիլ Քոլինզը, Genesis խումբը, Ջիմմի Նեյլը, Էլթոն Ջոնը, Գարի Նյումենը, Shakin' Stevens-ը, «Foo Fighters»-ը, Էլ Ստուարտը, Սթիվ Վայը, Յեսիկի Խայասին, Bon Jovi խումբը։  

2005 թվականին ընդգրկվել է Planet Rock-ի կողմից կազմված մեծագույն թմբկահարների Թոփ-10-ում։

Կենսագրություն խմբագրել

Ութ տարեկանում տղան տեսնում է, թե ինչպես է իր զարմիկը նվագում թեթև կիթառային ակորդներ և նույնպես ցանկացավ տիրապետել այդ գործիքին։ Կիթառի փոխարեն նրան բաժին հասավ ukulele-ն, սակայն դա էլ բավական էր, որ փառասեր տղան անմիջապես հավաքի իր առաջին խումբը։ Խումբը կոչվում էր «The Bubblingover Boys», ովքեր փորձում էին այդ ժամանակվա նորավոճ սքիֆլներ նվագել։ Իր երկրորդ երաժշտական փորձը Ռոջերը ստացավ 11 տարեկան հասակում, երբ երգում էր երգչախմբում։ Տանը շարունակում էր կիթառ նվագել, սակայն ժամանակի ընթացքում հասկացավ, որ իրեն գրավում են հարվածային գործքիները։

Երիտասարդ Թելորը սկսեց կաթսաներից, սակայն տեսնելով, որ իր տղան գործին լրջորեն է վերաբերվում, հայրը նրան նվիրեց իրական հարվածային գործիքներ։ 1963 թվականին Ռոջերը ընկերների հետ հիմնեց Cousin Jacks խումբը, որտեղ սկզբում կիթառ է նվագել, հետո անցել է թմբուկներին։ Մեկ տարի անց խումբը լուծարվեց, սակայն արդեն 1965 թվականին Թեյլորը միացավ Johnny Quale and the Reaction խմբին։

1967 թվականի հոկտեմբերին, ավարտելով դպրոցը, Ռոջերը տեղափոխվեց Լոնդոն, որպեսզի ստոմատոլոգիա սովորի։ Իր վերջին խումբը լուծարվեց 1968 թվականի ամռանը, այնպես որ նա ազատ էր և պատրաստականությամբ միացավ Մեյին և Սթեֆելին։ Նրանք իրենց անվանեցին Smile և ամբողջ ամառ փորձեր էին անում, իսկ առաջին անգամ ելույթ ունեցան Imperial College London-ում ՝ Pink Floyd-ի հետ։ Հետո սկսեցին պարբերաբար ելույթ ունենալ Լոնդոնյան պանդոկներում և կրթական հաստատություններում, ձեռք բերելով երկրպագուներ, որոնց հիմնական մասը իրենց դասընկերներն էին։ Այդ ժամանակ Թեյլորը հասկացավ, որ ստոմատոլոգիան նրա մասնագիտությունը չէ, և ակադեմիական արձակուրդ վերցրեց, որպեսզի երաժշտությամբ զբաղվի։ 1968 թվականին Մեյը արդեն ստացել էր ֆիզիկայի դիպլոմ և սովորում էր ասպիրանտուրայում։

Թեյլորը խմբում առաջինն էր, ով սկսեց ձայնագրվել որպես սոլո երաժիշտ։ 1977 թվականին դուրս եկավ նրա I Wanna Testify սոլո սինգլը, իսկ 1981 թվականին առաջին սոլո ալբոմ ՝ Fun in Space-ը, որը ամենամյա բրիտանական Թոփ-100-ում զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը։ 1984 թվականին Ռոջերը թողարկեց իր Strange Frontier սկավառակը, որը աննկատ անցավ։

10 տարի անց թողարկվեց նրա Happiness? ալբոմը, որի հիթը դարձավ հակաֆաշիստական Nazis երգը։ 1998 թվականին թողարկեց իր չորրորդ սոլո ալբոմը ՝ Electric Fire-ը։ 2009 թվականին թողարկեց «The Unblinking Eye (Everything Is Broken)» սինգլը, իսկ 2011 թվականին Dear Mr. Murdoch-ը ՝ «թարմացված տարբերակով»։

2011 թվականին հիմնեց Queen Extravaganza նախագիծը, որը կատարում է Queen խմբի երգերը։ Վոկալիստներից մեկը դարձավ կանադական downhere ռոք խմբի ղեկավար Մարկ Մարտելը։

2012 թվականին Թեյլորը պլանավորում էր թողարկել The Unblinking Eye (Everything Is Broken) ալբոմը (նրա խոսքերով, ալբոմի 90%-ը պատրաստ էր)։

2012 թվականին CelebrityNetWorth.Com կայքը նրա ունեցվածքը գնահատել է 105 միլիոն դոլար[4]։

2013 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Ռոջերի նոր ալբոմը կոչվելու է Fun On Earth, որում ներառվելու է 13 կոմպոզիցիա, այդ թվում նախկինում թողարկված ՝ One Night Stand!-ը (որպես բոնուս Electric Fire-ին), Woman You’re So Beautiful-ը (երգը ձայնագրվել է իր տղայի ՝ Ֆելիքսի հետ համատեղ) և  Say It’s Not True-ն (թողարկված The Cosmos Rocks ալբոմում)։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ՝ The Lot ալբոմի հետ համատեղ, որում ընդգրկվում է Ռոջերի բոլոր սոլո ալբոմները, ինչպես նաև այն ալբոմները, որը ձայնագրված է եղել The Cross-ի հետ, և բազմաթիվ այլ նյութեր։

