Կարատ
Կարատ (իտալ.՝ carato, հուն․՝ κεράτιον - եղջերենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր), թանկարժեք քարերի և մարգարտի զանգվածի արտահամակարգային միավոր։ Կրճատ նշանակումը՝ կար.։
1 կար = 0, 2 գ = 200 մգ։
Բացի զանգվածի չափման միավորից, կարատը նաև ծավալի և ոսկու մաքրության չափման միավոր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |