Հունաստանի Սուպերլիգա (հուն․՝ Ελληνική Σούπερ Λιγκ), Հունաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգան է։ Այն կազմավորվել 2006 թվականի հուլիսի 16-ին և փոխարինել է Ալֆա Էթնիկի-ին որպես Հունաստանի բարձրագույն լիգա։ Լիգայում հանդես են գալիս 16 ակումբ, մրցաշրջանը տևում է օգոստոսից մինչև մայիս, ամեն ակումբ խաղում է 30 անգամ։ 2013 թվականի մայիսի դրությամբ Սուպերլիգան համարվում է Եվրոպայի 12-րդ ուժեղագույն լիգան, հաշվարկները կատարվել են նախորդ հինգ տարիներին հունական ակումբենրի եվրոպայում խաղացած հանդիպումների արդյունքներով։:

Ελληνική Σούπερ Λιγκ
Սուպերլիգա
Երկիր {{{2}}} Հունաստան
Հիմնվել է 2006 թվական
Ակումբների քանակ 16
Մակարդակ 1
Ազգային առաջնություններ Հունաստանի ֆուտբոլի գավաթ
Միջազգային առաջնություններ Չեմպիոնների Լիգա
Եվրոպայի լիգա
Ներկայիս չեմպիոն Օլիմպիակոս ՖԱ
Ամենատիտղոսավոր թիմ Օլիմպիակոս ՖԱ (44 տիտղոս)
Հեռուստատեսություն Nova Sports
Պաշտոնական կայք Superleaguegreece.net

Պանհելենիկ մրցաշարի հիմնադրումից հետո 1927 թվականին[1] միայն վեց ակումբ է դարձել երկրի չեմպիոն, դրանք են Աթենքի մեծ եռյակը (Օլիմպիակոս, Պանատինաիկոս և ԱԷԿ Աթենքը) և ՊԱՕԿը, Արիսը և Լարիսսան։ Օլիմպիակոսը հաղթել է մրցույթը 43 անգամ։

Կառուցվածք

խմբագրել

Ներկայումս Սուպերլիգայում մասնակցում է 16 ակումբ, որոնք խաղում են յուրաքանչյուրը յուրաքանչյուրի դեմ տանը և դրսում։ Մրցաշրջանի վերջում վերջին երեք ակումբները տեղափոխվում են Ֆուտբոլային լիգա[2]։ Նրանց տեղը զբաղեցնում է Ֆուտպոլային լիգայի լավագույն երեք ակումբենրը։ Լիգայի ակումբենրի քանակը 2014-15 մրցաշրջանից սկսված 18-ից կրճատվեց 16, ինչի արդյունքում Սուպերլիգայից դուրս մնացին 4 ակումբ, վերադարձան երկուսը։

Սուպերլիգայի երկու ակումբեր մասնակցում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշարին։ Սուպերլիգայի հաղթողը մասնակցում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, իսկ երկրորդից հինգերորդ տեղ գրաված ակումբերը պայքարում են երկրորդ ուղեգրի համար, որը սկսում է իր մրցելույթները Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «List of Greek champions» (Greek). Հելենիկ ֆուտբոլային ֆեդերացիա. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Football League». Epae.org. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.