Հելսինգլանդ (նախկինում Գելսինգլանդ, շվեդերեն՝ Hälsingland), Շվեդիայի Նորլանդ շրջանում գտնվող պատմական նահանգ։ Տարածքի մեծ մասը պատկանում է Եվլեբորգ վարչական միավորին՝ լենին, սակայն ոչ մեծ տարածքներ մտնում են Եմտլանդի և Վեստերնորլանդի լենների մեջ։

Picto infobox map.png
Հելսինգլանդ
Hälsingland
Դրոշ Զինանշան
Flag of Hälsingland.svg
Hälsingland vapen.svg
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էՇվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էՆորլանդ
Բնակչություն (2012)129․221
Խտություն9.1
Տարածք14 264
FC-Hälsingland, Sweden.png

Բնակչությունը՝ 129,221 մարդ (2012 թվականի դրությամբ)[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Նահանգը հարավում սահմանակցում է Եստրիքլանդի, արևմուտքում՝ Դալարնայի և Հերյեդալենի, հյուսիսում՝ Մեդելփադի հետ։ Նահանգի մակերեսը կազմում է 14 264 կմ²։

Հելսինգլանդի տարածքի մեծ մասը բլրապատ է։ Բարձունքները աստիճանաբար նվազում են հարավ-արևելքում, սակայն արևելքում գտնվող Յուսնանի հովտում առկա է տեղանքի խիստ կտրտվածություն։ Նահանգի հյուսիս-արևելքում գտնվում են Դելենյան լճերը, որոնց ծագումը կապում են երկնաքարի անկման հետ։

ՊատմությունԽմբագրել

Մինչ XIV դարը Հելսինգլանդ անվանում էին Շվեդիայի բոլոր հյուսիսային շրջանները, սակայն հետագայում անվան իմաստը փոխվել է։ 1772 թվականից, երբ առաջացել է Եվլեբորգ լենը, որն ներառեց Հելսինգլանդը և Եստրիքլանդը, քաղաքը որևէ վարչական նշանակություն չունի, սակայն պահպանում է իր մշակութային և պատմական նշանակությունը։

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

Լանդսկապ Հելսինգլանդի անվանումը առաջին անգամ հիշատակել է Բրեմենի Ադամը X դարի վերջին որպես շվեդերեն՝ Hälsingland: Հելսինգլանդ անվանումը մեկնաբանվել է որպես «պարանոց» և «բնակիչներ ճանապարհի երկայնքով» բառերի համադրությամբ[2]։ Մեծ տարածում ունի այն կարծիքը, որ այդ «պարանոցը» (գետաբերանը) Բոտնիկի ծոցն է և մարդիկ, ովքեր բնակվում էին ծոցի երկու ափերի երկայնքով։

Սնորրի Սթուրլուսոնը XII դարում պատմում է հին սկանդինավյան «Երկրային շրջան» առասպելում, երկրի մասին, որը տարածվում էր մինչև Հելսինգլանդ շվեդերեն՝ Hälsingland անունով ափերը[3]։

Մինչև XVII դարի 90-ական թվականները նահանգի անվանումը կիրառվում էր որպես դժոխքի մեղմասություն[4]։

ՏնտեսությունԽմբագրել

Հելսինգլանդը հայտնի է իր գյուղատնտեսությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


  Շվեդիայի նահանգներ  

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