Մասոնական օթյակ (lodge անգլերենից թարգմանաբար՝ տնակ, պահատնակ, ապաստան, այնուհետև անգլ.՝ stonemasons' lodge անվանումից՝ շինարարական արհեստանոց), այն վայրը, տարածքը, որտեղ մասոնները հավաքվում են իրենց ժողովներն անցկացնելու համար, որոնց հաճախ անվանում են աշխատանքներ։

Նկարագրություն խմբագրել

Օթյակը մասոնականության հիմնական կազմակերպչական միավորն է։ Յուրաքանչյուր նոր օթյակ պետք է ունենա Մեծ օթյակի կողմից տրված «արտոնագիր», որը նրան իրավունք է տալիս հավաքներ և աշխատանքներ իրականացնել։ Բացի «Մեծ օթյակների» ձևավորմանը նախորդող, «անհիշելի ժամանակներից» գոյություն ունեցող օթյակների շատ փոքր մասից, մասոնները, որոնք հավաքվում են օթյակներում (օրինակ, ռազմագերիների ճամբարներում) առանց այդ փաստաթուղթը ներկայացնելու, համարվում են անօրինական և անկանոն։

Օթյակը պարբերաբար հավաքվում է հիմնական տեղում սահմանված ժամերին։ Այն ընտրում, ձեռնադրում և բարձրացնում է իր անդամներին և սպաներին. նա կուտակում և ղեկավարում է իր գույքը և սեփականությունը, այդ թվում՝ արձանագրությունները և հաշվետվությունները, «տաճարը» իր հսկողության տակ վերցնելու հնարավորություն ունի, կարող է վարձակալության տալ կամ համատեղ օգտագործել այն։ Գործունեության ձևը, մեթոդը և գործունեության մակարդակը անհատական է յուրաքանչյուր օթյակի համար։

Մարդը կարող է դառնալ մասոն, այսինքն՝ անցնել ձեռնադրումը միայն ճիշտ հիմնված օթյակում։ Վարպետ մասոնը իր ցանկությամբ սովորաբար կարող է այցելել ցանկացած հավաքների ցանկացած բարեկամ օթյակներում։ Նաև օթյակը կարող է պաշտոնապես մերժել հյուրերին ինչպես Մեծ օթյակից, այնպես էլ փոխադարձ ճանաչված կամ բարեկամ օթյակներից։ Այցելուն նախ պետք է ստուգի օթյակի պարբերականությունը և կարողանա ապացուցել իր պարբերականությունը օթյակում․ նա կարող է մերժվել ընդունելության ժամանակ, եթե պարզվի, որ կարող է խախտել ներդաշնակությունը օթյակում։ Եթե նա ցանկանում է մշտապես այցելել նույն օթյակը, կարող է միանալ (փոխկապակցվել կամ գնալ) օթյակին և վճարել տուրքեր։

Օթյակների մեծ մասում ընդգրկված են այնպիսի մասոններ, որոնք ապրում կամ աշխատում են տվյալ քաղաքում կամ քաղաքի մոտակայքում։ Որոշ օթյակներում հիմնադրման պայմաններն ու անունը միայն պատմական հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ ժամանակի ընթացքում օթյակը լիովին հեռացել է այն ամենից, ինչ ներկայացրել է իրենից հիմնադրման ժամանակ, իսկ մյուս օթյակներում անդամակցությունը մնում է հեղինակավոր։

Գոյություն ունեն հատուկ հետազոտական օթյակներ, որոնց անդամները կարող են լինել միայն վարպետ մասոնները, որոնք զբաղվում են մասոնության ուսումնասիրություններով (պատմություն, փիլիսոփայություն և այլն)։ Հետազոտական օթյակները ամբողջովին լիազորված են, բայց չեն ձեռնադրում նոր թեկնածուներին։ Անգլիայի Միացյալ մեծ օթյակում ուղղորդող օթյակները կարող են ստեղծվել ցանկացած սովորական օթյակից՝ ծիսակատարությունների և դրանց փորձերի ուսումնասիրման համար։

Մասոնական ավանդույթի համաձայն՝ միջնադարյան եվրոպական որմնադիրները ոչ աշխատանքային ժամերին հավաքվում, ուտում ու ապաստան էին գտնում «տնակներում»։ Ավելի վաղ օթյակները հաճախ հավաքվել են պանդոկներում կամ ցանկացած այլ մշտական վայրերում՝ մասնավոր սենյակներում։

