Էլիզաբեթ Սիդալ
Էլիզաբեթ Էլիոնոր Սիդալ (անգլ.՝ Elizabeth Eleanor Siddal, հուլիսի 25, 1829[1][2][3][…], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 11, 1862[4][1][2][…], Blackfriars, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6][7]), ծննդյամբ՝ Սիդալ (անգլ.՝ Siddall), բրիտանացի բնորդուհի, բանաստեղծուհի և գեղանկարիչուհի։ Մեծ ազդեցություն է ունեցել պրեռաֆայելիտների վրա։ Պատկերված է Ռոսսետտիի վաղ շրջանի գրեթե բոլոր կանացի դիմանկարներում, նաև կեցվածք է ընդունել Ուիլյամ Հոլման Հանտի, Ջոն Էվերեթ Միլլեի և Ուոլտեր Դևերելի համար։ Մասամբ պատկերված է «Օֆելյա» նկարում (1852)։
Էլիզաբեթ Սիդալ անգլ.՝ Elizabeth Siddal | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1829[1][2][3][…] |
Ծննդավայր | Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 11, 1862[4][1][2][…] (32 տարեկան) |
Մահվան վայր | Blackfriars, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6][7] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի, բանաստեղծուհի, բնորդ, մոդել և գրող |
Ամուսին | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[8] |
Elizabeth Siddal Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1829 թվականի հուլիսին՝ շեֆիլդցի աշխատավորի բազմազավակ ընտանիքում։ Վաղ մանկությունից օգնել է մորը և քրոջը էժանագին հագուստներ կարելու գործում։ Տասնութ տարեկանում աշխատել է դերձակուհի Քովենթ Գարդենի լոնդոնյան շրջանում՝ գլխարկների խանութում։ 1849 թվականին այստեղ հանդիպել է Ուոլտեր Դևերելին և մոր միջոցով առաջարկել է նրան կեցվածք ընդունել նրա մոտ։
Բնորդուհի պրեռաֆայելիտների համար
խմբագրելԴևերելը Էլիզաբեթին Վիոլայի կերպարում պատկերել է Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» պիեսի մոտիվներով նկարում։ Գունատ և կարմրամազ Էլիզաբեթը իրենից մարմնավորում էր պրեռաֆայելիտների պատկերացմամբ քվատրոչենտո կանացի տիպը։ Նա իսկական մուսա է դարձել եղբայրության անդամների համար, որոնք հրաժարվում էին ակադեմիական պայմանականություններից և նոր կերպարներ էին որոնում։ Ամենահայտնի նկարը, որում պատկերված է Սիդալը Միլլեի «Օֆելյա»-ն (1852) է։ Նկարչի համար, որը ձգտում է բոլոր մանրամասների հավաստի պատկերմանը, նա կեցվածք էր ընդունում լոգարանում։ Դեպքը տեղի է ունեցել ձմռանը, և որպեսզի աղջիկը չմրսի, լոգարանի տակ Միլլեն տեղադրել էր լամպեր, որոնք տաքացնում էին ջուրը։ Ինչպես պատմում է Ուիլյամ Ռոսսետտին, մի անգամ լամպերը մարել են, Էլիզաբեթը հիվանդացել է, և հայրը Միլլեից պահանջել է, որ վերջինս վճարի բժշկի ծառայությունների համար։ Սիդալին նշանակվել է լաուդանում. այն ժամանակվա համար սովորական դեղամիջոց։ Այս միջադեպը հավանաբար քայքայել է աղջկա առանց այն էլ փխրուն առողջությունը։
Նկարը հաջողություն է ունեցել քննադատների և հանդիսատեսի մոտ, Էլիզաբեթը հայտնի է դարձել։ Բայց նա ոչ միայն բնորդուհի էր, այլ նաև ինքն էր նկարում ու գրում էր բանաստեղծություններ։
Կյանք Ռոսսետտիի հետ
խմբագրելԴանթե Գաբրիել Ռոսսետտին Սիդալի հետ ծանոթացել է 1852 թվականին Միլլեի արհեստանոցում։ Երիտասարդները սիրահարվել են և բնակություն հաստատել Չեթեմ Փլեյսում գտնվող տանը։ Աղջիկը դարձել է Ռոսսետտիի մշտական բնորդուհին։ Կիրքը ոգեշնչում էր նկարչին Դանթեի և Բեատրիչեի սյուժեների մարմնավորմանը․ «Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի» և «Դանթեի սերը» նկարներում կանացի կերպարներում Էլիզաբեթ Սիդալն է։ Նկարիչը խրախուսում էր նրա գրական ստեղծագործությունն ու գրաֆիկայի պարապմունքները։ Սիդալի բանաստեղծությունները հաջողություն չեն ունեցել, բայց նա հայտնի է դարձել որպես նկարիչ։ Ջոն Ռասկինը Սիդալին նկարների համար կրթաթոշակ է նշանակել։ Նա միակ կին նկարիչն էր, որը մասնակցել է պրեռաֆայելիտների՝ 1857 թվականի Ռասել Փլեյսի ցուցահանդեսին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են 1858 թվականին Ամերիկայում բրիտանական արվեստի ցուցահանդեսում։ Ռոսսետտիի, Ուիլյամ Մորիսի և Բյորն Ջոնսի հետ 1859 թվականին Մորիսներ զույգի համար ձևավորել է Կարմիր տունը (Red House)։
