Նիմմե (Տալլին)
Նիմմե (էստ․՝ Nõmme), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հարավարևմտյան շրջան։ Սահմանակից է Հաբերսթտի, Մուստամմե, Կեսկլին և Քրիստինե քաղաքային շրջաններին։ Մինչև 1940 թ.-ը Նիմմեն հանդիսանում էր առանձին քաղաք։ Քաղաքի այս շրջանը հայտնի է իր յուրահատուկ շինություններով, ինչի շնորհիվ հաճախ կոչվում է «Անտառային քաղաք»։ Այստեղ արտադրական ձեռնարկությունները գրեթե բացակայում են։ Նիմմեյում տեղակայված են չորս հիմնական դպրոց, երեք երաժշտական գիմնազիա, ժամանակակից շուկա, հիվանդանոց, դահուկավազքի երթուղի, բարոն ֆոն Գլենի զբոսայգին, որտեղ գտնվում է պատմական ամրոց, Տալլինի աստղադիտարանը և քանդակների հավաքածու։ Տալլինի այս շրջանի բնակչության գերակշիռ մասը էթնիկ էստոնացիներ են՝ 84,2%[2]։.
Քաղաքային շրջան | |||||
---|---|---|---|---|---|
Նիմմե | |||||
Nõmme | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Տալլինի քաղաքային իշխանություններին | ||||
Մակերես | 28 կմ² | ||||
Խոսվող լեզուներ | Էստոներեն | ||||
Բնակչություն | 38176[1] մարդ (2009 թ. նոյեմբերի 1) | ||||
Խտություն | 1363 մարդ/կմ² | ||||
Պաշտոնական կայք | tallinn.ee/nomme/ | ||||
| |||||
ՊատկերներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Տալլինի բնակչության թվաքանակը Archived 2008-10-25 at the Wayback Machine.(էստոներեն)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-17-ին։ Վերցված է 2013-12-09