Էմանուել Շիկանեդեր
Էմանուել Շիկանեդեր (գերմ.՝ Emanuel Schikaneder, ծնվելիս Johann Joseph Schikaneder՝ Յոհան Յոզեֆ Շիկանեդեր, սեպտեմբերի 1, 1751[1][2][3][…], Շտրաուբինգ, Ստորին Բավարիա, Բավարիա[4][5] - սեպտեմբերի 21, 1812[1][2][6][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[7][4][5][…]), գերմանացի օպերային երգիչ (բարիտոն), իմպրեսարիո, դրամատուրգ և լիբրետիստ։ Առավել հայտնի է որպես Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի լիբրետիստ։
Էմանուել Շիկանեդեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Emanuel Schikaneder |
Ի ծնե անուն | գերմ.՝ Johann Joseph Schikaneder |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1751[1][2][3][…] Շտրաուբինգ, Ստորին Բավարիա, Բավարիա[4][5] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1812[1][2][6][…] (61 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[7][4][5][…] |
Մասնագիտություն | լիբրետիստ, երգիչ, օպերային երգիչ, դերասան, դրամատուրգ, թատրոնի դերասան, գրող, կոմպոզիտոր, բանաստեղծ, թատրոնի տնօրեն, դրամատուրգ և ռեժիսոր |
Երգչաձայն | բաս[4] |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Eleonore Schikaneder? |
Emanuel Schikaneder Վիքիպահեստում |
Կարիերայի սկիզբ
խմբագրելՄոտ 1773 թվականին Շիկանեդերը «մեծ հաջողությամբ» իր դեբյուտը կատարեց Մոսերի թատերախմբի կազմում[8], ով, բացի օպերաներից, բեմադրել է ֆարսեր և զինգշպիլիներ։ 1777 թվականին Շիկանեդերը ամուսնացել է այս թատերախմբի դերասանուհի Էլեոնորա Արթի հետ։ Նույն թվականին Մյունխենում հաջողությամբ խաղացել է Համլետի դերը բեմադրության մեջ։ 1778 թվականին Շիկանեդերը դարձել է իր սեփական թատերախմբի ղեկավարը։ 1780 թվականին Զալցբուրգում հյուրախաղերի ժամանակ ծանոթացել է Մոցարտի հետ։
1785 թվականից սկսած՝ Շիկանեդերը ելույթ է ունեցել Վիեննայի Կերնտներտոր թատրոնում՝ շարունակելով աշխատել նաև Զալցբուրգում, երբ ժամանակը թույլ էր տալիս։ 1789 թվականին Շիկանդերի թատերախումբը հաստատվել է Վիեննայի արվարձանում գտնվող Աուֆ դեր Վիդեն թատրոնում։ Թատերախմբի բեմադրությունները, այդ թվում՝ Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերան, մեծ հաջողություն են ունեցել հանրության շրջանում։ Շիկանեդերը նաև մի շարք օպերաներ է բեմադրել առասպելական ժողովրդական սյուժեների վրա՝ դրա համար հաճախ օգտագործելով բարդ տեխնիկական լուծումներ։
Կախարդական ֆլեյտա
խմբագրելՀեքիաթային օպերաների շարքի գագաթնակետը Մոցարտի երաժշտությամբ «Կախարդական սրինգ»-ն էր։ Լիբրետոն գրել է Շիկանեդերը, ով ավանդական սյուժեի հետ միասին օգտագործել է մի շարք մասոնական խորհրդանիշներ։ Ինքը՝ Շիկանեդերը, խաղացել է Պապագենոյի պրեմիերայում։
Մասնակցություն մասոնության մեջ
խմբագրելՇիկանեդերը, ինչպես Մոցարտը, մասոն էր։ 1791 թվականին Շիկանեդերը նվիրվել է մասոնականությանը Ռեգենսբուրգում՝ «Կառլը դեպի երեք բանալիներին» մասոնական օթյակում[9]։ Նրա մուտքի խնդրանքը, որը թվագրվում է 1788 թվականի հուլիսի 14-ին, պահվում է Գերմանիայում՝ Բայրոյթի մասոնական թանգարանում[10]։
Վաղ տարիներ
խմբագրել«Կախարդական սրինգ»-ի հաջողությունը թույլ տվեց Շիկանեդերին 1801 թվականին ստեղծել նոր Ան դեր Վին թատրոնը։ Թատրոնը բացվել է Ֆրանց Թեյբերի «Ալեքսանդր» օպերայի պրեմիերայի ցուցադրությամբ՝ Շիկանեդերի լիբրետոյի վրա։ Ան դեր Վին թատրոնը եղել է իր ժամանակի ամենամեծ և տեխնիկապես հագեցած թատրոններից մեկը, սակայն Շիկանեդերը ֆինանսական դժվարությունների պատճառով արդեն մեկ տարի անց ստիպված է եղել վաճառել այն, թեև երկու անգամ հրավիրվել է թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։
Նույն ժամանակահատվածում Շիկանեդերը համագործակցում էր Լյուդվիգ վան Բեթհովենի հետ, ով երաժշտություն էր գրում Շիկանեդերի «Վեստայի կրակը» լիբրետոյի վրա։ Բեթհովենը երբեք չի ավարտել աշխատանքը՝ շեղվելով նոր գաղափարով՝ «Ֆիդելիո» օպերայով։ Այս ամբողջ ընթացքում նա սենյակ էր զբաղեցնում Ան դեր Վին թատրոնում։
1804 թվականին թատրոնը գնեց բարոն Փիթեր ֆոն Բրաունը, ով անմիջապես աշխատանքից հեռացրեց Շիկանեդերին՝ իր հին մրցակցին։ Շիկանեդերը հեռացավ Վիեննայից և գնաց Բռնո, իսկ ավելի ուշ՝ Շտայր։ 1811 թվականին պատերազմի հետևանքով առաջացած արժեզրկման պատճառով կորցրեց իր կարողության մեծ մասը։ Իսկ 1812 թվականին Բուդապեշտ կատարած ճանապարհորդության ժամանակ Շիկանեդերան խելագարվում է։ 1812 թվականի սեպտեմբերի 21-ին Վիեննայում մահացել է աղքատության մեջ։
Ընդհանուր Շիկանեդերը գրել է մոտ 55 պիես և 44 լիբրետո։
Կերպար կինոյում
խմբագրել- «Ամադեուս» (1984)
Կերպար թատրոնում
խմբագրել- Մյուզիքլ «Մոցարտ» (1999)
Կոմպոզիտոր՝ Սիլվեստր Լևայ, լիբրետո՝ Միխայել Կունցեի։
Շիկանեդերի դերակատարներն են՝ Boris Eder, Johannes Glück[11]։
- Մյուզիքլ «Շիկանեդեր» (2016)
Կոմպոզիտոր և արիական տեքստերի հեղինակ՝ Սթիվեն Շվարց, լիբրետիստ՝ Քրիստիան Ստրուպեկ։
Էմանուել Շիկանեդերի դերակատարը Մարկ Զայբերտն է[12]։
Գրականություն
խմբագրել- «Шиканедер, Иоганн-Эмануил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Kurt Honolka: Papageno. Emanuel Schikaneder. Der große Theatermann der Mozart-Zeit. Salzburg und Wien 1984, ISBN 3-7017-0373-6
- Egon von Komorzynski: Emanuel Schikaneder. Ein Beitrag zur Geschichte des deutschen Theaters. Wien 1951.
- Anke Sonnek: Emanuel Schikaneder. Theaterprinzipal, Schauspieler und Stückeschreiber, Schriftenreihe der Intern. Stiftung Mozarteum, Bd 11, Kassel 1999, ISBN 3-7618-1461-5
- Michael Lorenz: Neue Forschungsergebnisse zum Theater auf der Wieden und Emanuel Schikaneder, Wiener Geschichtsblätter 4/2008, […] Wien 2008 (siehe Weblinks)
- Tadeusz Krzeszowiak: Freihaustheater in Wien 1787—1801. Wirkungsstätte von W. A. Mozart und E. Schikaneder. Sammlung der Dokumente. Böhlau, Wien u. a. 2009, ISBN 978-3-205-77748-9.
- Franz Krojer: Straubing, Schikaneder-Stadt, in: Aufschluss des Gäubodens, München 2006 (Differenz-Verlag), (PDF)
- Eva Gesine Baur: Emanuel Schikaneder. Der Mann für Mozart, München 2012, C. H. Beck, ISBN 978-3-406-63086-6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Česká divadelní encyklopedie
- ↑ 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 Wurzbach D. C. v. Schikaneder, Emanuel (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 29. — S. 299.
- ↑ «Шиканедер, Иоганн-Эмануил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ William R. Denslow, Harry S. Truman: 10,000 Famous Freemasons from K to Z, Part Two. Kessinger Publishing, ISBN 1-4179-7579-2.
- ↑ Eugen Lennhoff, Oskar Posner, Dieter A. Binder: Internationales Freimaurer Lexikon. Herbig Verlag, 5. Auflage, ISBN 978-3-7766-2478-6
- ↑ Steffen Hung. «Musical - Mozart!». austriancharts.at. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Musical Vienna - Schikaneder». Musical Vienna (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Շիկանեդեր» հոդվածին։ |