Դանթեի և Էլիզաբեթի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ էր․ նկարիչը չնայած Սիդալի նկատմամբ իր գերագույն սիրուն ոչ մի կերպ չէր կարողանում կապերը խզել այլ կանանց, այդ թվում՝ Ֆաննի Կորնֆորտի և Էննի Միլլերի (Հանտի ընկերուհու) հետ։
Հիվանդություն և մահ
խմբագրելԷլիզաբեթի առողջությունը վատանում է։ 1860 թվականի սկզբին նա ծանր հիվանդանում է, և այդ ժամանակ Ռոսսետտին խոստանում է ամուսնանալ նրա հետ հենց առողջանա։ Հարսանիքը կայանում է 1860 թվականի մայիսին։ 1861 թվականի մայիսին Էլիզաբեթը լույս աշխարհ է բերում մահացած երեխայի։ Սիդալը ընկնում է դեպրեսիայի մեջ, սկսվում են Դանթեի հետ վեճերը և խելագարության նոպաները։ 1862 թվականին նա մահանում է լաուդանումի չափից մեծ դոզայից։ Ռոսսետտիին կնոջ մահից ծանր ցնցում է ապրում։ Կյանքի մնացած մասը տառապել է ընճախտի նոպաներից, մղձավանջներից և խղճի խայթից։ Թեթևություն է գտել ալկոհոլի և թմրանյութերի մեջ։
Էլիզաբեթ Սիդալի հիշատակին Ռոսսետտին նկարել է «Երանելի Բեատրիչեն» (1864-1870), որտեղ ներկայացրել է նրան «Նոր կյանքի» Բեատրիչեի կերպարում։ Կնոջ մահվան հետ է կապված նաև դանթեական թեմայով նրա վերջին աշխատանքը՝ «Դանթեի տեսիլքը» (1871)։
Թաղման ժամանակ հուսալքության մեջ գտնվող Ռոսսետտին Էլիզաբեթի դագաղին է դրել իր բանաստեղծությունների ձեռագիրը և երդվել է թողնել պոեզիան։ Մի քանի տարի անց նա որոշել է հրատարակել պատանեկան բանաստեղծությունները և որպեսզի դրանք հանեն, բացել են Հայգեթի գերեզմանատանը գտնվող Սիդալի գերեզմանը։ Բանաստեղծությունների գիրքը լույս է տեսել 1870 թվականին։ Ռոսսետիի այդ քայլը ցնցել է նրա ծանոթներին և ընկերներին։
Էլիզաբեթ Սիդալի աշխատանքներ
խմբագրել- «Pippa Passes», 1854, 23,4х29,8, Էշմոլի թանգարան, Օքսֆորդ
- «Քույր Հելեն», ջրաներկ, 1854, Էշմոլի թանգարան, Օքսֆորդ
- «Լեդի Լեմեն», ջրաներկ, 1856, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն
- «Գրագիր Սաունդերս», ջրաներկ, գուաշ, 1857, Ֆիցվիլյամի թանգարան, Քեմբրիջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 Elkan J. Siddal [Siddall, Elizabeth] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T078530
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://morthouse.com/post/36818633307/since-exhumations-are-all-the-rage-right-now-i
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.circlecount.com/bw/p/+DirkPuehl
- ↑ 7,0 7,1 7,2 Miscellaneous // Death of a Lady from an Overdose of Laudanum // Sheffield and Rotherham Independent — Sheffield: 1862. — P. 3.
- ↑ Union List of Artist Names — 2010.
Գրականություն
խմբագրել- Кар, Лоранс де. Прерафаэлиты: Модернизм по-английски / Перевод Ю. Эйделькинд. — М..: АСТ, 2002. — ISBN 5-17-008099-9
Արտաքին հղումներ
խմբագրել- Избранная поэзия Элизабет Сиддалl (անգլ.)
- Портреты Элизабет Сиддал (անգլ.)
- LizzieSiddal.com — сайт, посвящённый жизни и работам Элизабет Сиддал (անգլ.)
- Работы Элизабет Сиддал (англ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սիդալ» հոդվածին։ |