Բացել գլխավոր ցանկը

«Ամադեուս» (անգլ.՝ Amadeus), ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից 1984 թվականին նկարահանված կինոնկար[12]՝ ըստ Փիթեր Շեֆերի նույնանուն պիեսի։ Արժանացել է 8 Օսկար կինոմրցանակի, այդ թվում Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում։ Ֆիլմի հիմքում դրված է երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունը։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընտրված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի շարքում դասվել է 53-րդ տեղում։

Picto infobox cinema.png
Ամադեուս
Amadeus
Amadeus ver1.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Ժանրկենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա[1][2][3][4], ֆլեշբեք ֆիլմ և զգեստավորված դրամա
ՀիմքԱմադեուս
Թվական1984 և հոկտեմբերի 26, 1984[5]
Լեզուանգլերեն, իտալերեն, գերմաներեն և լատիներեն
ՌեժիսորՄիլոշ Ֆորման[6]
ՊրոդյուսերՍոլ Զենց և Michael Haussman?
Սցենարի հեղինակՊիտեր Շաֆեր
ԴերակատարներՖարիդ Մյուրեյ Աբրահամ[6][7][8][9][10], Թոմ Հալս[6][7][2][8][9][10], Էլիզաբեթ Բերիջ[7][8][4][9][10], Սայմոն Քելոու[7][8][9][10], Ռոյ Դոթրիս[7][8][10], Քրիստին Էբերսոուլ[7][8][10] և Ջեֆրի Ջոնս[6][7][8][10]
ՕպերատորMiroslav Ondříček?
ԵրաժշտությունՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Անտոնիո Սալիերի
ՄոնտաժՄայքլ Չանդլեր
Պատմվածքի վայրՎիեննա
Նկարահանման վայրԱվստրիա, Վիեննա և Պրահա
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն161 րոպե
Բյուջե18 000 000 ԱՄՆ դոլար[11]
Շահույթ56 000 000 ԱՄՆ դոլար[11]

ԴերերումԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում 1985 թվականի մարտի 25-ին Լոս Անջելեսում։ Ավարտին տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակը շնորհելու համար բեմ բարձրացավ ծերունազարդ Լոուրենս Օլիվյեն. նա այնքան հուզված էր, որ թեկնածուներին հայտարարելու փոխարեն ուղղակի կարդաց՝ «Ամադեուսն է»: Դրանից հետո բեմ բարձրացավ ֆիլմի պրոդյուսեր Սաուլ Զեյնցը, որն իր շնորհակալական խոսքում չմոռացավ հիշատակել մյուս թեկնածուներին՝ «Մահվան դաշտեր», «Զինվորի պատմություն», «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» և «Տեղեր սրտում»:

Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 8 «Օսկար» մրցանակի, 4 BAFTA մրցանակի, 4 «Ոսկե գլոբուս» մրցանակի և մի քանի այլ հեղինակավոր պարգևների։

ՊրեմիերաներԽմբագրել

Ստորև թվարկված են ֆիլմի հիմնական պրեմիերաները։ Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com-ում։

ԾանոթագրություններԽմբագրել