Խելագարություն, պոտենցիալ անբուժելի ծանր հոգեկան խանգարում։ Մինչ XIX դարի ավարտը խելագարությունը կամ խենթությունը համարվում էր սոցիալական նորմայի սահմաններից դուրս վարքի ձև կամ մտածողություն, ինչպես, օրինակ՝ զգայապատրանքները, տարօրինակ կամ ինքնակործան գործողությունները, ինչպես նաև ինքնասպանության փորձերը։ Բացի այդ՝ էպիլեպսիայի նոպաները, կոնտուզիաները և գանգուղեղային վնասվածքները նույնպես համարվում էին խելագարության արդյունք։ Քանի որ այս տերմինն օգտագործվում է մի շարք հոգեկան հիվանդությունների դեպքում, ժամանակակից բժշկությունում այն օգտագործվում է հազվադեպ, չնայած դեռևս տրարածված է խոսակցական լեզվում։

Սահմանման պատմությունԽմբագրել

«Խելագարությունը» հանդես է գալիս որպես՝ «խենթության» ավելի ժամանակակից տարբերակ և բառացիորեն նշանակում է՝ միտքը կորցրած[1]։

ԱխտանիշներըԽմբագրել

 
Վեներայի հաղթանակի լուսաբանումը, Ագնոնո Բրոնզինո

Քանի որ խելագարության ձևերը շատ տարբեր են, որոշակի առանձնահատկություններ ընդգծելն անհնար է։ Ընդհանուր չափանիշ կարող է հանդիսանալ՝ ընդունված հասարակական նորմերից շեղումը, սկսած՝ պաթոլոգիական գերակտիվությունը և ավարտված՝ կատատոնիկ ընդարմացում և դեպրեսիա։ Առաջի դրսևորումը՝ հույզերի վերահսկման կորուստն է, վախը, ցասումը զսպելու անկարողությունը, հոգեբանության մեջ սահմանվում է որպես՝ աֆեկտի վիճակ։ Այդ վիճակում վարքը չի ենթարկվում ինքնավերահսկման, գործողություններն անիմաստ են կամ՝ ուղղված են բնազդային կարիքների բավարարմանը, և գործողությունների ազդեցությունը ոչ մի դեր չի խաղում։ Արտաքին աշխարհը և ներաշխարհը խառնված են, իրականության ընկալումը՝ խախտված։ Օրինակներ կարելի է գտնել հին հունական դիցաբանությունում . Հերակլեսը սպանում է իր երեխաներին, Մեդեան սպանում է՝ որդիներին։ Խելագարության մյուս ծայրահեղությունը դեպրեսիան և մելանխոլիան է, շփման խանգարումները, անտարբերությունը և կյանքի հանդեպ հետաքրքրության բացակայությունը։

Խելագարությունն արվեստումԽմբագրել

Գրականությունն ու արվեստը օգնում են ստեղծել այնպիսի տպավորություն, որ անցյալում դիտվում էր որպես՝ խելագարություն։ Աղբյուրներն են՝ նկարները, սրբապատկերները, ֆրեսկոները և այլ արվեստի գործեր։ Բայց քանի որ արվեստն ունի էմոցիոնալ հիմքեր, այս աղբյուրները չեն կարող անաչառ լինել։ Խելագարությունն արվեստում դրսևորվում է խեղաթյուրված դիմախաղով, հակասական կամ անմիտ ժեստերով, աբսուրդ գործողություններով, ինչպես նաև մարմնի սխալ, շեղված դիրքով։ Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև՝ ասիմետրիկ, աղավաղված դիմագծերը, անհամաչափ, լայն բացված աչքերը։ Հաճախ օգտագործվում է իրավիճակին չհամապատասխանող դիմախաղ՝ օրինակ, սարսափելի կամ ողբերգական իրավիճակում՝ ծիծաղ։ Խելագարի ժեստերը, հաճախ, հակասական են ու անհասկանալի։

Խելագարությունը գրականության մեջԽմբագրել

Խելագարության մասին նկարագրություններ հանդիպում են ոչ միայն արվեստում, այլև շատ պատմական և ժամանակակից ստեղծագործություններում։ Առավել հաճախ խելագարները խաղում են կախարդների դեր կամ, սոցիալական թեմատիկայով աշխատություններում, ցույց են տալիս և ծաղրում առկա հասարակական կարգերը։ Ռուս գրականության մեջ օրինակ է հանդիսանում՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշ»-ը, Նիկոլայ Գոգոլի՝ «Խելագարի նամակներ»-ը, Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ «Խելքից պատուհաս»-ը և այլն։

ՁևերԽմբագրել

 
Ալբրեխտ Դյուրեր՝ Մելանխոլիա:
 
Պրոֆեսոր Ժան-Մարտին Չարկոտը ուսանողներին ցույց է տալիս մի կնոջ, ով՝ հիստերիկ նոպա է ունեցել:

Մարդկության բազմադարյան պատմության մեջ ի հայտ են եկել խելագարության տարբեր ձևեր և առաջարկվել են մի քանի դասակարգման համակարգեր։ Պատմականորեն խելագարությանը վերագրում էին տարբեր նշաններ, օրինակ՝ դեմենցիա, մելանխոլիա, մոլություն, զայրույթ, էկստազ, լեթարգիա, կոմա, լուսնոտություն, անգիտություն, էպիլեպսիա, կաթված, լուծանք, մելամաղձություն և այլն։

