A Night at the Opera
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
A Night at the Opera, անգլիական լեգենդար Քուին խմբի 4-րդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1975 թվականի նոյեմբերի 21-ին։ Ալբոմը մեծ ճանաչում է բերել խմբին։ Այն ամբողջ աշխարհում վաճառվել է շուրջ 17 միլիոն օրինակով, որից 3 միլիոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ալբոմն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և 4-րդ հորիզոնականը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն նաև խմբի առաջին պլատինե ալբոմն է ԱՄՆ-ում։ Rolling Stone ամսագիրը ալբոմը ընդգրկել է ալբոմն իր Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ-ի ցանկի 230-րդ հորիզոնականում։
A Night at the Opera | ||||
---|---|---|---|---|
Queen-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Նոյեմբերի 21, 1975 | |||
Ձայնագրված | օգոստոս-նոյեմբեր 1975 | |||
Ժանր | ռոք, progressive rock | |||
Տևողություն | 2651 վայրկյան | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | EMI, Parlophone | |||
Պրոդյուսեր | Քուին, Ռոյ Թոմաս Բեյքեր | |||
Queen-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ A Night at the Opera ալբոմից | ||||
|
Ստեղծման պատմությունԽմբագրել
Queen֊ը նոյեմբերի վերջին սկսեց իր եվրոպական ճանապարհորդությունը՝ գնալով Սկանդինավիա, Բելգիա, Գերմանիա և Իսպանիա։ Բոլոր երկրներում համերգի տոմսերն վերջանում էին վայրկենական, իսկ Sheer Heart Attack նոր ալբոմը չարտերում զբաղեցրել էր մեծ հորիզոնականներ։ Դեկտեմբերին խումբը վերադարձավ Մեծ Բրիտանիա և հանդես եկավ ամանորյա «’45» շոուին՝ «Գրանադա» հեռուստակայանով։ Դրանից հետո՝ դեկտեմբերին, երաժիշտներն հանդիպեցին իրավաբան Ջիմ Բիչին, ով կոնսուլտացիա անցակցրեց նրանց հետ բիզնեսի հարցում՝ «Թրայդենտի» հետ եռակի համաձայնագրից հրաժարվելու խնդրանքով։ Դրա պատճառները եղել են ծիծաղելի գումարները՝ այդ ֆիրմայից։ Sheer Heart Attack֊ի հաջողությունից հետո նրանց օգուտը աճեց 20 ֆունտից մինչև 60 ֆունտ շաբաթում, սակայն կրիտիկական ընդունելությունը՝ Led Zeppelin խմբի ֆոնի վրա շատ մեղմ էր։ 1975 թվականի փետրվարի 5֊ին Queen֊ը սկսեց ճանապարհորդությունը Ամերիկայում։
Այդ ժամանակ երբ Անգլիայում կամաց֊կամաց տարվում էին գործարքային բանակցություններ, խումբը կարճատև դադար տվեց, հանգստանալով Հավայան կղզիներում, իրենց առաջին ճապոնական ճանապարհորդությունից առաջ։ Երբ Queen֊ը հասավ Տոկիո՝ սկսելու համար իր 11 համերգներն, իրենց սինգլն ու ալբոմն չարտերում զբաղեցնում էին առաջին հորիզոնականը։ Առաջին համերգը կարող էր լինել ողբերբություն, քանի որ երկրպագուներն սլացան դեպի բեմ, սակայն Մերկուրիին հաջողվեց հանգստացնել նրանց։ Երբ խումբը վերադարձավ Անգլիա, նրանց շնորհվեց Այվորա Նովելոյի ամենամյա մրցանակ՝ «Killer Queen» երգի համար, և երաժիշտներն սկսեցին պատրաստվել իրենց հաջորդ ալբոմին։