Անձնական կյանք

1978 թվականից մինչև 1988 թվականը Ռոջերը համատեղ ապրում էր ֆրանսուհի Դոմինիկ Բեյրանդի հետ։ Նրանք ունեցան երկու զավակ ՝ Ֆելիքս Լյութերին (ծնվ. 1980թ. մայիսի 22-ին) և Ռոռի Էլեանորին (ծնվ. 1986թ. մայիսի 29-ին)։ Նրանք 1988 թվականից մինչև 2010 թվականը կեղծ ամուսնության մեջ էին։ 1981-ից մինչև 1983 թվականը Ռոջերը հանդիպում էր լրագրողուհի Հեյլի ՄակՖիննիգանի հետ։ 1989 թվականից մինչև 2002 թվականը Ռոջերը ապրում էր մանեկեն պատրաստող Դեբբի Լէնգի հետ։ Նրանք երեք երեխա ունեցան ՝ Ռուֆուս Թայգերին (ծնվ. 1991 մարտի 8-ին), Թայգեր Լիլիին (ծնվ. 1994թ. հոկտեմբերի 10-ին) և Լոլա Դեյզի Մեյին (ծնվ. 2000թ. ապրիլի 9-ին)։ 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Ռոջերը ամուսնացել է Սարինա Պոտհիթերի հետ, ում հետ մինչ այդ վեց տարի հանդիպել է[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո կարիերա խմբագրել

Ալբոմ խմբագրել

  • Fun in Space (1981)
  • Strange Frontier (1984)
  • Happiness? (1994)
  • Electric Fire (1998)
  • Fun On Earth (2013)
  • Solo Singles 1 (2013)
  • Solo Singles 2 (2013)

Հավաքածու խմբագրել

  • The Lot (2013)
  • Roger Taylor: Best (2014)

Սինգլներ խմբագրել

  • 1977: I Wanna Testify (B-side: "Turn on the TV")
  • 1981: Future Management #49 UK
  • 1981: My Country
  • 1981: Let's Get Crazy (Australia, Japan, New Zealand, USA)
  • 1984: Man on Fire #66 UK, #11 South Africa
  • 1984: Strange Frontier #98 UK
  • 1984: Beautiful Dreams (Portugal)
  • 1994: Nazis 1994 #22 UK
  • 1994: Foreign Sand - with Yoshiki #26 UK
  • 1994: Happiness #32 UK
  • 1998: Pressure On #45 UK
  • 1999: Surrender #38 UK
  • 2009: The Unblinking Eye (Everything is Broken)
  • 2011: Dear Mr Murdoch 2011
  • 2013: Sunny Day (promo)
  • 2017: Journey's End

Համերգներ խմբագրել

  • 1998: Live at the Cyberbarn

Queen-ի երգերը, որտեղ երգում է Ռոջեր Թեյլորը խմբագրել

The Cross-ի կազմում[6] խմբագրել

Ալբոմ խմբագրել

  • 1988: Shove it
  • 1990: Mad, Bad and Dangerous to Know
  • 1991: Blue Rock

Հավաքածու խմբագրել

  • The Lot (2013)
  • Best (2014)

Սինգլներ խմբագրել

  • 1987: Cowboys and Indians (#74 UK)
  • 1988: Shove It (#83 UK)
  • 1988: Heaven for Everyone (#84 UK)
  • 1988: Manipulator
  • 1990: Power to Love (#83 UK)
  • 1990: Liar
  • 1990: Final Destination
  • 1991: New Dark Ages
  • 1991: Life Changes (միայն Գերմանիայում)

Հարվածային գործիքների տեղակայում խմբագրել

Մինչ 2008 թվականը Թեյլորը օգտագործում էր միայն  Ludwig և Sleishmanruen հարվածային գործիքները կամ էլ դրանց համադրությունը (2005 թվականի Return of the Champions Tour-ի ընթացքում)։ 2008 թվականի Queen + Paul Rodgers, The Cosmos Rocks տուրի համար նա ընտրեց Drum Workshop-ի հարվածային գործիքները։

DW Maple Kit.

Cymbal (Zildjian): Hi-hat — 15" Avedis New Beat Crash: 17" K Dark Crash, 19" K Dark Crash, 20" K Dark Crash Ride: 22" Avedis Ping Ride China: 22" K China

Drum Pedal — DW 9002 (Queen-ի բոլոր համերգներում Ռոջերը օգտագործել է Ludwig Speed King ոտնակը)

DW Black Nickel 24 կարատանոց ոսկիով.

  • Tom-tom drum — 10x8", 12x10" и 14x12"
  • Վերին tom-tom drum — 16x16" и 18x16"
  • Bass drum — 24x18"
  • Sub-Bass Drum — 24х8"
  • Snare Drum — 14x6,5"
  • Rototom— 12" и 14" — Remo

Փայտիկներ Vic Firth X5B American Classic Extreme 5B (երկարություն։ 16 1/2", տրամագիծ։ 0,595"):

Մարմնավորումը ֆիլմում խմբագրել

Բեն Հարդին «Բոհեմական ռապսոդիա»-յում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «The 30 Richest Drummers in the World». Celebrity Net Worth (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  5. «A mighty bash as Queen drummer Roger Taylor ties the knot». Mail Online. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  6. «Roger Taylor discography» (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել