Բլեքինգե
Բլեքինգե (շվեդ.՝ Blekinge), պատմական նահանգ, որը գտնվում է Շվեդիայի հարավում, մտնում է պատմական Գոթլանդ տարածաշրջանի մեջ։
| |||||
Երկիր | Շվեդիա | ||||
Մասն է | Շվեդիա | ||||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||||
Մտնում է | Գոթլանդի մեջ | ||||
Վարչկենտրոն | Կարլսկրունա | ||||
Ամենաբարձր կետ | Q1679348? | ||||
Բնակչություն (2007) | 151 899 մարդ | ||||
Խտություն | 50 | ||||
Տարածք | 2 941 | ||||
Հիմնադրված է | 1683 թ. | ||||
Սահմանակցում է | Սմոլանդ և Սկոնե | ||||
Մակերեսը՝ 2 941 կմ², բնակչությունը՝ 151 899 մարդ (2007 թվականի դրությամբ)[1]։
Աշխարհագրություն
խմբագրելԲլեքինգեն հյուսիսում սահմանակցում է Սմոլանդի, իսկ արևմուտքում՝ Սկոնեի հետ։ Արևելքից և հարավից նրան ողողում են Բալթիկ ծովի ջրերը։ Նահանգի սահմանները ամբողջովին համընկնում են Բլեքինգե վարչական միավորի սահմանների հետ։
Պատմություն
խմբագրելԲլեքինգեում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկանց կացարաններ, որոնք վերաբերում են քարի դարին։ Դրանց մեծ մասը տեղակայված էր ափի մոտ, որի գիծը այն ժամանակ գտնվում էր 5-10 մ ավելի բարձր, քան այսօր։ Հնադարյան մարդիկ ապրում էին՝ զբաղվելով ձկնորսությամբ և մասնավորապես հողագործությամբ։
Բլեքինգեն գրավոր արձանագրություններում առաջին անգամ հիշատակվել է IX դարում Վուլֆսթանի ճանապարհորդության նկարագրություններում, որոնց մեջ ասվում է, որ Մյորեն, Էլանդը և Գոթլանդը պատկանում էին svear հնագույն գերմանական ցեղերին։ Այն ժամանակ կազմակերպված պետական իշխանություն գոյություն չուներ, այդ պատճառով այդ հաղորդագրությունը պետք է ընկալել ազգագրական, այլ ոչ թե քաղաքական իմաստով, այսինքն, Բլեքինգեի բնակիչները սերտ կապեր ունեին Սմոլանդի հետ։
Դանիայի և Շվեդիայի միջև մղվող մշտական պատերազմների պատճառով հաճախ Բլեքինգեի տարածք էր ներխուժում դանիական բանակը։ 1564 թվականին շվեդական թագավոր Էրիկ XIV-ը ոչնչացրել է Ռոնեբյուն, իսկ կես դար անց Գուստավ II-ը այրեց նոր կառուցված Քրիստիանապոլիսը։ 1658 թվականին Ռոսկիլեի հաշտության պայմանագրի համաձայն այն անցել է Շվեդիային, և սկսեց ենթարկվել Սկոնեի գեներալ-նահանգապետին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Blekinge - Պաշտոնական տուրիստական կայք
Շվեդիայի նահանգներ | ||
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեքինգե» հոդվածին։ |