Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա

Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա (շվեդ.՝ Prinsessan Madeleine av Sverige, hertiginna av Hälsingland och Gästrikland հունիսի 10, 1982(1982-06-10)[1], Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի երկրորդ աղջիկը (երրորդ երեխան)։ Կնունքի ժամանակ նրան տրվել է Հելսինգլանդի և Եստրիքլանդի դքսուհու տիտղոսը։ Համարվում է նաև Շվեդիայի արքայադուստր։

Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1982(1982-06-10)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԴրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրոնՇվեդիայի եկեղեցի
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան (հունվարի 23, 2006), Enskilda Gymnasiet? (2001), Smedslättsskolan? և Carlssons skola?
Գիտական աստիճանԲակալավր
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն, ազնվական, բարեգործ և դիվանագետ
ԱմուսինChristopher O'Neill?
Ծնողներհայր՝ Կառլ XVI Գուստաֆ[1], մայր՝ Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ադոլֆ Նասաուի շքանշան «Հավատարիմ ծառայության համար» շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Երեք աստղերի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Հորդանանի աստղի շքանշան և Ռիու Բրանկու շքանշան
ԵրեխաներPrincess Leonore, Duchess of Gotland?[1], Prince Nicolas, Duke of Ångermanland?[1] և Princess Adrienne, Duchess of Blekinge?[1]
 Princess Madeleine, Duchess of Hälsingland and Gästrikland Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Սովորել է Էնսկիլդի գիմնազիայում, որի հիմնական դասընթացն ավարտել է 1998 թվականի օգոստոսի 20-ին։ Երկու տարի անց Էնսկիլդի դպրոց գիմնազիայում մշակույթի բակալավրի դիպլոմ է ստացել։

Նախասիրություն խմբագրել

Զբաղվել է պրոֆեսիոնալ ձիասպորտով։ Մասնակցել է ձիասպորտի մրցաշարերի։ Հանդիսանում է Ստոկհոլմի Faeltrittklub ձիասպորտի ակումբի անդամ։ 1998 թվականի ապրիլին Քյոնիգի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղն ու ստացել արծաթե գավաթ։ Մրցաշարերին նա մասնակցել է Աննա Սվենսոն անվամբ, որպեսզի մամուլում և հասարակության մեջ լրացուցիչ իրարանցում չառաջանա։

Սիրում է ճամփորդել։

Անձնական կյանք խմբագրել

Մադլենը երկար ժամանակ հարաբերությունների մեջ է եղել իրավաբան Յունաս Բերգստրյոմի հետ (lang-sv|Jonas Bergström, ծնվել է 1979), սակայն զույգը չի ամուսնացել, որովհետև, օրենքի համաձայն՝ թագավորական ընտանիքի կրտսեր դուստրը կարող է ամուսնանալ միայն ավագ դստեր ամուսնությունից հետո։ 2009 թվականի փետրվարի 24-ին Շվեդիայի թագուհի Վիկտորիան հայտնել է նշանադրության մասին, իսկ արդեն 2009 թվականի օգոստոսին հայտարարվել է թագուհի Մադլենի և Յունասի նշանադրության լուրը[2]։ Նշանադրությունը հանկարծակի չեղյալ է հայտարարվել 2010 թվականի ապրիլի 24[3]։

 
Մադլենի և Քրիստոֆերի հարսանիքը

2012 թվականի հոկտեմբերի 24-ին թագուհու հայրը՝ թագավոր Կառլ Գուստաֆը հայտնել է Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի նշանադրության մասին։ Զույգը ծանոթացել է երկու տարի առաջ՝ Նյու Յորքում։ Քրիստոֆերը մասնակցել է Մադլենի զարմուհու՝ Վիկտորիայի դստեր՝ թագուհի Էստելի կնունքին։ Թագուհի Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի հարսանիքը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 8-ին՝ Ստոկհոլմ քաղաքում[4]։ Հարսի զգեստի հեղինակը Վալենտինան էր, այն մետաքսից էր, փղոսկրե երանգով, ժանյակներով կատարված ապլիկացիաներով, գոտկատեղի հատվածում առկա էին մանր ուղղահայաց դարսեր, քղանցքը չորս մետր։ Ամուսնությունից հետո զույգը շարունակել է ապրել Նյու Յորքում, որտեղ թագուհին աշխատել է Համաշխարհային մանկական հիմնադրամ World Childhood Foundation[5] բարեգործական կազմակերպությունում, որը ստեղծվել է 1999 թվականին՝ Մադլենի մոր՝ Սիլվիայի մասնակցությամբ (հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ անբարենպաստ շրջաններում բնակվող երեխաների կենսապայմանների բարելավմամբ)։

Զույգն ունի երեք երեխա

  • Լեոնոր Լիլիան Մարիա<[5][6], Գոթլանդի հերցոգուհի, ծնվել է 2014 թվականի փետրվարի 20-ին՝ Նյու Յորքում։
  • Նիկոլաս Պաուլ Գուստաֆ, Օնգերմանլանդի հերցոգ[7]։ Ծնվել է 2015 թվականի հունիսի 15-ին՝ Ստոկհոլմի ժամանակով 13:45-ին[8]։ Պաուլ և Գուստաֆ անունները տրվել են ի պատիվ հայրական և մայրական պապերի՝ Պոլ Օ Նիլի և Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի։
  • Ադրիենա Ժոզեֆինա Ալիսա, Բլեքինգեի հերցոգուհի։ Ծնվել է 2018 թվականի մարտի 9-ին։ Նորածնի առաջին անունը ընտրվել է ծնողների կողմից, Ժոզեֆինա անունը արքայատոհմի կողմից հաճախ է կիրառվել, Ալիսան թագուհի Սիլվիայի մոր անունն է։

Ներկայումս ընտանիքը բնակվում է Լոնդոնում։

Տոհմածառ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Շվեդիա։
    • Սերաֆիմի շքանշան
    • Կառլ XVI Գուստաֆի ընտանեկան թագավորական շքանշան
    • Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի 50-ամյակի մեդալ
    • Կառլ XVI Գուստաֆի հոբելյանի ռուբինե մեդալ
    • Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի 70-ամյակի հուշամեդալ (30 ապրիլի 2016)
  •   Բրազիլիա: Ռիու Բրանկոյի մեծ խաչի շքանշան (2007)[9][10][11]
  •   Գերմանիա : «Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար մատուցած ծառայությունների դիմաց» շքանշան (2003)[12]
  •   Հորդանան: Հորդանանի աստղի շքանշան (2003)[13][14]
  •   Լատվիա : Երեք աստղի շքանշան (22 մարտի 2005)[15][16]
  •   Լյուքսեմբուրգ: Ադոլֆ Նասաուի Մեծ խաչի շքանշան (04/2008)[17][18][19]
  •   Մալայզիա : Մալազիայի գահի լոյալության շքանշան (P.S.M. — 2005)[20][21]
  •   Նորվեգիա: Սուրբ Օլաֆի Մեծ խաչ շքանշան (2005)[22]
  •   Ռումինիա : «Հավատարիմ ծառայության համար» շքանշան (2008)[23][24]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. La princesa Magdalena de Suecia ya tiene novio oficial(իսպ.)
  3. Шведская принцесса расторгла помолвку с женихом
  4. Yle покажет свадьбу шведской принцессы // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июня 2013.(Ստուգված է 9 Հունիսի 2013)
  5. 5,0 5,1 «В Швеции появилась Её королевское высочество принцесса Леонор Лилиан Мария». NEWSru.com. 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  6. «H.K.H. Prinsessan Leonore Lilian Maria, Hertiginna av Gotland» (շվեդերեն). Kungliga Hovstaterna[sv]. 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  7. «H.K.H. Prins Nicolas Paul Gustaf, hertig av Ångermanland». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  8. Шведская принцесса родила второго ребёнка
  9. State visit of Lula da Silva in 2007, ANP Photo, Madeleine wearing the order
  10. Insignia Արխիվացված 2014-02-22 Wayback Machine of the Order of Rio Branco
  11. DECRETO DE 5 DE SETEMBRO DE 2007 — website JusBrasil
  12. Gallery on www.theroyalforums.com, State visit of President Johannes Rau in Sweden in 2003 : Madeleine Արխիվացված 2013-06-16 Wayback Machine's photo
  13. State visit of Jordan in Sweden (2003), Photo Արխիվացված 2015-07-05 Wayback Machine of Prince Carl Philip with Princess Madeleine, both wearing the order
  14. State visit of Jordan in Sweden (2003), Photo Արխիվացված 2013-06-16 Wayback Machine of Princess Liliane with Carl Philip, Madeleine & Victoria
  15. Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004. gada 1.oktobra Արխիվացված 2013-05-12 Wayback Machine(լատիշերեն)
  16. State visit of Latvia in Sweden (2005), Gala dinner, Madeleine Արխիվացված 2013-06-16 Wayback Machine's photo
  17. Swedish Royal website Արխիվացված 2013-05-23 Wayback Machine (Swedish), State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner 15/04/2008
  18. Luxembourgish Grand-Ducal website (French), State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner 15/04/2008
  19. AMP Picture, State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner Արխիվացված 2014-03-28 Wayback Machine on 15/04/2008
  20. Photo Արխիվացված 2013-06-16 Wayback Machine on a royal news forum
  21. Photo Արխիվացված 2016-01-06 Wayback Machine on a fansite
  22. Photo Արխիվացված 2012-04-26 Wayback Machine on a fansite
  23. PPE Agency Photo among gala dinner gallery
  24. ODM of Romania : Republic of Romania — Order of Faithful Service (Ordinul national «Serviciul Credincios»)

Արտաքին հղումներ խմբագրել