Մասոնական օթյակը «կազմակերպության մեջ համախմբված եղբայրների միություն է»[1]։ Օթյակը ստեղծվում է մի խումբ մարդկանց (հիմնադիր եղբայրների) կողմից, որոնք հետագայում դիմել են Մեծ օթյակին պաշտոնական բացման (տեղադրման) և արտոնագիր ստանալու համար[2]։ Հակառակ դեպքում օթյակը չի կարող համարվել «ճիշտ» (կանոնավոր)։ 19-րդ դարում հատուկ շրջաբերականներ են ուղարկվել, որոնք տեղեկություններ են պարունակել վերաբացված օթյակի վերնագրի և տարբերակիչ նշանի մասին[3][4]։

Շենք խմբագրել

 
Մասոնական օթյակի կողմնորոշումը և համամասնությունները

Օթյակը փակ շենք է, որտեղ անցկացվում են մասոնական կազմակերպությունների հավաքները։ Որպես կանոն՝ այն հատուկ կահավորված է․ ունի որոշակի հատակ, պատերն առանց պատուհանների են, պատուհանները փակ են կամ ներկված, առկա են խորան և նստարաններ։ Հնարավոր է երգեհոնի կամ այլ երաժշտական գործիքների առկայությունը։ Չի բացառվում, որ ժողովն անցկացվում է փակ, չսարքավորված սենյակում, որը զրկվում է մասոնական օթյակի անվանումից, և կոչվում է մասոնական ժողովների կամ մասոնական աշխատանքների համար նախատեսված սենյակ։ Այն վայրը, որտեղ գտնվում է օթյակը, կոչվում է Արևելք։ Օթյակը կոչվում է նաև տաճար[5]։

Խորհրդանշական օթյակներ խմբագրել

Խորհրդանշական (երկնագույն, հովհանյան) օթյակները կոչվում են իրենց հովանավոր Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով և հանդիսանում են ամբողջ մասոնության հիմքը։ Այդ օթյակներում աշխատանքներն իրականացվում են աստիճաններով՝ աշակերտ, վարձկան, վարպետ։ Հարկ է նշել, որ բոլոր մասոնները, անկախ կարգվածության աստիճանից, բացարձակ իրավահավասար եղբայրներ են, և բոլոր որոշումները ընդունվում են նրանց կողմից անկողմնակալ կերպով։ Օթյակի գլխում հարգամեծար վարպետն է, որը կոչվում է նաև օթյակի կամ աթոռի վարպետ[6][7]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Соколовская Т. О. Листок предварительных сведения о масонстве // ОПИ ГИМ, ф. 37, ед хр. 803
  2. Соколовская Т. О. Русское масонство и его обряды. Ложа Северной Звезды в Вологде // Русский архив, 1906, № 5, с. 114—124
  3. Циркуляр Великой Провинциальной ложи Трёх добродетелей об учреждении ложи Орфея // РГАЛИ, ф. 443, оп. 2, ед хр. 10
  4. Charles E. Cohoughlyn-Burroughs Bristol Masonic Ritual: The Oldest and Most Unique Craft Ritual Used in England. — Kila, Mont.: Kessinger, 2004. — ISBN 9781417915668
  5. Steven C. Bullock Revolutionary brotherhood: Freemasonry and the transformation of the American social order, 1730—1840. — Chapel Hill: University of North Carolina Press, 1996. — ISBN 9780807847503
  6. Mackey's Encyclopedia of Freemasonry
  7. John J. Robinson Born in Blood: The Lost Secrets of Freemasonry. — New York: Evans, 1989. — ISBN 9780871316028

Գրականություն խմբագրել

  • Hodapp, Christopher: Freemasons for dummies, Hoboken, NJ: Wiley, 2005
  • Charles E. Cohoughlyn-Burroughs Bristol Masonic Ritual: The Oldest and Most Unique Craft Ritual Used in England. — Kila, Mont.: Kessinger, 2004. — ISBN 9781417915668
  • Steven C. Bullock Revolutionary brotherhood: Freemasonry and the transformation of the American social order, 1730—1840. — Chapel Hill: University of North Carolina Press, 1996. — ISBN 9780807847503
  • S. Brent Morris The Complete Idiot’s Guide to Freemasonry. — New York: Alpha Books, 2006. — P. 85 — ISBN 9781592574902

Արտաքին հղումներ խմբագրել