Օգոստոսին Queen֊ը վաճառեց իր պայմանագիրը «Թրայդենտի» հետ (դա, իհարկե, չկատարվեց առանց տհաճությունների)։ Վերջապես ալբոմը հասավ այն աստիճանին, որ բավարարեց խմբի պահանջները։ Դրանում ներառվեց այնպիսի կոմպոզիցիա, որ երաժշտություն սիրողների մեծ մասի կարծիքով «Bohemian Rhapsody»֊ը ամենահանճարեղ գործերից էր։ Այդ կոմպոզիցիայի ձայնագրման վրա ծախսվել էր վեց շաբաթ։ Այն պարունակում էր 180 ձայնային և մեծ թվով կիթարային հատվածներ։ «Bohemian Rhapsody»֊ն ներառվել է «Սրբերի օր» սինգլի մեջ (հոկտեմբերի 31)։ Այդ երգի «կնքահայրն» է Քենի Էվերեթը։ Ամբողջ խումբը վախենում էր այդ կոմպոզիցիան սինգլի մեջ ներառվելու համար, քանի որ դրա երկարությունը (6 րոպե) կարող է լինել զրոյական գործ։ Խումբը ներկայացրեց Էֆերեթին երգի փորձնական տարբերակը՝ խոստում ստանալով, որ տվյալ տարբերակը չի հայտնվի եթերում և, հույս ունենալով, որ այն կլսվի ռադիոյով։ Այդ շաբաթվա հանգստյան օրերին ռադիոյով երգը լսվեց 14 անգամ, որի հետևանքով երկուշաբթի օրը բոլոր թերթերը հայտնվեցին երկրպագուների ձեռքին։ Երկու շաբաթ անց «Bohemian Rhapsody»֊ին գրավեց առաջին հորիզոնականը՝ դառնալով այդ տարվա ամենաճանաչված երգը (Միայն Անգլիայում վաճառվել է շուրջ 1 000 000 սկավառակ)։
Ալբոմը վաճառքի է հանվել նոյեմբերի 21֊ին և վայրկենական գրավել է առաջին հորիզոնականը։
ԵրգացանկԽմբագրել
1 կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Death on Two Legs (Dedicated to…)» | Ֆրեդի Մերկուրի | 3:43 | ||||||
2. | «Lazing on a Sunday Afternoon» | Մերկուրի | 1:08 | ||||||
3. | «I'm in Love with My Car» | Ռոջեր Թեյլոր | 3:05 | ||||||
4. | «You're My Best Friend» | Ջոն Դիկոն | 2:50 | ||||||
5. | «'39» | Բրայան Մեյ | 3:25 | ||||||
6. | «Sweet Lady» | Մեյ | 4:01 | ||||||
7. | «Seaside Rendezvous» | Մերկուրի | 2:13 |
2 կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «The Prophet's Song» | Մեյ | 8:17 | ||||||
2. | «Love of My Life» | Մերկուրի | 3:38 | ||||||
3. | «Good Company» | Մեյ | 3:26 | ||||||
4. | «Bohemian Rhapsody» | Մերկուրի | 5:55 | ||||||
5. | «God Save the Queen» (գործիքավորում) | Մեյ | 1:11 |
Ալբոմի տեսահոլովակներԽմբագրել
- «You’re My Best Friend» - Ջոն դաշնամուր է նվագում, իսկ Ֆրեդին երգում է։ Մեկը այն հանգիտ տեսահոլովակներից՝ Դիկոնի ռոմանտիկ երգի հիման վրա։
- «Love of My Life» - Տեսահոլովակը պատրաստվել է կիթարով, ոչ թե ալբոմային տարբերակով։ Տեսահոլովակը նկարվել է 1979 թվականին և իրենից ներկայացնում է համերգային կատարում։
- «Bohemian Rhapsody» - Հաշվի չառնելով, որ այդ երգը արդեն գլխացավանք էր դարձել խմբի բոլոր անդամների գլխին, այն շատ մեծ հանրաճանաչություն բերեց։
Ձայնագրության մասնակիցներԽմբագրել
- Ֆրեդի Մերկուրի - ձայն, դաշնամուր
