Բեն Հարդի (անգլ. Ben Hardy) ի ծնե Բեն Ջոնս (անգլ. Ben Jones, հունվարի 2, 1991, Bournemouth, Անգլիա), բրիտանացի դերասան: Առավել հայտնի է Փիթեր Բիլի դերով՝ «EastEnders» soap opera-յում (2013–2015), Հրեշտակի դերով՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս»-ում (2016), ինչպես նաև Ռոջեր Թեյլորի դերով՝ «Բոհեմական ռապսոդիա» (2018) կենսագրական դրամայում[2]:

Բեն Հարդի
Ben Hardy by Gage Skidmore.jpg
Ծնվել էհունվարի 2, 1991(1991-01-02) (29 տարեկան)
ԾննդավայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Երեխա ժամանակ նա նույնիսկ չէր մտածում դերասանի մասնագիտության մասին: Նրա հայրը ապահովագրական գործակալ էր աշխատում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր: Հարդին չորս երեխաներից ավագն է: Ավելի ուշ նրա ծնողները բաժանվեցին, և մանկության մեծ մասը նա անցկացնում էր տատիկի հետ՝ անգլիական Sherborne քաղաքում, որտեղ հաճախում էր Sherborne School-ը: Միջնակարգ՝ The Gryphon School անգլիական եկեղեցական դպրոցում Բենը սկսեց հետաքրքրվել դերասանական վարպետությամբ և երգեցողությամբ[3], մասնակել է դպրոցական ներկայացմանը, որը բեմադրվել է անգլիական գրող Թոմաս Հարդիի՝ «Հեռու խելագարված ամբոխից» (անգլ. Far from the Madding Crowd) վեպի հիման վրա, որտեղ խաղացել է Ֆրենսիս Թրոյայի դերը[4][5]: Ավարտել է London's Royal Central School of Speech & Drama-ն՝ «դերասանական արվեստ»-ի մասնագիտությունով: Ունի բակալավրի աստիճան: Նրա գլխավոր դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Լոնդոնի Hampstead Theatre-ում, որտեղ Հարդին կատարել է Արթուր Ուելսլիի դերը՝ «Իուդայի համբույրը» ներկայացմանը[6]: 2013 թվականին Բենին հաստատել են Փիթեր Բիլի դերում՝ «EastEnders» soap opera-յում՝ BBC հեռուստաալիքով: Հարդին նկարահանումներին մասնակցել է մինչև 2015 թվականը[7]: «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում Հարդին իր դերը ստացել է, կապվելով ֆիլմի ռեժիսորի՝ Բրայան Սինգերի հետ, ով արդեն ծանոթ էր դերասանի ստեղծագորթությանը, քանի որ անձամբ է նրան նկարահանել է՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[8]:

Ներկա պահին Բենը նկարահանվում է Netflix-ի՝ «Six Underground» ֆիլմում՝ Ռայան Ռեյնոլդսի հետ միասին: Հարցազրույցներից մեկի ժամանակ Հարդին հաղորդել է, որ նա կատարում է պարկուրի մասնագետի դերը:

Անձնական կյանքԽմբագրել

Քոլեջի տարիներից հանդիպում էր դերասանուհի Կատրինա Փերետիի հետ, սակայն 2018 թվականի ամռանը զույգը բաժանվել է: Կլառնետ է նվագում, «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ռոջեր Թեյլորի դերի համար սովորել է հարվածային գործիքներ նվագել: Շաբաթվա ընթացքում հինգ անգամ հաճախում է մարզասրահ և զբաղվում է լողով[9]:

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմԽմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր
2012 ս. Call the Midwife լրագրող
2013—2015 ս. EastEnders Փիթեր Բիլ
2016 ֆ. X-Men: Apocalypse Warren Worthington III / Հրեշտակ
2017 ֆ. Mary Shelley Ջոն Ուիլիամ Փոլիդորի
2017 ֆ. Only the Brave Ուեյդ Պարկեր
2017 ս. Drunk History Արթուր արքա
2018 ս․ The Woman in White Ուոլտեր Հարտրայտ
2018 ֆ․ Bohemian Rhapsody Ռոջեր Թեյլոր
TBA ֆ․ 6 Underground

ԹատրոնԽմբագրել

Ներկայացում Դեր
Իուդայի համբույրը / The Judas Kiss (2012) Արթուր Ուելսլի / Arthur Welleslсey

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. «Ben Hardy»։ IMDb։ Վերցված է 2019-02-11 
  3. «Ben Hardy»։ Articlebio (en-US)։ Վերցված է 2019-02-11 
  4. «Бен Харди, Актер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ.»։ Вокруг ТВ (անգլերեն)։ Վերցված է 2019-02-11 
  5. «Teacher earns top marks for directorial debut - CNN.com»։ edition.cnn.com։ Վերցված է 2019-02-11 
  6. «The Judas Kiss to transfer to the West End»։ Hampstead Theatre։ Վերցված է 2019-02-11 
  7. «Ben Hardy biography and filmography | Ben Hardy movies»։ Tribute.ca (անգլերեն)։ Վերցված է 2019-02-11 
  8. Kroll Justin, Kroll Justin (2015-02-24)։ «Ben Hardy Joins the Cast of ‘X-Men: Apocalypse’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-02-11 
  9. TeamJacJossa (2014-05-08), Ben Hardy Interview || Lorraine || 7th May 2014, https://www.youtube.com/watch?v=l4eNVZxh7L0&t=5s, վերցված է 2019-02-11 

Արտաքին հղումներԽմբագրել