Զիլճյան ընտանիք, ծնծղա արտադրող վարպետների ընտանիք (այստեղից էլ ազգանունը՝ թուրքերեն զիլ՝ ճչան, ծնծղա

Զիլճյան ընտանիք
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, երաժշտական գործիքների արտադրող և ձեռնարկություն
Հիմնադրված է1623
ՎայրՆորուել, ԱՄՆ
Արդյունաբերություներաժշտական գործիքների արտադրող
Կայքzildjian.com
 Zildjian Վիքիպահեստում
Զիլճյան ընտանիքի արտադրության ծնծղա

Զիլճյան ընտանիքը այդ գործը ձեռնարկել է դեռևս 15-16-րդ դարերում։ 1623 թվականին Ավետիս Զիլճյանը Կոստանդնուպոլսում մետաղների (անագ, պղինձ) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արական սեռի ներկայացուցիչներին։

Զիլճյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք ստացան։ Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվեցին ու սկսեցին օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում։

Զիլճյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլճյանը (1838—1910)։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում, ունեցել սեփական գործատուն, որտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադրանքին։ Նրա արտադրած ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի (Լոնդոնում՝ 1851-ին, Փարիզում՝ 1862-ին, Չիկագոյում՝ 1893-ին, Բեռլինում՝ 1898-ին, Իտալիայում՝ 1907-ին, «Մեծ մրցանակ»)։

1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ Զիլճյանների ընտանիքի արհեստանոցը այժմ գտնվում է Նորթ Քուինս քաղաքում (Մասսաչուսեթսի նահանգ)։

Ժամանակի ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած հարվածային գործիքի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։

Քսաներորդ դարի կեսերից ցայսօր ջազ և ռոք նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել, ինչի շնորհիվ նրանց ընկերությունը ֆինանսական հսկայական միջոցներ է կուտակել և, միայն 2006 թ. վաճառքի հասույթն կամել է մոտ 53.7 միլիոն ամերիկյան դոլար[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Family Business Magazine: At the Helm: Craigie Zildjian(անգլ.)
  2. «Trade secrets of oldest family firm in US - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 689