- Ջոն Դիկոն - Բաս կիթառիստ, կոնտրաբաս, էլեկտրոդաշնամուր
- Ռոջեր Թեյլոր - հարվածային, դաշնամուր, ձայն
- Մեյ Բրայան - կիթառ, բանջո, գուսլի, արֆա, խաղալիք կոտո, ձայն
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- 2002 թվականին Blind Guardian խումբը կոչեց իր ալբոմը A Night at the Opera՝ Queen խմբի պատվին։
- Ալբոմը գրավել է 230֊րդ հորիզոնականը Rolling Stone ամսագրի 500 մեծագույն ալբոմների ցանկում։
- Շուրջ 10 միլիոն սկավառակ է վաճառվել ամբողջ աշխարհում։
ՎաճառքԽմբագրել
Երկիր | Վայր | Հավաստացում | Վաճառքի քանակը |
---|---|---|---|
Ավստրիա | #9 | Ոսկի | 30 000 |
Մեծ Բրիտանիա | #1 | Պլատինե | 1 200 000 |
Կանադա | - | Պլատինե | 500 000 |
Նիդերլանդներ | #1 | Պլատինե | 700 000 |
Նորվեգիա | #4 | - | - |
ԱՄՆ | #4 | 3x Պլատինե | 3 600 000 |
Շվեյցարիա | #10 | - | 50 000 |
Ճապոնիա | #9 | - | 250 000 |
ՍինգլներԽմբագրել
տարի | անվանում | հորիզոնական |
---|---|---|
1975 | «Bohemian Rhapsody» / «I’m in Love with My Car» | #1 (UK), #9 (US) |
1976 | «You’re My Best Friend» / «’39» | #7 (UK), #16 (US) |
ՉարտերԽմբագրել
Մեծ ԲրիտանիաԽմբագրել
դեկտեմբերի 13, 1975 թվական, Հորիզոնականը չարտերում | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |||||
Հորիզոնականը | 2 | 2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 2 | 4 | 7 | 6 | 11 | 10 | 11 | 13 | 17 | 26 | 21 | 37 | 47 | 39 | 33 | 42 | 45 |
Հորիզոնականը չարտերում | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 | 34 | 35 | 36 | 37 | 38 | 39 | 40 | 41 | 42 | 43 | 44 | 45 | ||||||||||
Հորիզոնականը | 47 | 38 | 46 | 35 | 26 | 25 | 23 | 25 | 22 | 38 | 39 | 39 | 39 | 50 | 44 | 43 |
Հունվարի 22, 1977 թվական, Հորիզոնականը չարտերում | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | ||||||||||||||||||||||||||||
Հորիզոնականը | 40 | 53 |
24 սեպտեմբերի, 1984 թվական, Հորիզոնականը չարտերում | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | |||||||||||||||||||||||||||
Հորիզոնականը | 85 | 100 |
ԱՄՆԽմբագրել
Billboard 200 դեկտեմբերի 27, 1975 թվական | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |||||
Հորիզոնականը | 116 | 67 | 57 | 48 | 39 | 35 | 28 | 26 | 24 | 23 | 21 | 11 | 9 | 8 | 7 | 6 | 4 | 4 | 4 | 13 | 14 | 14 | 16 | 18 | 18 |
Billboard 200 | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 | 34 | 35 | 36 | 37 | 38 | 39 | 40 | 41 | 42 | 43 | 44 | 45 | 46 | 47 | ||||||||
Հորիզոնականը | 19 | 29 | 29 | 37 | 43 | 66 | 66 | 64 | 66 | 28 | 28 | 38 | 41 | 72 | 69 | 76 | 100 | 100 | 126 | 126 | 124 | 166 |
Billboard 200 Հունվարի 22, 1977 թվական | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | |||||||||||||||||||||
Հորիզոնականը | 162 | 151 | 125 | 122 | 119 | 119 | 180 | 180 | 180 |