Օգտակար խելագարությունԽմբագրել

Հին հունարենից թարգմանաբար հուն․՝ μανία, manía նշանակում է՝ կիրք և ծագում է ՝ μαντις, mantis բառերից, ինչը նշանակում է՝ մարգարե։ Անտիկ ժամանակաշրջանում խելագարության օգտակար ձև էր համարվում՝ բանաստեղծական ոգեշնչումը, բախտագուշակության պարգևը, և հատկապես՝ Դիոնիսոսի խելագարությունը։ Պլատոնն առանձնացնում էր օգտակար խելագարության չորս ձևեր . մոգություն, էրոտիկա, պոեզիա, միստիկա։

ՄելանխոլիաԽմբագրել

Խելագարության այս ձևը նկարագրվում էր դեռևս հին ժամանակներում, իսկ հումանիզմի ժամանակ դարձավ ավելի հայտնի։ Պատճառը Արիստոտելի և Կիկերոնի աշխատություններում, այս հիվանդությանը բնորոշ, հանճարեղության ակնարկն էր, ինչը և հանգեցրեց մելանխոլիայի պաշտամունքի տաածմանը։ Համարվում էր, որ օժտված նկարիչները, բանաստեղծներն ու պոետները գտնվում են հանճարի և խելագարի սահմանագծի վրա։

Խելագարության պատճառներըԽմբագրել

Պլատոնն առաջիններից էր, ով խելագարությանը տվեց գիտական նկարագրություն։ Նա տարբերակել է խելագարության երկու տեսակ՝ հիվանդություն և աստվածային շնորհ։

Գերբնական պատճառներԽմբագրել

 
Յոհան Ֆյսլլի՝ խելագար Քեյթը:

Կախարդանք և աստվածային շնորհԽմբագրել

Բաբելոնացիները (XIX դար մ.թ.ա. — VI դար) և շումերները (XXVII—XXIV դար մ. թ. ա.) խելագարությունը համարում էին կախարդանքի արդյունք, տաբուի խախտում, և խելագարությունը միաժամանակ համարվում էր՝ դատավճիռ և պատիժ։ Հին կտակարանում խելագարությանը վերագրում են պատժի դեր։ Օրինակ կարող է հանդիասանալ բաբելոնյան արքա Նաբուգոդոնոսորը, ով պատժվել էր խելագարությամբ՝ իր հպարտության համար[2]։ Բացի դրանից, խելագարության մասին հիշատակվում է նաև՝ Սաղմոսաց գրքում[3]։

ԱխտորոշումԽմբագրել

 
Ֆրենոլոգիական քարտեզ

Խելագարության դիտարկման վրա հիմնված ախտորոշման սկիզբը դրվել է 1793 թվականին բժիշկ և բարերար Ֆիլիպ Պինելի (1745—1826) կողմից։ Նա օգտագործում էր բուժման մարդասիրական մեթոդներ, հեղափոխական Կոնվենցիաից ստացավ թույլտվություն հոգեկան հիվանդներին արձակել շղթաներից և դասակարգեց նրանց՝ ըստ հիվանդության բարդության և բուժման ձևի։ Հիվանդների խմբերը բաժանված էին գոտիների, որտեղ հիվանդության անհատական տեսակների զարգացումը և ընթացքը կարող էին ուղղակիորեն համեմատվել և ուսումնասիրվել։ Ստացված փորձը Պինելը դրեց մենագրության մեջ, որը լույս տեսավ 1798 թվականին։ Հենց այս աշխատությունն էլ դարձավ խելագարության գիտական դասակարգման հիմք։ Այսօր հոգեկան խանգարումները չեն համախմբվում այնպիսի ընդհանուր հասկացություններով, ինչպիսիք են՝ «խենթություն» կամ «խելագարություն», այլ բաժանվում են այնպիսի ախտորոշիչ համակարգերի միջոցով, ինչպիսիք են՝ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի DSM-5-ը, կամ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների միջազգային դասակարգումը։

ԲուժումԽմբագրել

Վիրահատական բուժումԽմբագրել

 
Հիերոնիմոս Բոսխ՝ հիմարության քարի հեռացումը:

Պեղումները հաստատել են, որ արդեն քարե դարում, բուժման նպատակով, կատարել են գանգի տրեպանացիա։ Ենթադրվում էր, որ գանգի փոսը ազատություն է տալիս դևին։ Եվ չնայած՝ խելագարության բուժման այս մեթոդը կասկածելի էր, կարելի է ենթադրել, որ նույնիսկ այդ ժամանակ խելագարությունը կապվում էր ուղեղի վնասվածքի հետ։

Հոգեթերապիա և հոգեբուժական թերապիաԽմբագրել

Այսօր հոգեկան խանգարումները բուժվում են ինչպես՝ դեղորայքային, այնպես էլ թերապևտիկ միջոցներով՝ համադրելով մեկը մյուսի հետ։ Կախված խանգարման բնույթից և բարդությունից, մեկի կամ մյուսի չափաբաժինը կարող է փոխվել։

ԳրականությունԽմբագրել

  • Михаил Эпштейн. Методы безумия и безумие метода // Эпштейн М. Знак пробела: О будущем гуманитарных наук. — М.: НЛО, 2004, с. 512—540.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «В мире слов: Безумие. Безумство»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-29-ին։ Վերցված է 2017-08-23 
  2. Книга Пророка Даниила. Глава 4
  3. Пс. 13:1. Сказал безумец в сердце своем: нет Бога.