Էտիեն Մորիս Ժերար (ֆր.՝ Étienne Maurice Gérard, ապրիլի 4, 1773(1773-04-04)[1][2][3][…], Դանվիլիե - ապրիլի 17, 1852(1852-04-17)[1][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1830 թվական), գրաֆ (1813 թվական), հեղափոխական և նապոլեոնյան պատերազմների մասնակից, մարշալ Գրուշիի աջ ձեռքը, Վավռի ճակատամարտի հերոս։ Լուի Ֆիլիպ I-ի օրոք՝ ռազմական նախարար։ Գեներալի անունը փորագրված է Փարիզի Հաղթական կամարի վրա։

Էտիեն Մորիս Ժերար
ապրիլի 4, 1773(1773-04-04)[1][2][3][…] - ապրիլի 17, 1852(1852-04-17)[1][3][4][…] (79 տարեկան)
ԾննդավայրԴանվիլիե
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանÉglise Sainte-Maure-et-Sainte-Brigide, Nogent-sur-Oise
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կոչումդիվիզիոնի գեներալ
Հրամանատարն էր2nd Army Corps?
Մարտեր/
պատերազմներ
նապոլեոնյան պատերազմներ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ժան Ժերարի (ֆր.՝ Jean Gérard, 1739–1801) և Մարի-Ժան Սեն-Ռեմիի (ֆր.՝ Marie-Jeanne Saint-Rémy, 1733–1803) որդին է[5]։

Սկսել է ծառայել 1791 թվականին՝ որպես կամավոր։

 
Ժերարը Անտվերպենի պաշարման ժամանակ

1794 թվականին Ժերարը նշանակվել է Բերնադոտիի օգնական և ուղեկցել է նրան Իտալիա, Ռեյն և Վիեննա կատարած արշավների ժամանակ։ Մասնակցել է 1805, 1809 և 1810 թվականներին կայացած ճակատամարտերին[6]։

1812 թվականի Ռուսական արշավանքի ժամանակ սկզբում եղել է բրիգադի իսկ հետո դիվիզիայի հրամանատար։ «Մեծ բանակի» նահանջի ժամանակ մարշալ Դավուի կորպուսում կատարել է արիերգարդի պարտականությունները։ 1813 թվականին Լայպցիգի ճակատամարտի ժամանակ Ժերարը ծանր վիրավորվել է։ 1814 թվականին աչքի է ընկել Լա-Ռոտյերի և Մոնտրոյի ճակատամարտերում։ 1815 թվականին որպես 4-րդ կորպուսի հրամանատար մասնակցել է Վավռի ճակատամարտին և ծանր վիրավորվել է։

1822 թվականին ընդգրկվել է դեպուտատների պալատում՝ համալրելով ընդդիմության շարքերը։ Հուլիսյան հեղափոխությունից հետո դարձել է զինվորական նախարար և ստացել է մարշալի կոչում։ 1831 թվականին նշանակվել է Հյուսիսային բանակի գերագույն հրամանատար, որի հետ երկիր ներխուժաց հոլանդացիներին հետ է մղել Բելգիա․ 1832 թվականին պաշարել և ստիպել է հանձնել Անտվերպենը, որը պաշտպանել է իր նախկին ծառայակից Դավիդ Շասսեն։

Էտիեն Մորից Ժերարը մահացել է 1852 թվականի ապրիլի 17-ին Փարիզում։

Զինվորական կոչումներ

խմբագրել
  • Ավագ սերժանտ (1792 թվականի դեկտեմբերի 16)
  • Կրտսեր լեյտենանտ (1792 թվականի դեկտեմբերի 21)
  • Լեյտենանտ (1793 թվականի դեկտեմբերի 30)
  • Կապիտան (1797 թվականի ապրիլի 20)
  • Էսկադրոնի հրամանատար (1799 թվականի հուլիսի 13)
  • Գնդապետ (1800 թվականի հոկտեմբերի 26)
  • Բրիգադային գեներալ (1806 թվականի նոյեմբերի 13)
  • Դիվիզիոնի գեներալ (1812 թվականի սեպտեմբերի 23)
  • Ֆրանսիայի մարշալ (1830 թվականի օգոստոսի 17)

Տիտղոսներ

խմբագրել
  • Բարոն Ժերարը և կայսրությունը (ֆր.՝ baron Gérard et de l'Empire, արտոնագիրը ներկայացվել է 1808 թվականի մարտի 19-ին, հաստատվել է 1809 թվականի մայիսի 3-ին Էբերսբերգում)
  • Գրաֆ Ժերարը և կայրսրությունը (ֆր.՝ comte Gérard et de l'Empire, 1813 թվականի հունվարի 21)[7]

Պարգևներ

խմբագրել
  • Պատվո լեգեոնի շքանշան
    • մեծ խաչ (29.07.1814)
    • մեծ սպա (18.12.1813)
    • կոմանդոր (27.07.1806)
    • սպա (14.06.1804)
    • ասպետ (25.03.1804)
  • Վերամիավորման շքանշան, մեծ խաչ (03.04.1813)
  • Սուրբ Լյուդովիկի շքանշան, ասպետ (01.06.1814)
  • Մաքսիմիլիան Իոսիֆի ռազմական շքանշան, ասպետ (Բավարիա, 06.04.1806)
  • Լեոպոլդ I-ի շքանշան, մեծ խաչ (Բելգիա, 19.11.1832)
  • Դաներբոգի շքանշան, ասպետ (Դանիա, 25.11.1808)
  • Սերաֆիմովի շքանշան (Շվեդիա, 09.12.1836)
  • Սրի շքանշան, մեծ խաչ (Շվեդիա, 30.04.1814)

Կերպարի մարմնավորումը ֆիլմերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 senat.fr (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. Информация о генерале на сайте Geneanet.org
  6. Жерар, Этьен-Морис, граф
  7. «Дворянство Империи на G». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.

Գրականություն

խմբագրել
  • Жерар, Этьен-Морис, граф // [Елисавета Петровна — Инициатива]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1912. — С. 384. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. К. И. Величко … [и др.] ; 1911—1915, т. 10).
Նախորդող՝
Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
Ֆրանսիայի վարչապետ
1834 թվականի հուլիսի 18-ից նոյեմբերի 10
Հաջորդող՝
Յուգ Մարե
Նախորդող՝
Լուի Օգյուստ Վիկտոր դե Գեն դե Բուրմոն
Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար
1830 թվականի հուլիսի 31-ից նոյեմբերի 17
1834 թվականի հուլիսի 18-ից նոյեմբերի 10
Հաջորդող՝
Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
Սիմոն Բերնար